Գլխավոր տեղեկություն
Номер
N 4-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.12.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.12.15/28(146) Հոդ.435
Принят
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Дата принятия
13.11.2003
Подписан
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Дата подписания
13.11.2003
Дата вступления в силу
25.12.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 նոյեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ
10103354

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

13 նոյեմբերի 2003 թ.
ք. Երևան

N 4-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով

Հրամայում եմ`

1. Հաստատել՝

ա) ազգային անվտանգության մարմիններում կոչումներ շնորհելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,

բ) ազգային անվտանգության մարմիններում կոչումներ շնորհելու ներկայացումների ձևաթղթերը՝ համաձայն N 2, 3, 4 հավելվածների:

2. ՀՀ ԱԱԾ ծառայողներին «ենթասպա» և «ավագ ենթասպա» կոչումներ շնորհելու իրավասությունը վերապահել ՀՀ ԱԱԾ տնօրենի կադրերի հետ տարվող աշխատանքները համակարգող տեղակալին:

3. Հրամանը ծանոթացնել ՀՀ ԱԱԾ սպաներին և ենթասպաներին:

Գեներալ-լեյտենանտ

Կ. Պետրոսյան

Հավելված N 1
ՀՀ ԱԱԾ տնօրենի 2003 թվականի
13 նոյեմբերի N 4-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ

1. Սույն կարգով սահմանվում են ազգային անվտանգության մարմինների ծառայողների զինվորական կոչումների (այսուհետ՝ կոչումներ) շնորհման հետ կապված հարաբերությունները:

2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կոչումների շնորհման ներկայացումները ձևակերպվում են ՀՀ ԱԱԾ տնօրենի՝ սույն կարգը հաստատած հրամանի N 2, 3, 4 հավելվածներում (այսուհետ՝ N 2 հավելված, N 3 հավելված, N 4 հավելված) նախատեսված ձևաթղթերի վրա:

3. ՀՀ ԱԱԾ համապատասխան մարմնի կողմից ներկայացման ձևաթղթում անհրաժեշտ գրառումներ կատարելուց հետո, այն տվյալ կոչումով ծառայության անցնելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ ուղարկվում է ՀՀ ԱԱԾ կադրային մարմին:

ՀՀ ԱԱԾ կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների պետերը սույն կետում նշված ժամկետում պարտավոր են ՀՀ ԱԱԾ կադրային մարմնին գրավոր տեղեկացնել իրենց ենթակա ծառայողներին հերթական կոչում շնորհելը հետաձգելու պատճառների մասին (կարգապահական տույժ, քրեական հետապնդում կամ ծառայողական քննություն):

ՀՀ ԱԱԾ կադրային մարմնում ծառայողին ծանոթացնում են հերթական կոչումը շնորհելը հետաձգելու վերաբերյալ համապատասխան գրությանը, որը ծառայողի կողմից ստորագրվելուց հետո կցվում է նրա անձնական գործին:

Կոչում շնորհելը հետաձգելու պատճառները վերանալուց հետո 10 օրվա ընթացքում ներկայացումը սահմանված կարգով ուղարկվում է ՀՀ ԱԱԾ կադրային մարմին:

Եթե հերթական կոչում շնորհելը հետաձգելու պատճառներն ի հայտ են գալիս ներկայացումը ՀՀ ԱԱԾ կադրային մարմին ուղարկելուց հետո, ապա ՀՀ ԱԱԾ համապատասխան մարմնի պետը դրանց ի հայտ գալուց հետո 1 օրվա ընթացքում այդ մասին սույն կետով սահմանված կարգով տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ կադրային մարմնին:

4. Ներկայացումը ստորագրում է ՀՀ ԱԱԾ համապատասխան մարմնի պետը:

5. Ներկայացման «Բնութագիր» մասը լրացվում է ՀՀ ԱԱԾ այն մարմնում, որի ծառայողը ներկայացվում է կոչման: Ներկայացման մնացած գրառումները կատարվում են ՀՀ ԱԱԾ կադրային մարմնում:

6. Ներկայացման մեջ առանձին կետերով նշվում են՝

- զբաղեցրած պաշտոնին համապատասխանող կոչումը (կոչման ներքին և վերին սահմանները), իսկ ռազմաուսումնական հաստատություններում սովորող սպաների համար՝ մինչև սովորելու ուղարկելը զբաղեցրած պաշտոնին համապատասխանող կոչումը.

- ունեցած և շնորհման ներկայացված կոչումները: Այն դեպքում, երբ ծառայողը ներկայացվում է իջեցված կոչումը վերականգնելու, ապա ներկայացվող կոչումից հետո նշվում է՝ «զինվորական կոչումը վերականգնելու», իսկ N 3 հավելվածում նախատեսված ձևաթղթում նշվում է նաև ատեստավորման հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.

- «Կրթությունը» կետում՝ ինչ կրթություն ունի՝ բարձրագույն, միջնակարգ, հատուկ և այլն: Առանձին լրացվում է ռազմական (հատուկ), քաղաքացիական որ ուսումնական հաստատությունն է ավարտել և երբ.

- զինվորական ծառայության մասում (5-րդ և 6-րդ կետերը) նշվում է ծառայության սկիզբը (օրը, ամիսը և տարեթիվը): Եթե ծառայության մեջ եղել են ընդհատումներ, ապա հերթականությամբ նշվում են ծառայության բոլոր ժամանակահատվածները.

- նախորդ կոչումը շնորհելու հրամանի ամսաթիվը և համարը.

- «Բնութագիր» մասում համառոտ նշվում են ծառայողի գործնական հատկանիշները, ծառայողական պարտականությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը և ձեռքբերումները, մասնագիտական գիտելիքները, ունակությունները, ֆիզիկական պատրաստականությունը և անձնական հատկանիշները: Հերթական կոչումը վաղաժամկետ շնորհելու կամ զբաղեցրած պաշտոնի համար նախատեսվածից մեկ աստիճան բարձր կոչումի ներկայացվելու դեպքերում նշվում են նաև ծառայողի կոնկրետ աշխատանքային ձեռքբերումները և ցուցանիշները: Եթե օրենքով սահմանված ժամկետներում չի շնորհվել հերթական կոչումը, ապա «Բնութագիր» մասի սկզբում շարադրվում են դրա պատճառները.

- N 3 հավելվածում նախատեսված ձևաթղթի «Աշխատանքային գործունեությունը» մասում նշվում է ծառայողի աշխատանքային գործունեությունը, այդ թվում՝ ծառայությունը զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում: Գրառումները կատարվում են ծառայողի ծառայողական ցուցակին համապատասխան:

7. Հերթական կոչումների, ներառյալ «փոխգնդապետ» կոչումը, շնորհման ներկայացումները ձևակերպվում են N 2 հավելվածում նախատեսված ձևաթղթի վրա:

«Գնդապետ» հերթական կոչում, առաջին սպայական կոչում, հերթական կոչումը վաղաժամկետ և զբաղեցրած պաշտոնի համար նախատեսվածից մեկ աստիճան բարձր կոչում շնորհելու վերաբերյալ ներկայացումները ձևակերպվում են N 3 հավելվածում նախատեսված ձևաթղթի վրա:

Իջեցված կոչումը վերականգնելու վերաբերյալ ներկայացումները ձևակերպվում են N 4 հավելվածում նախատեսված ձևաթղթի վրա:

Եթե կոչումը շնորհվում է ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունելու հետ միաժամանակ, ապա այդ դեպքում ներկայացում չի պատրաստվում:

8. ՀՀ ԱԱԾ կենտրոնական մարմիններից և մարզային վարչություններից ուղարկված ներկայացումները ստանալուց հետո, կադրային մարմնում ստուգվում է կոչում շնորհելու համար խոչընդոտների առկայությունը (կարգապահական տույժ, քրեական հետապնդում կամ ծառայողական քննություն):

Խոչընդոտների առկայության դեպքում ներկայացումը ՀՀ ԱԱԾ կադրային մարմնի պետի հիմնավորված գրությամբ 7 օրվա ընթացքում վերադարձվում է այն մարմնին, որտեղից որ ստացվել է:

Հերթական կոչումը շնորհելը հետաձգելու պատճառները վերանալուց հետո 10 օրվա ընթացքում ներկայացումը կրկին ուղարկվում է ՀՀ ԱԱԾ կադրային մարմին:

9. Կոչում շնորհելու վերաբերյալ համապատասխան հրամանի նախագիծը պատրաստում է ՀՀ ԱԱԾ կադրային մարմինը և ներկայացնում ստորագրման:

Հերթական կոչում շնորհելու վերաբերյալ հրամանի նախագիծը ՀՀ ԱԱԾ կադրային մարմնի կողմից ստորագրման է ներկայացվում տվյալ կոչումով ծառայության անցնելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 7 օր առաջ:

10. ՀՀ ԱԱԾ կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների պետերին կոչում շնորհելու ներկայացումները պատրաստում է ՀՀ ԱԱԾ կադրային մարմինը և սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացնում է ՀՀ ԱԱԾ ղեկավարության համաձայնեցմանն ու ստորագրմանը:

11. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին հերթական կոչումը վաղաժամկետ կամ զբաղեցրած պաշտոնի համար նախատեսվածից մեկ աստիճան բարձր կոչում շնորհելու համար ՀՀ ԱԱԾ համապատասխան մարմինների պետերը հիմնավորված զեկուցագիր (միջնորդություն) են ներկայացնում ՀՀ ԱԱԾ տնօրենին: ՀՀ ԱԱԾ տնօրենի համաձայնության դեպքում հերթական կոչումը վաղաժամկետ կամ զբաղեցրած պաշտոնի համար նախատեսվածից մեկ աստիճան բարձր կոչում շնորհելու հետ կապված գործընթացն իրականացվում է սույն կարգով սահմանված կարգով:

12. Այն դեպքում, երբ ծառայողն առաջխաղացման կարգով ՀՀ ԱԱԾ մի մարմնից տեղափոխվում է համակարգի մեկ այլ մարմին և տվյալ կոչումով ծառայության անցնելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուն մնում է 60 օրից պակաս ժամանակ, ապա ներկայացումն ամբողջությամբ պատրաստում է ՀՀ ԱԱԾ կադրային մարմինը և «Բնութագիր» մասը լրացվում է հիմք ընդունելով առաջխաղացման ներկայացումը:

Եթե ծառայողը ՀՀ ԱԱԾ մի մարմնից տեղափոխվում է համակարգի մեկ այլ մարմին հավասարազոր պաշտոնի և տվյալ կոչումով ծառայության անցնելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուն մնում է 60 օրից պակաս ժամանակ, ապա ներկայացումն ամբողջությամբ պատրաստում է ՀՀ ԱԱԾ կադրային մարմինը և «Բնութագիր» մասը լրացվում է հիմք ընդունելով ծառայության նախկին վայրից ծառայողին տրված բնութագիրը:

Եթե ծառայողը ՀՀ ԱԱԾ մի մարմնից տեղափոխվում է համակարգի մեկ այլ մարմին առաջխաղացման կարգով կամ հավասարազոր պաշտոնի և տվյալ կոչումով ծառայության անցնելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուն մնում է 60 օր և ավելի ժամանակ, ապա ներկայացումը պատրաստվում է սույն կարգով սահմանված ընդհանուր կարգով:

13. Այն դեպքում, երբ ՀՀ ԱԱԾ համակարգում ծառայողն առաջխաղացման կարգով նշանակվում է բարձր պաշտոնի և նախորդ պաշտոնը զբաղեցնելիս լրացել է տվյալ կոչումով ծառայության անցնելու համար օրենքով սահմանված ժամկետը, ապա ծառայողին հերթական կոչումը շնորհվում է նոր (բարձր) պաշտոնի նշանակման հետ միաժամանակ: Այդ դեպքում ներկայացումն ամբողջությամբ պատրաստում է ՀՀ ԱԱԾ կադրային մարմինը և «Բնութագիր» մասը լրացվում է հիմք ընդունելով առաջխաղացման ներկայացումը:

14. Կադրերի տրամադրության տակ թողնված ծառայողները, եթե լրացել է տվյալ կոչումով ծառայության անցնելու համար օրենքով սահմանված ժամկետը, հերթական կոչում շնորհելու են ներկայացվում ըստ մինչև կադրերի տրամադրության տակ թողնելը զբաղեցրած պաշտոնի: Նշված անձանց հերթական կոչում շնորհելու ներկայացումները սահմանված կարգով պատրաստում է ՀՀ ԱԱԾ կադրային մարմինը:

Շնորհվել է կոչում

________________

ՀՀ ԱԱԾ տնօրենի

200__թ. _____ ____-ի

թիվ ________հրաման

Հավելված N 2

ՀՀ ԱԱԾ տնօրենի 2003 թվականի

________ ___-ի N ___ հրամանի

ԳԱՂՏՆԻ

(լրացմամբ)

Հաստիքով նախատեսված առավելագույն կոչումը

_______________________________

Ն Ե Ր Կ Ա Յ Ա Ց ՈՒ Մ

Ում_____________________________________________________________

զինվորական կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, անձնական համարը

_____________________________________զինվորական կոչում շնորհելու վերաբերյալ

ինչ                            հերթական

1. Պաշտոնը________________________________________________________

ծառայության վայրը և զբաղեցրած պաշտոնում նշանակման ամիսը, ամսաթիվը

_______________________________________________________________ 

2. Ծննդյան տարեթիվը _____________ 3. Ազգությունը _________________________

4. Կրթությունը _____________________________________________________

ինչ

ա) զինվորական (հատուկ)_______________________________________________

ինչ և երբ է ավարտել

բ) քաղաքացիական___________________________________________________

ինչ և երբ է ավարտել

5. Ազգային անվտանգության մարմիններում (զորքերում) ծառայության ժամանակը____________

_______________________________________________________________ 

նշել ընդմիջումները

6. Զինված ուժերում ծառայության ժամանակը __________________________________

_______________________________________________________________ 

նշել ընդմիջումները

7. Նախորդ կոչումը շնորհելու հրամանի ամիսը, ամսաթիվը և համարը ____________________

_______________________________________________________________ 

Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր

ՀՀ ԱԱԾ

_______________________________________________________________ 

պետի (հրամանատարի) պաշտոնը, զինվորական կոչումը, ստորագրությունը

____ _____________200_թ.

_______________________________________________________________ 

ԿԱԴՐԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ԱԱԾ

__________________________________

պաշտոնը, զինվորական կոչումը, ստորագրությունը

____ _____________200_թ.

_______________________________________________________________ 

«ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ»

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ

__________________________________

զինվորական կոչումը, ստորագրությունը

____ _____________200_թ.

_______________________________________________________________ 

Տվյալների համապատասխանությունը

անձնական գործին և քարտին

հաստատում եմ`

________________________________________ 

կադրային մարմնի ղեկավարի (աշխատակցի) պաշտոնը և ստորագրությունը

____ _____________200_թ.

Շնորհված է կոչում

________________

ՀՀ ԱԱ տնօրենի

200  թ. _____ ____-ի

  N ________հրաման

Հավելված N 3

ՀՀ ԱԱԾ տնօրենի 2003 թվականի

________ ___-ի N ___ հրամանի

ԳԱՂՏՆԻ

(լրացմամբ)

Հաստիքով նախատեսված առավելագույն կոչումը

_______________________________

Ն Ե Ր Կ Ա Յ Ա Ց ՈՒ Մ

Ում_____________________________________________________________

զինվորական կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, անձնական համարը

_____________  _______________________զինվորական կոչում շնորհելու վերաբերյալ

ինչ                            հերթական

1. Պաշտոնը________________________________________________________

ծառայության վայրը և զբաղեցրած պաշտոնում նշանակման ամիսը, ամսաթիվը

_______________________________________________________________ 

2. Ծննդյան տարեթիվը _____________ 3. Ազգությունը _________________________

4. Կրթությունը _____________________________________________________

ինչ

ա) զինվորական (հատուկ)_______________________________________________

ինչ և երբ է ավարտել

բ) քաղաքացիական___________________________________________________

ինչ և երբ է ավարտել

5. Ազգային անվտանգության մարմիններում (զորքերում) ծառայության ժամանակը____________

_______________________________________________________________ 

նշել ընդմիջումները

6. Զինված ուժերում ծառայության ժամանակը __________________________________

_______________________________________________________________ 

նշել ընդմիջումները

7. Նախորդ կոչումը շնորհելու հրամանի ամիսը, ամսաթիվը և համարը ____________________

_______________________________________________________________ 

Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր

ՀՀ ԱԱԾ

_______________________________________________________________ 

պետի (հրամանատարի) պաշտոնը, զինվորական կոչումը, ստորագրությունը

____ _____________200_թ.

_______________________________________________________________ 

ԿԱԴՐԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ԱԱԾ

__________________________________

պաշտոնը, զինվորական կոչումը, ստորագրությունը

____ _____________200_թ.

_______________________________________________________________ 

«ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ»

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ

__________________________________

զինվորական կոչումը, ստորագրությունը

____ _____________200_թ.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ` ՆԵՐԱՌՅԱԼ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ

Որ թվականից
և ամսից
Մինչև որ թվականն
ու ամիսը
Պաշտոնների, հիմնարկների, մարմինների և
զորամասերի անվանումները
1 2 3

Տվյալների իսկությունը հաստատում եմ`

_____________________________________

կադրային մարմնի ղեկավարի (աշխատակցի) պաշտոնը և ստորագրությունը

____ _____________200_թ.

Շնորհվել է կոչում

________________

ՀՀ ԱԱԾ տնօրենի

200__թ. _____ ____-ի

թիվ ________հրաման

Հավելված N 4

ՀՀ ԱԱԾ տնօրենի 2003 թվականի

________ ___-ի N ___ հրամանի

ԳԱՂՏՆԻ

(լրացմամբ)

Հաստիքով նախատեսված առավելագույն կոչումը

Ն Ե Ր Կ Ա Յ Ա Ց ՈՒ Մ

Ում_____________________________________________________________

զինվորական կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը, անձնական համարը

_________________________________զինվորական կոչումը վերականգնման վերաբերյալ

ինչ

1. Պաշտոնը________________________________________________________

ծառայության վայրը և զբաղեցրած պաշտոնում նշանակման ամիսը, ամսաթիվը

_______________________________________________________________ 

2. Ծննդյան տարեթիվը _____________ 3. Ազգությունը _________________________

4. Կրթությունը _____________________________________________________

ինչ

ա) զինվորական (հատուկ)_______________________________________________

ինչ և երբ է ավարտել

բ) քաղաքացիական___________________________________________________

ինչ և երբ է ավարտել

5. Ազգային անվտանգության մարմիններում (զորքերում) ծառայության ժամանակը____________

_______________________________________________________________ 

նշել ընդմիջումները

6. Զինված ուժերում ծառայության ժամանակը __________________________________

_______________________________________________________________ 

նշել ընդմիջումները

7. Նախորդ կոչումը շնորհելու հրամանի ամիսը, ամսաթիվը և համարը ____________________

_______________________________________________________________ 

Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր

ՀՀ ԱԱԾ
_______________________________________________________________ 

պետի (հրամանատարի) պաշտոնը, զինվորական կոչումը, ստորագրությունը

____ _____________200_թ.

_______________________________________________________________ 

Ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունը

ՀՀ ԱԱԾ ատեստավորման հանձնաժողովի նախագահ