«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 ապրիլի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11405152
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
23 փետրվարի 2005 թ. |
N 31-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. մարտի 27-ի թիվ 209 որոշման 2-րդ կետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել «Պետական գույքի մասնավորեցման ենթակա տրանսպորտային միջոցների նվազագույն սկզբնական գները»՝ համաձայնեցված ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների հետ, ըստ կից հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել «Պետական գույքի մասնավորեցման ենթակա տրանսպորտային միջոցների նվազագույն սկզբնական գները սահմանելու վերաբերյալ» ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 15.04.2004 թ. N 112-Ա հրամանը:
Պետ՝ |
Կ. Կիրակոսյան |
Համաձայնեցված է |
Համաձայնեցված է |
Հաստատված է |
|
_____________Ա. Մանուկյան 14 փետրվարի 2005թ. |
_____________Կ. Կիրակոսյան 14 փետրվարի 2005թ. |
Ց ա ն կ
Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ենթակա տրանսպորտային միջոցների նվազագույն սկզբնական գների
(2005 թ. համար)
/հազ.դրամ/
1. Սույն ցանկը սահմանված է ի կատարումն ՀՀ Կառավարության 27.03.98 թ. թիվ 209 որոշման:
2. Սույն ցանկում նշված տրանսպորտային միջոցների գնահատված մեծությունը նվազագույն սկզբնական գների հիման վրա հաշվարկված մեծությունն է՝ հիմք ընդունելով ընկերության կողմից հաշվարկված մաշվածությունը՝ ընդ որում 70 % և ավելի մաշվածություն ունեցող տրանսպորտային միջոցների համար գնահատված մեծություն է համարվում ցանկում նվազագույն սկզբնական գնի 30 %-ի չափով մեծությունը:
3. Ցանկում չընդգրկված ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների սկզբնական գին է սահմանվում սույն ցանկում ընդգրկված բազային մոդելների և նրանց մոդիֆիկացիաների համար սահմանված սկզբնական գներից առավելագույնը:
4. Ցանկում չընդգրկված այլ տրանսպորտային միջոցների նվազագույն սկզբնական գները որոշվում են նրանց հաշվեկշռային արժեքը /70% և ավելի մաշվածություն ունեցող տրանսպորտային միջոցների հաշվեկշռային արժեքի 30%/՝ համապատասխան գործակիցներով բազմապատկելու միջոցով, ընդ որում.
ա/ մինչև 1993 թ. հուլիսի 1-ը ձեռք բերված տրանսպորտային միջոցների համար՝
գնահատման պահին ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը հարաբերելով 1993 թ. հուլիսի 1-ին ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքի վրա, և 1995 թ. փետրվարի 15-ի ՀՀ կառավարության թիվ 73 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված Գ1 գործակցի հարաբերությամբ:
բ/ 1993 թ. հուլիսի 1-ից մինչև 1995 թ. հունվարի 1-ը ձեռք բերված տրանսպորտային միջոցների համար՝
գնահատման պահին ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը հարաբերելով 1995 թ. հունվարի 1-ին ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքի վրա:
գ/ 1995 թ. հունվարի 1-ից հետո ձեռք բերված տրանսպորտային միջոցների համար՝
գնահատման պահին ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը հարաբերելով ձեռքբերման ամսվա 1-ին ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքի վրա:
5. Ցանկում չընդգրկված տրանսպորտային միջոցներին վերաբերում են՝ երկաթուղային շարժակազմը, ջրային տրանսպորտի մրջոցները, ցանկում չընդգրկված ավտոմոբիլային շարժակազմը. կոմունալ տրանսպորտը /տրամվայ, տրոլեյբուս/ հատուկ նշանակության վագոններ և բեռնատար շարժակազմ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|