ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
21 հուլիսի 2000 թ. ք. Երևան |
N 86-Հ |
ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 Թ. ԱՊՐԻԼԻ 21-Ի Հ. 57-Հ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության տնօրինության շենքերի տարածքները արդյունավետ օգտագործելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
ՀՀ սեփականաշնորհման նախարարի 1999 թ. ապրիլի 21-ի հ. 57-Հ «Շենքերի (տարածքների) վարձակալության տրամադրման կարգը հաստատելու մասին» հրամանով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունը.
11-րդ կետի «գ» ենթակետում «մեկ տարվա» բառերը փոխարինել «եռամսյակի» բառով:
Նախարար |
Դ. Վարդանյան |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
27 հուլիսի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 11400068