Գլխավոր տեղեկություն
Номер
N 3-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.02.2003-25.12.2010)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.02.17/4(122) Հոդ.57
Принят
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Дата принятия
15.01.2003
Подписан
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Дата подписания
15.01.2003
Дата вступления в силу
27.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.12.2010

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11903033

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

 

15 հունվարի 2003 թ.
ք. Երևան

  N 3-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 145-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ատեստավորող հանձնաժողովի աշխատակարգերը հաստատելու մասին» N 145-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

 

1. Հրամանի 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգի`

ա) 6-րդ կետում «18» թիվը փոխարինել «24» թվով.

բ) 12-րդ կետի «ժը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժը) մրցույթն անցկացնելուց հետո նույն օրը` Հայաստանի Հանրապետության կառավարության ինտերնետային էջում հրապարակում է մրցույթի արդյունքները».

գ) 12-րդ կետի «ժթ» ենթակետում «արդյունքները պաշտոնապես հրապարակվելուց հետո եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «արդյունքների հրապարակումից անմիջապես հետո» բառերով.

դ) 21-րդ կետում «պաշտոնապես հրապարակումից հետո` եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «հրապարակումից անմիջապես հետո» բառերով:

2. Հրամանի 2-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ատեստավորող հանձնաժողովի`

ա) աշխատակարգի 6-րդ կետում «18» թիվը փոխարինել «24» թվով.

բ) աշխատակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 161-րդ կետով. «161. Ատեստավորման հանձնաժողովի որոշումները պարտադիր են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) համար»:

 

Աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան