Գլխավոր տեղեկություն
Номер
N 03/02-Ն
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (13.02.2003-25.01.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.03.03/4(90) Հոդ.41
Принят
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
Дата принятия
10.01.2003
Подписан
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Дата подписания
10.01.2003
Дата вступления в силу
13.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.01.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 12403018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

10 հունվարի 2003 թ. 
ք. Երևան

N 03/02-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ 25.08.2001թ. ՀՕ- 212 օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կառավարության 05.11.2001 թվականի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գույքի և եկամուտների հայտարարագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի մասին» N 1067 որոշումը և նպատակ ունենալով սահմանել հայտարարատուների հայտարարագրման ենթակա գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը լիազորած մարմին ներկայացնելու դեպքերը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀ իշխանության մարմինների այն ղեկավար աշխատողների ցանկը (կցվում է), որոնք հայտարարագրման ենթակա գույքի և եկամուտների իրենց հայտարարագրերը ներկայացնում են ՀՀ կառավարության լիազորած մարմին (ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն):

2. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին կետում ընդգրկված ղեկավար աշխատողների «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքով սահմանված փոխկապակցված անձինք հայտարարագրման ենթակա գույքի և եկամուտների հայտարարագրերը ներկայացնում են ՀՀ կառավարության լիազորած մարմին (ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն):

 

ՀՀ կառավարությանն առընթեր

հարկային պետական

ծառայության պետ՝

Ե. Զախարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 10 հունվարի 2003 թ. N 03/02-Ն հրամանով

 

Ց Ա Ն Կ

 

ՀՀ իշխանության մարմինների այն ղեկավար աշխատողների, որոնք հայտարարագրման ենթակա գույքի ԵՎ եկամուտների իրենց հայտարարագրերը ներկայացնում են ՀՀ կառավարության լիազորած մարմին (ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն)

 

1) ՀՀ Նախագահ,

2) ՀՀ վարչապետ,

3) ՀՀ Ազգային ժողովի նախագահ և պատգամավորներ,

4) ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, անդամներ և աշխատակազմի ղեկավար,

5) ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, նրա տեղակալ, խորհրդի անդամներ, խորհրդի աշխատակազմի ղեկավար,

6) ՀՀ վերաքննիչ և վճռաբեկ, ինչպես նաև Երևան քաղաքի համայնքների առաջին ատյանի դատարանների դատավորներ,

7) ՀՀ գլխավոր դատախազ և նրա տեղակալներ, ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներ,

8) ՀՀ նախարարներ և նրանց տեղակալներ,

9) ՀՀ մարզպետներ, Երևանի քաղաքապետ և նրանց տեղակալներ,

10) ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների (այսուհետ՝ մարմինների) ղեկավարներ և նրանց տեղակալներ,

11) ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահ և տեղակալներ,

12) ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ,

13) ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ և անդամներ,

14) ՀՀ օրենքի հիման վրա ստեղծված մշտական հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) ղեկավարներ, տեղակալներ և անդամներ,

15) ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների և մարմինների աշխատակազմերի ղեկավարներ,

16) ՀՀ ոստիկանության վարչությունների պետեր,

17) ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների ստորաբաժանումների (այդ թվում՝ տարածքային) ղեկավարներ,

18) ՀՀ արտաքին գործերի հանրապետական գործադիր մարմնի ստորաբաժանումների (այդ թվում՝ տարածքային) ղեկավարներ՝ բացառությամբ բաժնի վարիչների (պետերի),

19) ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ,

20) ՀՀ օրենսդրության համաձայն ՀՀ Նախագահի աշխատակազմում և ՀՀ կառավարության աշխատակազմում հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք:

 

Հարկային պետական

ծառայության պետի

տեղակալ՝

Ա. Ալավերդյան