Գլխավոր տեղեկություն
Номер
N 03/24-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (27.11.2003-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.11.17/39(313) Հոդ.414
Принят
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
Дата принятия
14.10.2003
Подписан
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Дата подписания
14.10.2003
Дата вступления в силу
27.11.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 նոյեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 12403347

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


14 հոկտեմբերի 2003 թ.
ք. Երևան

N 03/24-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետը և 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով`

 

Հրամայում եմ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» N 02/177 հրամանում կատարվող փոփոխությունը և լրացումները (կցվում է):

ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական
ծառայության պետ
Ֆ. Ցոլակյան


Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի հետ
29 հոկտեմբերի 2003 թ.
Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
մաքսային պետական կոմիտեի
նախագահի հետ
17 հոկտեմբերի 2003 թ.
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
հարկային պետական
ծառայության պետի
14 հոկտեմբերի 2003 թ.
թիվ 03/24-Ն հրամանով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի N 02/177 հրամանով հաստատված`

ա) հրահանգի 6.2-րդ կետում «Մշակույթ» բառը փոխարինել «Մշակութային վերականգնում» բառերով և «ազատվում է» բառից հետո լրացնել «մաքսատուրքից և» բառերը.

բ) հրամանով հաստատված հրահանգի հավելված 3-ը լրացնել նոր տողերով` հետևյալ բովանդակությամբ`

 

«7308 Մետաղական կոնստրուկցիաներ սև մետաղից (բացի 9406
ապրանքային դիրքի շինարարական հավաքովի
կոնստրուկցիաներից) և դրանց մասեր (օրինակ`
կամուրջներ և դրա հատվածամասեր, անցախուցերի
դարպասներ, աշտարակներ, կայմեր, տանիքի ծածկեր,
շինարարական ֆերմեր, դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ,
դռների շեմեր, շերտափեղկեր, ճաղասարքեր, հենարաններ և սյուներ),
թերթեր, ձողեր, անկյուններ ձևավոր պրոֆիլներ, խողովակներ
և համանման ապրանքներ սև մետաղներից` նախատեսված
մետաղական կոնստրուկցիաներում օգտագործելու համար
18 հատ
8414 Պոմպեր օդային կամ վակուումային, օդային կամ գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ կամ օդաքաշ գլխադիր թասակներ կամ պահարաններ` օդափոխիչներով, քամիչներով կամ առանց քամիչների 10 հատ:»: