Գլխավոր տեղեկություն
Номер
N 46
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.06.1998-03.05.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1998.06.10/7(13)
Принят
Քաղաքաշինության նախարարություն
Дата принятия
28.04.1998
Подписан
Քաղաքաշինության նախարար
Дата подписания
28.04.1998
Дата вступления в силу
15.06.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.05.2008

117.0046.28.04.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

28.04.1998 թ.

 N 46

 

ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 05.02.98 թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի N 159 որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և պետական պատվերով կառուցվող օբյեկտներում տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման ստուգման և վերահսկման ենթակա հարցերի ցանկը հաստատելու մասին» թիվ 59 որոշման 2-րդ կետի`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման» կարգը:

2. Գիտատեխնիկական ինֆորմացիոն կենտրոնին (Գ. Մաթևոսյան)` տալ լրատվություն շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին, կազմակերպություններին և համաձայն նրանց պահանջարկի` ապահովել նշված կարգի հրատարակումը և տարածումը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ պրն. Ս. Կարապետյանի վրա:

 

Նախարար

Ֆ. Փիրումյան

 

Կ Ա Ր Գ

 

ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Կիրառման բնագավառը

 

Սույն կարգը մշակված է կիրառելու շինարարության մասնակիցների կողմից, որոնք ընդունված կարգով ունեն իրավունք Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնելու նոր կառույցների շինարարություն, գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցում, վերականգնում, ընդլայնում, արդիականացում, վերանորոգում (հետագայում` շինարարություն):

 

2. Նորմատիվային վկայակոչումներ

 

Սույն կարգում վկայակոչված են ՀՍՏ 1.0-93 «Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային համակարգ: Հիմնական դրույթներ»:

 

3. Սահմանումներ

 

Սույն կարգում կիրառվել են տերմիններ և սահմանումներ ՀՍՏ 1.0-93-ին համապատասխան:

 

4. Ընդհանուր դրույթներ

 

4.1. Սույն կարգը մշակված է շինարարության մասնակիցներին նորմատիվային փաստաթղթով ապահովելու նպատակով, որի հիման վրա պետական բյուջեով ֆինանսավորվող օբյեկտներում կատարվում է գործող գներով շինարարական (շինմոնտաժային, նորոգման, թողարկման կարգաբերման) աշխատանքների արժեքի հաշվարկը հետևյալ դեպքերում`

 կապալառու կազմակերպության հետ բանակցությունների հիման վրա պատվերի տեղադրման.

կատարված աշխատանքների ամենամսյա գործող գներով հաշվարկման պայմանով պատվերի տեղադրման.

 արտակարգ իրավիճակների դեպքում աշխատանքների կատարման:

4.2. Կատարվող աշխատանքների արժեքի կառուցվածքը ներկայացվում է հետևյալ բանաձևով`

 

Ա = Ծ + Շ + Հ

 

որտեղ`

Ա - արժեքն է

Ծ - ծախսերն է

Շ - շահույթն է

Հ - հարկերն է

4.3. Շինարարական աշխատանքների արժեքի մեջ մտնող ծախսերը` ելնելով շինարարական նորմաներից, խմբավորվում են հետևյալ կառուցվածքով`

 

Ծ = Ու + Վ + Ա

որտեղ`

Ծ - շինարարական աշխատանքների արժեքի մեջ մտնող ծախսերն են

Ու - ուղղակի ծախսերն են:

Ուղղակի ծախսերին են վերաբերվում անմիջապես աշխատանքի կատարման համար ծախսերը, այսինքն`

 

Ու = Ա + Ն + Մ

որտեղ`

Ա - հիմնական բանվորների աշխատավարձն է և հատկացումներն են աշխատավարձի ֆոնդին սոցիալական ապահովագրության բոլոր տեսակներով

Ն - նյութերի, կառուցվածքների և պատրաստվածքների արժեքն է

Մ - շին. մեքենաների և մեխանիզմների շահագործման ծախսերն են

Վ - վերադիր ծախսերն են:

Վերադիր ծախսերին են վերաբերվում արտադրության կազմակերպման հետ կապված ծախսերը (կառավարման ապարատի և գծային անձնակազմի (աշխղեկ, վարպետ, տեղամասերի պետեր և այլն) պահպանումը, ցածրարժեք գույքի մաշվածությունը, շենքերի և կառուցվածքների (ժամանակավոր և մշտական) ամորտիզացիան, վարձավճարը, պահպանման ծախսերը (ընթացիկ և կապիտալ վերանորոգման, ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի և այլն), օժանդակ (հիմնական կազմի մեջ չմտած) բանվորների աշխատավարձը, սոցապահովման հատկացումները և այլ ծախսերը, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ):

Ա - այլ ծախսերն են, որոնք հաշվի են առնում շինարարության վրա ազդող յուրահատուկ (շին. հրապարակի վայրը, շինարարական աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը, կլիմայական պայմանները, շինարարական կազմակերպության յուրահատկությունները) պայմանները:

 

5. Գների հաշվարկումը 

 

5.1. Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման համար, համաձայն գործող ՀՀՇՆ, ՇՆևԿ և արտադրական նորմաների, կատարվում է ծախսերի ընտրանք` աշխատաժամանակի, մեքենաների և մեխանիզմների տեսակների և ժամանակի (հաշվի առնելով աշխատանքի պայմանների ազդեցությունը), նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների պահանջարկը բնական արտահայտությամբ:

5.2. Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկները իրականացվում են ընդգրկելով հետևյալ հոդվածները`

 աշխատավարձ

 նյութերի արժեքը

 մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը

 վերադիր ծախսեր

 շահույթ

 այլ ծախսեր

 ավելացված արժեքի հարկ

 

5.2.1. Աշխատավարձի հաշվարկը

 

Աշխատավարձը հաշվարկվում է`

 

Ա = Տ x Դ x Գ

 

որտեղ`

Ա - աշխատավարձի չափն է

Տ - աշխատատարությունն է մարդ. ժամերով (որոշվում է` ելնելով կատարված աշխատանքների ծավալից և միավոր աշխատաժամի նորմայից)

Դ - 1 ժամվա դրույքն է (որոշվում է միջին ամսական աշխատավարձը բաժանելով 173.1, միջին ամսական աշխատավարձի չափը ընդունվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության որոշմամբ)

Գ - սոցապահովման հատկացումների գործակիցն է:

Աշխատատարության նորմաների բացակայության դեպքում աշխատավարձի չափը որոշվում է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից սահմանվող այլ մեթոդներով:

 

5.2.2. Նյութերի արժեքի հաշվարկը

 

Նյութերի արժեքը հաշվարկվում է`

 

 Ն = (Ն1  x Ա1  + Ն2  x Ա2  ... + Նn x Աn ) x 1,05 x 1,05 x 1,02

 

որտեղ`

Ն - նյութերի արժեքն է

Ն1 , Ն2 , Նn  - նյութերի ծախսն է ըստ նորմերի

Ա - նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների գներն են, ընդունվում է համաձայն գինը հիմնավորող փաստաթղթերի (հաշիվների, գների մասին ինֆորմացիոն տեղեկագրերի և այլն), ընդ որում կոմերցիոն կազմակերպությունների, անհատ անձանց կողմից ձեռք բերված և հաշվարկներում ներառված նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների գները չպետք է գերազանցեն ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից թողարկվող ինֆորմացիոն տեղեկագրում բերված գներին.

1.05 - այլ նյութերի չափը հաշվի առնող գործակիցն է

1.05 - տրանսպորտային ծախսերը հաշվի առնող գործակիցն է.

1.02 - պահեստավորման-փաթեթավորման ծախսերը հաշվի առնող գործակիցն է

 

5.2.3. Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքի հաշվարկը

 

Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը հաշվարկվում է`

 

Մ = (Ժ1  x Ա1  + Ժ2  x Ա2  ... + Ժn  x Աn ) x 1.03

որտեղ`

Մ - մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքն է

Ժ1 , Ժ2 , Ժn  - մեքենաների աշխատանքի ժամանակն է

Ա1 , Ա2 , Աn  - 1 մեք/ժամ-ի արժեքն է (շահագործող կազմակերպության հետ պայմանագրով կամ շինարարական կազմակերպությունների պլանահաշվարկային գներով).

1.03 - այլ մեքենաների շահագործման արժեքը հաշվի առնող գործակից է

Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը թույլատրվում է որոշել նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից սահմանվող այլ մեթոդով:

 

5.2.4. Վերադիր ծախսերի հաշվարկը

 

Վերադիր ծախսերը հաշվարկվում են ուղղակի ծախսերի ընդհանուր արժեքի 5.3 տոկոսի չափով:

 

ՈւX5.3
Վ= _____
100

 

5.2.5. Շահույթի չափի հաշվարկը

 

Շահույթը հաշվարկվում է կազմակերպության բոլոր ծախսերի հանրագումարի 10 %-ի չափով:

 

(Ու + Վ) x 10 
Շ = _________
100

 

5.2.6. Այլ ծախսերի հաշվարկը

 

Այլ ծախսերը հաշվարկվում են`

Ա = Ժ + Ձ + Լ

որտեղ`

Ա - այլ ծախսերն են

Ժ - ժամանակավոր պահեստային և կենցաղային շենքերի շինարարության (շարժական կամ հավաքովի-քանդովի շենքերի օգտագործման), ժամանակավոր ինժեներական ցանցերի մոտեցման (Էլեկտրաէներգիայի, ջրի, օբյեկտի մոտեցման ճանապարհների և հրապարակների և այլն) ծախսերն են, ընդունվում են ՀՀ քաղաքաշինության նախարարության նորմաներով

Ձ - ձմեռային պայմաններում կատարվող աշխատանքների համար լրացուցիչ ծախսերն են, ընդունվում են ՀՀ քաղաքաշինության նախարարության նորմաներով

 Լ - ՀՀ կառավարության (սահմանված կարգով ՀՀ կառավարման մարմնի) կողմից սահմանված այլ արտոնություններ և լրացուցիչ ծախսեր:

 

5.2.7. Հարկեր

 

ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը հաշվարկվում են շինարարական աշխատանքների արժեքից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.3. Պատվիրատուի (նախագծային ինստիտուտի) կողմից կատարված նախնական հաշվարկները ձևակերպվում են համաձայն N 1 հավելվածի (ձև N 1, 2): Կատարված աշխատանքների հաշվարկները ձևակերպվում են համաձայն N 2 հավելվածի (ձև N 1, 2):

 

Հավելված N 1

 

Ձև թիվ 1

 

Պատվիրատու ______________________

Շինարարության անվանումը և նրա

հասցեն ___________________________

Օբյեկտի անվանումը ___________________

 

 Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

Շինարարական աշխատանքների արժեքի

____________ 199   թ.

 

 Հ/Հ  Հիմնավորում  Աշխատանքների և ծախսերի անվանումը    Չափման միավորը  Ծավալը   Արժեքը հազ. դր
Միավորի   Ընդհանուր

 1

3

4

 5

 6

 7

 

 

 

 

     
             
             

 

Ընդամենը`

 

________________________

(Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն)

նախագծային ինստիտուտի
պատասխանատու ներկայացուցիչ

 

 

Հավելված N 1

 

Ձև թիվ 2

 

 

Պատվիրատու __________________

Շինարարության անվանումը և նրա

հասցեն ______________________

Օբյեկտի անվանումը ______________

 

Հ Ո Դ Վ Ա Ծ Ն Ե Ր Ի  Ա Մ Փ Ո Փ ՈՒ Մ

___________ 199  թ.

 

 

Հ/Հ Հոդվածների անվանումը Արժեքը հազ. դրամ

1

2

3

 

 

 

 

   
     
     

 

Ընդամենը`

 

________________________

(Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն)

նախագծային ինստիտուտի
պատասխանատու ներկայացուցիչ

 

 

 

Հավելված N 2

 

Ձև թիվ 1

 

Պատվիրատու ______________________

Աշխատանք կատարողը ________________

Պայմանագիր թիվ ____________199  թ.

Շինարարության անվանումը և նրա

հասցեն ___________________________

Օբյեկտի անվանումը ___________________

 

 Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

կատարված Շինարարական աշխատանքների

__________ 199 թ.

 

 Հ/Հ  Աշխատանքների և
ծախսերի անվանումը
 Աշխատանքների և
ծախսերի արժեքը
Կատարված է
Շինարար. սկզբից Հաշվետու ժամանակ
 % կատ. աշխ. արժեքը  % կատ. աշխ. արժեքը

1

 3

 4

 5

 6

 7

 

 

 

 

 

   
             
             

 

 Ընդամենը`

 

Կ. Տ. _______________________
(Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն)
հաշվարկ կատարող
Կ.Տ. __________________________
(Պատվիրատուի Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն)
հաշվարկ ընդունող

 

Հավելված N 2

 

Ձև թիվ 2

 

Պատվիրատու ______________________

Աշխատանք կատարողը ________________

Պայմանագիր թիվ _____________199  թ. 

Շինարարության անվանումը և նրա

հասցեն ___________________________

Օբյեկտի անվանումը ___________________

 

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

ԿԱՏԱՐՎԱԾ Շինարարական աշխատանքների

_____________ 199  թ.

 

 Հ/Հ Աշխատանքների և
ծախսերի անվանումը
 Հիմնավորում  Չափման միավոր  Միավորի արժեքը 

  Կատարված է

 Հաշվետու ժամանակաշրջանում  Շինարար. սկզբից
ներառելով հաշվետու ժամանակաշրջանը
 քանակը  կատ. աշխ. արժեքը

 1

               
               
               

 

 Ընդամենը`

 

Կ. Տ. __________________________
(Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն)
հաշվարկ կատարող
Կ.Տ. __________________________
(Պատվիրատուի Ա.Ա.Հ., պաշտոն, ստորագրություն)
հաշվարկ ընդունող

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության կողմից
21 մայիսի 1998 թ.
Պետական գրանցման N 199800129

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.01.2008, N 05-Ն 03.05.2008, N 46
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան