Գլխավոր տեղեկություն
Номер
N 18
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (10.04.2000-11.04.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2000.03.31/3(45)
Принят
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն
Дата принятия
25.02.2000
Подписан
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար
Дата подписания
25.02.2000
Дата вступления в силу
10.04.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

25 փետրվարի 2000 թ.

ք. Երևան 

N 18

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 52 հոդվածի 2 կետով, 26 հոդվածի 3 կետով և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 2 մասով, ինչպես նաև ելնելով անհատ ձեռնարկատերերի գրանցման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությունից`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Սկզբնական և ընթացիկ պետական գրանցման դեպքում անկախ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հիմնական տեսակների մեջ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների առկայությունից, ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրը անհատ ձեռնարկատիրոջ գրանցումը իրականացնում է առանց հատուկ թույլտվություն (լիցենզիա) պահանջելու:

2. Հանձնարարել ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչությանը (պետ` Տ. Մուկուչյան) սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել գրանցման ՀՀ արդարադատության նախարարություն:

 

Նախարար`

Ս. Մնացականյան

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
25 փետրվարի 2000 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12000015