«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հունվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11803011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
26 դեկտեմբերի 2002 թ.
ք. ԵրևանN 920-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 292 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը սահմանելու իրավասությունը.
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի` Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանով հաստատված` «ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ցուցումներում և «ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ» N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ցուցումներում «ԽՈՒՄԲ 10» մասում`
ա) «Ենթախումբ 04. Բույսերի պաշտպանություն և սերմնաբուծություն» մասի վերնագրից և «ե» կետի «և սերմնաբուծության» բառերը հանել, ինչպես նաև նշված մասի «գ» և «դ» կետերը ուժը կորցրած ճանաչել:
բ) «Ենթախումբ 05. Տոհմաբուծություն, անասնաբուժություն և հակահամաճարակային միջոցառումներ» մասի վերնագրից «Տոհմաբուծություն» բառը և նշված մասի «ա» կետը ուժը կորցրած ճանաչել:
գ) «Ենթախումբ 07. Այլ ծրագրեր» մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ենթախումբ 07. Տոհմաբուծություն, սերմնաբուծություն և այլ ծրագրեր
Նշված ենթախմբում արտահայտվում են.
ա) գյուղացիական տնտեսություններին բարձր վերարտադրության սերմերով, կարտոֆիլի վիրուսազերծ տնկանյութով, սակավ տարածված մշակաբույսերի և սերմերի ապրոբացիայի միջոցառումների իրականացման ծախսերը,
բ) սերմերի որակի հսկողության ու պետական սորտափորձարկման, և սերմերի ապրոբացիայի միջոցառումների իրականացման ծախսերը,
գ) տոհմաբուծության և հիդրոմետսպասարկման միջոցառումների, գյուղատնտեսության բնագավառին վերաբերող առանձին ծրագրերի իրականացման ծախսերը, որոնք ներառված չեն սույն խմբի 01-06 ենթախմբերում (ներառյալ կապներդրումները)»:
2) «ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ» N 1 հավելվածում` «Բույսերի պաշտպանություն և սերմնաբուծություն 10 04», «Տոհմաբուծություն, անասնաբուժություն և հակահամաճարակային միջոցառումներ 10 05» և «Այլ ծրագրեր 10 07» տողերը փոխարինել համապատասխանաբար «Բույսերի պաշտպանություն 10 04», «Անասնաբուժություն և հակահամաճարակային միջոցառումներ 10 05» և «Տոհմաբուծություն, սերմնաբուծություն և այլ ծրագրեր 10 07» տողերով:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |