Գլխավոր տեղեկություն
Номер
N 53-Պ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (30.06.1998-11.08.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1998.06.25/8(14)
Принят
Սոցիալական ապահովության նախարարություն
Дата принятия
18.05.1998
Подписан
Սոցիալական ապահովության նախարար
Дата подписания
18.05.1998
Дата вступления в силу
30.06.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2005

115.0053.18.05.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

18.05.1998 թ.

N 53-Պ

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 562 որոշման

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել «Ընտանեկան նպաստի վճարման և փոխադարձ հաշվետվությունների իրականացման մասին» հրահանգը:

2. Սոցիալական աջակցության վարչությանը` սահմանված կարգով հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Նախարար

Գ. Եգանյան

 

Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության
նախարարության
18.05.1998 թ. թիվ 53-Պ հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն հրահանգով սահմանվում է ընտանեկան նպաստի (այսուհետև` նպաստ) վճարման և վճարող մարմնի (այսուհետև` ՎՄ) հետ փոխադարձ հաշվետվությունների իրականացման կարգը:

1.2. Նպաստը նշանակում, համապատասխան ցուցակները կազմում և տպագրում են սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները (այսուհետև` կենտրոն):

 

2. Նպաստի վճարման փաստաթղթերի կազմումը

 

2.1. Նպաստի վճարումը կատարվում է ամսական վճարման ցուցակներով (հետագայում ցուցակ, հավելված թիվ 1):

2.2. Կենտրոնի կողմից տպագրված ցուցակները, ռեեստրներով (տես սույն հրահանգի 4-րդ բաժին) փոխանցվում են համապատասխան ՎՄ տվյալ ամսվա երկրորդ տասնօրյակում:

2.3. Ցուցակների բովանդակությունը`

2.3.1 Ցուցակների էջերը համարակալվում են:

2.3.2. Ցուցակի յուրաքանչյուր էջի գլխամասում նշվում է տարին, ամիսը, կենտրոնի և ՎՄ-ի անվանումը

2.3.3 Ցուցակի ամեն տողում նշվում են մեկ նպաստառու ընտանիքին վերաբերող հետևյալ տվյալները`

հասցեն

նպաստառուի ազգանունը, անունը, հայրանվան առաջին տառը

սոցիալական անձնագրի (ՍԱ) համարը,

 

փաստաթուղթ լրացվում է նպաստառուի անձնագրի տվյալները,
անցած
ամիսների
գումարը
նախորդ ամիսների ընթացքում նպաստառուի կողմից,
չստացած գումարը, ոչ ավելի քան երկու ամիս 
ստորագրությունը ստորագրում է նպաստառուն
ստորագրությունը ստորագրում է վճարողը
տվյալ ամսվա
նպաստի չափը
այդ ամսվա համար վճարման ենթակա գումարը,
ստորագրությունը ստորագրում է նպաստառուն,
օր վճարողի կողմից լրացվում է վճարման օրվա ամսաթիվը
ստորագրությունը ստորագրում է վճարողը

 

2.3.4 Յուրաքանչյուր էջի վերջում նշվում է այդ էջում գրանցված նպաստառու ընտանիքների թիվը, ընտանիքների անդամների թիվը, վճարման ենթակա գումարի չափը, կնիքի տեղը, կենտրոնի տնօրենի և գլխավոր հաշվապահի ստորագրությունները:

2.3.5 Ցուցակի վերջում նշվում է 2.3.4 կետով սահմանված բոլոր տեղեկությունների ամփոփ տվյալները:

2.4. Ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկի պահանջով նպաստը կարող է նրան վճարվել իր բաժնեմասով, որը ստացվում է ընտանեկան նպաստի գումարը բաժանելով ընտանիքի անդամների թվի վրա:

2.4.1 Տպված վճարման ցուցակում մեկ պարզ գծով ջնջվում է այդ ընտանիքին վերաբերող ամբողջ տողը (ռեեստրը ներառյալ) և նույն էջի հակառակ երեսին ձեռագիր լրացվում է այդ ընտանիքի չափահաս այն անդամների ազգանունները և տվյալները վճարման ցուցակին և ռեեստրին համապատասխան, որոնց նպաստը նշանակվում է բաժնեմասով:

2.4.2 Եթե բաժնեմասը պահանջվում է մի քանի անձի համար (օրինակ մայրն իր երկու երեխաների հետ), ապա մեկ անձին հասնող գումարը բազմապատկվում է բաժնեմասը պահանջող անձանց թվով (բերված օրինակի համար 3-ով) և նշվում որպես վճարման ենթակա գումար:

 

3. Վճարման փաստաթղթերի հանձնումը

 

3.1 Ցուցակները հանձնվում են ՎՄ տիտղոսաթերթի հետ (հավելված 2):

3.2 Տիտղոսաթերթի բովանդակությունը`

3.2.1 Տիտղոսաթերթերի գլխամասում նշվում է կենտրոնի անվանումը, ՎՄ-ի անվանումը, կազմելու ամսաթիվը, ոևր ամսվա համար է, նպաստառու ընտանիքների թիվը, ընտանիքների անդամների թիվը, էջերի քանակը, վճարման ենթակա գումարները:

3.2.2 Մնացյալ տվյալները տրվում են ըստ էջերի հետևյալ բովանդակությամբ.

էջի համարը

այդ էջում նպաստառու ընտանիքների թիվը

այդ էջում ընտանիքների անդամների թիվը

վճարման ենթակա գումարը

3.2.3 Յուրաքանչյուր էջի վերջում նշվում է էջերի քանակը, նպաստառու ընտանիքների թիվը, ընտանիքների անդամների թիվը, վճարման ենթակա գումարը:

3.2.4 Վերջին էջում նշվում է 3.2.3 կետով որոշված բոլոր տվյալների ամփոփը:

3.3 Տիտղոսաթերթը ստորագրում են կատարողը` կենտրոնի լիազոր ներկայացուցիչը և ստացողը` ՎՄ-ի լիազոր ներկայացուցիչը:

3.4 Տիտղոսաթերթը կազմում է 2 օրինակից, որոնցից մեկը մնում է կենտրոնում, մյուսը` ՎՄ-ում:

 

4. Կենտրոն-ՎՄ փոխադարձ հաշվետվությունների անցկացման կարգը

 

4.1 Կենտրոնները ՎՄ են հանձնում ամսական ռեեստրներ, որոնք տպագրվում են վճարման ցուցակին զուգահեռ նույն էջի վրա:

4.1.1 Ռեեստրի բովանդակությունն է`

 

ՍԱ-ի
համարը
նպաստառուի ՍԱ-ի համարը
Գումարը տվյալ ամսում վճարվող գումարի չափը
Օր նշվում է այն օրը (երկու նիշով), երբ վճարվել է տվյալ գումարը կամ չվճարելու դեպքում` «չվ,» որը լրացվում է ՎՄ-ի վճարման համար պատասխանատու անձի կողմից
Անցողիկ նախորդ 2 ամիսների ընթացքում տվյալ ընտանիքին չվճարված գումարները, որոնք պետք է վճարել նախորդ ամիսների ցուցակով
Օր նշվում է անցողիկ գումարի վճարման ամսաթիվը (երկու նիշով), կամ չվճարելու դեպքում` «չվ» եթե տվյալ գծով չկա անցողիկ գումար, ապա համապատասխան դաշտում նշվում է «****» (աստղանիշեր)

 

 4.2.1 Ռեեստրը ՎՄ-ում լրացվում և մշակվում է, ապա հաստատվում և կնքվում է ՎՄ-ի ղեկավար աշխատակցի կողմից ու վերադարձվում կենտրոն:

 

5. Փաստաթղթերի հանձնման ԵՎ վերադարձման կարգը

 

5.1 Ցուցակները ՎՄ է հանձնվում տվյալ ամսվա 2-րդ տասնօրյակում: Հանձնումը կատարվում է կենտրոնում, ՎՄ կողմից լիազորված անձին, երկուսն էլ ստորագրելով տիտղոսաթերթի երկու օրինակներում:

5.2. ՎՄ-ները լրացված և հաստատված ռեեստրները կենտրոն են հանձնում հաջորդ ամսվա առաջին հինգ օրացուցային օրվա ընթացքում, 5.1 կետով սահմանված կարգով:

 

Հավելված 1

 

Ց ՈՒ Ց Ա Կ
ՍԵՎԱՆԻ ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ ՍԾՏԿ-Ի ԿՈՂՄԻՑ
1998 Թ. ՀՈՒՆՎԱՐ ԵՎ ՆԱԽՈՐԴ ԱՄԻՍՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ
ԸՆԴԱՄԵՆԸ 1 ԷՋ, ԷՋ 1 620 Կ/ԲԱԺ

ՆՊԱՍՏՆԵՐ          06/05/98

ՍԵՎԱՆԻ ՍԾՏԿ 620 Կ/ԲԱԺ

ԸՆԴԱՄԵՆԸ 1 ԷՋ, ԷՋ 1

 

Հասցե Ազգանուն Անուն Հ. Սոց. Անձ. Անձը հաստ. փաստաթուղթ Անցած ամիսների Հունվար Ամսվա  N  Սոց. Անձ. Անցած Գումար ՀՈՒՆՎԱՐ
Շենք Բնակ  Գումար   Ստորագ   Ստր   Գումար   Ստորագ   Օր   Ստր  Գումար  Օր
54 62  ԲԵՐԲԵՐՅԱՆ
 ԲԵԲԱ Բ.
187524         3500       1 187524   3500  
ՎԱՐՍԵՐ                              
     ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 ՍԵԴԱ Հ.
187539         4000       2 187539   4000  
     ՀԱԿՈԲՅԱՆ
 ՍԱԹԵՆԻԿ Ա.
187532         4000       3 187532   4000  
     ՊԵՏՐՈՍՅԱՆ
  ՀԱՍՄԻԿ Գ.
187534         4500       4 187534   4500  
     ՍԱՐԳՍՅԱՆ
 ԹԱՔՈՒՇ Ա.
187530         1500       5 187530   1500  
                17500             17500  

 

Էջում Ընդամենը 5 ընտանիք անձ` 25                                                           Ընդ. 5 ընտ. 17500 դր.



Կ.Տ Կենտրոնի տնօրեն`______ Գլխ. Հաշվապահ` ______ Վճարվել է ընտ. դր.

 

Հավելված 2

 

ՍԵՎԱՆԻ ՍԾՏԿ 06/05/98 թ.
ՓՈՍՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ ԹԻՎ 620
ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ Անցողիկ ԵՎ ՀՈՒՆՎԱՐ
ԳՈՐԾԵՐԻ ՔԱՆԱԿԸ 5
ԱՆՁԵՐԻ ՔԱՆԱԿԸ 25
Էջերի քանակը 1
Անցողիկ
ՀՈՒՆՎԱՐ 17500

 

Էջի N

Գործերի քանակը

Անձերը

Անցողիկ

ՀՈՒՆՎԱՐ

1

5

25

 

17500

 

ՀԱՆՁՆԵՑԻ
ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ
________________

ԸՆԴՈՒՆԵՑԻ
Կապի բաժանմունքի վարիչ 
________________