Գլխավոր տեղեկություն
Номер
N 035-Հ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.04.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2002.04.08/9(95) Հոդ.42
Принят
Պետական գույքի կառավարման նախարարություն
Дата принятия
07.02.2002
Подписан
Պետական գույքի կառավարման նախարար
Дата подписания
07.02.2002
Дата вступления в силу
18.04.2002

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 մարտի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11402050

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

7 փետրվարի 2002 թ.
ք. Երևան

N 035-Հ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԱՆՈՂ ԵՎ ՄԹԵՐԱՏՈՒ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. մարտի 27-ի թիվ 209 որոշման 2-րդ կետի

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել «ՀՀ պետական գույքի մասնավորեցման ենթակա բանող և մթերատու անասունների նվազագույն սկզբնական գները»՝ համաձայնեցված՝ ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների հետ, ըստ կից հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել «ՀՀ պետական գույքի մասնավորեցման ենթակա բանող և մթերատու անասունների նվազագույն սկզբնական գները սահմանելու վերաբերյալ» ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի 03.05.2001 թ. N 114-Հ հրամանը:

 

Նախարար՝

Դ. Վարդանյան

 

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների  և
էկոնոմիկայի նախարար


__________Վ. Խաչատրյան


31 հունվարի  2002 թ.

Համաձայնեցված է
ՀՀ գյուղատնտեսության
նախարար


____________  Զ. Գևորգյան


10 հունվարի 2002 թ.

Հաստատված է
ՀՀ պետական գույքի
կառավարման նախարար


___________ Դ. Վարդանյան

28 դեկտեմբերի 2002 թ.

 

Ց ա ն կ

 

Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ենթակա բանող եվ մթերատու անասունների նվազագույն սկզբնական գների
( 2002 թ. համար)

 

Հ/Հ

Բանող և մթերատու
անասուններ

Միավորի նվազագույն
սկզբնական գինը
(ԱՄՆ դոլարին համարժեք դրամ)

Ծանոթություն

1

2

3

4

1

Կովեր

240

 

2

Արտադրող ցուլեր

400

 

3

Բանող եզներ

300

 

4

Մաքիներ

50

 

5

Արտադրող խոյեր

60

 

6

Խոզամայրեր

200

 

7

Արտադրող վարազներ

220

 

8

Ձիեր

250

 

9

Ավանակներ

75

 

10

Այծեր

50

 

 

Ծանոթություն

* Սույն ցանկը սահմանված է ի կատարումն ՀՀ կառավարության 27.03.98 թ. թիվ 209 որոշման: