Գլխավոր տեղեկություն
Номер
N 30
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (10.03.2000-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.05.29/14(223)
Принят
Լեռնատեխնիկական հսկողության վարչություն
Дата принятия
14.09.1999
Подписан
Լեռնատեխնիկական հսկողության վարչության պետ
Дата подписания
14.09.1999
Дата вступления в силу
10.03.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼԵՌՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԼԵՌՏԵԽՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ»

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

14.09.1999 թ.

N 30

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ»-Ը ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 5 մարտի 1991 թ. թիվ 161 որոշման

 

Հրամայում եմ.

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում պայթեցման աշխատանքների իրականացման լիցենզավորման կարգ»-ը գերատեսչական նորմատիվ ակտը:

2. Նշված գերատեսչական նորմատիվ ակտը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Վարչության պետ

Ա. Հակոբյան

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի ՀանրապետությՈՒՆՈՒՄ պայթեցման աշխատանքների իրականացման լիցենզավորման

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի ՀանրապետությՈՒՆՈՒՄ պայթեցման աշխատանքների իրականացման լիցենզավորման

 

Սույն կարգը սահմանում է պայթեցման աշխատանքների կատարման Լիցենզիա ստանալու համար դիմումի ընդունման, քննարկման, Լիցենզիայի տրման մերժման, ինչպես նաև Լիցենզիայի չեղյալ համարելու ընթացակարգերը և տարածվում է պայթեցման աշխատանքներ կատարող իրավաբանական անձանց վրա` անկախ նրանց կազմակերպչական իրավական ձևից:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորումն իրականացվում է համաձայն ՀՀ նախարարների խորհրդի 5 մարտի 1991 թ. N 161 որոշման և նպատակաուղղված է նպաստելու հանրապետության տնտեսության զարգացմանը, ինչպես նաև օբյեկտների շահագործման անվտանգությանն ու շրջակա միջավայրի պահպանմանը:

1.2. Լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեության տեսակն է`

- պայթեցման աշխատանքների կատարում:

1.3. Պայթեցման աշխատանքների կատարման համար սույն կարգով տրված Լիցենզիաները գործում են ՀՀ ամբողջ տարածքում:

1.4. Լիցենզավորման սուբյեկտներն են համարվում ՀՀ տարածքում պայթեցման աշխատանքներ կատարող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

1.5. Առանց սույն կարգին համապատասխան ստացված Լիցենզիաների` ՀՀ տարածքում արգելվում է պայթեցման աշխատանքների կատարումը: Այն խախտողները կրում են պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.6. Լիցենզիա տրվում է դիմողին կամ, լիազորագրի առկայության դեպքում նրա ներկայացուցչին` մեկ օրինակից:

1.7. Դիմողի կամ լիազորված անձի ստորագրությամբ Լիցենզիայի ստացման կտրոնը (հավելված 1) մնում է վարչությունում:

1.8. Լիցենզիան օտարելը (փոխանցում, վաճառք և այլն) արգելվում է:

 

2. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

2.1. Պայթեցման աշխատանքների կատարման համար իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները վարչություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը:

2.1.1. Սահմանված ձևի հայտ, համաձայն սույն կարգի հավելված 2-ի,

2.1.2. Իրավաբանական անձի կանոնադրության (հիմնադիր փաստաթղթերի) պատճենը.

2.1.3. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը:

2.2. Լիցենզիա ստացած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կատարելու.

- նորմատիվ փաստաթղթերով նախատեսված պահանջները,

2.3. Հայլեռտեխհսկողության վարչությունը պարտավոր է լիցենզիա տալու կամ այն մերժելու մասին որոշում ընդունել` հայտը և հիմնադիր փաստաթղթերը ներկայացնելուց հետո 15-օրյա ժամկետում, իսկ փորձաքննական եզրակացության անհրաժեշտության դեպքում` այդ եզրակացությունն ստանալուց հետո 10 օրյա ժամկետում:

2.4. Լիցենզիա տալու կամ այն մերժելու մասին որոշումը հայտատուին հանձնվում է որոշումն կայացնելուց հետո 3 օրվա ընթացքում, լիցենզիայի համար պետական տուրքի մուծման անդորրագիրը ներկայացնելու դեպքում:

Մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառները և հիմքերը:

2.5. Լիցենզիան ստանալու համար հայտը կարող է մերժվել.

- հաստատված սանիտարահիգիենիկ նորմաներին անհամապատասխանության դեպքում.

- պետական ստանդարտների և անվտանգության կանոնների խախտման կամ անհամապատասխանության դեպքում:

Աննպատակահարմարության շարժառիթներով Լիցենզիայի տրման մերժումը արգելվում է:

Մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառը և դրա իրավական հիմքերը:

2.6. Լիցենզիայի գործունեության ժամկետի երկարացումը կատարվում է լիցենզիա ստանալու համար սահմանված կարգով:

2.7. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման դեպքում նրան տրված լիցենզիան կորցնում է ուժը:

2.8. Լիցենզավորող` Հայլեռտեխհսկողության վարչություն, վարում է ուժը կորցրած ճանաչված լիցենզիաների գրանցամատյան (հավելված 3):

2.9. Պայթեցման աշխատանքների իրականացման գծով Հայլեռտեխհսկողության վարչությունը լիցենզիա է տալիս իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը երեք տարի ժամկետով և լիցենզիա տալու համար նրանցից գանձվում է ՀՀ օրենքով սահմանված չափով պետական տուրք:

2.10. Իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում լիցենզիան վերաձևակերպվում է մեկ ամսվա ժամկետում:

2.11. Լիցենզիայի բնօրինակը կորցնելու դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը այդ մասին հայտարարություն է տալիս մամուլում, որից հետո դիմում է Հայլեռտեխհսկողության վարչություն և ստանում լիցենզիայի կրկնօրինակը, որի համար գանձվում է ՀՀ օրենքով սահմանված տուրք:

 

3. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼԸ

 

3.1. Լիցենզիան չեղյալ համարելու համար հիմքեր ի հայտ գալու դեպքում Հայլեռտեխհսկողության վարչությունը, ելնելով պայթեցման աշխատանքների կատարման առանձնահատկություններից, սահմանում է ժամկետ` թույլ տրված խախտումները վերացնելու համար:

3.2. Լիցենզիան կարող է չեղյալ համարվել Հայլեռտեխհսկողության վարչության կողմից հետևյալ հիմքերով.

- սահմանված ժամկետում թույլտրված խախտումները չվերացնելու դեպքում,

- եթե Լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտի և հիմնավորումների մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ,

- եթե պայթեցման աշխատանքների կատարման բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գերազանցում է սահմանված նորմերը կամ վնաս է հասցնում մարդկանց առողջությանը:

3.3. Լիցենզիան չեղյալ համարելու դեպքում համապատասխան իրավաբանական անձանցից կամ անհատ ձեռնարկատերերից նոր Լիցենզիայի ստացման հայտերը ընդունվում են ընդհանուր կարգով:

3.4. Լիցենզիայի չեղյալ համարելու վերաբերյալ հարցի քննարկման ընթացքում լիցենզավորված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը իրավունք ունի ծանոթանալ իր գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին, ինչպես նաև ներկա գտնվել հարցի քննարկմանը:

3.5. Լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ բացակայությամբ նրա Լիցենզիայի չեղյալ համարելու մասին որոշումը կարող է ընդունվել միայն այն պարագայում, երբ երկու անգամից ավել ծանուցում ստանալով հանդերձ չի ներկայացել հարցի քննարկմանը:

3.6. Լիցենզիայի չեղյալ համարելու մասին Որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը, պետական Ռեգիստրին և ՀՀ պետական եկամուտների նախարարությանը:

3.7. Վարչության կայացրած որոշումները կարող են բողոքարկվել դատարանում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1.

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ

 

_____ __________ 1999 թ.

 

Գրանցման ամսաթիվը _____________________________________________

 

Գրանցման համարը_______________________________________________

 

Լիցենզավորված գործունեության տեսակը_________________________________

 

Տրված է _____________________________________________________

(Լիցենզավորված անձի անվանումը, հասցեն, հեռախոսը)

___________________________________________________________

(հեռատիպը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը)

___________________________________________________________

(Լիցենզիա ստացող անձի ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրի սերիա և համարը, ում կողմից և երբ է տրված)

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

(Լիցենզիա ստանալու լիազորագրի համարը և ամսաթիվը)

 

Հավելված Լիցենզիա ստանալու լիազորագիրը

___________________________________________________________

(Լիազորագիր տվողի ազգանունը, անունը, աշխատանքի վայրը և պաշտոնը)

___________________________________________________________

___________________________________________________________

 

_____________
ամսաթիվ

 

___________________
ստորագրություն

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2.

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ տալ լիցենզիա

______________________________________________________

(Գործունեության վայրը)

______________________________________________________

(Լիցենզավորվող գործունեության տեսակը)

 

Պայթեցման աշխատանքների կատարմամբ զբաղվելու համար

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

Մեր (իմ) կողմից ուսումնասիրվել են պայթեցման աշխատանքների կատարման

Կանոններն ու պայմանները և պատրաստվում ենք (եմ) գործել համաձայն դրանց:

 

Սույն դիմումին կցվում են`

(Փաստաթղթերի անվանումը, օրինակների և էջերի քանակը)

__________________________________________________

__________________________________________________

__________________________________________________

__________________________________________________

__________________________________________________

__________________________________________________

______________________________________________________

(Լիցենզավորվող անձի անվանումը)

______________________________________________________

(Բանկային տվյալները, հասցեն)

______________________________________________________

(Հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը)

______________________________________________________

(Դիմողի պաշտոնը, ազգանունը, անունը, ստորագրությունը)

 

_____________
ամսաթիվ

 

կնիքի տեղը

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3.

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

Հայաստանի Հանրապետության տարածքում պայթեցման աշխատանքների կատարման համար տրված լիցենզիաների գրանցման

 

Լիցենզիայի
գրանցման
համարը և
ամսաթիվը

Լիցենզավորվող
անձի լրիվ և
կրճատ (եթե այն կա)
անվանումը

Լիցենզիայի
տրման
ամսաթիվը

Լիցենզիայի
գործողության
ժամկետը

Լիցենզավորվողի
հասցեն

Նշումներ
լիցենզիայի
կասեցման կամ
լիցենզիայի
դադարեցման
վերաբերյալ
(նշել հիմքերը)

ՀՎ ՀՀ

 

 

 

           

 

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

ՀՊԱԼ-7

 

Սույն Լիցենզիան տրված է ________________________________________

___________________________________________________________

 

համաձայն ներկայացված _______________ հայտի, ՀՀ նախարարների խորհրդի 5 մարտի 1991 թ. N 161 որոշման և Հայլեռտեխհսկողության վարչության պետի 14.09.1999 թ. թիվ 30 հրամանով հաստատված «Պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգ»-ի (որը գրանցված է ՀՀ արդարադատության նախարարությունում _____________):

Այն իրավունք է տալիս ՀՀ տարածքում կատարել պայթեցման աշխատանքներ_________

___________________________________________________________

___________________________________________________________

 

Լիցենզիան տրված է ______________ ժամանակով և ուժի մեջ է մինչև_________

___________________________________________________________

 

Լիցենզիայի համարը____________________________________________

 

Հայլեռտեխհսկողության

վարչության պետ`

 

Լիցենզավորման հանձնա-

ժողովի նախագահ`

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
28 փետրվարի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 30000016

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.06.2000, N 23 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան