«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 մարտի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11705139
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 մարտի 2005 թ. |
N 51-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԻՆԴԵՔՍԻ ՉԱՓԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԻՑ ՄԱՍՀԱՆՎՈՂ ՏՈԿՈՍԱՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101 հոդվածի և 2003 թ. փետրվարի 20-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 156-Ն որոշման համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Կապիտալ շինարարության և կապիտալ հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերում միջին ամսական աշխատավարձի հաշվարկման ինդեքսի չափ սահմանել 75000 դրամ:
2. Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման համար շինարարական-մոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից մասհանվող տոկոսաչափ սահմանել մինչև 2%, համաձայն հավելվածի:
3. Շինարարության որակի տեխնիկական հսկողությունը իրականացվում է իրավաբանական անձանց միջոցով:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունն իրականացնում եմ անձամբ:
Նախարար՝ |
Ա. Հարությունյան |
Հավելված |
Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման համար
շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից
մասհանվող տոկոսաչափը
Հ/հ |
Կապիտալ ներդրումների տարեկան ծավալը (մլն դրամ) |
Շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից մասհանվող տոկոսաչափը |
1. |
մինչև 50.0 |
2% |
2. |
50-100 |
1.8% |
3. |
100-300 |
1.5% |
4. |
300-500 |
1.3% |
5. |
500-800 |
1.2% |
6. |
800-1000 |
1.1% |
7. |
1000-ից բարձր |
1.0% |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.12.2009, N 268-Ն | 31.12.2009, N 51-Ն | |
14.01.2008, N 05-Ն | 03.05.2008, N 51-Ն | |
27.06.2005, N 108-Ն | 25.07.2005, N 51-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|