Գլխավոր տեղեկություն
Номер
N 69/116-0006
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (05.01.1998-25.05.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1997.12.31/6
Принят
Տրանսպորտի նախարար
Дата принятия
19.05.1997
Подписан
Տրանսպորտի նախարար
Дата подписания
19.05.1997
Дата вступления в силу
05.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.05.2020

116.0069.19.05.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

19.05.1997 թ.
ք. Երևան
թիվ 69/116-0006

 

«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ» ՀՆՊՁ-Ն «ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ «Երևանի մետրոպալիտեն» ՀՆՊՁ-ն «Մետրոպոլիտենից օգտվելու կանոնները» բխում է ՀՀ տրանսպորտի նախարարության և ձեռնարկության կանոնադրություններից

 

ՀՐԱՄԱՅՈւՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ-ն «Մետրոպոլիտենից օգտվելու կանոնները»:

2. «Կանոնները» հրամանի հետ ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Նախարար

Հ. Քոչինյան

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
ՀՀ տրանսպորտի նախարար
__________ Հ. Քոչինյան
__ __________ 1997 թ.
N ________________
կոդ N 116

 

ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

սՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԲԽՈՒՄ ԵՆ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ և «եՐևԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ» ՀՆՊՁ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ և ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ ՈՒՂևՈՐՆԵՐԻ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

1. Ուղևորները պարտավոր են պահպանել հասարակական կարգը և ենթարկվել մետրոպոլիտենից օգտվելու կանոններին:

2. Ուղևորները և մետրոպոլիտենի աշխատակիցները պետք է լինեն փոխադարձ հարգալից և խնամքով վերաբերվեն մետրոպոլիտենի շինություններին և կառույցներին:

3. Գնացքներում պետք է ժամանակին հայտարարվեն կայարանների անվանումները, ինչպես նաև երթևեկությանը վերաբերող այլ անհրաժեշտ տեղեկատվություններ:

4. Ուղևորները պետք է վճարեն երթևեկության համար 60.40.20 սմ-ից ավելի չափսի (այսինքն` եթե լայնքի, երկայնքի և բարձրության չափերի գումարը անցնում է 129 սմ-ից) ուղեբեռի և 150 սմ-ից ավելի երկարություն ունեցող առարկաների փոխադրման համար կառավարության կողմից սահմանված կարգով: Վճարման ենթակա չէ դահուկների, մանկական հեծանիվների, սահնակների, ձկնորսական կարթերի, երաժշտական գործիքների և այգեգործական մանր գործիքների փոխադրումը:

5. Ուղևորն իրավունք ունի անվճար փոխադրել մինչև 7 տարեկան երեխաներ:

6. Մետրոպոլիտենով երթևեկելու ամսական մշտական տոմսերը և երթևեկության արտոնությունների վկայականները ուղևորները պարտավոր են բաց վիճակում ներկայացնել հսկիչներին:

7. Շարժասանդուղքներից օգտվելիս պետք է կանգնել աջ կողմում` դեմքով դեպի շարժման ուղղությունը, բռնել բազրեփոկից, անցնել ձախ կողմով և չհապաղել շարժասանդուղքից ելնելիս: Քայլել անցուղիների աջ կողմով:

8. Երեխաներին պետք է պահել ձեռքը բռնած կամ գրկած, թույլ չտալ նրանց` հենվել շարժասանդուղքի կողապատերին:

9. Կառամատույցում գնացքի սպասող ուղևորները գնացքի երկարությամբ պետք է տեղաբաշխվեն համաչափ:

Որևէ առարկա գնացքի գծի վրա վայր գցելու դեպքում ուղևորը պետք է այդ մասին հայտնի կայարանի հերթապահին:

10. Վագոններում առաջին հերթին տեղեր պետք է զբաղեցնեն հաշմանդամները, երեխաների հետ երթևեկող ուղևորները և ծերերը:

11. Ծխի գոյացման կամ հրդեհի, ինչպես նաև այնպիսի իրադրությունների առաջացման դեպքում, որոնք կարող են ազդել ուղևորների փոխադրման կամ գնացքների երթևեկության անվտանգության վրա, ուղևորները պետք է անհապաղ տեղեկացնեն գնացքի մեքենավարին` «ուղևոր-մեքենավար» արտակարգ կապի միջոցով կամ սեղմելով հակահրդեհային ազդանշանի կոճակը:

 

11. ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ.

 

11.1. Հրազեն, դյուրավառ, պայթուցիկ, թունավորող, գարշահոտ նյութեր և առարկաներ տեղափոխել:

11.2. Հարբած վիճակում մտնել կայարան և գնացքներով երթևեկել:

11.3. Երկաթուղային գծերին առարկաներ գցել, որոնք կարող են խանգարել գնացքների շարժմանը:

11.4. Անցնել կառամատույցի երզի սահմանափակիչ գիծը և մոտենալ վագոնին մինչև գնացքի լրիվ կանգառը:

11.5. Իջնել երկաթուղու գծերին և քայլել նրանց վրայով:

11.6. Ընթացքի ժամանակ վագոնների դռները բացել, կանգառներում ուշացնել դռների բացվելը կամ փակվելը:

11.7. Վնասել մետրոպոլիտենի վագոնների ներքին սարքավորումները, լոկոմոտիվների և վագոնների ապակիները, նստատեղերը:

11.8. Նկարահանումներ կատարել առանց մետրոպոլիտենի տնօրինության թույլտվության:

11.9. Մտնել կայարան այնպիսի ուղեբեռով և առարկաներով, որոնք կարող են կեղտոտել կայարանի տարածքը, ուղևորներին, վագոնների ներքին կայքը:

11.10. Նստել շարժասանդուղքի աստիճաններին, հենվել կամ իրերը դնել բազրեփոկին, վազել շարժասանդուղքներով և կառամատույցով:

11.11. Ծխել կայարաններում և վագոններում:

11.12. Առանց անհրաժեշտության օգտվել «ուղևոր-մեքենավար» արտակարգ կապից կամ հակահրդեհային ազդանշանի կոճակից:

11.13. Տեղափոխել առանց դնչակալի և վզակալի կենդանիներ և առանց վանդակի թռչուններ:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

04.09.1997 Թ.

պԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ N 18970046

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.05.2020, N 04-Ն 25.05.2020, N 69/116-0006
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան