Գլխավոր տեղեկություն
Номер
N 75-ԱՄ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (09.01.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2002.12.30/32(118) Հոդ.354
Принят
Էներգետիկայի նախարար
Дата принятия
21.11.2002
Подписан
Էներգետիկայի նախարար
Дата подписания
21.11.2002
Дата вступления в силу
09.01.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 դեկտեմբերի 2002թ.

Պետական գրանցման թիվ 60602380

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

21 նոյեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 75-ԱՄ 

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԷՆ ՄԻ ՇԱՐՔ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71, 72 հդ-ները

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ԷՆ կողմից ՀՀ կառավարության 15.01.1996 թ. «Գերատեսչական նորմատիվ ակտերի մասին» թիվ 13 որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցված հետևյալ իրավական ակտերը.

 

NN

Ակտերի ցանկը

1.

ՀՀ էներգետիկայի համակարգում էլեկտրաէներգիայի արտադրության իրացման ոլորտներում լրիվ նյութական պատասխանատվություն սահմանելու կարգ, (հրաման) 06.03.96 թ. N 34-ԳՄ

2.

Կարգ հովհարային գրաֆիկներից դուրս էլեկտրաէներգիայի մատակարարման մասին, (հրաման) 21.03.96 թ. N 52-ԳՄ

3.

Էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի սարքերի կապարակնքման կարգի հաստատման մասին, (հրաման) 03.04.98 թ. N 83-ԳՄ

4.

«Էլեկտրաէներգիայից օգտվելու կանոններ»-ի 25, 33, 49, 54, 63 և 69 կետերից բխող փաստաթղթերի օրինակելի ձևերի հաստատման մասին, (հրաման) 03.04.98 թ. N 84-ԳՄ

5.

Էներգահամակարգին նոր էլեկտրական հզորությունների միացման տեխնիկական պայմաններ տալու կարգի մասին, (հրաման) 13.04.98 թ. N 94-ԳՄ

6.

«ՀՀ ԷՆ համակարգի ձեռնարկությունների և ՊՓԲԸ-ների պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման  (աճուրդի միջոցով վաճառքի, հաշվեկշռից-հաշվեկշիռ անհատույց հանձնելու, լուծարման, դուրս գրման) կարգ», (հրաման) 13.05.98 թ. N 131-ԳՄ

7.

Սպառողների էլեկտրակայանքները (էլեկտրական սարքավորումները) գործող էլեկտրական ցանցերին միացման և շահագործման թույլտվության հրահանգի հաստատման մասին, (հրաման) 17.08.98 թ. N 259-ԳՄ

8.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 131 և 131.1 հոդվածներից բխող փաստաթղթերի հաստատման մասին, (հրաման) 09.07.99 թ. N 111-ԴԶ

9. ՀՀ էներգետիկայի նախարարի 1999 թ. հուլիսի 9-ի «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 131 և 131.1 հոդվածներից բխող փաստաթղթերի հաստատման մասին» թիվ 111-ԴԶ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, /հրաման/ 03.03.00 թ. N 36-ԴԶ
10.

Բնական գազի փոխադրման համակարգում տեխնոլոգիական կորուստների և սեփական կարիքների համար գազի ծախսի հաշվարկի հրահանգի հաստատման մասին, /հրաման/ 15.02.99 թ. N 21-ՄՄ

 

2. Իրավաբանական վարչության պետի ժ/պ Ռ.Փիլոյանին՝ սույն հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

 

Նախարար  

Ա. Մովսիսյան