«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10503120
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 մարտի 2003 թ. ք. Երևան |
N 84-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1380-Ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաներ տալու և պայմանագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» N 1380-Ն որոշմամբ հաստատված հավելվածով Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաներ տալու և պայմանագրեր կնքելու կարգի 3-րդ, 4-րդ և 24-րդ կետերով
Հրամայում եմ՝
Հաստատել.
ա) Բնական կենդանական պաշարների օգտագործման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի,
բ) Բնական կենդանական պաշարների օգտագործման վերաբերյալ եզրակացությունների տրման մասնագիտական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը համաձայն N 2 և N 3 հավելվածների,
գ) Բնական կենդանական պաշարների օգտագործման պայմանագրի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:
Նախարար` |
Վ. Այվազյան |
Հավելված N 1 | |
Հաստատված է | |
Ձև |
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
N______
Բնական կենդանական պաշարների օգտագործման ___________________________________________________________ (իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը) ___________________________________________________________
___________________________________________________________ (ֆիզիկական անձի անուն, ազգանունը, բնակվելու վայրը) ___________________________________________________________
Թույլատրվում է օգտագործել ___________________________________________________________ (տարածքի անվանումը և կենդանական պաշարի տեսակը)
______________________________ թվականից______________ թվականը ընկած ժամանակահատվածում: Օգտագործման ենթակա տարածքի տեղադիրքը, չափերը, օգտագործողի տվյալները, օգտագործման նպատակը, եղանակը, ժամանակահատվածը, բնական կենդանական պաշարի տեսակը, քանակը, կողմերի իրավունքները և պարտականությունները որոշվում են պայմանագրով:
__________________ (ստորագրություն) |
Հավելված N 2 | |
Հաստատված է |
ԲՆԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ
Ա. Զիրոյան - ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ, հանձնաժողովի նախագահ,
Մ. Ոսկանով - ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետի տեղակալ, քարտուղար,
Ի. Սարգսյան - ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ,
Լ. Քալաշյան - ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի թափոնների և վտանգավոր նյութերի բաժնի պետ,
Ա. Համբարձումյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության առաջատար մասնագետ-իրավախորհրդատու,
Գ. Մարտիրոսյան - ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն,
Տ. Մարգարյան - ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ,
Ա. Աղասյան - ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ,
Լ. Մելքումյան - ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ,
Ն. Աբրահամյան - ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ,
Կ. Ճենտերեճյան - ՀՀ բնապահպանության նախարարության կենսաբազմազանության պահպանության բաժնի առաջատար մասնագետ,
Մ. Քալաշյան - ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի ավագ գիտ. աշխատող, կ.գ.թ.,
Ն. Մարգարյան - Երևանի Մանկավարժական Համալսարանի էկոլոգիայի ամբիոնի վարիչ, կ.գ.թ,
Բ. Գաբրիելյան - ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի փոխտնօրեն, կ.գ.թ.,
Ն. Բադալյան - «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության ձկնաբան - առաջին կարգի մասնագետ,
Մ. Ղասաբյան - ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտ. աշխատող, կ.գ.թ.:
Հավելված N 3 | |
Հաստատված է |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ԲՆԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման վերաբերյալ եզրակացությունների տրման Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության մասնագիտական հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի թիվ N1380-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաներ տալու և պայմանագրեր կնքելու մասին» կարգով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
2. Հանձնաժողովի գործունեության նպատակը գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով բնական կենդանական պաշարների օգտագործման մասին քննարկումների արդյունքում եզրակացություն տալն է:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան տարեկան 2 անգամ:
4. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության արդյունքում հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի:
5. Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներում կարող է ներգրավել փորձագետների, որոնք տվյալ կենդանական պաշարի օգտագործման նպատակահարմարության վերաբերյալ իրենց մասնագիտական եզրակացությունը ներկայացնում են հանձնաժողովին:
6. Հանձնաժողովի նախագահի տեղակալը՝
ա) նախագահի բացակայության ժամանակ փոխարինում է նրան.
բ) հետևում է հաշվետվությունները ներկայացնելու գործընթացին,
գ) ստուգում է ստացված տվյալների ճշտությունը:
7. Հանձնաժողովի քարտուղարը նախապատրաստում է հանձնաժողովի նիստերի անցկացումը, կազմում արձանագրություն և հայտը ու դրան կից ներկայացված փաստաթղթերը ներկայացնում է հանձնաժողովի քննարկմանը:
8. Բնական կենդանական պաշարի օգտագործման հայտի մեջ նշվում է օգտագործողի վավերապայմանները և կենդանական պաշարի օգտագործմանը վերաբերող տվյալներ՝ ըստ հետևյալ ձևի.
Հ Ա Յ Տ
Բնական կենդանական պաշարների օգտագործման լիցենզիա ստանալու
__________________________________________________________
(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ, քաղաքացու անուն, ազգանուն)
___________________________________________________________
Օգտագործման նպատակը
___________________________________________________________
Ձեռք բերման վայրը, եղանակը, միջոցները
___________________________________________________________
Օգտագործման եղանակը
N |
Կենդանական պաշարի անվանումը՝ հայերեն և լատիներեն |
Կենդանական պաշարի նկարագրությունը (օգտագործվող մասերը, սեռը, տարիքը և այլն) |
Քանակը |
Գտնվելու վայրը |
Օգտագործման ժամանակահատվածը |
|
|
|
|
|
|
Հայտատեր՝ ____________________________
(ա. ա., պաշտոնը և ստորագրությունը)
9. Գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով բնական կենդանական պաշարների օգտագործման համար հիմք են հանդիսանում բնության մեջ առկա բնական կենդանական պաշարների պետական հաշվառման և գոյություն ունեցող գիտականորեն հիմնավորված տվյալները՝ հաշվի առնելով դրանց օգտագործման գիտականորեն հիմնավորված թույլատրելի չափաքանակները:
10. Հանձնաժողովն իր եզրակացությունը կայացնելիս քննության է առնում տվյալ բնական կենդանական պաշարի օգտագործման հետ կապված այն բոլոր չափանիշները և սահմանափակումները, որոնք ապահովում են դրանց պահպանությունը և բնական վերարտադրությունը:
11. Հանձնաժողովը հայտի մասին համապատասխան եզրակացություն տալուց առաջ քննության է առնում և գնահատում է հայտում և կից փաստաթղթերում ներկայացված.
● տվյալների հավաստիությունը,
● կենդանական պաշարի էկոլոգիական վիճակը,
● կենդանական տեսակի օգտագործման նպատակահարմարությունը,
● կենդանական պաշարի ձեռք բերման և օգտագործման մեթոդների կիրառման նպատակահարմարությունը,
● օգտագործման ենթակա բնական կենդանական պաշարի տեսակի անազատ պայմաններում պահելու մեթոդները, ինչպես նաև այդ տեսակի պահպանության պահանջներին համապատասխանող այլ պայմանները,
● կենդանական տեսակի օգտագործումն իրականացնող անձանց աշխատանքային փորձի, որակավորման և մասնագիտական պատրաստվածության (կրթության) մասին տեղեկություններ,
● նյութատեխնիկական համալրման և կազմակերպատեխնիկական հնարավորությունները:
12. Քննարկման արդյունքների հիման վրա կազմվում է գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով բնական կենդանական պաշարների օգտագործման մասին եզրակացությունը, որը, հանձնաժողովի նիստում քվեարկությանը մասնակցած անդամների ստորագրությամբ, ներկայացվում է հանձնաժողովի նախագահին՝ ստորագրության:
13. Հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով հայտատուից պահանջում է բնապահպանական փորձաքննության եզրակացություն, ինչպես նաև կենդանական տեսակի օգտագործման վերաբերյալ ծրագիր:
14. Հանձնաժողովը բնական կենդանական պաշարների օգտագործման վերաբերյալ հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում համապատասխան եզրակացությունը ներկայացնում է ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալությանը:
15. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարվա վերջում հանձնաժողովի աշխատանքների մասին հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին:
IV. ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
16. Բացասական եզրակացության համար հիմք կարող են հանդիսանալ.
ա) դիմողի կողմից հայտում և կից ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը, տվյալների միտումնավոր չնշումը,
բ) հայտում ներկայացված կենդանական պաշարի անբարենպաստ ցուցանիշները բնական պայմաններում,
գ) հայտում ներկայացված կենդանական տեսակը Կարմիր գրքում գրանցված լինելու հանգամանքը,
դ) ներկայացված փաստաթղթերում և հայտում տեղեկատվության ոչ լիարժեք լինելը,
ե) անկախ փորձաքննության դեպքում՝ գիտահետազոտական կազմակերպության կամ այդ ոլորտում համապատասխան մասնագետի բացասական եզրակացությունը,
զ) բնական կենդանական տեսակի կենդանի վիճակում տեղափոխման, ժամանակավոր և հիմնական պահման անբավարար պայմանները,
է) այլ պատճառներ, որոնք կարող են բերել կենդանական աշխարհի կենդանի օբյեկտների անկմանը (ոչնչացմանը) կամ բնակմիջավայրի խախտմանը:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
17. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հավելված N 4 | |
Հաստատված է | |
Ձև |
ԲՆԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը (այսուհետ՝ «Կենդանական (անուն, ազգանուն, պաշտոն) _____________________________________________________________ (կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը) _____________________________________________________________ (գրանցման վկայականի համարը) (այսուհետ՝ «Կենդանական պաշար օգտագործող») ի դեմս՝ ________________________ (անուն, ազգանուն, _________________ մյուս կողմից կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին։ պաշտոն)
1. Պայմանագրի առարկան
1.1. Սույն պայմանագրով կենդանական պաշար տրամադրողը ____________լիցենզիա ունեցող կենդանական պաշար օգտագործողին իրավունք է վերապահում ______________________________________________________նպատակով _____________________________________________________ տարածքում _________________________________________________ որսագործիքներով ___________________________________________________լողամիջոցներով կատարել ____________________________________________________ որս (կենդանական աշխարհի օբյեկտի տեսակը և քանակը)
___ ______թ-ից մինչև _____ _______թ. ընկած ժամանակահատվածում: |
2. Կողմերի իրավունքները եվ պարտականությունները
2.1. Կենդանական պաշար տրամադրողն իրավունք ունի`
2.1.1. կենդանական պաշար օգտագործողից պահանջել օգտագործել սույն պայմանագրով սահմանված քանակի և տեսակի կենդանական պաշար,
2.1.2. դադարեցնել կենդանական պաշարի օգտագործումը՝ կենդանական պաշար օգտագործողի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու նպատակով,
2.1.3. կատարել ուսումնասիրություն և իրականացնել վերահսկողություն կենդանական պաշար օգտագործողի կողմից սույն պայմանագրով նախատեսված պահանջների կատարման նկատմամբ,
2.1.4. ստուգել կենդանական պաշար օգտագործողի ներկայացրած հաշվետվությունների համապատասխանությունը սահմանված պահանջներին,
2.1.5. պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո կենդանական պաշար օգտագործողից պահանջել կենդանական պաշարի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը:
2. 2. Կենդանական պաշար տրամադրողը պարտավոր է`
2.2.1. կենդանական պաշար օգտագործողին նախազգուշացնել օգտագործման հանձնվող կենդանական պաշարի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների /սերվիտուտ և այլն/ մասին,
2.2.2. կենդանական պաշար օգտագործողին տրամադրել կենդանական պաշարների պահպանության վերաբերյալ տեղեկատվություն և խորհրդատվություն:
2.3. Կենդանական պաշար օգտագործողն իրավունք ունի՝
2.3.1. իր հայեցողությամբ տնօրինել սույն պայմանագրում նշված կենդանական պաշարը՝ պայմանագրի պայմանների և տրամադրման նպատակին համապատասխան,
3.3.2. Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով իրացնել կենդանական պաշարի օգտագործումից ստացված արտադրանքը և տնօրինել եկամուտները,
3.3.3. կենդանական պաշար տրամադրողի հետ համաձայնեցնելուց հետո իրականացնել բնական կենդանական պաշարների բարելավման միջոցառումներ,
3.3.4. պահանջել վաղաժամկետ լուծելու պայմանագիրը:
3.4. Կենդանական պաշար օգտագործողը պարտավոր է՝
3.4.1. գործել Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով,
3.4.2. կենդանական պաշարն օգտագործել բացառապես սույն պայմանագրի պայմանների և տրամադրման նպատակին համապատասխան,
3.4.3. պահպանել պայմանագրում նշված տարածքի կենդանական պաշարի տեսակային բազմազանությունը և չխախտել բնական միջավայրի ամբողջականությունը,
3.4.4. ապահովել կենդանական պաշարների շարունակական օգտագործումն ու վերարտադրությունը,
3.4.5. կենդանական պաշարից օգտվելու հետևանքով խախտված էկոհամակարգը վերականգնել սահմանված ժամկետում,
3.4.6. ձկան և խեցգետնի արդյունագործական որս իրականացնելու դեպքում.
ա) ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված Հայլեռտեխհսկողության մարմինների կողմից լողամիջոցների գրանցման և լողամիջոցի վարման իրավունքի վկայականները,
բ) չօգտագործել չկնքված լողամիջոցներ և որսագործիքներ,
գ) ներկայացնել գրանցման մատյանը, որտեղ կատարվում են գրանցումներ որսատարածքի, որսի ենթակա և որսված ձկան քանակի, տեսակի, ինչպես նաև պայմանագրով և ձկնորսության կանոններով նախատեսված այլ պայմանների ու պահանջների կատարման վերաբերյալ,
3.4.7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով հատուցել բնությանը պատճառած վնասները,
3.4.8. զերծ պահել մթնոլորտային օդը, հողը, անտառները, ջրերը և շրջակա միջավայրի մյուս օբյեկտները, ինչպես նաև շինությունները և այլ կառույցները, բնության, պատմության և մշակութային հուշարձանները կենդանական պաշարի օգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից,
3.4.9. ինչպես պայմանագրի ժամկետն ավարտվելու, այնպես էլ իր կողմից պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում ոչ ուշ, քան երկու շաբաթ առաջ, Կենդանական պաշար տրամադրողին գրավոր տեղեկացնել դրա մասին: Սույն պայմանագրի գործողությունն ավարտվելուց հետո կենդանական պաշար տրամադրողին ներկայացնել կենդանական պաշարի օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն,
3.4.10. սույն պայմանագրի ժամկետն ավարտվելուց մեկ ամիս առաջ Կենդանական պաշար տրամադրողին տեղեկացնել պայմանագրի ժամկետը երկարաձգելու իր մտադրության մասին:
4. Պայմանագրով կատարվող վճարները եվ հաշվարկները
4.1. Կենդանական պաշար օգտագործողը Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով պետական բյուջե է վճարում ————————--------դրամ բնօգտագործման վճար:
5. Վեճերի լուծման կարգը
5.1. Սույն պայմանագրից ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:
6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
6.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։
7. Պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը
7.1. Կենդանական պաշար տրամադրողի կողմից սույն պայմանագիրը կարող է միակողմանի և վաղաժամկետ լուծվել, եթե կենդանական պաշար օգտագործողը`
7.1.1. կենդանական պաշարն օգտագործել է օրենքի, իրավական այլ ակտերի և սույն պայմանագրի պայմանների կամ կենդանական պաշարի տրամադրման նպատակի խախտումներով,
7.1.2. լրիվ կամ մասնակիորեն հրաժարվում է իր պայմանագրային պարտավորությունների կատարումից,
7.1.3. կենդանական պաշարի տվյալ տարածքը վերցվում է պետական կամ հասարակական կարիքների համար,
7.1.4. ստեղծվել է ակնհայտ սպառնալիք կենդանական պաշարների բնական վերարտադրության, աշխատողների և/կամ բնակչության անվտանգության (առողջության) համար:
7.2. Նշված հիմքերով սույն պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում կենդանական պաշար տրամադրողը որևէ գույքային պատասխանատվություն չի կրում:
8. Պայմանագրի փոփոխումը եվ երկարաձգումը
8.1. Պայմանագրի դրույթների փոփոխումը կատարվում է կողմերի համաձայնությամբ:
Կատարվելիք փոփոխությունները կողմերը քննարկում են մեկամսյա ժամկետում։ Դրանք ձևակերպվում են լրացուցիչ համաձայնագրով:
8.2. Կենդանական պաշար օգտագործողը սույն պայմանագրով իր ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման դեպքում պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո այլ անձանց նկատմամբ՝ նույն կենդանական պաշարի օգտագործման վերաբերյալ նոր պայմանագիր կնքելու նախապատվության իրավունք ունի:
9. Այլ դրույթներ
9.1. Սույն պայմանագիրը կազմված է ______ օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է մեկ օրինակ:
9.2. Կենդանական պաշար տրամադրողի կողմից կարող են սահմանվել կենդանական պաշարի օգտագործման հատուկ պայմաններ, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:
Պայմանագրին կարող են կցվել`
ա) հավելվածներ _______ էջից, ___ օրինակ:
10. Պայմանագրի ժամկետը
Պայմանագրի ժամկետը սահմանվում է ____ _______թ-ից մինչև ____ _______թ.։
11. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները եվ ստորագրությունները
Կենդանական պաշար օգտագործող ______________________ ______________________ (բանկային վավերապայմանները) ______________________ (ստորագրություն) Կ.Տ |
Կենդանական պաշար տրամադրող ______________________ ______________________ (բանկային վավերապայմանները) ______________________ (ստորագրություն) Կ.Տ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.03.2024, N 96-Ն | 12.04.2024, N 84-Ն | |
28.03.2008, N 123-Ն | 14.05.2008, N 84-Ն | |
22.02.2007, N 37-Ն | 12.04.2007, N 84-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|