Գլխավոր տեղեկություն
Номер
N 188
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (30.09.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2001.09.20/16(79) Հոդ.122
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Дата принятия
31.05.2001
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата подписания
31.05.2001
Дата вступления в силу
30.09.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

31 մայիսի 2001 թ.
քաղ. Երևան

N 188

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1998 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 361 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կանոնադրությունը և լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 782 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության կանոնադրության 51-րդ կետը և 59-րդ կետի «ա» ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1999 թ. հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր աուդիտի գծով աուդիտորների որակավորման կարգը, որակավորման հանձնաժողովի անհատական կազմը և կանոնակարգը հաստատելու մասին» N 287 հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր աուդիտի գծով աուդիտորների որակավորման կարգի 4-րդ կետը, աուդիտորների որակավորման քննությունների ծրագիրը կատարելագործելու և հաշվապահական հաշվառման մասին օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները հաշվի առնելու նպատակով`

 

Հրամայում եմ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1998 թ. հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման քննությունների ծրագիրը հաստատելու մասին» N 361 հրամանով հաստատված ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունը`

«Հաշվապահական հաշվառում և հաշվետվություններ» վերնագրով I բաժինը փոխարինել «Հաշվապահական հաշվառում և ֆինանսական հաշվետվություններ» վերնագրով բաժնով (կցվում է):

 

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2001 թ.
մայիսի 31-ի N 188 հրամանով

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ե Ն Թ Ա Բ Ա Ժ Ի Ն  1

 

ՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

 

1. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը

2. ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում»

3. ՀՀՀՀՍ 2 «Պաշարներ»

4. ՀՀՀՀՍ 4 «Մաշվածության հաշվառում»

5. ՀՀՀՀՍ 7 «Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին»

6. ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և

փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ»

7. ՀՀՀՀՍ 10 «Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքեր»

8. ՀՀՀՀՍ 11 «Կառուցման պայմանագրեր»

9. ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ»

10. ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ»

11. ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն»

12. ՀՀՀՀՍ 18 «Հասույթ»

13. ՀՀՀՀՍ 19 «Աշխատակիցների հատուցումներ»

14. ՀՀՀՀՍ 20 «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում»

15. ՀՀՀՀՍ 21 «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխության հետևանքները»

16. ՀՀՀՀՍ 22 «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ»

17. ՀՀՀՀՍ 23 «Փոխառության ծախսումներ»

18. ՀՀՀՀՍ 24 «Կապակցված կողմերի բացահայտում»

19. ՀՀՀՀՍ 27 «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և դուստր ընկերություններում

ներդրումների հաշվառում»

20. ՀՀՀՀՍ 28 «Ասոցիացված կազմակերպություններում ներդրումների հաշվառում»

21. ՀՀՀՀՍ 30 «Բանկերի և նմանատիպ ֆինանսական հաստատությունների ֆինանսական

հաշվետվություններում բացահայտումներ»

22. ՀՀՀՀՍ 31 «Համատեղ ձեռնարկումներում մասնակցության արտացոլումը ֆինանսական

հաշվետվություններում»

23. ՀՀՀՀՍ 32 «Ֆինանսական գործիքներ. բացահայտումը և ներկայացումը»

24. ՀՀՀՀՍ 33 «Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ»

25. ՀՀՀՀՍ 34 «Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ»

26. ՀՀՀՀՍ 36 «Ակտիվների արժեզրկում»

27. ՀՀՀՀՍ 37 «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ»

28. ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ»

29. ՀՀՀՀՍ 39 «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը»

30. ՀՀՀՀՍ 40 «Ներդրումային գույք»

 

Ե Ն Թ Ա Բ Ա Ժ Ի Ն  2

 

ՏԵՍՏԵՐ

 

1. Ոչ ընթացիկ ակտիվների հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ

2. Ընթացիկ ակտիվների հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ

3. Սեփական կապիտալի հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ

4. Ոչ ընթացիկ պարտավորությունների հաշվառմանը վերաբերող հաշվապահական

թղթակցություններ

5. Ընթացիկ ակտիվների հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ

6. Եկամուտների հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ

7. Ծախսերի հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ

8. Կառավարչական (ծախսումների) հաշվառմանը վերաբերող հաշվապահական թղթակցություններ

 

Ե Ն Թ Ա Բ Ա Ժ Ի Ն  3

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Կազմակերպության ֆինանսական վիճակի վերլուծություն

2. Կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքների վերլուծություն

3. Գործարար ակտիվության և կառավարման արդյունավետության վերլուծություն

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2 հուլիսի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11801113

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան