«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 նոյեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 12403347
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
14 հոկտեմբերի 2003 թ.
ք. ԵրևանN 03/24-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետը և 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով`
Հրամայում եմ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» N 02/177 հրամանում կատարվող փոփոխությունը և լրացումները (կցվում է):
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ |
Ֆ. Ցոլակյան |
Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ 29 հոկտեմբերի 2003 թ. |
Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի հետ 17 հոկտեմբերի 2003 թ. |
Հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 14 հոկտեմբերի 2003 թ. թիվ 03/24-Ն հրամանով |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի N 02/177 հրամանով հաստատված`
ա) հրահանգի 6.2-րդ կետում «Մշակույթ» բառը փոխարինել «Մշակութային վերականգնում» բառերով և «ազատվում է» բառից հետո լրացնել «մաքսատուրքից և» բառերը.
բ) հրամանով հաստատված հրահանգի հավելված 3-ը լրացնել նոր տողերով` հետևյալ բովանդակությամբ`
«7308 | Մետաղական կոնստրուկցիաներ սև մետաղից (բացի 9406 ապրանքային դիրքի շինարարական հավաքովի կոնստրուկցիաներից) և դրանց մասեր (օրինակ` կամուրջներ և դրա հատվածամասեր, անցախուցերի դարպասներ, աշտարակներ, կայմեր, տանիքի ծածկեր, շինարարական ֆերմեր, դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ, դռների շեմեր, շերտափեղկեր, ճաղասարքեր, հենարաններ և սյուներ), թերթեր, ձողեր, անկյուններ ձևավոր պրոֆիլներ, խողովակներ և համանման ապրանքներ սև մետաղներից` նախատեսված մետաղական կոնստրուկցիաներում օգտագործելու համար |
18 հատ |
8414 | Պոմպեր օդային կամ վակուումային, օդային կամ գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ կամ օդաքաշ գլխադիր թասակներ կամ պահարաններ` օդափոխիչներով, քամիչներով կամ առանց քամիչների | 10 հատ:»: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|