Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
5 հոկտեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11801158
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
13 սեպտեմբերի 2001 թ. ք. Երևան |
N 327 |
Հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի 3-րդ կետը, նպատակ ունենալով վերահսկել գրավի առարկաների և ի պահ ընդունած գույքի օրական մնացորդային արժեքը.
Հրամայում եմ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 14.03.2001 թ. N 84 հրամանի 1-ին կետը լրացնել նոր զ) ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«զ) գրավատների կողմից գրավի առարկաների և ի պահ ընդունած գույքի օրական մնացորդային արժեքի մասին հաշվետվության լիազոր մարմին ներկայացման կարգը (կցվում է):
Նախարար` | Վ. Խաչատրյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ Ի ՊԱՀ ԸՆԴՈՒՆԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՐԱԿԱՆ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Գրավի առարկաների և ի պահ ընդունած գույքի օրական մնացորդային արժեքի մասին հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) լիազոր մարմին ներկայացվում է կից գրությամբ (այսուհետ` գրություն):
2. Հաշվետվությունը լրացվում է ձև «N 2-1ԳԳ» համաձայն (կցվում է):
3. Հերթական ամսական հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը:
4. Հաշվետվությունը համարվում է լիազոր մարմին ներկայացված` սույն կարգի 1-ին կետում նշված գրավոր փաստաթուղթը առձեռն հանձնելիս` լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման (ընդհանուր բաժնի) կողմից մուտքագրման օրվանից, իսկ նշված փաստաթուղթը լիազոր մարմին փոստով ուղարկելու դեպքում` փոստային համապատասխան ծառայության կողմից մուտքագրման օրը:
| |
|
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն (ամսական)
Գրավի առարկաների եվ ի պահ ընդունած գույքի օրական մնացորդային արժեքի մասին ___թ. ___ ամսվա համար
_______________________________________________________ |
հաշվետու ամսվա հերթական օրը |
Գրավի առարկաների և ի |
Ապահովագրական գումարի չափը հազ. դրամ |
Գրավ և ի պահ ընդունած գույքի ապահովագրական գումարը գերազանցող արժեքի չափը հազ. դրամ |
1. | |||
2. | |||
3. | |||
4. | |||
5. | |||
6. | |||
7. | |||
8. | |||
9. | |||
10. | |||
11. | |||
12. | |||
13. | |||
14. | |||
15. | |||
16. | |||
17. | |||
18. | |||
19. | |||
20. | |||
21. | |||
22. | |||
23. | |||
24. | |||
25. | |||
26. | |||
27. | |||
28. | |||
29. | |||
30. | |||
31. |
Կատարող |
______________ |
Գրավատան ղեկավար |
______________ |
Հեռախոս |
______________ |
Գլխավոր հաշվապահ |
______________ |
Հանձնման ամսաթիվը _______________ 2001 թ. |