ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 նոյեմբերի 1997 թ. N 230-Պ
ՀԱՅԱՍՏ
ԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի «ԱՇԽԱՏԱՆՔԻ և ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» N 379 ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը (կցվում են):
2. Աշխատանքի և զբաղվածության վարչությանը`
սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման:
Սոցիալական ապահովության նախարար |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայությունը (այսուհետև հանրապետական ծառայություն) կոչված է ղեկավարելու, համակարգելու և կազմակերպելու աշխատանքի և զբաղվածության մարզային ձեռնարկությունների (այսուհետև մարզային ծառայություններ) աշխատանքի և զբաղվածության տարածքային կենտրոնների (այսուհետև տարածքային կենտրոններ) աշխատանքը, ցույց տալու նրանց մեթոդական օգնություն:
2. Հանրապետական ծառայությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հրամաններով, ինչպես նաև նախարարության և սույն կանոնադրությամբ:
3. Հանրապետական ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության (այսուհետև նախարարություն) համակարգում և իր գործունեությամբ հաշվետու է նրան:
4. Հանրապետական ծառայությունն իր աշխատանքի ընթացքում համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, համաձայնեցման կոմիտեների և հասարակական կազմակերպությունների հետ:
5. Հանրապետական ծառայության կազմի մեջ են մտնում մարզային ծառայությունները և տարածքային կենտրոնները, որոնք ենթարկվում են հանրապետական ծառայությանը և իրենց գործունեությամբ հաշվետու են նրան:
6. Հանրապետական ծառայության աշխատակազմի, նրա տարածքային կենտրոնների կառուցվածքը և հաստիքները հաստատվում են ՀՀ սոցիալական ապահովության նախարարի կողմից:
7. Հանրապետական ծառայության և նրա տարածքային կենտրոնների պահպանման ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
8. Հանրապետական ծառայության պետին, նրա տեղակալներին, տարածքային կենտրոնների տնօրեններին, պաշտոնի նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը:
9. Հանրապետական ծառայության աշխատողներին, տարածքային կենտրոնների փոխտնօրեններին, աշխատանքի տեսուչներին և հաշվապահներին աշխատանքի նշանակում և ազատում է հանրապետական ծառայության պետը:
10. Տարածքային կենտրոնների մյուս աշխատողներին աշխատանքի նշանակում և ազատում է տարածքային կենտրոնի տնօրենը:
11. Հանրապետական ծառայությունը, տարածքային կենտրոններն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ, Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերմամբ կնիքներ, դրոշմակնիքներ, սահմանված նմուշի ձևաթղթեր և հաշիվներ բանկային հաստատություններում:
II. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12. Հանրապետական ծառայության հիմնական խնդիրներն են.
* կոորդինացնել և համակարգել աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման գործառույթները,
* կազմակերպել աշխատանքի պայմանների պետական փորձաքննության աշխատանքները,
* իրականացնել մարզային ծառայությունների և տարածքային կենտրոնների ղեկավարումը, նրանց իրավական նորմատիվ փաստաթղթերով ապահովումը,
* կոորդինացնել մարզային ծառայությունների և տարածքային կենտրոնների աշխատանքը, նրանց ցույց տալ մեթոդական օգնություն,
* ամփոփել մարզային ծառայությունների և Երևան քաղաքի տարածքային կենտրոնների կազմած զբաղվածության ծրագրերը, մշակել զբաղվածության հանրապետական ծրագրեր և ապահովել դրանց իրականացումը,
* ապահովել զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորումը ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի միջոցների այն մասից, որը հատկացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
* կազմել հանրապետական ծառայության, տարածքային կենտրոնների պահպանման ծախսերի նախահաշիվները և սահմանված կարգով ներկայացնել նախարարություն,
* ամփոփել մարզային ծառայություններից և Երևան քաղաքի տարածքային կենտրոններից ստացվող վիճակագրական հաշվետվությունները և սահմանված կարգով ներկայացնել նախարարություն և ՀՀ վիճպետվարչություն,
* ամփոփել տարածքային կենտրոններից ստացվող ֆինանսական հաշվետվությունները և ներկայացնել նախարարություն,
* մարզային ծառայություններից և տարածքային կենտրոններից ստացված հայտերի հիման վրա կազմակերպել գործազուրկների վերապատրաստման և որակավորման բարձրացման աշխատանքները,
* ուսումնասիրել աշխատուժի տարածքային տեղաշարժերը և առաջարկություններ ներկայացնել նախարարություն դրանք կարգավորելու ուղղությամբ,
* մարզային ծառայություններից և տարածքային կենտրոններից ստացվող հայտերի հիման վրա սահմանված կարգով մասնակցել աշխատուժի արտահանման աշխատանքների կազմակերպմանը,
* առաջարկություն ներկայացնել նախարարություն հանրապետական ծառայության և տարածքային կենտրոնների աշխատողների մասնագիտական ուսուցումը և որակավորման բարձրացումը կազմակերպելու ուղղությամբ,
* ձեռնարկել միջոցներ հանրապետական ծառայության և տարածքային կենտրոնների գործունեության համար պատշաճ աշխատանքային պայմաններ ստեղծելու, նրանց աշխատանքները և տեղեկատվությունը ավտոմատացնելու և համակարգչավորելու համար,
* իրականացնել մարզային ծառայությունների և տարածքային կենտրոնների կողմից զբաղվածության ծրագրերի կատարման ընթացքի վերահսկողություն,
* խրախուսել և պատասխանատվության ենթարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանրապետական ծառայության և տարածքային կենտրոնների աշխատակիցներին,
* հրատարակել աշխատանքի և զբաղվածության բնագավառին վերաբերող տեղեկագրեր:
13. Մարզային ծառայությունները պարտավոր են.
* ամփոփել տարածքային կենտրոնների կողմից կազմված վիճակագրական հաշվետվությունները մարզի մակարդակով, և սահմանված կարգով ներկայացնել հանրապետական ծառայություն և մարզպետարան,
* ամփոփել տարածքային կենտրոններից ստացված աշխատանքի շուկայի վիճակի վերաբերյալ վերլուծության արդյունքները, դրանց հիման վրա կազմել մարզի աշխատուժի կառուցվածքի և միտումների վերաբերյալ ամփոփ վերլուծություն և ներկայացնել հանրապետական ծառայություն.
* ամփոփել մարզի տարածքային կենտրոնների զբաղվածության ծրագրերը, կազմել մարզային տարածքային ծրագրեր և դրանք ներկայացնել հանրապետական ծառայություն:
14. Մարզային ծառայության լիազորությունները կատարում է մարզի վարչական կենտրոնում գտնվող տարածքային կենտրոնը:
15. Մարզային ծառայությունը իր մեջ ներառում է մարզի տարածքում գործող տարածքային կենտրոնները:
16. Տարածքային կենտրոնները պարտավոր են.
* կատարել գործատուների մոտ աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման նպատակով ուսումնասիրություններ և արդյունքների մասին տեղեկացնել գործատուներին և վարձու աշխատողներին,
* իրականացնել աշխատանքի պայմանների փորձաքննություն և արդյունքների մասին սահմանված կարգով տեղեկացնել գործատուներին,
* մասնակցել գործատուների և աշխատավորների միջև ծագած աշխատանքային վեճերի լուծման ընթացակարգին,
* մասնակցել աշխատավորական կոլեկտիվների և գործատուների միջև կնքվող աշխատանքային կոլեկտիվ (տարիֆային) պայմանագրերի կնքման գործընթացին,
* կազմակերպել աշխատավորների և գործատուների համար աշխատանքային օրենսդրության, աշխատանքի պայմանների, աշխատանքի հիգիենայի և անվտանգության հարցերին նվիրված սեմինարներ և խորհրդատվություն,
* աջակցել գործատուներին իրենց մոտ կազմակերպելու աշխատանքի հիգիենայի և անվտանգության ծառայություններ, և ցույց տալ այդ ծառայություններին մեթոդական օգնություն,
* կատարել աշխատաշուկայի վերլուծություն, տեղեկություններ` տալ աշխատուժի շուկայի վիճակի և միտումների մասին,
* օժանդակել աշխատանք փնտրող անձանց փնտրելու համար աշխատանք, իսկ գործատուներին` ապահովել անհրաժեշտ մասնագիտություն և որակավորում ունեցող անձանցով,
* հաշմանդամներին աշխատանքի տեղավորման նպատակով, գործատուների հետ համաձայնեցնելով, նրանց մոտ սահմանված կարգով ստեղծել առանձին մասնագիտացված ստորաբաժանումներ, կազմակերպել նրանց մասնագիտական ուսուցումը,
* աշխատանք փնտրող չզբաղված անձանց սահմանված կարգով տալ գործազուրկի կարգավիճակ և նշանակել գործազրկության նպաստ,
* կազմակերպել գործազուրկ անձանց վերամասնագիտացումը և որակավորման բարձրացումը` սահմանված կարգով նշանակել կրթաթոշակ,
* իրականացնել աշխատանք փնտրող, այդ թվում գործազուրկ անձանց հաշվառումը,
* աշխատանք փնտրող չզբաղված անձանց սահմանված կարգով ցույց տալ դրամական օգնություն,
* կազմակերպել զբաղվածության տարածքային ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները,
* ֆինանսապես աջակցել գործազուրկներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և գործատուների մոտ լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու հարցերում,
* սահմանված կարգով փոխհատուցել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի ծախսերը,
* համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում գործատուների մոտ գործուղել աշխատանք փնտրող անձանց,
17. Տարածքային կենտրոններն իրավունք ունեն.
* կասեցնել կամ դադարեցնել գործազրկության նպաստի և դրամական օգնության վճարումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում,
* գործատուներից պարբերաբար պահանջել տեղեկություններ թափուր աշխատատեղերի, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այն միջոցառումների մասին, որոնց հետևանքով կարող է տեղի ունենալ աշխատողների ազատում,
* կասեցնել զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների ընդունած որոշումները «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում,
* ստուգել զբաղվածության կենտրոն դիմած անձանց ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը,
* անհրաժեշտության դեպքում համապատասխան մարմիններից պահանջել տեղեկություններ անձանց զբաղվածության մասին:
18. Աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայությունը կատարում է քաղաքացիների ընդունելություն, քննարկում նրանց դիմումներն ու գանգատները, ինչպես նաև դրանցում բարձրացված հարցերն ու առաջարկությունները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալով դրանց:
19. Հանրապետական ծառայության կողմից բնակչությանը ցույց տրվող ծառայությունները կատարվում են անվճար:
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
1. ԱՇԽԱՏԱՆՔԻ և ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ և ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔԸ |
Աշտարակի | ք. Աշտարակ և Աշտարակի նախկին վարչական շրջանի տարածքը |
Ապարանի | Ապարանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Ծաղկահովտի | Արագածի նախկին վարչական շրջանի տարածքը |
Թալինի | Թալինի նախկին վարչական շրջանի տարածքը |
Արարատի | ք. Արարատ Վեդու Արարատի նախկին վարչական շրջանի տարածքը |
Արտաշատի | ք. Արտաշատ և Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածքը |
Մասիսի | Մասիսի նախկին վարչական շրջանի տարածքը |
Արմավիրի | ք. Արմավիր և Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածքը |
Բաղրամյանի | Բաղրամյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Վաղարշապատի | ք. Վաղարշապատ և Էջմիածնի նախկին վարչական շրջանի տարածքը |
Գավառի | ք. Գավառ և Կամոյի նախկին վարչական շրջանի տարածքը |
Սևանի | ք. Սևան և Սևանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Ճամբարակ | Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածքը |
Մարտունու | Մարտունու նախկին վարչական շրջանի տարածքը |
Վարդենիսի | Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը |
Վանաձորի | ք. Վանաձոր և Գուգարքի նախկին վարչական շրջանի տարածքը |
Ալավերդու | ք. Ալավերդի և Թումանյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Սպիտակի | ք. Սպիտակ և Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքը |
Ստեփանավանի | ք. Ստեփանավան և Ստեփանավանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Տաշիրի | Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածքը |
Աբովյանի | ք. Աբովյան և Կոտայքի նախկին վարչական շրջանի տարածքը |
Հրազդանի | ք. Հրազդան և Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Չարենցավանի | ք. Չարենցավան Եղվարդի Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածքը |
Գյումրիի | ք. Գյումրի և Ախուրյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Ամասիայի | Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը |
Աշոցքի | Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը |
Արթիկի | ք. Արթիկ և Արթիկի նախկին վարչական շրջանի տարածքը |
Մարալիկի | Անիի նախկին վարչական շրջանի տարածքը |
Գորիսի | ք. Գորիս և Գորիսի նախկին վարչական շրջանի տարածքը |
Կապանի | ք. Կապան և Կապանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Մեղրու | Մեղրու նախկին վարչական շրջանի տարածքը |
Սիսիանի | Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Եղեգնաձորի | Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածքը |
Վայքի | Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը |
Ջերմուկի | ք. Ջերմուկ և Վայքի նախկին վարչական շրջանի Գնդևազ գյուղ |
Իջևանի | ք. Իջևան և Իջևանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Նոյեմբերյանի | Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Բերդի | Տավուշի նախկին վարչական շրջանի տարածքը |
Դիլիջանի | ք. Դիլիջան |
2. Երևանի աՇԽԱՏԱՆՔԻ և ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔԸ |
Կենտրոն | Կենտրոն թաղային համայնքի տարածքը |
Էրեբունի | Էրեբունի թաղային համայնքի տարածքը |
Արաբկիր | Արաբկիր թաղային համայնքի տարածքը |
Մալաթիա-Սեբաստիա | Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի տարածքը |
Աջափնյակ | Աջափնյակ թաղային համայնքի տարածքը |
Դավիթաշեն | Դավիթաշեն թաղային համայնքի տարածքը |
Շենգավիթ | Շենգավիթ թաղային համայնքի տարածքը |
Քանաքեռ-Զեյթուն | Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի տարածքը |
Ավան | Ավան թաղային համայնքի տարածքը |
Նուբարաշեն | Նուբարաշեն թաղային համայնքի տարածքը |
Նոր Նորք | Նոր Նորք թաղային համայնքի տարածքը |
Նորք-Մարաշ | Նորք-Մարաշ թաղային համայնքի տարածքը |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
1. Զբաղվածության բաժին
2. Աշխատանքի տեսչություն
3. Ֆինանսական բաժին
4. Կոորդինացման և մեթոդական օգնության բաժին
5. Ընդհանուր բաժին
Գրանցված է |