«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10602194
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 սեպտեմբերի 2002 թ. |
N 238-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 29 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության 31.01.2002 թ. N 29 հրամանով հաստատված «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կոնյակի սպիրտների և կոնյակների գծով փաստացի կորստի (բնական կորստի) նորմաներ»-ում փոփոխություններ կատարելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության 31.01.2002 թ. N 29 հրամանով հաստատված «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կոնյակի սպիրտների և կոնյակների գծով փաստացի կորստի (բնական կորստի) նորմաներ»-ում փոփոխություններ կատարելու մասին» գերատեսչական նորմատիվ ակտը:
2. Նախարարության սննդի և վերամշակող արդյունաբերության գլխավոր վարչությանը (Մ. Գրիգորյան)՝ յոթնօրյա ժամկետում «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կոնյակի սպիրտների և կոնյակների գծով փաստացի կորստի (բնական կորստի) նորմաներում փոփոխություններ կատարելու մասին» գերատեսչական նորմատիվ ակտը ներկայացնել ՀՀ պետական եկամուտների նախարարություն՝ համաձայնեցման և ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:
Նախարար |
Դ. Զադոյան |
Համաձայնեցված է՝ |
Հաստատված է՝ |
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2002 թ. ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 29 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ԵՎ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԳԾՈՎ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ) ՆՈՐՄԱՆԵՐ»-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2002 թվականի հունվարի 31-ի N 29 հրամանով հաստատված «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կոնյակի սպիրտների և կոնյակների գծով փաստացի կորստի (բնական կորստի) նորմաներ»- ում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. II գլխի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Կոնյակի սպիրտների առաջին և երկրորդ տարվա պահպանման և հասունացման ընթացքում ընդունված բնական կորուստների նորմաները բոլոր տեսակի տարաներում նվազում են երրորդ տարվա հասունացման համար 5%-ի, իսկ չորրորդ տարվա հասունացման համար10%-ի չափով: Հետագա տարիների հասունացման բնական կորուստները պահպանվում են չորրորդ տարվա կորուստի չափով:
Օրինակ՝ մինչև 70 դալ տարողությամբ կաղնե տակառում կոնյակի սպիրտի պահպանման և հասունացման ընթացքում բնական կորուստը կազմում է՝
-երրորդ տարվա համար՝ |
4,2- (4,2x 5)։ 100= 3,99%, |
-չորրորդ տարվա համար՝ |
3.99-(3.99x10)։ 100= 3,59%, |
-հինգերորդ տարվա համար՝ |
3.59%, |
-վեցերորդ տարվա համար՝ |
3.59% և այլն:», |
2. V գլխի 3-րդ կետի ա) ենթակետի բանաձևում «1.7%»-ը, իսկ դրա մեկնաբանության մեջ «1.7»-ը փոխարինել «0.55»-ով: