Գլխավոր տեղեկություն
Номер
N 152-Պ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (21.11.1998-10.01.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2003.02.17/4(122)
Принят
Սոցիալական ապահովության նախարարություն
Дата принятия
07.10.1998
Подписан
Սոցիալական ապահովության նախարար
Дата подписания
07.10.1998
Дата вступления в силу
21.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2005

115.0152.07.10.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

07.10.1998 թ.

N 152-Պ

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՐԵԼՈՒ ՈՒ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 562 որոշման ընտանեկան նպաստի ներդրման աշխատանքները իրականացնելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Ընտանեկան նպաստի տրման գործերը վարելու ու ձևակերպելու կարգի» հրահանգը` հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրված դիտողությունները:

2. Սոցիալական աջակցության վարչությանը` սահմանված կարգով հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման:

 

Նախարար

Գ. Եգանյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
  1998 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ի
  ԹԻՎ 152-Պ ՀՐԱՄԱՆՈՎ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՏՐՄԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՐԵԼՈՒ ՈՒ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 562 որոշման և սահմանում է սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում (այսուհետ` կենտրոն) ընտանեկան նպաստի (այսուհետ` նպաստ) գործերը վարելու և ձևակերպելու կարգը.

1.2 Կենտրոնները պարտավոր են նպաստ նշանակելու և վճարելու հարցերով պարզաբանումներ և խորհրդատվություն տալ քաղաքացիներին, ինչպես նաև օժանդակել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկատվություն ստանալու գործում:

1.3 Նպաստի նշանակման համար ընտանիքները պետք է հաշվառված լինեն «Փարոս» համակարգում և դիմեն կենտրոն:

1.4. «Փարոս» համակարգում հաշվառվածների ընտանիքի կազմում, ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խմբի, եկամուտներում, բնակարանային պայմանների փոփոխության դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը պարտավոր է այդ մասին հայտնել կենտրոն:

1.5. Նպաստի իրավունք ունեն այն ընտանիքները, որոնց կարիքավորության աստիճանը գնահատող միավորը (այսուհետև միավորը) «Փարոս» համակարգում բարձր է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարիքավորության սահմանային մեծության միավորից:

Օրինակ` եթե ՀՀ կառավարության կողմից որպես կարիքավորության սահմանային մեծության միավոր որոշվել է 35.42 միավորը, ապա նպաստի իրավունք ունեն 35.43 և բարձր միավորներ ունեցող ընտանիքները:

1.6 Կենտրոնը նպաստ նշանակելու մասին դիմումը քննարկում է ոչ ուշ, քան դիմումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:

1.7 Կենտրոնը նպաստի նշանակումը մերժելու դեպքում 5-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմողին` նշելով մերժման պատճառը:

1.8 Նպաստ նշանակող մարմնի որոշումը կարող է գանգատարկվել վերադասության կամ դատական կարգով:

 

2. ՆՊԱՍՏԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ

 

2.1 Նպաստը հաշվարկվում է բազային նպաստին ավելացնելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:

Օրինակ` եթե ՀՀ կառավարության որոշմամբ բազային նպաստը սահմանվել է 3500 դրամ, իսկ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը 500 դրամ, ապա

ա) մեկ անձից բաղկացած ընտանիքը նպաստի իրավունք ունենալու դեպքում (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) նպաստ կստանա հետևյալ չափով.

բազային նպաստ (3500դր) + հավելում (350դր) = ընտանեկան նպաստ (4000դր)

բ) հինգ անձից բաղկացած ընտանիքը նպաստի իրավունք ունենալու դեպքում (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) նպաստ կստանա հետևյալ չափով.

բազային նպաստ (3500դր) + 5x հավելում (500դր)=ընտանեկան նպաստ (6000դր):

 

3. ՆՊԱՍՏԻ ՏՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՍԿԻԶԲԸ

 

3.1. «Փարոս» համակարգում նպաստի համար դիմելուն նախորդած 12 ամիսների ընթացքում հաշվառված ընտանիքների համար.

3.1.1.Ընթացիկ տարվա հունվարից նպաստի իրավունք ունեցող ընտանիքի նպաստը նշանակվում և վճարվում է հունվարից, եթե ընտանիքը դիմել է մինչև մարտի 31-ը ներառյալ:

Օրինակ` Եթե ընտանիքը հաշվառված է եղել նախորդ օրացուցային տարվա ընթացքում և ընտանիքն ունի նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), դիմել է նպաստի համար տվյալ օրացուցային տարվա մարտին, ապա նպաստը նշանակվում է հունվարից:

3.1.2 Եթե ընտանիքը նպաստի իրավունքը ձեռք է բերել ընտանիքում եղած փոփոխությունների հետևանքով, ապա նպաստը նշանակվում է դիմելու հաջորդ ամսվանից.

Օրինակ` Ընտանիքը հունվարի դրությամբ նպաստի իրավունք չի ունեցել (այսինքն ընտանիքի միավորը ցածր է եղել 35.42-ից), ընտանիքում եղած փոփոխության արդյունքում ձեռք է բերել նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) և դիմել է նպաստի նշանակման համար փետրվարին, ապա նպաստը կնշանակվի մարտից:

3.2 «Փարոս» համակարգում ավելի վաղ ժամկետներում հաշվառված և վերջին 12 ամիսների ընթացքում սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները փաստաթղթերով չհիմնավորված ընտանիքների համար.

3.2.1 «Փարոս» համակարգում ավելի վաղ ժամկետներում հաշվառված և վերջին 12 ամիսների ընթացքում սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները փաստաթղթերով չհիմնավորված ընտանիքը նպաստի համար դիմելիս նախ պետք է ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը (հավելված 1), տեղեկանքներ եկամուտների մասին և ընտանիքը նպաստի իրավունք ձեռք բերելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու հաջորդ ամսից.

Օրինակ` Ընտանիքը հաշվառված է 1995 թվականի նոյեմբերին: Նպաստի համար դիմել է 1998 թվականի ապրիլին: Եթե ընտանիքի կողմից ներկայացված փաստաթղթերի արդյունքում ընտանիքը ձեռք է բերում նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստը նշանակվում է մայիսից:

3.3 «Փարոս» համակարգում չհաշվառված ընտանիքների համար.

3.3.1 «Փարոս» համակարգում չհաշվառված ընտանիքը նպաստի համար դիմելիս նախ հաշվառվում է ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը և ընտանիքին` նպաստի իրավունք ձեռք բերելու դեպքում, նշանակվում է նպաստ դիմելու հաջորդ ամսից.

Օրինակ` եթե ընտանիքը երբևէ հաշվառված չի եղել «Փարոս« համակարգում և դիմել է նպաստի համար ընթացիկ տարվա հոկտեմբերին, ապա ընտանիքը հաշվառվում է և արդյունքում նպաստի իրավունք ձեռք բերելու դեպքում (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) նպաստը նշանակվում է նոյեմբերից:

 

4. ՆՊԱՍՏԻ ՏՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ

 

4.1 Նպաստը տրվում է առավելագույնս մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը:

4.2 Եթե ընտանիքում կան այնպիսի անդամներ, որոնց որևէ սոցիալական խմբին պատկանելու ժամկետը լրանում է տվյալ օրացուցային տարվա ընթացքում, ապա նշանակվում է մինչև այդ ժամկետի լրանալու ամիսը ներառյալ:

Օրինակ` ա) եթե ընտանիքում կա մինչև 2 տարեկան երեխա, որի 2 տարեկանը լրանում է մարտին, ապա նպաստը նշանակվում է մինչև մարտը ներառյալ,

բ) եթե ընտանիքում կա 2-րդ խմբի հաշմանդամ, որի հաշմանդամության ժամկետը լրանում է հուլիսին, ապա նպաստը նշանակվում է մինչև հուլիս ամիսը ներառյալ:

4.2.1 Եթե սույն հրահանգի 4.2 կետում նշված ընտանիքների անդամների սոցիալական խմբի (հավելված 1) պատկանելու ժամկետը լրանում է տարիքի հետ կապված (Ա 55, Ա 66, Մ 23, Մ 45, Ե 77, Ե 56, Ա 34, Ս 12 սոցիալական խմբեր) և այդ ընտանիքները պահպանում են նպաստի իրավունքը, ապա նպաստի վճարումը շարունակվում է.

Օրինակ` ա) եթե մինչև երեխայի 2 տարեկան լրանալը ընտանիքն ուներ նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) և 2 տարեկանը լրանալուց հետո ընտանիքի նպաստի իրավունքը պահպանվում է (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստի վճարումը շարունակվում է,

բ) եթե մինչև ծնողազուրկ երեխայի 18 տարեկան լրանալը ընտանիքն ուներ նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) և 18 տարեկանը լրանալուց հետո ընտանիքի նպաստի իրավունքը պահպանվում է (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստի վճարումը շարունակվում է:

4.2.2 Եթե սույն հրահանգի 4.2 կետում նշված ընտանիքների անդամների սոցիալական խմբի պատկանելու ժամկետը լրանում է (Հ 11, Հ 22, Հ 33, Հ 44, Կ 87 սոցիալական խմբեր) և այդ ընտանիքները պահպանում են նպաստի իրավունքը, ապա նպաստի վճարումը շարունակվում է.

Օրինակ` եթե ընտանիքում կա 1-ին խմբի հաշմանդամ, ընտանիքն ունի նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) և հաշմանդամության ժամկետը լրանալուց (հուլիս) հետո ընտանիքը պահպանում է նպաստի իրավունքը (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստի վճարումը շարունակվում է:

4.2.3 Եթե սույն հրահանգի 4.2.2 կետում նշված ընտանիքների անդամների սոցիալական խմբի պատկանելու ժամկետը լրանում է և ժամկետը լրանալու պահին ի ներկայացվում համապատասխան փաստաթուղթ նպաստի իրավունքը պահպանելու մասին, ապա այդ ընտանիքների նպաստի վճարումը կասեցվում է 2 ամսով:

Օրինակ` եթե ընտանիքում կա 1-ին խմբի հաշմանդամ, ընտանիքն ունի նպաստի իրավունք (այսինքն միավորը մեծ է 35.2-ից) և հաշմանդամության ժամկետը լրանալուց (հուլիս) հետո ընտանիքը չի պահպանում նպաստի իրավունքը (այսինքն միավորը ցածր է 35.42-ից), ապա նպաստի վճարումը կասեցվում է մինչև հոկտեմբեր:

Նպաստի իրավունքը կասեցվում է նաև քաղաքացու կողմից անընդմեջ երեք ամիս նպաստը չստանալու դեպքում:

4.2.4 Եթե սույն հրահանգի 4.2.2 կետում նշված ընտանիքների անդամների սոցիալական խմբի պատկանելու ժամկետը լրանում է և այդ ընտանիքները 2 ամսվա ընթացքում բերում են համապատասխան փաստաթուղթ հաշմանդամության պահպանման մասին (ընդ որում անկախ խմբից) և ձեռք են բերում նպաստի իրավունք, ապա նպաստի վճարումը շարունակվում է կասեցման ամսից:

Օրինակ` եթե ընտանիքում կա 1-ին խմբի հաշմանդամ, ընտանիքն ունի նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) և հաշմանդամության ժամկետը լրանալուց (հուլիս) հետո սեպտեմբեր ամսին բերում է փաստաթուղթ սոցիալական խումբը պահպանելու մասին (ընդ որում անկախ խմբից) և ընտանիքի նպաստի իրավունքը վերականգնվում է (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստի վճարումը շարունակվում է օգոստոսից:

4.2.5 Եթե սույն հրահանգի 4.2.2 կետում նշված ընտանիքների անդամների սոցիալական խմբի պատկանելու ժամկետը լրանում է և այդ ընտանիքները 2 ամսվա ընթացքում չեն բերում համապատասխան փաստաթուղթ սոցիալական խմբի պահպանման մասին, բայց ձեռք են բերում նպաստի իրավունք ընտանիքում եղած այլ փոփոխությունների արդյունքում, ապա նպաստի վճարումը շարունակվում է դիմելու հաջորդ ամսից:

Օրինակ` եթե ընտանիքում կա 1-ին խմբի հաշմանդամ, ընտանիքն ունի նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ժամկետի լրացման (օգոստոս) արդյունքում ընտանիքը կորցրել է նպաստի իրավունքը (այսինքն միավորը ցածր է 35.42-ից) և ընտանիքի այլ անդամ սեպտեմբերին դարձել է 2-րդ խմբի հաշմանդամ, որի արդյունքում ընտանիքը ձեռք է բերել նպաստի իրավունք (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա սեպտեմբերին դիմելու դեպքում նպաստը կնշանակվի հոկտեմբերից:

4.3 Եթե ընտանիքում կան մի քանի ժամկետով սոցիալական խումբ ունեցող անդամներ, ապա նպաստը նշանակվում է մինչև ամենավաղ ժամկետի լրացման ամիսը ներառյալ և նպաստի իրավունքի վերանայման արդյունքում իրավունքի պահպանման պայմաններում նպաստը նշանակվում է մինչև հաջորդ սոցիալական խմբի ժամկետի լրանալը:

Օրինակ` եթե նպաստի իրավունք ունեցող ընտանիքում (այսինքն միավորը բարձր է 35.42-ից) կա երեխա, որի 2 տարեկանը լրանում է մարտին, հաշմանդամ երեխա, որի 16 տարեկանը լրանում է օգոստոսին և 3-րդ խմբի հաշմանդամ, որի ժամկետը լրանում է հոկտեմբերին, ապա նպաստը նշանակվում է մինչև մարտ ներառյալ: Եթե այդ ժամկետից հետո ընտանիքը պահպանում է նպաստի իրավունքը (այսինքն միավորը բարձր է 35.42-ից), ապա նպաստը նշանակվում է մինչև օգոստոսը ներառյալ և այդպես շարունակ:

 

5. ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

5.1. Նպաստի նշանակման համար դիմումի ներկայացումը.

