«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 մարտի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 12402048
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30 հունվարի 2002 թ. |
N 02/141 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 Թ. ԱՊՐԻԼԻ 16-Ի N 02/456 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թ. ապրիլի 16-ի «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/456 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները (կցվում է):
ՀՀ պետական |
Ե. Զախարյան |
Հաստատված է |
Համաձայնեցված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 Թ. ԱՊՐԻԼԻ 16-Ի N 02/456 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Հրամանով հաստատված հրահանգում`
1. Հրահանգի 3-րդ կետը հանել:
2. Հրահանգի 12.5 ենթակետում.
ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից տրվող օգնության գումարները:».
բ) երրորդ պարբերությունից հանել «նշված» բառը:
3. Հրահանգի 12.8 ենթակետում.
ա) «պատկանող գույքի վաճառքից» բառերից հետո լրացնել «հարկային գործակալ չհանդիսացողներից» բառերով.
բ) առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Իրացում (վաճառք) չի համարվում առևտրական կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ֆիզիկական անձի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի ներդրումը:»:
4. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12.21 ենթակետով.
«12.21. Պետական պարգևները (մրցանակները):»:
5. Հրահանգի 13 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «զ» ենթակետով.
«զ) գանձապետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձևով ստացված եկամտի չափով:»:
6. Հրահանգի 19.3 ենթակետի աղյուսակի վերջում լրացնել «,» և ենթակետը լրացնել «իսկ ֆիզիկական անձանցից գույք ձեռք բերելու դիմաց վճարվող եկամուտներից` 10% դրույքաչափով:» բառերով:
7. Հրահանգի 21 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «դ» ենթակետով.
«դ) ֆիզիկական անձանցից գույք ձեռք բերելու դիմաց եկամտահարկը հաշվարկվում է հաշվի առնելով միայն սույն հրահանգի 13 և 14 կետերով սահմանված նվազեցումները:»:
8. Հրահանգի 23 կետից հանել «բ» ենթակետը:
9. Հրահանգի 23.2 ենթակետի օրինակ 6-ում «»մուրհակ» բառից հետո լրացնել «(ոչ պետական)» բառերը:
10. Հրահանգի 25 կետի «ա» ենթակետի օրինակներ 18 և 19-ից հանել «աշխատավարձի վճարմանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը:
11. Հրահանգի 26 կետում.
ա) «և «բ», ինչպես նաև 24 կետի «ա» ենթակետերով նախատեսված գրավոր պայմանագիր չկնքելու» բառերը փոխարինել «և 24 կետի «ա» ենթակետերով նախատեսված ձևով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Հայաստանում բնակության (հաշվառման) հասցեի պարտադիր նշումով) չկնքելու» բառերով.
բ) օրինակ 20-ից հանել «2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը:
12. Հրահանգի 27 կետում «վճարմանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «վճարման ամսվան հաջորդող ամսվա 5-ից ոչ ուշ» բառերով:
13. Հրահանգի 28 կետի երկրորդ պարբերությունը «(ներկայացնել նոր ամփոփ (ճշտված) հաշվարկներ)» բառերից հետո լրացնել «, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ» բառերով:
14. Հրահանգի 29.1 ենթակետի առաջին պարբերությունից հանել «(բացառությամբ 12.8 ենթակետով սահմանված եկամուտների)» բառերը:
15. Հրահանգի 33.3-ի «բ» ենթակետում «գովազդի» բառից հետո լրացնել «,մարքետինգի» բառը:
16. Հրահանգի բաժին 9-ի վերնագրում, 39 կետում, 39.1 և 39.2 ենթակետերում «Քաղաքացիաիրավական» բառը փոխարինել «Հարկային գործակալ չհանդիսացողների հետ կնքված քաղաքացիաիրավական» բառերով:
17. Հրահանգի 40 կետի վերջին և 45 հոդվածի երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հարկային գործակալներից ռեզիդենտ օտարերկրացիների քաղաքացիաիրավական պայմանագրերով ստացված եկամուտներից, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերով պայմանավորված եկամուտներից (այդ թվում` նյութական օգնության գումարներից) և նվազեցվող եկամուտներից պահված եկամտահարկը վերահաշվարկվում է սույն հրահանգի 19.3 ենթակետով սահմանված դրույքաչափերով:»:
18. Հրահանգի 41 կետի օրինակներ 39, 40 և 41-ի առաջին պարբերությունում «գրանցված» բառից հետո լրացնել «` հարկային գործակալ չհանդիսացող» բառերը:
19. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 62 կետով.
«62. Հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հայտարարագրում սույն հրահանգով սահմանված կարգով հաշվարկված վնասը ավելի ցույց տալու դեպքում անհատ ձեռնարկատերից գանձվում է տուգանք` ավելի ցույց տրված վնասի 20%-ի չափով: Նշված տուգանքը կիրառվում է 2002 թվականի հունվարի 1-ից հետո` հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հայտարարագրով ավելի ցույց տրված վնասի նկատմամբ:»:
20. «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի.
ա) հավելված 1-ը («Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, պահված եկամտահարկի ամփոփ հաշվարկ») փոխարինել սույն հրահանգին կից ներկայացվող բովանդակությամբ հավելված 1-ով.
բ) հավելվածներ 2-ում («Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ֆիզիկական անձին վճարված եկամուտների մասին տեղեկություն») և 4-ում («Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ֆիզիկական անձին 200__թ. վճարված եկամուտների մասին տեղեկանք») տող [23]-ի լրացման կարգում «(տող[17]-տող[18]-տող[22])» բառերը փոխարինել «(տող[17]-տող[19]-տող[21]-տող[22])» բառերով.
գ) հավելված 6-ում («Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հայտարարագիր»)`
- տող [18]-ի լրացման կարգում «նշվում են» բառերից հետո լրացնել «հարկային գործակալ չհանդիսացողների հետ կնքված» բառերը,
- տող [32]-ի լրացման կարգում «[67]»-ը փոխարինել «[65]»-ով,
- տող [57]-ի լրացման կարգում «[19]...[34]»-ը փոխարինել «[41]...[56]»-ով,
- տող [58]-ի լրացման կարգում «[68]»-ը փոխարինել «[66]»-ով,
- տող [59]-ի լրացման կարգում «վճարված» բառից հետո լրացնել «քաղաքացիաիրավական պայմանագրերից եկամուտների,» բառերը:
Հավելված 1 |
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, պահված եկամտահարկի |
|
Ամփոփ հաշվարկ |
(200__թ.___եռամսյակ) |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|
● [1] տողում նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված ՀՎՀՀ-ն
● [2] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակը
● [3] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը
● [4] տողում նշվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) իրավաբանական (բնակության) հասցեն
● [5] տողում նշվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) աշխատանքային (տան) հեռախոսահամարը
● [6] տողում նշվում է հարկային մարմին հաշվարկի ներկայացման ամսաթիվը
ՀՀ քաղաքացիներին վճարված եկամուտների տեսակը |
Վճարված եկամուտների |
Պահված հարկի գումարը | |||||
Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարում |
[9] |
|
|
|
|
|
|
Ռոյալթի |
[10] |
|
|
|
|
|
|
Տոկոս |
[11] |
|
|
|
|
|
|
Շահաբաժին |
[12] |
|
|
|
x |
x |
x |
Խաղատներում, շահումներով խաղերում շահում |
[13] |
|
|
|
x |
x |
x |
Մրցույթների, մրցությունների մրցանակ |
[14] |
|
|
|
|
|
|
Վիճակախաղերի շահում |
[15] |
|
|
|
x |
x |
x |
Նվիրատվություն, օգնություն |
[16] |
|
|
|
|
|
|
Ապահովագրական հատուցում |
[17] |
|
|
|
x |
x |
x |
Գույքն օտարելու դիմաց վճարված եկամուտ |
[18] |
|
|
|
|
|
|
Վարձակալական վճար |
[19] |
|
|
|
|
|
|
Ապահովագրավճար |
[20] |
|
|
|
|
|
|
Առանց հիմնավորող փաստաթղթերի վճարում |
[21] |
|
|
|
|
|
|
Անհատ ձեռնարկատերերին վճարված եկամուտ |
[22] |
|
|
|
x |
x |
x |
Այլ եկամուտներ |
[23] |
|
|
|
|
|
|
Ընդամենը |
[24] |
|
|
|
|
|
|
● [7] սյունակում նշվում է փաստացի վճարված եկամուտների հաշվարկային մեծությունը
● [8] սյունակում նշվում է [7] սյունակներում նշված եկամուտներից պահված (գանձված) եկամտահարկի գումարը
● [9] տողը վերաբերվում է նաև աշխատողներին տրված նյութական օգնության գումարներին
● [16] տողը վերաբերվում է այլ ֆիզիկական անձանց տրված նվիրատվության և օգնության գումարներին
● [20] տողում չեն նշվում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները
● [21] տողում նշվում են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 21 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն վճարված եկամուտների և դրանցից պահված եկամտահարկի գումարները
● [23] տողը վերաբերվում է նաև քաղաքացիաիրավական այլ պայմանագրերի դիմաց վճարված եկամուտներին
● [24] տողում նշվում է [9]-[23] տողերի հանրագումարը
● նվազեցվող եկամուտները (բացառությամբ` [12], [15] և [17] տողերում նշվածների) սույն հաշվարկում չեն արտացոլվում
Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հայաստանյան աղբյուրներից վճարված եկամուտների տեսակը |
Վճարված կամուտների |
Պահված հարկի գումարը | |||||
Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարում |
[27] |
|
|
|
|
|
|
Անհատ ձեռնարկատերերին վճարված եկամուտ |
[28] |
|
|
|
x |
x |
x |
Պասիվ եկամուտներ` |
|
|
|
|
|
|
|
- ռոյալթիներ |
[29] |
|
|
|
|
|
|
- տոկոսներ |
[30] |
|
|
|
|
|
|
- շահաբաժիններ |
[31] |
|
|
|
x |
x |
x |
- խաղատներում, շահումներով խաղերում շահումներ |
[32] |
|
|
|
|
|
|
- մրցույթների, մրցությունների մրցանակներ |
[33] |
|
|
|
|
|
|
- վիճակախաղերի շահումներ |
[34] |
|
|
|
|
|
|
- նվիրատվություն, օգնություն |
[35] |
|
|
|
|
|
|
- ապահովագրական հատուցում |
[36] |
|
|
|
|
|
|
- գույքն օտարելուց արժեքի հավելաճ |
[37] |
|
|
|
|
|
|
- վարձակալական վճար |
[38] |
|
|
|
|
|
|
- փոխադրման (ֆրախտի) դիմաց վճարված եկամուտներ |
[39] |
|
|
|
|
|
|
- ապահովագրավճար |
[40] |
|
|
|
|
|
|
Այլ եկամուտներ |
[41] |
|
|
|
|
|
|
Ընդամենը |
[42] |
|
|
|
|
|
|
● [25] սյունակներում նշվում է փաստացի վճարված եկամուտների հաշվարկային մեծությունը
● [26] սյունակներում նշվում է [25] սյունակներում նշված եկամուտներից պահված (գանձված) եկամտահարկի գումարը
● [27] տողը վերաբերվում է նաև աշխատողներին տրված նյութական օգնության գումարներին
● [28] տողը վերաբերվում է ՀՀ-ում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերին
● [41] տողը վերաբերվում է նաև քաղաքացիաիրավական այլ պայմանագրերի դիմաց վճարված եկամուտներին և պասիվ այլ եկամուտներին
● [42] տողում նշվում է [27]-[41] տողերի հանրագումարը
Մնացորդը ամսվա սկզբին |
[43] |
|
|
|
Պահված հարկի գումարը |
[44] |
|
||
Բյուջե վճարված հարկի գումարը |
[45] |
|
||
Մնացորդը ամսվա վերջում |
[46] |
|
● [43] տողում նշվում է հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ փաստացի վճարված եկամուտներից պահված, սակայն բյուջե չփոխանցված եկամտահարկի գումարը, կամ բյուջե ավել վճարված եկամտահարկի գումարը
● [44] տողում նշվում է եռամսյակի ընթացքում փաստացի վճարված եկամուտներից հաշվարկված եկամտահարկի գումարը` ըստ ամիսների ([24] տողի [8] սյունակներ+[42] տողի [26] սյունակներ)
● [45] տողում նշվում է եռամսյակի ընթացքում բյուջե վճարված եկամտահարկի գումարը` ըստ ամիսների
● [46] տողում նշվում է հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվան հաջորդող առաջին ամսվա 1-ի դրությամբ փաստացի վճարված եկամուտներից պահված, սակայն բյուջե չփոխանցված եկամտահարկի գումարը, կամ բյուջե ավել վճարված եկամտահարկի գումարը (տող[43]+տող[44]-տող[45])
● եթե [43] կամ [46] տողերում թվերը բացասական են (այսինքն` բյուջե փոխանցված եկամտահարկի գումարը գերազանցում է փաստացի վճարված եկամուտներից պահված եկամտահարկի գումարին), ապա դրանք ցույց են տրվում փակագծերի մեջ
Կ.Տ.
Տնօրեն (անհատ ձեռնարկատեր) |
________________ |
_________________ |
Գլխ. հաշվապահ |
________________ |
_________________ |
Ամփոփ հաշվարկը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը):
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|