«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 մայիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11105193
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
26 ապրիլի 2005 թ. |
N 226-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում կապի ծառայությունների նորմաները և հեռախոսակապից օգտվելու օրինակելի ներքին կանոնները հաստատելու մասին» թիվ 1956-Ն որոշման 5-րդ կետի՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում հեռախոսակապից օգտվելու ներքին կանոնները՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների պետերին՝ ապահովել սույն հրամանով հաստատված կարգի կիրարկումը:
3. Նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Մանասյանին՝ սահմանել վերահսկողություն՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում հեռախոսակապի նորմաների սահմանաչափերը չգերազանցելու նկատմամբ,
բ) սահմանաչափը գերազանցող աշխատողների կողմից գումարների վերականգնման գործընթացի նկատմամբ:
Նախարար` |
Հ. Հովեյան |
Հավելված |
Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում հեռախոսակապից օգտվելու ներքին կանոններ
1. Ընդհանուր դրույթներ
1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում (այսուհետ՝ նախարարություն) հեռախոսակապից օգտվելու ներքին կանոնները:
2. Սույն կանոնները պարտադիր են նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների համար:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում կապի ծառայությունների նորմաները և հեռախոսակապից օգտվելու օրինակելի ներքին կանոնները հաստատելու մասին» թիվ 1956-Ն որոշման N 1 հավելվածի համաձայն սահմանվում են նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կապի ծառայությունների նորմաները (այսուհետ՝ սահմանված նորմաներ) (կցվում է համաձայն ենթահավելվածի):
4. Նախարարը, նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, առանձնացված ստորաբաժանման ղեկավարները, առանձնացված ստորաբաժանման տարածքային մարմնի ղեկավարները միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային զանգերն (այդ թվում՝ ֆաքսիմիլային հաղորդագրությունները) իրականացնում են իրենց աշխատասենյակներում տեղադրված վերջնակետային սարքավորման միջոցով, իսկ համապատասխան վերջնակետային սարքավորման բացակայության դեպքում նրանց (բացառությամբ` աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարների, առանձնացված ստորաբաժանման տարածքային մարմնի ղեկավարների) ֆաքսիմիլային հաղորդագրություններն ուղարկվում են աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի վերջնակետային սարքավորման միջոցով՝ այդ ծառայությունների գծով իրենց համար սահմանված նորմաների շրջանակներում:
5. Նախարարության աշխատակազմի միջազգային հարաբերությունների և սփյուռքի հետ համագործակցության վարչության աշխատողները միջազգային, միջքաղաքային և դեպի
բջջային ցանց ելից հեռախոսային զանգերը (այդ թվում՝ ֆաքսիմիլային հաղորդագրությունները) իրականացնում են իրենց աշխատասենյակում տեղադրված վերջնակետային սարքավորման միջոցով՝ սահմանված նորմաների սահմաններում:
6. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային զանգերն իրականացնում են իրենց հատկացված վերջնակետային սարքավորման միջոցով՝ սահմանված նորմաների սահմաններում:
7. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման և առանձնացված ստորաբաժանման տարածքային մարմինների ղեկավարները միջազգային, միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային զանգերն (այդ թվում` ֆաքսիմիլային հաղորդագրությունների) իրականացնում են իրենց հատկացված վերջնակետային սարքավորման միջոցով՝ սահմանված նորմաների սահմաններում:
8. Նախարարության աշխատակազմի աշխատողները, բացառությամբ սույն կանոնների 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում նշված դեպքերի, միջազգային, միջքաղաքային (այդ թվում՝ ֆաքսիմիլային հաղորդագրությունների) և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային զանգերն իրականացնում են աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնում առանձնացված հեռախոսագծից՝ նախապես լրացված հայտով՝ համաձայն ձևի՝ հատկացված վերջնակետային սարքավորման միջոցով՝ աշխատակազմի քարտուղարության համար այդ ծառայությունների գծով սահմանված նորմաների սահմաններում:
9. Սույն կանոնների 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված աշխատողները հեռախոսային ծառայությունից օգտվում են բացառապես հեռախոսակապի նորմաների սահմանաչափերի սահմաններում՝ միայն ծառայողական նպատակներով:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սահմանաչափերից ավելի ելից հեռախոսային զանգերի արժեքը ենթակա է գանձման՝ նշված սահմանաչափերը գերազանցած անձանցից:
Սույն կետի առաջին պարբերությունում նշված անձինք սահմանված սահմանաչափից ավելի ելից զանգերի արժեքը վճարում են հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողին և համապատասխան անդորրագիրը ներկայացնում նախարարության աշխատակազմի ղեկավարին:
11. Հեռախոսակապից օգտվելու՝ նախարարության սահմանած սահմանաչափերի և աշխատողների կողմից հեռախոսակապի փաստացի օգտագործման հաշվարկը կատարվում է տարեկան կտրվածքով:
Աշխատակազմի ղեկավար` |
Գ. Մանասյան |
Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր
Աշխատակազմի ղեկավար` |
Գ. Մանասյան |
Ձև
Հ Ա Յ Տ N _ _ _ _ _ _ _ _ _
____ ____________ 200 թ.