Գլխավոր տեղեկություն
Номер
N 718
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (02.10.1997-11.06.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1997.09.27/3
Принят
ՀՀ հարկային տեսչության պետ
Дата принятия
12.08.1997
Подписан
ՀՀ հարկային տեսչության պետ
Дата подписания
12.08.1997
Дата вступления в силу
02.10.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

310.0718.12.08.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

12 օգոստոսի 1997 թ. N 718

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 8 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի առաջին և չորրորդ մասերի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 8 կետերի դրույթների վերաբերյալ» հրահանգը:

 

ՀՀ հարկային տեսչության պետ

Ա. Թումանյան

 

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների
և էկոնոմիկայի նախարար`
Ա. Դարբինյան

Համաձայնեցված է
ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարար`
Գ. Նանագուլյան

Հաստատված է
ՀՀ հարկային տեսչության
պետ Ա. Թումանյան

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 8 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույն հրահանգը հրապարակվում է ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի և նպատակ ունի հստակեցնել օրենքի 15 հոդվածի 8 կետի դրույթները:

ՀՀ հարկային տեսչությունը, ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հայտնում են.

Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի ավելացված արժեքի հարկից ազատվում են.

1. Նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու հետ կապված ծառայությունների իրացումը,

Նախադպրոցական հիմնարկներ են համարվում 0-ից մինչև 10 տարեկան երեխաների համար նախատեսված նախադպրոցական կրթադաստիարակչական հիմնարկները (հաստատությունները), այդ թվում`

ա) պետական (համայնքային) և գերատեսչական ենթակայության հետևյալ տեսակների հիմնարկները,

 

հիմնարկի տեսակը

մսուր
մսուր-մանկապարտեզ
մանկապարտեզ

դպրոց-մանկապարտեզ

մանկապարտեզ-կրտսեր դպրոց

պահվող երեխաների տարիքը

0-3
0-7
2-7

գյուղական վայրերում

2-10

 

Մանկապարտեզները դասակարգվում են սովորական (առողջ երեխաների համար) և հատուկ նշանակության (արատներ ունեցող երեխաների համար) մանկապարտեզների.

բ) երեխաներին պահելու հետ կապված ծառայություններ մատուցող ոչ պետական քոլեջները, ստուդիաները, վարժարանները, պարտեզները:

Ավելացված արժեքի հարկից ազատվում են նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու հետ կապված` այդ հաստատությունների կողմից վճարովի, մասնակի հատուցմամբ և անվճար մատուցվող ծառայությունների (այդ թվում` լեզվի ուսուցման, երգի, պարի, նկարչական և այլ խմբերի ու խմբակների կողմից մատուցվող ծառայությունների) իրացումը:

2. Տուն-ինտերնատներում (ծերանոցներում) գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունների իրացումը,

Ավելացված արժեքի հարկից ազատվում են տուն-ինտերնատներում (ծերանոցներում) գտնվող անձանց խնամքի հետ կապված` այդ հաստատությունների կողմից վճարովի, մասնակի հատուցմամբ և անվճար մատուցվող ծառայությունների իրացումը:

3. Մանկատներում, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատություններում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունների իրացումը,

Արատներ ունեցող երեխաներ խնամող հաստատություններ են համարվում այն հիմնարկները, որտեղ իրականացվում է մտավոր և ֆիզիկական ուսմանը խանգարող թերություններ ունեցող մինչև 16 տարեկան երեխաների խնամքը, կրթությունը, բուժսպասարկումը և այլն: Այդպիսիք են` խոսքի ծանր խանգարումով, լեզվի հնչարտաբերման թերություններով, թույլ տեսնող, կույր, թույլ լսող, խուլ, հենաշարժական համակարգի խանգարումներով, մտավոր թերզարգացած, հոգեպես թերզարգացած, հաճախակի հիվանդացող, տարբեր շեղումների ծանր զուգակցումով հիվանդ երեխաների համար նախատեսված դպրոցները և մանկապարտեզները:

Ավելացված արժեքի հարկից ազատվում են մանկատներում, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատություններում գտնվող անձանց խնամքի հետ կապված այդ հաստատությունների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների (այդ թվում` լեզվի ուսուցման, երգի, պարի, նկարչական և այլ խմբերի ու խմբակների կողմից մատուցվող ծառայությունների) իրացումը:

4. Նախորդ կետերում նշված հաստատություններում խնամվողների կողմից այնտեղ պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը:

Այդ հաստատությունների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը (այդ թվում` տարածքի և այլ ակտիվների վարձակալությունը) բացի նշված դեպքից` հարկվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքով սահմանված ընդհանուր կարգով: