«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հունիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 12403199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 9 հունիսի 2003 թ.
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ք. ԵրևանN 03/16-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետը և 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով`
Հրամայում եմ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» N 02/177 հրամանում կատարվող փոփոխությունը և լրացումները (կցվում է):
ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ` |
Ե. Զախարյան |
Հաստատված է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 09.06.2003 թ. թիվ 03/16-Ն հրամանով |
Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ ___ _______ 2003 թ. |
Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի հետ ___ _______ 2003 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի N 02/177 հրամանով հաստատված`
ա) հրահանգի 6.1 կետից հետո լրացնել նոր 6.2-րդ կետ հետևյալ բովանդակությամբ`
«6.2. Հուշագրի շրջանակներում «Մշակույթ» ծրագրի իրականացման նպատակով` հրահանգի 2.1-րդ և 2.2-րդ կետում նշված անձանց հետ գրավոր պայմանագրի հիման վրա կապալառու կազմակերպությունների կողմից` հրահանգի հավելված 4-ում նշված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:»,
բ) հրահանգով հաստատված Հավելված 3-ի վերջում ավելացնել նոր պարբերություն հետևյալ խմբագրությամբ.
2710 00 | Մազութ | 5000 տոննա |
2713 20 000 | Ճանապարհային բիտում | 25000 տոննա |
գ) հրահանգը լրացնել նոր «հավելված 4-ով» (կցվում է):
Հավելված 4 |
Ապրանքատեսակի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի |
Ապրանքատեսակի անվանումը |
5515 | Գործվածքներ` սինթետիկ մանրաթելից |
7020 | Ապակե արտադրանք |
8403 | Կաթսաներ` կենտրոնական ջեռուցման համար |
8415 | Կայանքներ` օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը փոխելու համար, ներառյալ` օդաորակիչներ, որոնցում խոնավությունն առանձին չի կարող կարգավորվել |
8418 | Սառնարաններ, սառցարաններ, այլ սառնարանային և սառցարանային սարքավորումներ` էլեկտրական կամ այլ տեսակի ջերմային պոմպեր |
8518 |
Խոսափողեր և նրանց տակդիրներ |
8519 |
Էլեկտրանվագարկչային սարքավորումներ |
8520 |
Մագնիտոֆոններ և այլ ձայնագրող սարքավորումներ |
8530 |
Էլեկտրաազդանշանային սարքավորումներ, անվտանգությունն ապահովելու և (կամ) երկաթուղում, տրամվայի ուղիներում, ավտոմոբիլային ճանապարհներում, ներքին ջրային ուղիներում, կայանահրապարակներում, նավահանգստային կառույցներում կամ օդանավակայաններում երթևեկության կառավարման համար |
8531 |
Էլեկտրասարքավորումներ` ձայնա- կամ տեսաազդանշանային |
8535 |
Էլեկտրական ապարատուրա կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պահպանության կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար կամ էլեկտրական շղթաներում 1000 Վ ավելի լարման համար |
8544 | Հաղորդալարեր մեկուսացված, մալուխներ և այլ մեկուսացված էլեկտրական հաղորդիչներ` միացնող հարմարանքներով կամ առանց դրանց, մալուխներ թելքաօպտիկական, կազմված անհատական պատյաններով թելքերից` անկախ հավաքված են թե ոչ էլեկտրահաղորդիչների կամ միացվող հարմարանքների հետ |
9405 | Ջահեր և էլեկտրական այլ լուսավորող սարքավորումներ ոչ թանկարժեք մետաղից կամ պլաստմասսայից |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|