Գլխավոր տեղեկություն
Номер
N 72-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.08.2005-25.07.2016)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.08.03/19.1 Հոդ.257.4
Принят
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Дата принятия
01.04.2005
Подписан
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Дата подписания
01.04.2005
Дата вступления в силу
13.08.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հունիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10305243

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

1 ապրիլի 2005 թ.
ք. Երևան

 N 72-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Արտոնագրերի զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայարտոնագրի պետի 1997 թ. ապրիլի 25-ի «Արտոնագրերի զիջման մասին և լիցենզային պայմանագրերի գրանցման» կարգը և «Ապրանքային նշանների զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման» կարգը հաստատելու մասին» N 13 հրամանի 1-ին կետը:

 

 Կ. Ճշմարիտյան

 

 

Հաստատված է
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
 2005 թ. ապրիլի 1-ի
N 72-Ն հրամանով

Կ Ա Ր Գ

արտոնագրերի զիջման մասին պայմանագրերի եվ լիցենզային պայմանագրերի գրանցման

1. Սույն կարգը սահմանված է գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագրերի զիջման մասին կամ այլ անձանց դրանց օգտագործման իրավունքի ընձեռման մասին լիցենզային պայմանագրերի (այսուհետ նաև պայմանագիր) քննարկումն ու «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 15-րդ հոդվածի համաձայն դրանց գրանցումն իրականացնելու համար։

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալությունում (այսուհետ՝ գործակալություն) գրանցման ենթակա են այն պայմանագրերը, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական գրանցամատյանում (այսուհետ՝ պետական գրանցամատյան) գրանցված գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների (այսուհետ նաև օբյեկտներ) արտոնագրերի զիջմանն ու լիցենզիաներին, այդ թվում՝ ֆրանչայզինգի պայմանագրով օբյեկտների օգտագործման իրավունքի վերապահմանը, ինչպես նաև այն լիցենզային պայմանագրերին, որոնք օրենքի 43-րդ հոդվածի համաձայն կնքված են նույնական գյուտերին կամ նույնական գյուտին և օգտակար մոդելին տրված միևնույն անձին պատկանող Եվրասիական և Հայաստանի Հանրապետության արտոնագրերի հիման վրա։

3. Լիցենզային կամ զիջման մասին պայմանագրերի գրանցումը կատարվում է պատշաճ ձևով տպագիր լրացված դիմումի հիման վրա, որը պետք է վերաբերի մեկ պայմանագրի։

4. Զիջման մասին պայմանագրի գրանցման դիմումում (Հավելված 1) պետք է նշվեն օբյեկտի արտոնագրի (երի) գրանցման համարը (ները), արտոնագրատիրոջ (այսուհետ՝ զիջող) և այն անձի (այսուհետ՝ ստացող) անունը, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրի փոստային հասցեն (այսուհետ նաև հասցե) և երկրի կոդը, ում զիջվում է արտոնագիրը։

Լիցենզային պայմանագրի գրանցման դիմումում (Հավելված 2) պետք է նշվեն օբյեկտի արտոնագրի (երի) համարը (ները), արտոնագրատիրոջ (լիցենզատու) և օբյեկտի օգտագործման իրավունքն ստացողի (լիցենզառու) անունը, ազգանունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն և երկրի կոդը։

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումներն ստորագրում է արտոնագրատերը։ Մեկից ավելի արտոնագրատերերի դեպքում դիմումը ստորագրում է դրանցից մեկը՝ կցելով մնացած արտոնագրատերերի գրավոր փոխհամաձայնությունը։ Դիմումը լիազորված անձի կողմից ստորագրելու դեպքում կցվում է նաև վերջինիս լիազորագիրը։

Իրավաբանական անձի կողմից ներկայացվող դիմումն ստորագրում է դրա ղեկավարը, որի ստորագրությունը վավերացվում է տվյալ իրավաբանական անձի կնիքով։

Արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացվող դիմումն ստորագրում է հավատարմատարը` նշելով անունը և ազգանունը։

«Նամակագրության հասցեն» տողում նշվում են այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են պայմանագրի գրանցման գործավարության հետ կապված նամակագրությունը ապահովելու համար՝ հասցեն, հեռախոսի համարը, հնարավորության դեպքում՝ նաև ֆաքսը և էլեկտրոնային հասցեն։

6. Օտարերկրյա անձինք օբյեկտի արտոնագրի զիջման մասին և լիցենզային պայմանագրի գրանցման հետ կապված գործերը վարում են Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության կամ գտնվելու վայր ունեցող իրենց ներկայացուցչի կամ գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով։

7. Դիմումը կարող է գործակալություն ներկայացվել անմիջականորեն կամ փոստով, որին կցվում են՝

ա) լիցենզային կամ զիջման մասին պայմանագիրը (3 օրինակ, որոնցից առնվազն մեկը բնօրինակն է)՝ առանց ջնջումների, կարված և համարակալված էջերով.

բ) պայմանագրի գրանցման համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) լիազորագիրը, եթե դիմումը ներկայացված է գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի կամ արտոնագրատիրոջ որևէ այլ ներկայացուցչի միջոցով։

Դիմումը ներկայացվում է հայերեն։ Դիմումին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով։ Այս դեպքում տվյալ փաստաթղթին կցվում է սահմանված կարգով վավերացված դրա հայերեն թարգմանությունը։

Դիմումին կարող է կցվել նաև օբյեկտի գրանցման արտոնագիրը (երը):

8. Դիմումն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում ստուգվում է դրա և դրան կից ներկայացված նյութերի համապատասխանությունը սույն կարգի 3-7-րդ կետերով սահմանված պահանջներին:

Եթե պարզվում է, որ ներկայացված նյութերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին, ապա հարցում է կատարվում դիմումը ներկայացնողին՝ բացակայող կամ ճշգրտված նյութերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

9. Նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում դիմումը քննարկման չի ընդունվում, և դիմումին կից փաստաթղթերը հետ են վերադարձվում։

10. Դիմումը և դրան կից ներկայացված նյութերը սույն կարգի 3-7-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում պայմանագիրը քննարկվում է ըստ էության, և մեկամսյա ժամկետում որոշում է կայացվում պայմանագրի գրանցման վերաբերյալ։

11. Եթե լիցենզային պայմանագրի քննարկման արդյունքում պարզվում է, որ՝

ա) որոշված են պայմանագրի կողմերը, և օբյեկտի (ների) օգտագործման իրավունքն ընձեռող անձը (լիցենզատու) օբյեկտի (ների) սեփականատերն է կամ օրենքով սահմանված կարգով ունի այդպիսի իրավասություն,

բ) որոշված է պայմանագրի առարկան (նշված է ՀՀ արտոնագրի, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, Եվրասիական արտոնագրի համարը և օբյեկտի (ների) նկատմամբ իրավունքների փոխանցման տեսակը (զիջում կամ լիցենզիա),

գ) որոշված են վերապահվող իրավունքների ծավալը, պայմանագրի գործողության ժամկետն ու տարածքը,

դ) սահմանված է լիցենզառուի պարտավորությունը վարձատրության չափի կամ դրա որոշման ձևի և վճարման ժամկետների մասին,

ե) պայմանագրի գրանցմամբ չեն խախտվում այլ անձանց՝ նախկինում ձեռք բերած իրավունքները, այդ թվում` միևնույն առաջնության թվականով նույնական գյուտերին կամ նույնական գյուտին և օգտակար մոդելին տրված եվրասիական արտոնագրերի արտոնագրատերերի իրավունքները,

զ) չկան լիցենզառուի իրավունքների անհիմն սահմանափակումներ, որոնք կարող են վնաս հասցնել ՀՀ տնտեսական շահերին,

որոշում է կայացվում պայմանագիրը գրանցելու մասին։

12. Սույն կարգի համաձայն գործակալությունում գրանցվում են նաև ենթալիցենզային պայմանագրերը, եթե նախկինում գրանցված հասարակ լիցենզային պայմանագրով նախատեսված է, որ լիցենզառուն կարող է իրեն վերապահված իրավունքների շրջանակներում օբյեկտի օգտագործման իրավունք տալ երրորդ անձանց:

13. Լիցենզային կամ զիջման մասին պայմանագրի գրանցման մասին որոշման հիման վրա՝

ա) պայմանագիրը գրանցվում է պայմանագրերի գրանցամատյանում, որտեղ նշվում են` դիմումի ստացման թվականը, պայմանագրի գրանցման թվականը, պայմանագրի գրանցման համարը, վճարված պետական տուրքի չափը, արտոնագրի (երի) համարը (ները), պայմանագրի կողմերի անունները, ազգանունները (անվանումները), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն և երկրի կոդը, այլ նշումներ և տվյալներ, որոնք վերաբերում են պայմանագրի առանձնահատկություններին.

բ) գրանցված պայմանագրի յուրաքանչյուր օրինակի վերջին էջում կատարվում է հետևյալ գրառումը՝

«Սույն պայմանագիրը գրանցված է Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալությունում։

Գրանցման համարը______գրանցման թվականը_______

(պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը, ստորաբաժանման կնիքը)».

գ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի փետրվարի 7-ի թիվ 19-Ն հրամանով հաստատված «Արդյունաբերական սեփականության օբյեկտների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների և արտոնագրային հավատարմատարների գրանցամատյանների վարման և պահպանական փաստաթղթեր տալու կարգի» համաձայն գրառում է կատարվում գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների պետական գրանցամատյաններում և արտոնագրերում.

դ) գրանցված պայմանագրի մեկ օրինակը պահպանվում է գործերում:

14. Գործակալությունում գրանցման ենթակա են նաև լիցենզային պայմանագրերի մեջ կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են պայմանագրի կողմերի, պայմանագրի գործողության ժամկետի, պայմանագրի գործողության տարածքի, վերապահվող իրավունքների ծավալի փոփոխությանը։

15. Լիցենզային պայմանագրերի մեջ կատարված փոփոխությունների գրանցումը կատարվում է գործակալություն ներկայացված դիմումի հիման վրա (Հավելված 3), որին պետք է կցվի՝

ա) լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին պայմանագիրը (3 օրինակ, որոնցից առնվազն մեկը բնօրինակն է)՝ առանց ջնջումների, կարված և համարակալված էջերով.

բ) սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) լիազորագիրը, եթե դիմումը ներկայացված է գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով կամ արտոնագրատիրոջ որևէ այլ ներկայացուցչի միջոցով։

Դիմումը քննարկվում է սույն կարգի 3-7-րդ կետերով սահմանված պայմաններին համապատասխան և դրանց բավարարելու դեպքում գործակալության կողմից ընդունվում է քննարկման, և մեկամսյա ժամկետում որոշում է կայացվում պայմանագրում տեղ գտած փոփոխությունները գրանցելու մասին։

16. Լիցենզային պայմանագրի վաղաժամկետ դադարեցման կամ լիցենզատուի և լիցենզառուի փոխհամաձայնությամբ դրա մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալ կայացված որոշման մասին կողմերը մեկամսյա ժամկետում պետք է հայտնեն գործակալություն, որը անհրաժեշտ գրառում է կատարում պայմանագրերի գրանցամատյանում և համապատասխան օբյեկտի պետական գրանցամատյանում:

17. Սույն կարգին համապատասխան գրանցված պայմանագրերը և դրանց մեջ կատարված փոփոխությունները ուժի մեջ են մտնում դրանց գրանցման օրվանից։

18. Զիջման մասին կամ լիցենզային պայմանագրի գրանցման վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել գործակալության բողոքարկման խորհրդում կամ դատական կարգով։

19. Սույն կարգի համաձայն դիմումների քննարկումը և պայմանագրերի գրանցման հետ կապված աշխատանքներն իրականացնում է գործակալության պետական գրանցամատյանների բաժինը:

 

Հավելված 1

 

Հայաստանի Հանրապետության
մտավոր սեփականության
գործակալություն

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ գրանցել £գյուտի(երի), £օգտակար մոդելի (ների), £արդյունաբերական նմուշի (ների) զիջման մասին կից ներկայացվող պայմանագիրը

 

Արտոնագիր (եր) N ________________


Արտոնագրատեր (զիջող)

___________________________
   անունը, ազգանունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը

 

_____________________________________________________

Ստացող

____________________________
   անունը, ազգանունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը

Կ.Տ. ____________

ստորագրություն, թվական

____________________________________________________

արտոնագրատիրոջը ներկայացնող անձի անունը, ազգանունը և պաշտոնը

 

Նամակագրության հասցեն

___________________________
փոստային հասցեն, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային հասցեն

___________________________________________________

Կից ներկայացվող փաստաթղթերը

1. Զիջման մասին պայմանագիրը ___թերթից, ___3 օրինակ
2. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը ___թերթից, 1 օրինակ
3. Լիազորագիրը ___ թերթից, 1 օրինակ
4. Արտոնագիրը (երը) ___թերթից, ___հատ

Հավելված 2

 

Հայաստանի Հանրապետության
մտավոր սեփականության
գործակալություն

Դ ի մ ու մ

լիցենզային պայմանագրի գրանցման մասին

Խնդրում եմ գրանցել £գյուտի (երի), £օգտակար մոդելի (ների), £արդյունաբերական նմուշի (ների) օգտագործման իրավունքի ընձեռման մասին կից ներկայացվող լիցենզային պայմանագիրը։

 

 Արտոնագիր (եր) N _______

 

Արտոնագրատեր (լիցենզատու)

____________________________
   անունը, ազգանունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը

 

_____________________________________________________

Լիցենզառու

____________________________
   անունը, ազգանունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը

Կ.Տ. ____________

ստորագրություն, թվական

____________________________________________________

արտոնագրաատիրոջը ներկայացնող անձի անունը, ազգանունը և պաշտոնը

 


Նամակագրության հասցեն

___________________________
փոստային հասցեն, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային հասցեն

_____________________________________________________

Կից ներկայացվող փաստաթղթերը

1. Զիջման մասին պայմանագիրը ___թերթից, 3 օրինակ
2. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը ___ թերթից, 1 օրինակ
3. Լիազորագիրը ____ թերթից, 1 օրինակ
4. Արտոնագիրը (երը) ___ թերթից, ____հատ

Հավելված 3

 

Հայաստանի Հանրապետության
մտավոր սեփականության
գործակալություն

Դ ի մ ու մ

լիցենզային պայմանագրում կատարված փոփոխությունների գրանցման մասին

Խնդրում եմ գրանցել £ գյուտի (երի), £ օգտակար մոդելի (ների), £ արդյունաբերական նմուշի (ների) օգտագործման իրավունքի ընձեռման մասին լիցենզային պայմանագրում (գրանցված է ___ ____________ 200 թ.
N____) կատարված կից ներկայացվող փոփոխությունները։

 

 Արտոնագիր (եր) N ____________

Նշանի սեփականատեր (լիցենզատու)

__________________________
   անունը, ազգանունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը

_____________________________________________________

Լիցենզառու

__________________________
   անունը, ազգանունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը

Կ.Տ. ____________

ստորագրություն, թվական

____________________________________________________

նշանի սեփականատիրոջը ներկայացնող անձի անունը, ազգանունը և պաշտոնը

 

Նամակագրության հասցեն

_______________________

փոստային հասցեն, հեռախոսը, ֆաքսը

_____________________________________________________

 

 

Կից ներկայացվող փաստաթղթերը

 

1. Լիցենզային պայմանագրում կատարված փոփոխությունները

 (պայմանագիրը, համաձայնագիրը և այլն) _____ թերթից, 3 օրինակ

2. Լիազորագիրը _ _ թերթից, 1 օրինակ

3. Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը ____ թերթից, 1 օրինակ

4. Արտոնագիրը (երը) _____ թերթից, _____ հատ