Գլխավոր տեղեկություն
Номер
N 1
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (31.01.1999-28.03.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1999.01.26/1(23)
Принят
Արտոնագրային վարչություն
Дата принятия
05.01.1999
Подписан
Արտոնագրային վարչության պետ
Дата подписания
05.01.1999
Дата вступления в силу
31.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.03.2005

301.0001.05.01.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

5 հունվարի 1999 թ.

N 1

 

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՊԱՇԱՐՈՒՄ ՊԱՏՎԵՐՈՎ ՈՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայարտոնագրի խորհրդի 1999 թ. հունվարի 5-ի որոշման`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Ապրանքային և սպասարկման նշանների պետական գրանցամատյաններում և վկայականներում փոփոխություններ կատարելու, ապրանքային և սպասարկման նշանների գրանցման գործողությունը երկարաձգելու կանոնները»:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշանների հիմնապաշարում պատվերով որոնում անցկացնելու կարգը»:

 

Վարչության պետ

Ս. Ղանթարջյան

 

 

Հաստատված է
Հայարտոնագրի պետի
1999 թ. հունվարի 5-ի n 1 հրամանով

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Համառոտագրություններ

 

Օրենք` Հայաստանի Հանրապետության օրենքը «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին»:

Հայարտոնագիր` Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչություն:

Ապրանքային նշան` ապրանքային և/կամ սպասարկման նշան:

Դիմում` ապրանքային և սպասարկման նշանների պետական գրանցամատյանում և վկայականներում փոփոխություններ կատարելու մասին դիմում:

Ապրանք` ապրանքներ և (կամ) ծառայություններ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը:

Սեփականատեր` ապրանքային նշանի սեփականատեր:

Բաժին` Հայարտոնագրի պետական գրանցամատյանների բաժին:

Գրանցամատյան` ապրանքային և սպասարկման նշանների պետական գրանցամատյան:

Սույն կանոնները սահմանված են «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» օրենքի 16 և 17 հոդվածների համաձայն ապրանքային նշանների հայտերի ձևակերպման և ներկայացման, ինչպես նաև դրանց քննարկման և գրանցման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով:

 

Մ ա ս  I

 

Ապրանքային ԵՎ սպասարկման նշանների պետական գրանցամատյանում ԵՎ վկայականներում փոփոխությունների կատարումը

 

1.1. Օրենքի 17 հոդվածի համաձայն ապրանքային նշանի սեփականատիրոջ անվանման կամ ազգանվան, անվան և հայրանվան փոփոխության, այն ապրանքների անվանացուցակի կրճատման, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, առանց ապրանքային նշանի էությունը փոփոխելու նրա առանձին տարրերի փոփոխության և ապրանքային նշանի գրանցմանը վերաբերող այլ փոփոխությունների, ինչպես նաև օրենքի 21 հոդվածի 3-րդ մասի համաձայն` կոլեկտիվ նշանի կանոնադրության մեջ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները պետական լիազորված մարմինը գրանցամատյան է մտցնում և համապատասխան գրառումներ է կատարում նշանի վկայականում ապրանքային նշանի սեփականատիրոջ դիմումի համաձայն:

1.2. Գրանցամատյանում փոփոխություններ կատարելու մասին դիմումը (այսուհետ` դիմում) ներկայացվում է սույն կանոնների հավելված 1-ում տրված ձևով:

Դիմումին կցվում են`

1. ապրանքային նշանի վկայականը (բնագիրը).

2. սահմանված տուրքի վճարման անդորրագիրը.

3. նշանի սեփականատիրոջ կողմից արտոնագրային հավատարմատարին տրված լիազորագիրը, եթե դիմումը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով:

Հայտատուի (կամ նշանի օգտագործման իրավունք ունեցող սուբյեկտի) անվանափոխմանը վերաբերող դիմումին պետք է կցվի այդ փոփոխությունը հավաստող փաստաթուղթ:

Կոլեկտիվ նշանի կանոնադրության փոփոխությանը վերաբերող դիմումին պետք է կցվեն կոլեկտիվ նշանի փոփոխված կանոնադրությունը կամ դրա մեջ կատարված լրացումները:

Գրանցված ապրանքային նշանի առանձին տարրերին վերաբերող դիմումին պետք է կցվի նշանի փոփոխված պատկերը (5 օրինակ), որը պետք է բավարարի «Ապրանքային և սպասարկման նշանների հայտերի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնների» 25-րդ կետով սահմանված պահանջներին:

1.3. Դիմումի քննարկումը, ինչպես նաև Գրանցամատյանում և ապրանքային նշանի վկայականում փոփոխությունների կատարումն իրականացնում է Բաժինը` Հայարտոնագրի կողմից այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

1.4. Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված նյութերը համապատասխանում են սահմանված պահանջներին, կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները մտցվում են Գրանցամատյան, համապատասխան գրառումներ են կատարվում ապրանքային նշանի վկայականում և այն վերադարձվում է ապրանքային նշանի սեփականատիրոջը կամ նրա հավատարմատարին:

Կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են Հայարտոնագրի պաշտոնական տեղեկագրում:

1.5. Ներկայացված նյութերը սույն կանոնների 1.2. կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում, նշանի սեփականատիրոջն ուղարկվում է հարցում` ճշգրտված կամ բացակայող նյութերը կամ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ մասի համաձայն` պակաս վճարված տուրքի վճարման անդորրագիրը հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

Այս դեպքում վերը նշված մեկամսյա ժամկետի սկիզբը որոշվում է պահանջված նյութերից վերջինի ստացման օրով:

1.6. Հարցման համաձայն պահանջված նյութերը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում, դիմումի մեջ նշված փոփոխությունները գրանցամատյան չեն մտցվում, իսկ ներկայացված նյութերը, բացի դիմումից, վերադարձվում են հայտատուին կամ նրա հավատարմատարին:

 

Ապրանքային ԵՎ սպասարկման նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգումը

 

2.1. Օրենքի 16 հոդվածի համաձայն ապրանքային նշանի գրանցումը գործում է մինչև պետական լիազորված մարմին հայտեր կայացնելու թվականից 10 տարին լրանալը:

Ապրանքային նշանի սեփականատիրոջ դիմումի համաձայն, ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է երկարաձգվել ևս 10 տարով: Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու մասին դիմումը (այսուհետ` դիմում) Հայարտոնագիր է ներկայացնում ապրանքային նշանի սեփականատերը, ապրանքային նշանի գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում:

Դիմումը կարող է ներկայացվել նաև ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի ավարտից հետո 6 ամսվա ընթացքում` լրացուցիչ տուրք վճարելու դեպքում:

2.2. Դիմումը ներկայացվում է սույն կանոնների հավելված 2-ում տրված ձևով:

Դիմումին կցվում են`

1. ապրանքային նշանի վկայականը (բնագիրը).

2. սահմանված տուրքի վճարման անդորրագիրը.

3. նշանի սեփականատիրոջ կողմից արտոնագրային հավատարմատարին տրված լիազորագիրը, եթե դիմումը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով:

2.3. Դիմումի քննարկումը, ինչպես նաև Գրանցամատյանում և ապրանքային նշանի վկայականում գրառումների կատարումն իրականացնում է Բաժինը` Հայարտոնագրի կողմից այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

2.4. Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված նյութերը համապատասխանում են սույն կանոնների 2.2. կետով սահմանված պահանջներին, ապրանքային նշանի գործողության ժամկետը երկարաձգվում է 10 տարով, այդ մասին համապատասխան գրառում է կատարվում Գրանցամատյանում և ապրանքային նշանի վկայականում և այն վերադարձվում է նշանի սեփականատիրոջը կամ նրա հավատարմատարին:

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին տեղեկությունները հրապարակվում են Հայարտոնագրի պաշտոնական տեղեկագրում:

2.5. Ներկայացված նյութերը սույն կանոնների 2.2. կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում, նշանի սեփականատիրոջն ուղարկվում է հարցում` ճշգրտված նյութերը կամ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ մասի համաձայն` պակաս վճարված տուրքի վճարման անդորրագիրը հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

Այս դեպքում վերը նշված մեկամսյա ժամկետի սկիզբը որոշվում է պահանջված նյութերից վերջինի ստացման օրով:

2.6. Հարցման համաձայն պահանջված նյութերը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը չի երկարաձգվում, իսկ ներկայացված նյութերը, բացի դիմումից, վերադարձվում են հայտատուին կամ նրա հավատարմատարին:

 

Հավելված 1

 

ՀՀ կառավարությանն առընթեր
արտոնագրային վարչություն
375010, Երևան, Գլխավոր պող.,
Կառավարական տուն, 3

Ապրանքային նշանի սեփականատեր
__________________
 անունը (անվանումը), հասցեն
__________________

 

Դ ի մ ու մ

 

Խնդրում եմ ապրանքային նշանի N ______ վկայականում և (կամ) պետական գրանցամատյանում կատարել հետևյալ փոփոխությունները`

Նշանի սեփականատիրոջ անունը (անվանումը) դարձնել` _____________________

________________________________________________________

________________________________________________________

 

Ապրանքների և ծառայությունների ցանկից հանել հետևյալ ապրանքները և

ծառայությունները _____________________________________________

_________________________________________________________

Փոփոխել ապրանքային նշանի պատկերը:

Արձանագրել կոլեկտիվ նշանի կանոնադրության մեջ կատարված հետևյալ

փոփոխությունները` ____________________________________________

_________________________________________________________

Այլ փոփոխություններ ___________________________________________

_________________________________________________________

_________________________________________________________

 

Կից ներկայացվում է`

1. Վկայականը

2. Տուրքի վճարման անդորրագիրը

3. Սեփականատիրոջ անվանափոխությունը հաստատող փաստաթուղթը

4. Նշանի պատկերը 5 օրինակից

5. Արտոնագրային հավատարմատարին տրված լիազորագիրը

6. Կոլեկտիվ նշանի կանոնադրությունը

 

Կ. Տ. ____________ ____________ ____________
ստորագրություն անուն, ազգանուն թվական

 

Հավելված 2

 

ՀՀ կառավարությանն առընթեր
արտոնագրային վարչություն
375010, Երևան, Գլխավոր պող.,
Կառավարական տուն, 3

Ապրանքային նշանի սեփականատեր
__________________
 անունը (անվանումը), հասցեն
__________________

 

Դ ի մ ու մ

 

Խնդրում եմ երկարաձգել ապրանքային նշանի գրանցման գործողությունը, վկայական N ______

 

Կից ներկայացվում է`

1. Վկայականը

2. Տուրքի վճարման անդորրագիրը

3. Արտոնագրային հավատարմատարին տրված լիազորագիրը

 

Կ. Տ. ____________ ____________ ____________
ստորագրություն անուն, ազգանուն թվական

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.02.2005, N 19-Ն 28.03.2005, N 1
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան