Գլխավոր տեղեկություն
Номер
N 02/1134
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (30.09.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2001.09.20/16(79) Հոդ.131
Принят
Պետական եկամուտների նախարարություն
Дата принятия
06.08.2001
Подписан
Պետական եկամուտների նախարար
Дата подписания
06.08.2001
Дата вступления в силу
30.09.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

6 օգոստոսի 2001 թ.
ք. Երևան

N 02/1134

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/933 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 2001 թվականի հուլիսի 6-ի ՀՀ կառավարության N 603 որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1999 թ. հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման 6-րդ կետի դ) ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2000 թ. օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերի ստացման, պահպանման, հաշվառման, տրամադրման և դրանց նկատմամբ հսկողության կարգ» հաստատելու մասին» N 02/933 հրամանի (այսուհետ` հրաման) անվանումից և հրամանի 1-ին կետից հանել «և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող» բառերը:

2. Հրամանի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Տարածքային հարկային տեսչությունների պետերին`

ա) ապահովել տարածքային հարկային տեսչություններում ակցիզային դրոշմանիշերի պահպանման համար անհրաժեշտ պայմանները,

 բ) տարածքային հարկային տեսչություններում հրամանով նշանակել ակցիզային դրոշմանիշերի պահպանման համար նյութական պատասխանատու անձ և նրա հետ սահմանված կարգով կնքել լրիվ նյութական պատասխանատվության մասին պայմանագիր: Հրամանի և պայմանագրի կրկնօրինակները 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչություն:»

3. Ուժը կորցրած ճանաչել հրամանի 5-րդ կետի «ա» ենթակետը, իսկ «բ» ենթակետից հանել «և ՏՄ-ներին» բառերը:

4. Հրամանի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«7. Սույն հրամանի հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի վրա:»

5. Հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերի ստացման, պահպանման, հաշվառման, տրամադրման և դրանց նկատմամբ հսկողության» կարգում կատարել հետևյալ փոփոխությունները (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար`

Ե. Չախարյան

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների նախարար`
_________ Ե. Զախարյան
թիվ 02/1134 հրաման
6 օգոստոսի 2001 թ.

Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարար`
_________ Դ. Հարությունյան
___ __________2001 թ.

Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի նախարար`
________ Վ. Խաչատրյան
___ __________2001 թ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 02/933 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ» ԿԱՐԳՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Կարգի անվանումից և առաջին մասից հանել «և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող» բառերը:

2. Կարգի 1-ին կետում «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ՀՀ պետական եկամուտների» բառերով:

3. Ուժը կորցրած ճանաչել կարգի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 37-րդ կետերը:

4. Կարգի 7-րդ կետում «պատասխանատու անձի» բառերը փոխարինել «ակցիզային դրոշմանիշերի պահպանման և բացթողնման համար նշանակված նյութական պատասխանատու անձի (այսուհետ` պատասխանատու անձ)» բառերով:

 5. Կարգի 9-րդ կետի 1-ին և 2-րդ պարբերություններից, 14-րդ, 15-րդ կետերից հանել «ակցիզային դրոշմանիշերի պահպանման և բացթողնման համար լիազորված համապատասխան ստորաբաժանման» և համապատասխանաբար «ղեկավարը կամ», «ղեկավարի կամ», «ղեկավարին կամ», «ղեկավարը կամ» բառերը:

 6. Կարգի 6-րդ, 9-րդ, 10-րդ և 34-րդ կետերից հանել համապատասխանաբար «և ՏՄ-ների», «կամ ՏՄ-ի», «կամ ՏՄ-ների» և «և ՏՄ-ներում» բառերը:

7. Կարգի 9-րդ կետից հանել «տեղակալի» բառը:

8. Կարգի 12-րդ կետում «նախարարի տեղակալ-հարկային վարչության պետին» բառերը փոխարինել «նախարարին» բառով:

9. Կարգի 14-րդ կետում «ՀՀ ՊԵՆ նախարարի տեղակալ-հարկային վարչության պետը» բառերը փոխարինել «ՀՀ ՊԵ նախարարը» բառերով:

10. Կարգի 15-րդ կետից հանել «տեղակալ-հարկային վարչության պետի» բառերը:

 11. Կարգի 17-րդ կետում «հարկային վարչություն» և «Հարկային վարչությունը» բառերը փոխարինել համապատասխանաբար «հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչության պետին» և «ՀՀ ՊԵՆ հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչության պետը» բառերով, իսկ «ՀՀ ՊԵՆ նախարարի տեղակալին» բառերը փոխարինել «ՀՀ ՊԵ նախարարին» բառերով:

12. Ուժը կորցրած ճանաչել կարգի 4-րդ բաժինը:

13. Կարգի 36-րդ կետում «ՀՀ ՊԵ նախարարի տեղակալները» բառերը փոխարինել «ՀՀ ՊԵՆ հարկային տեսչությունների աշխատանքների կազմակերպական-տեսչական վարչության պետը» բառերով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

5 սեպտեմբերի 2001 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12001140

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան