Գլխավոր տեղեկություն
Номер
N 112-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.11.2002-12.03.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2002.11.01/27(113) Հոդ.218
Принят
Բնապահպանության նախարար
Дата принятия
22.08.2002
Подписан
Բնապահպանության նախարար
Дата подписания
22.08.2002
Дата вступления в силу
11.11.2002

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10502243

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 112-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ԵՎ «ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների ա) կետերը

 

Հրամայում եմ`

 

Հաստատել «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը և «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևը։

 

Նախարար՝

Վ. Այվազյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 սեպտեմբերի 2002 թ.

ք. Երևան 

N 78

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ա Յ Ի Ն  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԹԱՓՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՆ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ի 5-րդ և 8-րդ մասերը, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի աշխատակարգի» 1.3. կետի 3-րդ պարբերության 2-րդ ենթակետով` ՀՀ Վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հավանություն տալ ՀՀ բնապահպանության նախարարության «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն վարչական վիճակագրական հաշվետվության ձևին և լրացման հրահանգին։

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

Հայաստանի Հանրապետության
բնապահպանության նախարարություն
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի հետ 2 սեպտեմբերի
2002 թ. N 78 արձանագրային
որոշմամբ

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների ա) կետի

 

Ում է ներկայացվում ________________________________________________

(անվանումը)

 

Ով է ներկայացնում _________________________________________________

(անվանումը)

ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը* /_/_/_/_/_/_/_/_/_/_/_/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը*                     /_/_/_/_/_/_/_/_/

Մարզը ________________________________                        /_/_/

Գտնվելու վայրը ___________________________________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն__________________________________________

 

*լրացվում է իրավաբանական անձանց գրանցող մարմնի կողմից տրված պետական
գրանցման վկայականից

Ձև N 1-թափոն
տարեկան

 

Հաստատված է`
Հայաստանի Հանրապետության
բնապահպանության նախարարի
22 օգոստոսի 2002 թ. N 112 
հրամանով

 

Ներկայացվում է`
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն 2 օրինակ
(Հայաստանի Հանրապետության
բնապահպանության
նախարարության
բնապահպանական պետական
տեսչության տարածքային
բաժնում նախապես գրանցելուց
հետո)

 

Ներկայացնում են`
Իրավաբանական անձինք, անհատ
ձեռնարկատերերը, որոնց
գործունեության ընթացքում
առաջանում, օգտագործվում,
վնասազերծվում, ոչնչացվում,
տեղափոխվում են վտանգավոր, ոչ
վտանգավոր և կենցաղային
թափոններ և, որոնք նախապես
տեղեկացվում են այդ մասին:

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու
տարվան հաջորդող տարվա
փետրվարի 25-ը

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

200...թ. համար

 

Բ ա ժ ի ն  1

 

Թափոնների առաջացումն ու շարժը

 

տոննա

Տողի հա-
մարը
  Թափոն-
ների ընդհա-
նուր քանակու-
թյունը տարե-
սկզբին
Ստաց-
վել են թափոն-
ներ այլ կազմա-
կերպու-
թյուն-
ներից
Առա-
ջացել են թափոն-
ներ
Տրվել է այլ կազմա-
կերպու-
թյունների
Վնասա-
զերծված, ոչնչաց-
ված է կազմա-
կերպու-
թյան կողմից
Տեղափոխվել են թափոնակու-
տակիչներ կազմակեր-
պության միջոցներով
Օգտա-
գործված (ուտիլի-
զացված) թափոններ
Թափոն-
ների ընդհանուր քանակու-
թյունը տարե-
վերջին (1+2+3-4-5-6-8)
ընդա-
մենը
այդ թվում` կենցա-
ղային թափոն-
ների
Ա Բ 1 2 3 4 5 6 7 8 9
101 Ընդամենը (102+103+104+105+106+107)                  
102 այդ թվում`
վտանգավորության
I դասի
                 
103 II դասի                  
104 III դասի                  
105 IV դասի                  
106 V դասի (առանց կենցաղայինի)                  
107 կենցաղային թափոններ                  

 

Բ ա ժ ի ն  2

 

Ընդհանրացված ֆինանսական ցուցանիշներ

 

Տողի
հա-
մարը
  Ընդա-
մենը,
հազար դրամ
այդ թվում` վտան-
գավոր
թափոն-
ների
համար
201 Դրամական ծախսումներ, ընդամենը (202+203+204+205+206)    
202

այդ թվում թափոնների`

վնասազերծման, ոչնչացման

   
203

վերօգտագործման նախապատրաստման (ուտիլիզացիա)

   
204

թափոնակուտակիչներ տեղափոխման և տեղադրման

   
205

վճարումներ այլ կազմակերպություններին տրված թափոնների դիմաց

   
206

վճարումներ այլ կազմակերպություններին ստացված թափոնների դիմաց

   
207 Դրամական ստացումներ, ընդամենը (208+209+210)    
208

այդ թվում`

այլ կազմակերպություններից նրանց թափոնների ընդունման համար

   
209

այլ կազմակերպություններից թափոնները նրանց տրամադրելու համար

   
210

թափոնների վերամշակումից ստացված արտադրանքի կամ
կիսաֆաբրիկատի իրացումից

   
211 այդ թվում` ի հաշիվ այլ կազմակերպություններից ստացված
թափոնների վերամշակումից
   

Բ ա ժ ի ն  3

Թափոնների առաջացումը ըստ տեսակների, խմբերի, ծավալները եվ շարժը

Տողի հա-մարը

Թափոն-
ների անվա-
նումը
Թափոն-
ների կոդը
Թափոն-
ների վտան-
գավո-
րության դասը
Տեխնոլո-
գիական պրոցեսը կամ արտադրու-
թյունը, որտեղ առա-
ջացել են թափոն-
ները
Թափոն-
ների ֆիզիկա-
քիմիական բնութա-
գրերը (ագրե-
գատային վիճակը, հիմնական բաղադ-
րիչների պարու-
նակու-
թյունը)
Թափո-
նակու-
տակիչների տեսակը, զբաղեցրած տարածքը, քառ. մ
Առկա թափոն-
ների քանակու-
թյունը կազմակեր-
պությու-
նում տարե-
սկզբին
Առա-
ջացել են թափոններ կազմակեր-
պությու-
նում
Ստաց-
վել են թափոն-
ներ այլ կազմա-
կերպու-
թյուն-
ներից
Ա Բ Գ Դ Ե Զ 1 2 3 4
301                  
302                  
303                  
304                  
305                  
306                  
307                  
308                  
309                  
310                  
311                  
312                  
313                  
314                  
315                  
316                  
317                  
318                  
319                  
320                  
321                  
322                  
323                  
324                  

տոննա

Օգտագործված (ուտիլիզացված) թափոններ Վնասազերծված, ոչնչացված թափոններ Տրվել է այլ կազմակերպու-
թյունների
Տեղափոխվել են թափոնակու-
տակիչներ
Թափոնների առկա քանա-
կությունը տարեվերջին
ընդա-
մենը
այդ թվում` այլ կազմա-
կերպու-
թյուններից ստացվածից
ընդա-
մենը
այդ թվում` այլ կազմա-
կերպու-
թյուններից ստացվածից
ընդա-
մենը
այդ թվում` կենցաղային թափոնների
5 6 7 8 9 10 11 12
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

 

  Ղեկավար
 
Կատարող __________________
 
Անուն, ազգանուն _________________
Հեռ. __________________
 
Պաշտոն _______________________
____ ________________ 200...թ Ստորագրություն _________________

 

 

Հավելված N 1

 

Հաստատված է
ՀՀ բնապահպանության նախարարի
22 օգոստոսի 2002 թ. N 112-Ն հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՓՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» ձև N 1-թափոն վարչական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, որոնք նախապես տեղեկացված են այդ մասին և որոնց գործունեության ընթացքում առաջանում, օգտագործվում, վնասազերծվում, ոչնչացվում, կուտակվում, տեղափոխվում են վտանգավոր, ոչ վտանգավոր և կենցաղային թափոններ՝ բացառությամբ.

1) ռադիոակտիվ թափոնների,

2) կենդանական ծագման թափոնների (կենդանիների խնամքի կամ սպանդի արդյունքում առաջացած),

3) հոսքաջրերին խառնվող և բնական ջրատարներ թափվող նյութերի,

4) անջատվող գազային խառնուրդների հետ մթնոլորտ արտանետվող նյութերի:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն` մինչև փետրվարի 25-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

5. Հաշվետվությունը լրացնելիս անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ սահմանումներով.

1) արտադրության թափոններ - արտադրանքի ստացման կամ արտադրական պրոցեսի ընթացքում առաջացած հումքի, նյութերի կամ կիսաֆաբրիկատների մնացորդներն են, որոնք լրիվ կամ մասնակի կորցրել են իրենց նախնական սպառողական (ֆիզիկական և քիմիական) հատկությունները: Արտադրության թափոն է համարվում նաև բնական պաշարների այն մասն, որն արդյունահանման կամ շրջակա միջավայրից ստացման ընթացքում չի օգտագործվել (օգտակար հանածոների արդյունահանման մակաշերտի ապարները, անտառհատման թափոնները և այլն): Տեխնոլոգիական գազերի և կեղտաջրերի մաքրման ընթացքում կլանված նյութերը նույնպես արտադրության թափոն են, ինչպես և սահմանված պահանջներին չհամապատասխանող (խոտան), սխալ պայմաններում պահպանված կամ ժամկետանց արտադրանքն, որը դուրս է գրվել սահմանված կարգով: Եթե գոյություն ունեցող տեխնոլոգիայով պատրաստի արտադրանք ստանալուց բացի նախատեսվել է նաև համընթաց արտադրանք, նյութերի, կիսաֆաբրիկատների ստացում, ապա դրանք թափոններ չեն համարվում: Թափոնների մեջ չեն ընդգրկվում նաև անասնապահական ֆերմաների գոմաղբը և բուսաբուծության արտադրանքի մնացորդները (ծղոտ, ցողուն, խակ պտուղներ և այլն),

2) վտանգավոր թափոններ - թափոններ, որոնք իրենց ռեակցիոն հատկության և թունունակության, պայթյունավտանգության, հրավտանգության պատճառներով անմիջական կամ պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդու առողջության կամ շրջակա միջավայրի համար՝ ինքնուրույն կերպով կամ այլ նյութերի և միջավայրի հետ շփվելիս:

6. Վտանգավոր թափոնների դասակարգման համար (ըստ վտանգավորության աստիճանի) անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ բնապահպանության նախարարի 05.12.96 թ. թիվ 120 հրամանով հաստատված «ՀՀ տարածքում առաջացող թափոնների ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման մասին» հրահանգով (գրանցված է ՀՀ արդարադատության նախարարությունում 22.02.97 թ., պետական գրանցման թիվ 07970008):

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ

 

7. «Թափոնների ընդհանուր քանակությունը տարեսկզբին» սյունակում (1) բերվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվանից մնացած թափոնների քանակը:

8. Սյունակ 2-ում բերվում է այլ կազմակերպություններից ստացած թափոնների քանակը:

9. «Առաջացել են թափոններ» սյունակում (3) բերվում է անմիջականորեն վիճակագրական տեղեկություններ տրամադրող օբյեկտում առաջացած թափոնների քանակը:

10. Սյունակ 4-ում բերվում է այլ կազմակերպություններին տրված թափոնների քանակը:

11. Սյունակ 5-ում բերվում է կազմակերպության կողմից վնասազերծված, ոչնչացված թափոնների (ինչպես իր մոտ առաջացած, այնպես էլ դրսից ստացված) քանակը:

12. «Տեղափոխվել են թափոնակուտակիչներ կազմակերպության միջոցներով» սյունակում (6) բերվում է թափոնների այն քանակությունն, որը կազմակերպությունից հաշվետու տարում տեղափոխվել է թափոնակուտակիչներ սեփական միջոցներով՝ իր սեփական կամ իր կողմից վարձակալած տրանսպորտային միջոցներով, իսկ սյունակ 7-ում՝ դրանցից առանձնացվում է սեփական միջոցներով տեղափոխված կենցաղային թափոնների քանակությունը:

13. Սյունակ 8-ում բերվում է հաշվետու տարում օգտագործված թափոնների քանակը:

14. «Թափոնների ընդհանուր քանակությունը տարեվերջին» սյունակում (9) բերվում է կազմակերպությունում առկա թափոնների քանակությունը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

15. Այս բաժինը լրացվում է բաժին 1-ի ցուցանիշներին համապատասխան:

16. «Դրամական ծախսումներ, ընդամենը» տողում (201) բերվում են բոլոր դրամական ծախսերը՝ կապված թափոնների հետ (ներառյալ տրանսպորտային, էներգետիկ ծախսերը, այդ նպատակով աշխատանքի դիմաց վճարումները և այլն):

17. «Վնասազերծման, ոչնչացման» տողում (202) բերվում է թափոնների վնասազերծման, ոչնչացման համար կատարված ծախսերն՝ անկախ նրանից, թափոնները կազմակերպությանն են, թե ընդունված են այլ կազմակերպություններից:

18. «Վերօգտագործման նախապատրաստման (ուտիլիզացիա)» տողում (203) բերվում են թափոնների վերօգտագործման նախապատրաստման (ուտիլիզացիայի) նպատակով կատարված ծախսերն՝ անկախ նրանից, թափոնները կազմակերպությանն են, թե ընդունված են այլ կազմակերպություններից:

19. «Թափոնակուտակիչներ տեղափոխման և տեղադրման» տողում (204) բերվում է հաշվետու կազմակերպության սեփական միջոցներով թափոնները թափոնակուտակիչներ տեղափոխման և տեղադրման համար կատարած ծախսերը:

20. «Վճարումներ այլ կազմակերպություններին տրված թափոնների դիմաց» տողում (205) բերվում է այլ կազմակերպություններին տրված թափոնների դիմաց հաշվետու կազմակերպության կատարած վճարումները:

21. «Վճարումներ այլ կազմակերպություններին ստացված թափոնների դիմաց» տողում (206) բերվում է այլ կազմակերպություններից (անկախ թափոնների ընդունման նպատակներից) ընդունած թափոնների դիմաց կատարած վճարումները:

22. «Դրամական ստացումներ, ընդամենը» տողում (207) բերվում են կազմակերպության բոլոր դրամական ստացումները՝ կապված թափոնների շարժի, դրանց վերամշակման և օգտագործման հետ (ներառյալ այդ նպատակով կատարված աշխատանքների, էներգետիկ ծախսումների, տրանսպորտային ծառայությունների դիմաց ստացված վճարումները):

23. «Այլ կազմակերպություններից նրանց թափոնների ընդունման համար» տողում (208) բերվում են այն գումարներն, որոնք ստացվել են այլ կազմակերպություններից՝ նրանց թափոնների ընդունման համար:

24. «Այլ կազմակերպություններից թափոնները նրանց տրամադրելու համար» տողում (209) բերվում են այն գումարներն, որոնք ստացվել են այլ կազմակերպություններից՝ իրենց թափոնների տրման համար:

25. «Թափոնների վերամշակումից ստացված արտադրանքի կամ կիսաֆաբրիկատի իրացումից» տողում (210) բերվում են թափոնների վերամշակումից ստացված եկամուտներն՝ անկախ նրանից, թափոնները կազմակերպությանն են, թե ընդունվել են այլ կազմակերպություններից:

26. «Այդ թվում՝ ի հաշիվ այլ կազմակերպություններից ստացված թափոնների վերամշակումից» տողում (211) տող 210-ից առանձնացվում է վերջիններից ընդունված թափոնների վերամշակումից ստացված եկամուտները:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄՆ ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԽՄԲԵՐԻ, ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ՇԱՐԺԸ

 

27. Թափոնների լրիվ անվանումը բերվում է սյունակ Բ-ում:

28. Թափոնների վտանգավորության դասը բերվում է սյունակ Դ-ում:

29. Տեխնոլոգիական պրոցեսի կամ արտադրության լրիվ անվանումը, որտեղ առաջացել են թափոնները, բերվում է սյունակ Ե-ում:

30. «Թափոնների ֆիզիկաքիմիական բնութագրերը» սյունակում (Զ) բերվում է թափոնների ագրեգատային վիճակը՝ պինդ (կտորներով, հատիկավոր, փոշենման) կամ հեղուկ (մածուկանման) և հիմնական բաղադրիչների պարունակությունը:

31. «Թափոնակուտակիչների տեսակը, զբաղեցրած տարածքը» սյունակում (1) բերվում է կազմակերպության տարածքում գտնվող թափոնակուտակիչի տեսակը, զբաղեցրած մակերեսը: Մյուս սյունակների ցուցանիշների լրացումը կատարվում է բաժին 1-ի ցուցանիշների սահմանումներին և լրացման կարգին համապատասխան: