Գլխավոր տեղեկություն
Номер
N 31-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (30.04.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.04.20/10(187) Հոդ.126
Принят
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
Дата принятия
23.02.2005
Подписан
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Дата подписания
23.02.2005
Дата вступления в силу
30.04.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 ապրիլի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11405152

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

23 փետրվարի 2005 թ.
ք. Երևան

N 31-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. մարտի 27-ի թիվ 209 որոշման 2-րդ կետի


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել «Պետական գույքի մասնավորեցման ենթակա տրանսպորտային միջոցների նվազագույն սկզբնական գները»՝ համաձայնեցված ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների հետ, ըստ կից հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել «Պետական գույքի մասնավորեցման ենթակա տրանսպորտային միջոցների նվազագույն սկզբնական գները սահմանելու վերաբերյալ» ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 15.04.2004 թ. N 112-Ա հրամանը:

Պետ՝

Կ. Կիրակոսյան


Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարար

Համաձայնեցված է
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար

Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման վարչության պետ


_____________Վ. Խաչատրյան
14 փետրվարի 2005թ.

_____________Ա. Մանուկյան
14 փետրվարի 2005թ.
_____________Կ. Կիրակոսյան
14 փետրվարի 2005թ.

Ց ա ն կ

Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ենթակա տրանսպորտային միջոցների նվազագույն սկզբնական գների
(2005 թ. համար)
/հազ.դրամ/
Ներմուծեք նկարագրությունը_10489
Ներմուծեք նկարագրությունը_10925
Ներմուծեք նկարագրությունը_10926

1. Սույն ցանկը սահմանված է ի կատարումն ՀՀ Կառավարության 27.03.98 թ. թիվ 209 որոշման:

2. Սույն ցանկում նշված տրանսպորտային միջոցների գնահատված մեծությունը նվազագույն սկզբնական գների հիման վրա հաշվարկված մեծությունն է՝ հիմք ընդունելով ընկերության կողմից հաշվարկված մաշվածությունը՝ ընդ որում 70 % և ավելի մաշվածություն ունեցող տրանսպորտային միջոցների համար գնահատված մեծություն է  համարվում ցանկում նվազագույն սկզբնական գնի 30 %-ի չափով մեծությունը:

3. Ցանկում չընդգրկված ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների սկզբնական գին է սահմանվում սույն ցանկում ընդգրկված բազային մոդելների և նրանց մոդիֆիկացիաների համար սահմանված սկզբնական գներից առավելագույնը:

4. Ցանկում չընդգրկված այլ  տրանսպորտային միջոցների նվազագույն սկզբնական գները որոշվում են նրանց հաշվեկշռային արժեքը /70% և ավելի մաշվածություն ունեցող տրանսպորտային միջոցների հաշվեկշռային արժեքի 30%/՝ համապատասխան գործակիցներով բազմապատկելու միջոցով, ընդ որում.

ա/ մինչև 1993 թ. հուլիսի 1-ը ձեռք բերված տրանսպորտային միջոցների համար՝

գնահատման պահին ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը հարաբերելով 1993 թ. հուլիսի 1-ին ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքի վրա,  և 1995 թ. փետրվարի 15-ի ՀՀ կառավարության թիվ 73 որոշմամբ  հաստատված  կարգով հաշվարկված Գ1 գործակցի հարաբերությամբ:

բ/ 1993 թ. հուլիսի 1-ից մինչև 1995 թ. հունվարի 1-ը ձեռք բերված տրանսպորտային միջոցների համար՝

գնահատման պահին ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը հարաբերելով 1995 թ. հունվարի 1-ին ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքի վրա:

գ/ 1995 թ. հունվարի 1-ից  հետո ձեռք բերված տրանսպորտային միջոցների համար՝

գնահատման պահին ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը հարաբերելով ձեռքբերման ամսվա 1-ին ԱՄՆ-ի 1 դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքի վրա:

5. Ցանկում չընդգրկված տրանսպորտային միջոցներին վերաբերում են՝ երկաթուղային շարժակազմը, ջրային տրանսպորտի մրջոցները, ցանկում չընդգրկված ավտոմոբիլային շարժակազմը. կոմունալ տրանսպորտը /տրամվայ, տրոլեյբուս/ հատուկ նշանակության վագոններ և բեռնատար շարժակազմ: