Գլխավոր տեղեկություն
Номер
N 81-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.07.2004-12.09.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2004.07.01/15(163) Հոդ.219
Принят
Գյուղատնտեսության նախարար
Дата принятия
09.04.2004
Подписан
Գյուղատնտեսության նախարար
Дата подписания
09.04.2004
Дата вступления в силу
11.07.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.09.2014

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հունիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10604152


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 ապրիլի 2004 թ.
ք. Երևան

N 81-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին» N 333-Ն որոշման 2 կետի հանձնարարականի

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում լրագրողների հավատարմագրման կարգը, համաձայն հավելվածի:

2. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու նշանակել ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո քարտուղարին:

3. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատուին` եռամսյակը մեկ անգամ նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Միքայելյանին ներկայացնել տեղեկատվություն նախարարությունում հավատարմագրված լրագրողների հետ կատարված աշխատանքների մասին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի ղեկավար` Կ. Միքայելյանին:

 

Նախարար

Դ. Լոքյան

 

 

Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2004 թվականի ապրիլի 9-ի
N 81-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում լրագրողների հավատարմագրման

 

1. Սույն կարգը սահմանում է լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի կամ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այսուհետ` լրագրող) պետական կառավարման մարմնում (այսուհետ` ՀՀ գյուղատնտեսության նախարարություն) հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողի` պետական մարմնում գործունեության կազմակերպման հիմնադրույթները` նպատակ ունենալով ապահովել գյուղատնտեսության նախարարության գործունեության թափանցիկությունը և այդ գործունեության մասին անմիջական տեղեկատվություն ստանալու նպատակով լրագրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ։

2. Լրագրողի հավատարմագրումն իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասան։

Հավատարմագրված լրագրողի գործունեությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության տարածքում կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով խոսքի ազատության ապահովման` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան։

3. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը`

ա) որևէ ձևով կամ որևէ եղանակով չի իրականացնում հավատարմագրված լրագրողի մասնագիտական գործունեության գրաքննություն.

բ) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ.

գ) լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին տրամադրում է միաժամանակ.

դ) հավատարմագրված բոլոր լրագրողներին հնարավորինս շուտ տեղակացնում է ՀՀ գյուղատնտեության նախարարության այն միջոցառումների ժամանակի և անցկացման վայրի մասին, որոնք կազմակերպվում են լրագրողների համար կամ նախատատեսված է լրագրողների մասնակցությունը միջոցառումներին (այսուհետ` ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջոցառումներ)։

Տեղեկատվությունը լրագրողին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով հաղորդումը։ Լրագրողի էլեկտրոնային հասցեի բացակայության դեպքում ՀՀ գյուղատնտեության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում տեղեկատվությունն այլ միջոցներով փոխանցելու համար։

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ոչ ուշ, քան յուրաքանչյուր 2 ամիսը մեկ անգամ հավատարմագրված լրագրողներին տրամադրում է համառոտ ամփոփագիր պետական մարմնի գործունեության արդյունքների մասին։ Դա կարող է իրականացվել ամփոփագիրը Հայաստանի Հանրապետության ՀՀ գյուղատնտեության նախարարության էլեկտրոնային էջում տեղադրելու միջոցով։

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ իր գործունեության նախընթաց արդյունքների մասին հաղորդմամբ հանդես է գալիս մամուլի ասուլիում նախարարությունում հավատարմագրված լրագրողների մասնակցությամբ։

5.ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասանատու է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նշանակած անձը (այսուհետ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու)։

6. ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործունեությունը լուսաբանելու նպատակով լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականցնողը գրավոր դիմում է ներկայացնում ՀՀ գյուղատնտեսության նախարարություն նշելով`

ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը (հասցեն).

բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).

գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները).

դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են)։

7. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան։

Լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողի դիմումն ստացվելուց հետո, այն անմիջապես գրանցվում է լրագրողների հավատարմագրման մատյանում, որտեղ նշվում են դրա ստացման օրը և սույն կարգի 6-րդ կետով նախատեսված` դիմումում մատնանշված տեղեկությունները։ Մատյանի համապատասխան սյունակներում գրանցվում են լրագրողին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին գրառումը, դրա մասին լրատվական գործունեություն իրականացնողին գրություն ուղարկելու օրը, հավատարմագրման վերջնաժամկետը, հավատարմագրման դադարեցման մասին նշումը, հավատարմագրման դադարեցման հիմնավորումը (համառոտ) և այլ տեղեկություններ։

8. Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում տվյալ ժամկետով։

9. Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր։

10. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում լրագրողին հավատարմագրելու կամ նրա հավատարմագրումը մերժելու մասին գրառում է կատարում լրագրողների հավատարմագրման մատյանում և դրա մասին գրություն է ուղարկում լրատվական գործունեություն իրականացնողին.

11. Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումը չի բովանդակում սահմանված տեղեկությունները կամ խախտվում է սույն կարգի 9-րդ կետի պահանջը կամ առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու սույն կարգի 13-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը։

12. Հավատարմագրված լրագրողների ցուցակը հանձնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության անցագրային կետ (կետեր)։

Ցուցակում փոփոխությունները և լրացումները կատարվում են լրագրողների հավատարմագրման մատյանում կատարված գրառումներին համապատասխան` այդ գրառումները կատարվելուց անմիջապես հետո։

13. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե`

ա) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով,

բ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ,

գ) նա տարածել է ՀՀ գյուղատնտեության նախարարության գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով.

դ) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատավկան գործունեություն իրականացնողը.

ե) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, և դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը։

Լրագրողի հավատարմագրման դադարեցումն իրականացվում է լրագրողների հավատարմագրման մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն լրագրողի հավատարմագրման դադարեցման մասին մեկօրյա ժամկետում գրությամբ հայտնում է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին։

14. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար սույն կարգի 6-րդ կետով նախատեսված` դիմումին կից պետք է ներկայացվի նաև Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նաարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը։

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը։

Օտարերկրյա պետության օրենսդրոււթյան հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի` գյուղատնտեսության նախարարությունում հավատարմագրման համար ՀՀ-ում հավատարմագրումը չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը։

15. Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի`

ա) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվությունը,

բ) նախապես տեղեկացված լինելու ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջոցառումների անցկացման մասին և ծանոթանալու առկա տեղեկատու նյութերին,

գ) մասնակցելու գյուղատնտեսության նախարարության միջոցառումներին,

դ) հավատարմագրված այլ լրագրողների հետ համահավասար օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից,

ե) ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հավատարմագրված լինելուց անկախ` տեղեկատվոււթյան ազատության վերաբերյալ ՀՀ օրենսդրության սահմանված կարգով դիմելու և ստանալու իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը։

16. ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն լրագրողի մասնագիտական գործունեությանն օժանդակելու նպատակով, լրագրողի միջնորդությամբ կազմակերպում է այցելություններ գյուղատնտեսության նախարարության ստորաբաժանումներ և հանդիպումներ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց հետ։

17. ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջոցառումներին կարող են մասնակցել կամ ներկա գտնվել յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր, եթե նախարարության պատասխանատուի հետ ձեռք չի բերված այլ պայմանավորվածություն և եթե ավելի մեծ թվով լրագրողների, լուսանկարիչների ու օպերատորների մասնակցությունը չի սահմանափակի հավատարմագրված այլ լրագրողների մասնակցության հնարավորությունը։

18. ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջոցառումներից դուրս լրագրողի այցելությունը նախարարություն համաձայնեցվում է նախարարության պատասանատուի հետ։ Այդ դեպքում (ինչպե նաև միջոցառումների ժամանակ) լրագրողը նախարարություն է այցելում սույն կարգի 12-րդ կետում նշված ցուցակի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա` առանց նախարարության տարածք մուտքի անցագրի։

19. ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուի` նախարարության տարածքում հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպմանն ուղղված ցուցումները պարտադիր են հավատարմագրված լրագրողի համար։

20. Հավատարմագրված լրագրողներին տեղավորելու համար նախարարության շենքային հնարավորությունների սահմանափակ լինելու դեպքում, նախարարությունը ելնելով իր գործունեության թափանցիկությունն ապահովելու և այդ գործունեության մասին հանրությանը առավել մեծ ծավալով և լիարժեք տեղեկատվություն տալու նկատառումներից կարող է սահմանել լրագրողների հավատարմագրման հստակ, բանական և արդարացի քվոտաներ` ըստ լրատվության միջոցի տեսակի, տարածման տարածքի, մամուլի տպաքանակի, բովանդակային գերակա ուղղվածության և լրատվության միջոցի այլ բնութագրերի։ Այդ դեպքում լրագրողների հավատարմագրումն իրականացվում է առաջնությունը տալով ըստ այդ քվոտաների պահանջվող հատկանիշներն առավել չափով բավարարող լրատվական միջոցները ներկայացնող լրագրողին։

 

ՀՀ գյուղատնտեսության
նախարարության
աշխատակազմի ղեկավար

Կ. Միքայելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.08.2014, N 180-Ն 12.09.2014, N 81-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան