ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
6 մայիսի 2000 թ. |
N 76 |
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 292 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» ՆՀ-490 հրամանագիրը և «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածը`
Հրամայում եմ.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանով հաստատած` «Բյուջեների ծախսերի գերատեսչական դասակարգումը» N 4 հավելվածի 1 հատվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 04 ենթահատվածում.
ա) «ՀՀ բնապահպանության նախարարություն» բառերը հանել,
բ) «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բառերը հանել,
գ) «ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն» բառերը հանել,
դ) «ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն» բառերը հանել,
ե) «ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն» բառերը հանել,
զ) «ՀՀ առողջապահության նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության նախարարություն» բառերով,
է) «ՀՀ գյուղատնտեսության նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարություն» բառերով,
ը) «ՀՀ սեփականաշնորհման նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն» բառերով,
թ) «ՀՀ տրանսպորտի նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն» բառերով,
ժ) «ՀՀ քաղաքաշինության նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարություն» բառերով,
ժա) «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերով:
2. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 05 ենթահատվածը լրացնել «ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն 1 05 030» տողով:
|
Լ. Բարխուդարյան |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
15 մայիսի 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11800035
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|