5.1.1 Նպաստը նշանակելու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է փաստացի բնակության վայրի կենտրոն, որի համար լրացվում է հավելված 2-ում բերված դիմումի ձևը:

5.1.2 Նախորդ 12 ամիսների ընթացքում հաշվառված ընտանիքներից չի պահանջվում լրացուցիչ փաստաթղթեր: Եթե այդ ընտանիքներում հաշվառվելուց հետո տեղի են ունեցել փոփոխություններ, ապա նրանք պետք է ներկայացնեն դրանք ամրագրվող փաստաթղթեր:

5.1.3 Նախորդ 12 ամիսներից ավելի վաղ ժամկետներում «Փարոսում» հաշվառված կամ «Փարոսում» երեբևէ չհաշվառված ընտանիքները դիմումի հետ ներկայացնում են անհրաժեշտ փաստաթղթեր:

5.1.4 Կենտրոնի աշխատակիցը ստուգում է դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի ճշտությունը, դիմումի վրա նշում է ստացման ամսաթիվը:

5.1.5 Ներկայացված տեղեկանքները պետք է կնքված լինեն: Ջնջումներով կամ ուղղումներով տրված տեղեկանքները և այլ փաստաթղթերը չեն ընդունվում:

5.1.6 Կենտրոնի աշխատակիցը դիմումներն ընդունելիս դիմողին, ստորագրությամբ, ծանոթացնում է ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգին:

5.2. Նպաստի գործի կազմումը.

5.2.1 Անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում կենտրոնի տվյալ տարածքը սպասարկող աշխատակիցը որոշում է ընտանիքի նպաստի իրավունքը (կարիքավորության միավորը):

5.2.2 Տվյալ տարածքը սպասարկող տեսուչը տեղեկատվական բազայում ստանում է և տպում է կարգադրությունը (հավելված թիվ 3): Վերջինում նպաստի իրավունք ունենալու դեպքում նշվում է նպաստի չափը, մերժելու դեպքում` պատճառը:

5.2.3 Ընտանիքը նպաստի իրավունք ունենալու դեպքում կենտրոնի աշխատակիցը կազմում է նպաստի գործ (գործի շապիկի ձևը բերված է հավելված թիվ 4-ում): Նպաստի գործին տրվում է հերթական համար:

5.2.4 Կարգադրությունը հաստատում է տնօրենի կողմից ստորագրությամբ և կնիքով:

5.2.5 Շաբաթը մեկ անգամ տեսուչը տեղեկատվական բազայում ստացված դիմումների և նպաստի գործերի հաշվառման էլեկտրոնային մատյանից տպագրում է տվյալ շաբաթվա ընթացքում լրացված էջերը և կարում այդ նպատակի առանձնացված թղթապանակում: Հաշվառման մատյանների ձևերը բերված են համապատասխանորեն հավելված թիվ 5 և 6-ում:

5.2.6 Կենտրոնի տվյալ տարածքը սպասարկող տեսուչը նպաստի գործը տեղադրում է վճարվող գործերի շարքում:

5.3 Նպաստի վճարման ձևակերպումը.

5.3.1 Նպաստը վճարվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկին` մյուս չափահաս անդամների փոխադարձ համաձայնությամբ:

5.3.2 Ընտանիքի չափահաս անդամի պահանջով ընտանեկան նպաստի նրա բաժինը վճարվում է առանձին:

5.3.3. Նպաստը, օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող է վճարվել նաև քաղաքացու օրինական ներկայացուցիչներին (խնամակալ, հոգաբարձու, օգնական):

Ընդ որում այդ քաղաքացու տվյալները լրացվում են ընտանիքի սոցիալական անձնագրում` 24-րդ դաշտում նշելով «բաց»:

5.4. Նպաստի վճարման դադարեցման ձևակերպումը.

5.4.1 Նպաստի վճարումը դադարեցվում է.

նպաստի իրավունքը կորցնելու հաջորդ ամսից,

փաստագրումից կամ հաշվառումից հետո 12 ամիս անց սոցիալական անձնագրում եղած տվյալները հաստատող փաստաթղթեր չներկայացնելու դեպքում:

Նշանակված, բայց չստացված նպաստի գումարները վճարվում են միայն անցած երեք ամսվա ժամանակահատվածի համար:

Կենտրոնի կամ փոստային բաժանմունքի մեղքով չվճարված գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:

5.4.2 Կենտրոնի տվյալ տարածքը սպասարկող տեսուչը տեղեկատվական բազայում ստանում է և տպագրում դադարեցման կամ կասեցման կարգադրություն (հավելված թիվ 7), որը հաստատվում է տնօրենի ստորագրությամբ և կնիքով:

5.4.3 Նպաստի գործի դադարեցման դեպքում «Ընտանեկան նպաստի գործերի հաշվառման էլեկտրոնային և թղթային մատյանում» «ծանոթություն» սյունակում նշվում է նպաստի վճարման դադարեցման որոշումը և ամսաթիվը:

Նպաստի գործը վերադարձվում է «Փարոս» համակարգի գործերի ընդհանուր շարք:

5.5. Նպաստի իրավունքը կորցրած ընտանիքը հետագա ժամանակաշրջանում ընտանիքի որևէ տվյալի փոփոխության արդյունքում նպաստի իրավունք ձեռք բերելու դեպքում դիմում է կենտրոն` ՀՀ կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 562 որոշմամբ սահմանված ՀՀ-ում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի և սույն հրահանգով սահմանված կարգով:

5.5.1 Կենտրոնի տվյալ տարածքը սպասարկող տեսուչը տվյալ ընտանիքի նպաստի նախկին գործը վերադարձնում է վճարվող գործերի շարքը և նպաստի գործը վարում հրահանգով սահմանված կարգով:

5.5.2 Նպաստի գործին տրվում է նոր հերթական համար:

 

6. ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ «ՀԱՅՓՈՍՏ» ՀՆՊՁ ՓՈՍՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

6.1 Նշանակված նպաստը վճարման է ուղարկվում փոստային բաժանմունք վճարման ամենամսյա ցուցակներով:

6.2. Նպաստների վճարման և փոստային բաժանմունքների հետ փոխադարձ հաշվետվության կարգը սահմանվում է ՀՀ սոցիալական ապահովության և ՀՀ կապի նախարարությունների համատեղ հաստատած առանձին հրահանգով:

 

7. ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄՆ ԱՅԼ ԿԵՆՏՐՈՆ

 

7.1 Նպաստի գործը տեղափոխվում է այլ կենտրոն` նպաստառուի դիմումի համաձայն:

7.2 Դիմումում պետք է նշված լինի կենտրոնի անվանումը և հասցեն, որտեղ պետք է ուղարկվի նպաստի գործը:

7.3. Նպաստ ստացողի դիմումի համաձայն նպաստի գործը դիմումը ստանալուց հետո 3 օրվա ընթացքում ուղարկվում է պատվիրված առաքումով: Ընդ որում ուղեկցող նամակում կենտրոնի պետը նշում է, թե մինչև որ ամիսն է վճարվել նպաստը:

7.4. Կենտրոնում «դիմումների գրանցման» և «Ընտանեկան նպաստի գործերի հաշվառման» էլեկտրոնային և թղթային մատյաններում «ծանոթություն» սյունակում նշվում է փոստի անդորրագրի համարը և ամսաթիվը:

7.5. Նպաստ ստացողի փաստաթղթերի տեղափոխման մասին դիմումի և ուղեկցող նամակի պատճենը, որի հիման վրա ուղարկվել է նպաստի գործը կարվում են առանձին թղթապանակում և պահվում են հաշվապահական փաստաթղթերին համահավասար համապատասխան ժամկետով:

7.6 Առաջին անգամ դիմած և նախորդ մեկ ամսվա ընթացքում բնակության վայր փոխած ընտանիքի նախկին բնակության վայրի կենտրոնից պահանջվում է տեղեկանք, որ նրան նպաստ նշանակված չի եղել:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1998 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ի
ԹԻՎ 152 ՀՐԱՄԱՆՈՎ

 

Ց Ա Ն Կ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

Կոդը

Անվանումը

 Պահանջվող տեղեկանքը

1

2

3

Հ 11 հաշմանդամ 1-ին խումբ ԲԱՓՀ-ի տեղեկանքի պատճենը կամ տեղեկանք
 կենսաթոշակ նշանակող մարմնից կամ
կենսաթոշակի վկայական
Հ 22 հաշմանդամ 2-րդ խումբ ԲԱՓՀ-ի տեղեկանքի պատճենը կամ տեղեկանք
կենսաթոշակ նշանակող մարմնից կամ
կենսաթոշակի վկայական
Հ 33 հաշմանդամ 3-րդ խումբ ԲԱՓՀ-ի տեղեկանքի պատճենը կամ տեղեկանք
կենսաթոշակ նշանակող մարմնից կամ
կենսաթոշակի վկայական
Հ 44 հաշմանդամ երեխա մինչև 16 տարեկան տեղեկանք կենսաթոշակային ապահովության
տարածքային կենտրոնից կամ
կենսաթոշակի վկայական
Ա 55 անչափահաս երեխա մինչև 2 տարեկան ծննդյան վկայականի պատճենը
Ա 66 անչափահաս երեխա 2-ից 18 տարեկան ծննդյան վկայականի պատճենը
Կ 88 կենսաթոշակառու (աշխատանքային`
տարիքային, արտոնյալ, երկարամյա,
սոցիալական` ծերության)
տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից
Գ 99 գործազուրկ տեղեկանք զբաղվածության տարածքային
կենտրոնից
Հ 00 հղի կին (20 շաբաթական) տեղեկանք կանանց կոնսուլտացիայից
Ս 12 ուսանող (մինչև 23 տարեկան) տեղեկանք ուսումնական հաստատությունից
անվճար բաժնում սովորելու մասին
Մ 23 միակողմանի ծնողազուրկ երեխա
(մինչև 21 տարեկան)
տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից
կամ կենսաթոշակի վկայական, ծնողի
մահվան վկայական
Մ 45 միայնակ մոր երեխա տեղեկանք քաղաքացիական կացության
ակտերի գրանցման տարածքային բաժնից`
երեխայի ծննդյան վկայականում հոր
վերաբերյալ տեղեկությունների գրանցման մասին
Ա 34 ամուսնալուծված
ընտանիքի երեխա
ամուսնալուծության վկայականի կամ դատարանի
վճռի, հայրություն ճանաչելու մասին
վկայականի պատճենը
Ե 56 երկկողմանի ծնողազուրկ
երեխա (մինչև 21 տարեկան)
տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից
կամ կենսաթոշակի վկայական, ծնողի
մահվան վկայական
Կ 87 միայնակ կենսաթոշակառու տեղեկանք ԲՇՏ-ից, տեղեկանք
ինքնակառավարման մարմնից
Կ 86 տարեց կենսաթոշակառու տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1998 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ի
ԹԻՎ 152 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 2

 

սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենին

 

Քաղ. ______________________________________________________ -ից

 

Հասցեն_______________________________________________________

 

Անձնագրի սերիան ____________ N ______________ տրված_______________

 

_________________________________ հեռախոս N ___________________

 

Ընտանիքի սոցիալական անձնագրի N________________________

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ իմ ընտանիքիս` բաղկացած _______ անձից, նշանակել ընտանեկան նպաստ:

Կից ներկայացնում եմ ընտանիքիս կազմի, եկամուտների և այլ տվյալների վերաբերյալ փաստաթղթեր` բաղկացած ____ էջից:

_____ _____________ 199  թ.

_________________
դիմողի ստորագրությունը

Ընտանեկան նպաստ նշանակելու համար փաստաթղթերը ____ էջից

 

ընդունված է _____ ___________199  թ.

_____________________
աշխատողի ստորագրություն

Մտից թիվ N_______________
 

Չբավականացնող փաստաթղթերը`

1. _________________________________________
2. _________________________________________
3. _________________________________________
4. _________________________________________
5. _________________________________________

Չբավականացնող փաստաթղթերի մասին ծանուցումն ինձ հանձնված է

____ ___________199  թ.

_____________________
դիմողի ստորագրությունը

Չբավականացնող փաստաթղթերը _______ էջ

Ընդունված է ____ ____________199___թ.

_____________________
աշխատողի ստորագրություն
___________________________________________________________________

կտրման գիծ

 

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

 

ՉԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Չբավականացնող փաստաթղթերը`

1. __________________________________________
2. __________________________________________
3. __________________________________________
4. __________________________________________
5. __________________________________________
ներկայացնել մինչև ____ ___________________ 19______ թ.

 

Համաձայն ենք, որ մեր ընտանիքին ընտանեկան նպաստ նշանակվելու դեպքում այն վճարվի

_______________________________________________-ի անունով,

ազգանուն, անուն, հայրանուն

որի համար ստորագրում ենք`

 

հ/հ

Ընտանիքի չափահաս անդամների
ազգանուն, անուն, հայրանուն

ստորագրություն

1    
2    
3    
4    
5    
6    
7    
8    
9    

 

Պատասխանատու եմ ներկայացրածս տեղեկությունների ճշտության համար: Պարտավորվում եմ ընտանիքիս կազմի, եկամուտների և այլ փոփոխությունների դեպքում մեկ ամսյա ժամկետում տեղյակ պահել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին: Ինձ տեղյակ է պահված, որ ընտանիքիս վերաբերյալ սխալ տեղեկություններ ներկայացնելու կամ տեղեկությունները թաքցնելու դեպքում ընտանեկան նպաստի վճարումը դադարեցվում է և իմ ընտանիքն առնվազն մեկ տարի զրկվում է նպաստ ստանալու իրավունքից, իսկ ավելի վճարված գումարը հետ է պահվում օրենսդրությամբ սահմանված կարգով:

ներկայացնել մինչև ___ ______________199  թ.

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1998 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ի
ԹԻՎ 152 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 3

 

________________ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն

 

Կ ա ր գ ա դ ր ու թ յ ու ն N

 

Քաղ. ________________________________________ ընտանիքին_________

ազգանուն անուն հայրանուն

 

սոց. անձնագրի N ______ միավորը`  ______ անդամների թիվը ________

ՀՀ կառավարության 199  թ. ________________ ______-ի N_______ որոշման

համաձայն կարիքավորության սահմանային մեծության արժեքը սահմանվել է

______ բազային նպաստը ___________ դրամի չափով, հավելումը ______

_______ դրամի չափով: Նշանակել ընտանեկան նպաստ ամսական

ընդամենը`_____________ դրամ չափով:

Վճարել սկսած _________ __________________ 199  թ.-ից

մինչև ______ ___________________199  թ.:

Հաշվարկը կատարեց _________________________________________ տեսուչ`

ստորագրություն

____________________ ___________ __________________199  թ.

Կենտրոնի տնօրեն _________________________________________________

ստորագրություն

Կ.Տ. ________________ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի

_____________________________________________________________

 

Կ ա ր գ ա դ ր ու թ յ ու ն N

 

Քաղ. ______________________________________ ընտանիքին ______________

ազգանուն, անուն, հայրանուն

 

սոց. անձնագրի N ______, միավորը, _______, անդամների թիվը ______

Մերժել նպաստի նշանակումը, քանի որ ընտանիքի միավորը ցածր է ՀՀ կառավարության

199  թ. __________ _________-ի N __________ որոշմամբ սահմանված

կարիքավորության սահմանային արժեքի ______ մեծությունից:

_____________________տեսուչ

ազգանուն ա., հ. ստորագրություն

________________ ___________ ________________ 199  թ.

Կենտրոնի տնօրեն __________________________________

ստորագրություն

Կ. Տ.

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1998 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ի
ԹԻՎ 152 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 4

 

ՀՀ ________________մարզ,

__________________սոցիալական ծառայությունների
տարածքայիան կենտրոն

 

 

 

 

կենտրոնի կոդը

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾ N

 

Սոցիալական անձնագրի համարը ____________________

Հասցե ____________________________________

Փոստային ձեռնարկության ինդեքսը __________________

Հեռախոս ______________________

Ընտանեկան նպաստը նշանակված է

1. _______________________«_______» ______________ 19 __թ-ից

Ազգանուն, Անուն, Հայրանուն

2. _______________________«_______» ______________ 19 __թ-ից

Ազգանուն, Անուն, Հայրանուն

3. _______________________«_______» ______________ 19 __թ-ից

Ազգանուն, Անուն, Հայրանուն

4. _______________________«_______» ______________ 19 __թ-ից

Ազգանուն, Անուն, Հայրանուն

5. _______________________«_______» ______________ 19 __թ-ից

Ազգանուն, Անուն, Հայրանուն

 

ՆՇՈՒՄՆԵՐ ԳՈՐԾԻ ԹԵՐԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

---------------- 
գործի թերթերի քանակը

---------------- 
գործի թերթերի քանակը

---------------- 
գործի թերթերի քանակը

----------------
ամսաթիվ

----------------
ամսաթիվ

----------------
ամսաթիվ

 ---------------- 
ստորագրություն

---------------- 
ստորագրություն

---------------- 
ստորագրություն

 

---------------- 
գործի թերթերի քանակը

---------------- 
գործի թերթերի քանակը

---------------- 
գործի թերթերի քանակը

----------------
ամսաթիվ

----------------
ամսաթիվ

----------------
ամսաթիվ

 ---------------- 
ստորագրություն

---------------- 
ստորագրություն

---------------- 
ստորագրություն

 

---------------- 
գործի թերթերի քանակը

---------------- 
գործի թերթերի քանակը

---------------- 
գործի թերթերի քանակը

----------------
ամսաթիվ

----------------
ամսաթիվ

----------------
ամսաթիվ

 ---------------- 
ստորագրություն

---------------- 
ստորագրություն

---------------- 
ստորագրություն

 

---------------- 
գործի թերթերի քանակը

---------------- 
գործի թերթերի քանակը

---------------- 
գործի թերթերի քանակը

----------------
ամսաթիվ

----------------
ամսաթիվ

----------------
ամսաթիվ

 ---------------- 
ստորագրություն

---------------- 
ստորագրություն

---------------- 
ստորագրություն

 

ՆՇՈՒՄՆԵՐ ԳՈՐԾԻ ԹԵՐԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

---------------- 
գործի թերթերի քանակը

---------------- 
գործի թերթերի քանակը

---------------- 
գործի թերթերի քանակը

----------------
ամսաթիվ

----------------
ամսաթիվ

----------------
ամսաթիվ

 ---------------- 
ստորագրություն

---------------- 
ստորագրություն

---------------- 
ստորագրություն

 

---------------- 
գործի թերթերի քանակը

---------------- 
գործի թերթերի քանակը

---------------- 
գործի թերթերի քանակը

----------------
ամսաթիվ

----------------
ամսաթիվ

----------------
ամսաթիվ

 ---------------- 
ստորագրություն

---------------- 
ստորագրություն

---------------- 
ստորագրություն

 

---------------- 
գործի թերթերի քանակը

---------------- 
գործի թերթերի քանակը

---------------- 
գործի թերթերի քանակը

----------------
ամսաթիվ

----------------
ամսաթիվ

----------------
ամսաթիվ

 ---------------- 
ստորագրություն

---------------- 
ստորագրություն

---------------- 
ստորագրություն

 

---------------- 
գործի թերթերի քանակը

---------------- 
գործի թերթերի քանակը

---------------- 
գործի թերթերի քանակը

----------------
ամսաթիվ

----------------
ամսաթիվ

----------------
ամսաթիվ

 ---------------- 
ստորագրություն

---------------- 
ստորագրություն

---------------- 
ստորագրություն

 

ՆՇՈՒՄՆԵՐ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվառումից հանել -------------

------------------------------------

ամսաթիվ

------------------------------------

հիմքը

Նպաստը--------------------------

չափը

Վճարված է մինչև---------------

ամսաթիվ

Կ. Տ.

-----------------------------------

ստորագրություն

 

 

Հաշվառել ------------

------------------------------------

ամսաթիվ

------------------------------------

հիմքը

Նպաստը--------------------------

չափը

Նշանակել -----------------------

ամսաթիվ

Կ. Տ.

------------------------------------

ստորագրություն

 

Հաշվառումից հանել -------------

------------------------------------

ամսաթիվ

------------------------------------

հիմքը

Նպաստը--------------------------

չափը

Վճարված է մինչև---------------

ամսաթիվ

Կ. Տ.

-----------------------------------

ստորագրություն

 

 

Հաշվառել ------------

------------------------------------

ամսաթիվ

------------------------------------

հիմքը

Նպաստը--------------------------

չափը

Նշանակել -----------------------

ամսաթիվ

Կ. Տ.

------------------------------------

ստորագրություն

 

Հաշվառումից հանել -------------

------------------------------------

ամսաթիվ

------------------------------------

հիմքը

Նպաստը--------------------------

չափը

Վճարված է մինչև---------------

ամսաթիվ

Կ. Տ.

-----------------------------------

ստորագրություն

 

 

Հաշվառել ------------

------------------------------------

ամսաթիվ

------------------------------------

հիմքը

Նպաստը--------------------------

չափը

Նշանակել -----------------------

ամսաթիվ

Կ. Տ.

------------------------------------

ստորագրություն

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1998 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ի
ԹԻՎ 152 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 5

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

հ/հ

ամսաթիվ ՍԱ-ի համարը

դիմողի ազգանունը, անունը, հայրանունը

հասցեն

բովանդակություն ծանոթություն
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1998 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ի
ԹԻՎ 152 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 6

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

նպաստի գործի համարը

ՍԱ-ի համարը   նպաստառուի ազգանունը, անունը հայրանունը

նպաստառուի հասցեն  

նպաստ նշանակելու ամսաթիվը

ծանոթություն
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ի 1998 Թ.
ԹԻՎ 152 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 7

 

սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի

 

Կ ա ր գ ա դ ր ու թ յ ու ն N

 

Քաղ.________________________________________ընտանիքին________________

ազգանուն, անուն, հայրանուն

սոց. անձնագրի N_________, միավորը` _________, անդամների թիվը  ___

Կասեցնել (դադարեցնել) նպաստի նշանակումը, քանի որ ընտանիքի միավորը ցածր է ՀՀ

կառավարության 199 թ________ ________-ի N _________

որոշմամբ սահմանված կարիքավորության սահմանային արժեքի __________

մեծությունից մինչև 199 թ._______________ ___________.-ը:

______________________________________ տեսուչ

ազգանուն ա., հ., ստորագրություն

_________________ ______ _____________199  թ.

ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ___________________________

ստորագրություն

Կ. Տ.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
2 նոյեմբերի1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 16980204