Գլխավոր տեղեկություն
Номер
N 597
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (07.12.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2001.11.27/20(83) Հոդ.159
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
29.10.2001
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
29.10.2001
Дата вступления в силу
07.12.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

29 հոկտեմբերի 2001 թ.
ք. Երևան

N 597

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 954 ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման, բազմացման կամ պաշտոնական վերահրատարակման կարգը հաստատելու մասին» թիվ 954 որոշումը, ինչպես նաև նշված որոշման պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 954 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման, բազմացման կամ պաշտոնական վերահրատարակման կարգ»-ով սահմանված ՀՀ արդարադատության նախարարության գործառույթների իրականացման պարտականությունները դնել ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության վրա:

2. ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությանը` 1-ամսյա ժամկետում մշակել և ՀՀ արդարադատության նախարարի հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակման ենթակա իրավական ակտերի տեքստերի համաձայնեցման» կարգը:


Դ. Հարությունյան

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության

 արդարադատության նախարարության կողմից
30 հոկտեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 10201166