Գլխավոր տեղեկություն
Номер
N 392
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (-30.04.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն
Дата принятия
22.09.1997
Подписан
Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
Дата подписания
22.09.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.12.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

22 սեպտեմբերի 1997 թ. N 392

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԿՈՉՄԱՆ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 15-ի N 356 որոշմամբ հաստատված «ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կանոնադրության» 2-րդ գլխի «Նախարարության հիմնական խնդիրներն ու գործունեությունը» 5-րդ կետի «ձ» ենթակետի «ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում սահմանված կարգով շնորհում է մարզական կոչումներ»

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող» կոչման շնորհման կանոնադրությունը:

Հաստատված է
ՀՀ մշակույթի, երիտասարդության
հարցերի և սպորտի նախարարություն
1997 թվականի սեպտեմբերի 22-ի
N 392 հրամանով


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԿՈՉՄԱՆ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող» կոչումը շնորհվում է ֆիզկուլտուրայի ոլորտի աշխատողներին` երկարամյա, բեղմնավոր աշխատանքի համար, որոնք ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեն մեծ ծառայություններ և այդ բնագավառում աշխատում են ոչ պակաս, քան 30 (երեսուն) տարի:

2. «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող» կոչման շնորհման միջնորդությունը ներկայացվում է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն տարածքային գործադիր մարմինների մշակույթի և սպորտի բաժինների կողմից:

3. «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող» կոչումը շնորհում է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը:

4. «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող» կոչում ստացող անձանց, հանդիսավոր պայմաններում, տրվում է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համապատասխան վկայական:

5. Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչի կոչմանն արժանացած անձանց «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող» կոչում չի շնորհվում:

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 13970072