Գլխավոր տեղեկություն
Номер
N 93-Մ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (29.05.1999-22.12.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1999.05.24/7(29)
Принят
Կրթության և գիտության նախարարություն
Дата принятия
22.03.1999
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
22.03.1999
Дата вступления в силу
29.05.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

N 93-Մ 22.03.1999 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 28-ը հոկտեմբերի 1998 թ. «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի հետագա ապակենտրոնացման մասին» թիվ 661 որոշման

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Համայնքի կառավարմանը հանձնված պետական հանրակրթական հաստատության գործադիր տնօրենի ընտրության և նշանակման» կարգը:

2. Նախարարության իրավաբանին (Վ. Սարգսյան)` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:

3. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:

Նախարար Լ. Մկրտչյան


Հաստատում եմ`
ՀՀ կրթության և գիտության
նախարար _____ Լ. Մկրտչյան
22.03.1999 թ.


Մ Ր Ց ՈՒ Թ Ա Յ Ի Ն  Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ

 

Սույն կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-ի «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապապետականացման մասին» թիվ 661 որոշմամբ համայնքների կառավարմանը հանձնված պետական հանրակրթական հաստատության գործադիր տնօրենի (այսուհետև` տնօրեն) ընտրության կատարումն ապահովելու նպատակով:

 

1. Պետական հանրակրթական հաստատության (այսուհետև` հաստատություն) տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է հաստատության կառավարման բարձրագույն մարմինը` հաստատության խորհուրդը (այսուհետև խորհուրդ):

2. Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելու մասին խորհրդի կողմից որոշում ընդունվելուց հետո, խորհրդի նախագահը այդ մասին տեղյակ է պահում համայնքի ղեկավարին:

3. Տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին խորհրդի որոշումը և մրցույթի պայմանները խորհուրդը տասնօրյա ժամկետում առնվազն մեկ անգամ հայտարարում է զանգվածային լրատվության միջոցներով:

4. Տնօրենի պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարության տեքստում պարտադիր է նշել`

մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման ժամկետը, որը չի կարող պակաս լինել մրցույթ անցկացնելու մասին հայտարարության հրապարակման պահից հաշված` մեկ ամսից.

 մրցույթի անցկացման օրը, ժամը, վայրը

 մրցույթին մասնակցելու պայմանները

 հավակնորդներին ներկայացվող պահանջները (չափանիշները)

5. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

քաղվածք աշխատանքային գրքույկից

ինքնակենսագրություն

բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը

կադրերի հաշվառման անձնական թերթիկ

 տեղեկանք բնակավայրից

 հրատարակված հոդվածներից ցանկ (առկայության դեպքում)

 գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեններ (առկայության դեպքում) գործունեության ծրագիր հաստատության գործունեության մասին:

6. Մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները (չափանիշներն) են`

 

պարտադիր չափանիշներ

 

 բարձրագույն կրթություն

 առնվազն 3 տարվա մանկավարժական աշխատանքի փորձ

 գրական հայերենի տիրապետում

 կրթության համակարգի օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի, աշխատանքային օրենսգրքի և նորմացույց փաստաթղթերի (այդ թվում ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ) իմացություն

 հաստատության բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու ունակություն

 

ցանկալի չափանիշներ

 

 կրթական հաստատության կառավարման և ղեկավարման հիմունքների իմացություն

 ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն

 ներդպրոցական կառավարման և վերահսկողության փաստաթղթեր կազմելու ունակություն

 աշխատանքային կոլեկտիվի ղեկավարման հմտություններ

 բարձրագույն մանկավարժական կրթություն

 ուսուցչի որակավորման բարձր տարակարգ

 ղեկավար կամ վարչական աշխատանքի փորձ

 ռուսաց և օտար լեզվի իմացություն

 հաստատության կառավարման, տնտեսավարման, ֆինանսավորման խնդիրների լուծմանը համայնքը և ծնողներին ներգրավելու կարողություն

 կրթության բնագավառում պետական քաղաքականությանը համապատասխան հաստատության զարգացման հայեցակարգ մշակելու ունակություն

 համակարգչով աշխատելու հմտություն:

7. Մրցույթն անցկացնելու համար խորհուրդը ստեղծում է մրցութային հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են խորհրդի նախագահը և անդամները (վճռական ձայնի իրավունքով): Խորհուրդը կարող է հանձնաժողովի մեջ ընդգրկել նաև երկու անկախ փորձագետների (խորհրդակցական ձայնի իրավունքով):

Մրցույթը հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե խորհրդի նախագահն է: Նիստն իրավազոր է համարվում, եթե դրան մասնակցել է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը: Հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե խորհրդի անդամների կեսից ավելին քվեարկել է կողմ:

8. Մրցույթի արդյունքները հայտարարվում են մրցութային հանձնաժողովի որոշմամբ: Եթե ոչ մի հավակնորդ մրցույթով չի անցնում, ապա հայտարարվում է լրացուցիչ (նոր) մրցույթ` նույն կարգով:

Մրցութային կարգով ընտրված տնօրենի պաշտոնի հավակնորդի հետ խորհրդի որոշմամբ համայնքի ղեկավարը կնքում է պայմանագիր` մրցույթի` ավարտից 10-օրյա ժամկետում:

9. Մրցույթի անցկացման արդյունքները ենթակա են վերանայման օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Վերադասության կարգով փաստարկները ճշտելու նպատակով ստեղծվում է 5 հոգուց բաղկացած հանձնաժողով, որի մեջ ընդգրկվում են երկու անկախ փորձագետներ և մեկական ներկայացուցիչ համայնքից, մարզպետարանից և նախարարությունից: Մրցութային կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում, նախարարությունը առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին մրցույթի արդյունքները չեղյալ հայտարարելու համար և առաջարկում խորհրդին անցկացնելու նոր մրցույթ:

11. Մրցույթը չեղյալ է համարվում այն դեպքում, երբ մրցույթի մասնակիցները կամ կազմակերպիչները թույլ են տվել, մրցույթի արդյունքների վրա էապես ազդող, սույն կարգի խախտում:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
23 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11099067