«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունիսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11802099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
29 մայիսի 2002 թ. |
N 431 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 292 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերապահված Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը սահմանելու իրավասությունը
հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանի N 2 հավելվածում բերված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգումը կիրառելու մասին ցուցումների 1-ին հատվածի 1-ին ենթահատվածի 1-ին Գլուխը վերջում լրացնել նոր պարբերությունով հետևյալ խմբագրությամբ.
«Նշված գլխին վերաբերում են նաև հեղինակներին` նրանց երկերը այլ անձանց կողմից հրապարակային օգտագործման դիմաց վճարվող հոնորարները:»:
Նախարար |
Վ. Խաչատրյան |