Գլխավոր տեղեկություն
Номер
N 02/1188-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (14.09.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2002.09.04/22(108) Հոդ.150
Принят
Պետական եկամուտների նախարար
Дата принятия
28.08.2002
Подписан
Պետական եկամուտների նախարար
Дата подписания
28.08.2002
Дата вступления в силу
14.09.2002

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 օգոստոսի 2002 թ.
 Պետական գրանցման թիվ 12402149

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

28 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 02/1188-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետը և 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին« N 02/177 հրամանում կատարվող լրացումը:

 

ՀՀ պետական եկամուտների
նախարար


Ե. Զախարյան

 

Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի հետ 
____  __________ 2002 թ.

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության պետական
եկամուտների նախարարի
28 օգոստոսի 2002 թ. 
թիվ 02/1188-Ն հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի N 02/177 հրամանով հաստատված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգի 7-րդ կետի 2-րդ պարբերությունում` «պատասխանատու անձի կողմից» բառերից հետո լրացնել «` բացառությամբ բիտումի ներմուծման դեպքերի» բառերը, իսկ «8 կետում նշված» բառերից հետո լրացնել «և բիտումի ներմուծման» բառերը: