ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18 հուլիսի 2001 թ. |
N 249 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԸ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԴ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ կետի «զ» ենթակետով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված` բյուջետային հաշվառման և հաշվետվության մեթոդական ղեկավարման իրավասությունը
հրամայում եմ`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների նախորդ բյուջետային տարիների գործունեության արդյունքում առաջացած պարտքերի մարման գծով ծախսերը արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշիվներում և այդ նախահաշիվների կատարման մասին հաշվետվություններում արտացոլելու առանձնահատկությունների մասին» ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հրահանգը (կցվում է):
Նախարար |
Վ. Խաչատրյան |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԸ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԴ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Եթե Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների կողմից նախատեսվում է իրենց արտաբյուջետային միջոցների հաշվին մարել այդ հիմնարկների նախորդ բյուջետային տարիների գործունեության արդյունքում առաջացած պարտքերը, ապա դրանց մարման գծով ծախսերը ենթակա են արտացոլման սահմանված կարգով կազմվող և հաստատվող արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման առանձին նախահաշիվներում (այսուհետև` Առանձին նախահաշիվներ):
2. Առանձին նախահաշիվները կազմվում և հաստատվում են որպես այդ բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշիվների (այսուհետև` Հիմնական նախահաշիվներ) առանձին հավելվածներ, որտեղ արտացոլվում են այդ բյուջետային հիմնարկների նախորդ բյուջետային տարիների գործունեության արդյունքում առաջացած պարտքերի մարման գծով` Հիմնական նախահաշիվներում ներառված ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման առանձին տարրերի:
3. Սույն հրահանգի 1-ին և 2-րդ կետերի համաձայն կազմված Առանձին նախահաշիվների կատարման վերաբերյալ հաշվետվությունները (այսուհետև` Առանձին հաշվետվություններ), կազմվում և հաստատվում են որպես այդ բյուջետային հիմնարկների Հիմնական նախահաշիվների կատարման վերաբերյալ հաշվետվությունների (այսուհետև` Հիմնական հաշվետվություններ) առանձին հավելվածներ, որտեղ արտացոլվում են այդ բյուջետային հիմնարկների նախորդ բյուջետային տարիների գործունեության արդյունքում առաջացած պարտքերի մարման գծով` Հիմնական հաշվետվություններում ներառված ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման առանձին տարրերի:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
16 օգոստոսի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11801131
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|