Գլխավոր տեղեկություն
Номер
N 01/10
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (20.09.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 1999.09.10/14(36)
Принят
Պետական եկամուտների նախարարություն
Дата принятия
27.07.1999
Подписан
Պետական եկամուտների նախարար
Дата подписания
27.07.1999
Дата вступления в силу
20.09.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

27 հուլիսի 1999 թ.

N 01/10

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 6-րդ կետի «ա» ենթակետով

 

Հրամայում եմ`

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հրահանգը (կցվում է):

 

ՀՀ պետական եկամուտների
նախարար

Ս. Այվազյան

 

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների
նախարարի
1999 թ. հուլիսի 27-ի N 01/10
հրամանով

   Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների
նախարարության
հետ

Համաձայնեցված է
ՀՀ էկոնոմիկայի
նախարարության
հետ

 
 Համաձայնեցված է
ՀՀ կենտրոնական
բանկի հետ
 Համաձայնեցված է
ՀՀ արդյունաբերության և
առևտրի նախարարության հետ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման» կանոններում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

 

«Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման» կանոններում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Կանոնների 1.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետև` ՀԴՄ) պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտներ) առևտրական գործարքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամանակ դրամական հաշվարկները, բացառությամբ բանկային հաշիվների միջոցով կատարվողների, իրականացնում են ՀԴՄ-ի միջոցով:

Տնտեսավարող սուբյեկտները դրամական հաշվարկները իրականացնում են միայն սահմանված կարգով ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային մարմիններում (այսուհետև` հարկային մարմիններ) գրանցված և կապարակնքված ՀԴՄ-ների միջոցով»:

2. Հանել կանոնների 2.2 կետը:

3. Կանոնների 2.3 կետում`

«նորոգվող ՀԴՄ-ի» բառերից հետո ավելացնել «նորոգման (տեխնիկական սպասարկման) աշխատանքների ավարտից անմիջապես հետո ՀԴՄ-ի» բառերը,

կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կենտրոնները յուրաքանչյուր եռամսյակի համար ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից սահմանված կարգով և ժամկետներում տեղեկություններ են ներկայացնում իրենց կողմից իրականացված տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների մասին»:

4. Կանոնների 3.1 կետից հանել «հսկիչ ժապավենի սկզբնամասում գրանցել տվյալ ՀԴՄ-ի հարկային մարմիններում գրանցման և գործարանային համարները, հերթական համարը, թվագրել տվյալ օրը, ամիսը, ամսաթիվը և ժամը,» բառերը:

5. Կանոնների 4.1 կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« ՀԴՄ-ի միջոցով տպել և գումարը ստանալու պահին սպառողին տրամադրել դրամարկղային չեկ»:

6. Կանոնների 4.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.2. Վաճառված ապրանքների ետ ընդունման և սխալմամբ գրանցված գումարների ձևակերպումներ:

4.2.1. Տնտեսավարող սուբյեկտները դրամական հաշվարկների կատարման ընթացքում գնորդի կողմից վճարման ենթակա գումարների գրանցման պահին, մինչև գնման չեկի փակումը, սխալմամբ մուտքագրված գումարները կամ ապրանքի գնումից գնորդի հրաժարվելու դեպքում այդ գումարները ՀԴՄ-ի միջոցով չեղյալ են համարում: Չեղյալ համարված գումարը չի ներառվում հասույթի գումարի մեջ:

4.2.2. ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում գնորդի կողմից գնված ապրանքների ետ ընդունման ժամանակ տնտեսավարող սուբյեկտները վերադարձի ձևակերպման պահին, գնման չեկի հիման վրա կազմում են վաճառված ապրանքների ետ ընդունման ակտ (հավելված N 7):

4.2.3. Գնորդի կողմից գնված ապրանքների ետ ընդունման ակտի հիման վրա ՀԴՄ-ի միջոցով տպվում է վերադարձի չեկ, որը պարունակում է ՀԴՄ-ի գրանցման և գործարանային համարները, հարկ վճարողի հաշվառման համարը, ապրանքների ետ ընդունման գինը, ամսաթիվը, ժամը, ինչպես նաև «վերադարձ» նշագրումը:

Այն դեպքում, երբ վաճառված ապրանքները ետ են ընդունվում օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրս բերումից հետո, լրացվում է վաճառված ապրանքների ետ ընդունման ակտը, տվյալ դեպքում վերադարձի չեկ չի տպվում:

4.2.4. Եթե ետ է ընդունվում գնման չեկով գնված ապրանքների մի մասը, ապա վերադարձի չեկը տպվում է ետ ընդունվող ապրանքների գումարի չափով: Տնտեսավարող սուբյեկտի մոտ պահպանվում է գնման չեկի պատճենը: Գնման չեկի բնօրինակի և պատճենի վրա ետ ընդունված ապրանքների գումարների դիմաց կարմիր գույնով կատարվում է «վերադարձված է» նշագրումը:

4.2.5. Դրամական հաշվարկների կատարման ընթացքում սխալմամբ մուտքագրված գումարների գրանցման դեպքում, եթե սխալը հայտնաբերվել է գնման չեկի փակումից հետո մինչև օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրս բերումը, ապա սխալ գրանցումից անմիջապես հետո սխալ գումարով տպված չեկի հիման վրա լրացվում է սխալմամբ գրանցված գումարների ակտը (հավելված N 8) և ՀԴՄ-ի միջոցով կատարվում է վերադարձ` տպելով վերադարձի չեկ:

Այն դեպքում, երբ սխալը հայտնաբերվել է օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրս բերումից հետո, լրացվում է սխալմամբ գրանցված գումարների ակտը, տվյալ դեպքում վերադարձի չեկ չի տպվում:

4.2.6. Ետ ընդունված ապրանքների գնման, սխալմամբ գրանցված գումարների և վերադարձի չեկերը ու լրացված ակտերի մեկական օրինակները պահպանվում են տնտեսավարող սուբյեկտների մոտ տպման (լրացման) օրվանից սկսած 3 տարվա ընթացքում:

4.2.7. Տնտեսավարող սուբյեկտները, յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 25-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին յուրաքանչյուր ՀԴՄ-ի համար ներկայացնում են տվյալ ամսվա ընթացքում կատարված չեղյալ համարումների, վերադարձերի և սխալմամբ գրանցված գումարների մասին տեղեկանք (հավելված N 9):

4.2.8. Վաճառված ապրանքների ետ ընդունման և սխալմամբ գրանցված գումարների ակտերում նշված գումարները չեն ներառվում տնտեսավարող սուբյեկտի իրացման շրջանառության մեջ, իսկ արդեն ներառված գումարների չափով կատարվում է ճշգրտում (կարմիր ստոռնոյով): Չեղյալ համարման, վերադարձի և սխալմամբ գրանցված գումարները ներառվում են տնտեսավարող սուբյեկտի իրացումից հասույթի ընդհանուր գումարի մեջ, եթե`

բացակայում է համապատասխան ակտը, կամ ակտի տվյալներից որևէ մեկը,

հարկային տեսչության մարմնին չի ներկայացվել կատարված չեղյալ համարումների, վերադարձերի և սխալմամբ գրանցված գումարների մասին տեղեկանքը (հավելված N 9),

 չեղյալ համարման, վերադարձի, սխալմամբ գրանցված տվյալ գումարը չի ներառվել հարկային մարմնին ներկայացված տեղեկանքում»:

7. Կանոնների 5.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Օրվա (հերթափոխի) ավարտից հետո կանխիկ դրամը սահմանված կարգով մուտքի օրդերի հիման վրա մուտքագրվում է տնտեսավարող սուբյեկտի դրամարկղ»:

8. Կանոններում և կանոնների N 1, 5 և 6 հավելվածներում «զրոյացում» բառերը փոխարինել «չեղյալ համարում» բառերով:

9. Հանել կանոնների N 2 հավելվածը:

10. Կանոնները լրացնել N 7, N 8 և N 9 հավելվածներով (կցվում են):

 

Հավելված N 7

 

Ա Կ Տ  N

 

ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՏ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Վաճառող
 

1. Անվանումը 1 __________________
 
2. ՀՎՀՀ     
 
 

3. Հասցե          _____________

 


 

Գնորդ 2
 

1. Անվանումը 1 __________________
 
2. ՀՎՀՀ      
 
 

3. Հասցե          _____________

 


 

 

Վաճառքը ձևակերպող ՀԴՄ-ի`
 

Գործարանային համարը
 
 
Հարկային մարմիններում գրանցման համարը
 
 
Ապրանքի վերադարձի (չփոխարինելու) պատճառը _______________________

 

 

Ետ ընդունված ապրանքների

N 3

Անվանումը

Քանակը

Միավորի գինը

Գումարը

   

թվերով

տառերով

թվերով

տառերով

թվերով

տառերով

1              
2              
               
               

Ընդամենը

   

 

Ետ ընդունված ապրանքների գնման չեկի համարը
 
Տպման ամսաթիվը և ժամը  
   

 

Ձևակերպված վերադարձի չեկի համարը
 
Տպման ամսաթիվը և ժամը  
   

 

Վաճառող
 

Գնորդ
 

Ղեկավար (անհատ ձեռներեց)

________________
(ստորագրություն)

________________
(ստորագրություն)

Գլխ. հաշվապահ

________________
(ստորագրություն)

 

____ ____________ թ.

___________________________________
1 - Եթե սուբյեկտը անհատ ձեռներեց է, լրացվում է նրա անունը և ազգանունը
2 - Եթե գնորդը քաղաքացի է, ապա բաժինը չի լրացվում
3 - Տողերի քանակը` ըստ ապրանքների տեսակների

 

Հավելված N 8

 

Ա Կ Տ  N

 

ՍԽԱԼՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ

 

Տնտեսավարող սուբյեկտ

Անվանումը * ___________________
 
ՀՎՀՀ
 
 
Հասցե          ___________________

 

Օգտագործվող ՀԴՄ-ի`
 
Գործարանային համարը
 
 
Հարկային մարմիններում գրանցման համարը
 
 
Սխալ գումարով տպված չեկի`
 
 

Համարը
 
Տպման ամսաթիվը և ժամը  
   
 

Սխալմամբ գրանցված գումարը
 
թվերով
 
տառերով
 

Ձևակերպված վերադարձի չեկի`
 
Համարը
 
Տպման ամսաթիվը և ժամը  
   

 

Տնտեսավարող սուբյեկտի
 

Ղեկավար (անհատ ձեռներեց)

________________
ստորագրություն)
 

Գլխ. հաշվապահ

________________
(ստորագրություն)


____________ թ.


___________________________________________________ 
* Եթե վաճառողը անհատ ձեռներեց է, լրացվում է նրա անունը և ազգանունը

 

Հավելված N 9

 

ՀՀ պետական եկամուտների նախարարության
__________ տարածքային հարկային
տեսչություն

Փաստաթղթի հերթական համարը

N   ___________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

թ. ________ ամսվա ընթացքում կատարված չեղյալ համարումների, վերադարձերի ԵՎ սխալմամբ գրանցված գումարների մասին

 

ՀԴՄ օգտագործող տնտեսավարող սուբյեկտի տվյալները
 

Անվանումը*



Հարկ Վճարողի Հաշվառման Համարը (ՀՎՀՀ)
               
Հասցե
Հեռախոս
 

Օգտագործվող ՀԴՄ-ի տվյալները
 

Գործարանային համարը
Հարկային մարմնում գրանցման համարը
 

Չեղյալ համարումների
 

 քանակը

ընդհանուր գումարը

 

 

 

 

Կատարված վերադարձերի
 

 քանակը

ընդհանուր գումարը

 

 

 

 

 Սխալմամբ գրանցված
 

դեպքերի քանակը

ընդհանուր գումարը

 

 

 

 

Տնտեսավարող սուբյեկտի
 

Ղեկավար (անհատ ձեռներեց)

________________
ստորագրություն)
 

Գլխ. հաշվապահ

________________
(ստորագրություն)


____________ թ.

___________________________________________________ 
* Եթե վաճառողը անհատ ձեռներեց է, լրացվում է նրա անունը և ազգանունը

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
31 օգոստոսի 1999 թ.
Պետական գրանցման թիվ  12499141

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան