Գլխավոր տեղեկություն
Номер
N 6
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.04.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2001.04.02/8(71) Հոդ.27
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Дата принятия
10.01.2001
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата подписания
10.01.2001
Дата вступления в силу
12.04.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

10 հունվարի 2001 թ.
ք. Երևան

N 6


Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 Թ. ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 110 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թ. հունիսի 12-ի N 110 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգի 5-րդ կետում`

ա) վերջին պարբերությունից առաջ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե) բարձրագույն տնտեսագիտական կրթություն (ներառյալ լիցենզավորված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ստացած տնտեսագիտական կրթությունը) և որակավորման վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:».

բ) ավելացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.

«Սույն կետով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում դիմում ներկայացնելու օրվա դրությամբ բաց բաժնետիրական ընկերությունում որպես գլխավոր հաշվապահ աշխատող դիմորդների նկատմամբ, և նրանք կարող են մասնակցել քննությանը` անկախ կրթությունից և աշխատանքային փորձից»:

Նախարար`

Վ. Խաչատրյան

 

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

22 հունվարի 2001 թ.
պետական գրանցման թիվ 11801027