Գլխավոր տեղեկություն
Номер
N 19-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (28.03.2005-29.06.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.03.18/7(184) Հոդ.94
Принят
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Дата принятия
07.02.2005
Подписан
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Дата подписания
07.02.2005
Дата вступления в силу
28.03.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 մարտի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10305122

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

7 փետրվարի 2005 թ.
ք. Երևան
N 19-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասին, «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածին, «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 8-11-րդ մասերին, «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետին և Արտոնագրային հավատարմատարների մասին կանոնադրության 6-րդ կետին համապատասխան,

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել Արդյունաբերական սեփականության օբյեկտների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների և արտոնագրային հավատարմատարների գրանցամատյանների վարման և պահպանական փաստաթղթեր տալու կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պետի 1999թ. հունվարի 5-ի «Ապրանքային և սպասարկման նշանների պետական գրանցամատյաններում և վկայականներում փոփոխություններ կատարելու, ապրանքային և սպասարկման նշանների գրանցման գործողությունը երկարաձգելու կանոնները հաստատելու մասին» N 1 և 2000թ. սեպտեմբերի 25-ի «Արդյունաբերական սեփականության օբյեկտների պետական գրանցամատյանների և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների գրանցամատյանի վարման կարգը հաստատելու մասին» N 55 հրամանները:

Կ. Ճշմարիտյան

Հավելված
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի 
2005թ. փետրվարի 7-ի
N 19-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

Արդյունաբերական սեփականության օբյեկտների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների և արտոնագրային հավատարմատարների գրանցամատյանների վարման և պահպանական փաստաթղթեր տալու

ԳԼՈՒԽ 1.
Ընդհանուր դրույթներ

1. Սույն կարգը սահմանված է «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի, «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի, «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 8-11-րդ մասերի, «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետի և Արտոնագրային հավատարմատարների մասին կանոնադրության 6-րդ կետի պահանջների համաձայն արդյունաբերական սեփականության օբյեկտների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների և արտոնագրային հավատարմատարների պետական գրանցման, պահպանական փաստաթղթեր և այլ վկայագրեր տալու և դրանք ուժի մեջ պահելու հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով:

2. Սույն կարգում օգտագործված են հետևյալ համառոտագրությունները՝

գործակալություն՝ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալություն.

արդյունաբերական սեփականության օբյեկտ՝ գյուտ, օգտակար մոդել, արդյունաբերական նմուշ, ապրանքային (սպասարկման) նշան, ապրանքի ծագման տեղանուն, ֆիրմային անվանում.

օբյեկտ՝ արդյունաբերական սեփականության օբյեկտ, ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիա, արտոնագրային հավատարմատար.

պետական գրանցամատյան (գրանցամատյան)՝ արդյունաբերական սեփականության օբյեկտների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների կամ արտոնագրային հավատարմատարների համապատասխան պետական գրանցամատյան.

բաժին՝ գործակալության պետական գրանցամատյանների բաժին.

տուրք՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրք.

տրված փաստաթուղթ՝  գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիր, ապրանքային և (կամ) սպասարկման նշանի, ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի, արտոնագրային հավատարմատարի գրանցման վկայագրեր և ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիր.

ապրանքային նշան՝ ապրանքային և (կամ) սպասարկման նշան.

պաշտոնական տեղեկագիր՝ գործակալության պաշտոնական տեղեկագիր: 

3. Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների և արտոնագրային հավատարմատարների գրանցումը համապատասխան պետական գրանցամատյանում իրականացնում է գործակալությունը:

4. Գրանցամատյաններն իրենցից ներկայացնում են տվյալների էլեկտրոնային բազաներ, որոնք ներառում են գրառումներ օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած օբյեկտների, ինչպես նաև տրված փաստաթղթերի մասին, որոնք հաստատում են արտոնագրատերերի և այլ իրավատերերի իրավունքները գրանցված օբյեկտների նկատմամբ, ինչպես նաև արտոնագրային հավատարմատարների իրավասությունները:

5. Գրանցամատյանները պարունակում են նաև տվյալներ «Արտոնագրերի մասին», «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին», «Ֆիրմային անվանումների մասին», «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության մասին» ՀՀ օրենքների և «Արտոնագրային հավատարմատարների մասին» կանոնադրության համաձայն համապատասխան գրանցամատյանում և տրված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին:

6. Գրանցամատյանում համապատասխան օբյեկտի գրանցումը կամ տվյալների փոփոխությունը հիմք է հանդիսանում տրված փաստաթղթի կամ կատարված փոփոխությունների մասին գործակալության պաշտոնական տեղեկագրում համապատասխան տեղեկություններ հրապարակելու համար։

7. Գրանցամատյանում գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի գրանցման թվական համարվում է պաշտոնական տեղեկագրում դրանց արտոնագրերի մասին տեղեկությունների հրապարակման թվականը։

8. Ապրանքային և սպասարկման նշանների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների և արտոնագրային հավատարմատարների գրանցման թվական համարվում է գրանցամատյանում դրանց փաստացի գրանցման թվականը:

9. Ֆիրմային անվանումների գրանցման թվական համարվում է ֆիրմային անվանման գրանցման հայտը գործակալություն ներկայացնելու թվականը:

10. Ցանկացած անձի դիմումի համաձայն, որին կցված է համապատասխան տուրքի վճարման անդորրագիրը, բաժինը քաղվածքներ է տալիս գրանցամատյաններից՝ դիմումն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում, բացառությամբ այն տվյալների, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հրապարակման ենթակա չեն:

Գլուխ 2.

Գյուտերի գրանցամատյանի վարումը

11. Գյուտի արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա, արտոնագիր տալու համար սահմանված տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, գրանցամատյանում գյուտը գրանցելու համար իրականացվում են հետևյալ գործողությունները՝

1) որոշվում է արտոնագրի համարը.

2) գրանցվում (ներմուծվում) են գյուտի մատենագիտական տվյալները.

3) որպես արտոնագրի հրապարակման թվական գրանցվում  է (կատարվում է ծրագրով) այն պաշտոնական տեղեկագրի հրապարակման թվականը, որի մեջ զետեղված են տվյալ գյուտի արտոնագրի մասին տեղեկությունները.

4) պատրաստվում (լրացվում) է արտոնագիրը և այն հանձնվում (առաքվում) է արտոնագրատիրոջը կամ նրա ներկայացուցչին.

5) լրացվում են արտոնագրի տրման (առաքման) մասին տեղեկությունները (թվականը և ստացողի կամ հասցեատիրոջ ազգանունը, անունը (անվանումը), առաքման տվյալները).

6) որոշում է կայացվում նախնական արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին, եթե սույն կարգի 11-րդ կետում նշված որոշումը վերաբերում է գյուտի հիմնական արտոնագիր տալուն և նախկինում տրված էր տվյալ գյուտի նախնական արտոնագիր.

7) գրառում է կատարվում գրանցամատյանում սույն կետի 6-րդ ենթակետում նշված նախնական արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին:

12. Գրանցման ենթակա գյուտերի արտոնագրերի համարները որոշելու և դրանց մասին տեղեկությունները գործակալության պաշտոնական տեղեկագրի հերթական համարում հրապարակելու նպատակով, գրանցման ենթակա գյուտերը ծրագրով դասավորվում են ըստ Միջազգային արտոնագրային դասակարգման և ստանում են հերթական համարներ՝ սկսած գրանցամատյանում վերջին գրանցված գյուտին տրված արտոնագրի համարին հաջորդող համարից:

13. Ըստ արտոնագրերի հերթական համարների, որոնք ըստ էության գյուտերի գրանցման համարներն են, գյուտերի մատենագիտական տվյալների նույնականացման միջազգային կոդերի ՄՍՀԿ ST.9 ստանդարտին համապատասխան, գործակալության՝ գյուտերի ընթացիկ հիմնապաշարից ծրագրով գրանցամատյան են տեղափոխվում հետևյալ մատենագիտական տվյալները՝

(11) արտոնագրի համարը.

(13) փաստաթղթի (արտոնագրի) տեսակի կոդը.

(21) հայտի գրանցման համարը.

(22) հայտի գրանցման (ներկայացման) թվականը.

(31) առաջնային հայտի համարը.

(32) առաջնային հայտի ներկայացման թվականը.

(33) առաջնային հայտի ներկայացման երկրի կոդը.

(44) նախնական արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակման թվականը.

(45) արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակման թվականը.

(51) միջազգային արտոնագրային դասակարգման ցուցիչը.

(54) գյուտի անվանումը.

(57) հավակնության սահմանումը.

(62) ավելի վաղ ներկայացված հայտի համարը և ներկայացման թվականը, որից զատվել է հայտը.

(65) հայտին վերաբերող ավելի վաղ հրապարակված արտոնագրային փաստաթղթի համարը.

(71) տեղեկություններ հայտատուի(ների) մասին (ազգանունը, անունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը).

(72) տեղեկություններ հեղինակի(ների) մասին (ազգանունը, անունը, հասցեն, երկրի կոդը).

(73) տեղեկություններ արտոնագրատիրոջ մասին (ազգանունը, անունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը).

(74) տեղեկություններ արտոնագրային հավատարմատարի մասին, եթե այն նշված է դիմումում.

(85) միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու թվականը.

(86) միջազգային հայտի համարն ու ներկայացման թվականը.

(87) միջազգային հայտի հրապարակման համարն ու թվականը.

(98) նամակագրության հասցեն:

14. Եթե հեղինակի (համահեղինակների) մասին տեղեկություններն օրենքի համաձայն պաշտոնական տեղեկագրում չեն հրապարակվում, ապա գրանցամատյանում համապատասխան ազգանունից (ներից) հետո կատարվում է «չի հրապարակվում» գրառումը։

15. Բաց լիցենզիա տալու մասին դիմում ստանալու, ինչպես նաև բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու վերաբերյալ դիմում ստանալու դեպքում, եթե դիմումին կցված է համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը, համապատասխան գրառում է կատարվում գրանցամատյանի տվյալ արտոնագրի էջում, և այդ մասին տեղեկություն է հրապարակվում գործակալության պաշտոնական տեղեկագրում, ինչի մասին ծանուցվում է արտոնագրատերը:

Եթե դիմումը ներկայացվել է առանց համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագրի, կամ վճարված տուրքը չի համապատասխանում սահմանված չափին, ապա արտոնագրատիրոջը հարցում է ուղարկվում համապատասխան չափով տուրքի վճարման անդորրագիրը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ: Պահանջված անդորրագիրը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված:

16. Գրանցամատյանի վարման ընթացքում բաժինը մուտքագրում է հետևյալ տեղեկությունները՝

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու մասին.

2) գործակալության բողոքարկման խորհրդի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա արտոնագիրն ամբողջովին անվավեր ճանաչելու մասին.

3) գործակալության բողոքարկման խորհրդի կամ դատարանի վճռի հիման վրա արտոնագիրը մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.

4) արտոնագրատիրոջ դիմումի համաձայն արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին.

5) արտոնագրատիրոջ կողմից տարեկան տուրքերը վճարելու և արտոնագրի գործողությունը երկարաձգելու մասին.

6) արտոնագիրն ուժի մեջ պահելու համար տարեկան տուրքը սահմանված ժամկետում չվճարելու պատճառով արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին.

7) արտոնագրի գործողությունը վերականգնելու մասին.

8) արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի մասին.

9) գրանցված լիցենզային (ենթալիցենզային) պայմանագրի մասին.

10) գրանցված ֆրանչայզինգի պայմանագրի մասին.

11) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխությունների մասին.

12) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին.

13) բաց լիցենզիայի մասին հայտարարություն հրապարակելու մասին.

14) արտոնագրատիրոջ ազգանվան, անվան, հայրանվան (անվանման), և (կամ) բնակության (կամ գտնվելու վայրի) հասցեի փոփոխության մասին.

15) արտոնագրի կրկնակ տալու մասին.

16) ԽՍՀՄ հեղինակային վկայագրի գործողությունը դադարեցնելու և դրա փոխարեն ՀՀ արտոնագիր տալու մասին.

17) գյուտի հիմնական (20 տարվա գործողությամբ) արտոնագիր տալու կապակցությամբ նախնական արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին.

18) այլ փոփոխությունների մասին:

17. Սույն կարգի 16-րդ կետին համապատասխան գրանցամատյանում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են գործակալության պաշտոնական տեղեկագրում։

18. Ըստ սույն կարգի 16-րդ կետում նշված գործողությունների, գրանցամատյանում  գրառումները կատարվում են հետևյալ տեքստերով՝

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու դեպքում՝

«ՈՒղղված է ակնհայտ (տեխնիկական) սխալը (նշվում է ճիշտ գրառումը):

Հիմքը (նշվում է համապատասխան հիմքը և դրա ստացման թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

2) արտոնագիրն ամբողջովին անվավեր ճանաչելու մասին գործակալության բողոքարկման խորհրդի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա արտոնագիրն ամբողջովին անվավեր ճանաչվելու դեպքում՝

«Արտոնագիրն ամբողջովին անվավեր է ճանաչվել (թվականը):

Հիմքը՝ բողոքարկման խորհրդի որոշումը կամ դատարանի վճիռը (նշվում է ուժի մեջ մտնելու թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

3) արտոնագիրը մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին գործակալության բողոքարկման խորհրդի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա արտոնագիրը մասնակիորեն անվավեր ճանաչվելու դեպքում՝

«Արտոնագիրը մասնակիորեն անվավեր է ճանաչվել (թվականը):

Հիմքը՝ բողոքարկման խորհրդի որոշումը կամ դատարանի վճիռը (նշվում է ուժի մեջ մտնելու թվականը):

Տրվել է արտոնագիր N  .....

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

4) արտոնագրատիրոջ դիմումի համաձայն արտոնագրի գործողությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն վաղաժամկետ դադարեցնելու դեպքում՝

«Արտոնագրի գործողությունը (ամբողջովին, մասնակիորեն) վաղաժամկետ դադարեցված է արտոնագրատիրոջ դիմումի համաձայն (թվականը):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

5) արտոնագրատիրոջ կողմից տարեկան տուրքերը վճարելու և արտոնագրի գործողությունը երկարաձգելու դեպքում՝

«Արտոնագիրը գործում է (Արտոնագրի գործողությունը երկարաձգված է) մինչև (թվականը):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը (գրությունը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N  , թվականը (արտոնագրի գործողությունը երկարաձգելու դեպքում):».

6) արտոնագիրն ուժի մեջ պահելու համար տարեկան տուրքը սահմանված ժամկետում չվճարելու պատճառով արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում՝

«Արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցված է (թվականը) տարեկան տուրքը չվճարելու պատճառով:

Հիմքը բաժնի (թվականը)՝ որոշումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

7) արտոնագրի գործողությունը վերականգնելու դեպքում՝

«Արտոնագրի գործողությունը վերականգնվել է (թվականից):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

8) արտոնագրի զիջման մասին պայմանագիրը գրանցելու դեպքում՝

«Արտոնագրատերը (ազգանունը, անունը (անվանումը) և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն) արտոնագիրը զիջել է պայմանագրով (գրանց. N  , թվականը):

Նոր արտոնագրատեր (ազգանունը, անունը (անվանումը)  և  բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը՝ պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

9) լիցենզային (ենթալիցենզային)  պայմանագիր գրանցելու դեպքում՝

«Լից. (ենթալից.) պայմանագիր (գրանց. N  , թվականը), գործում է մինչև  (թվականը):

Լիցենզառու (ենթալից.) (ազգանունը, անունը կամ անվանումը  և  բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

10) ֆրանչայզինգի պայմանագիր գրանցելու դեպքում՝

«Ֆրանչ. պայմանագիր (գրանց. N  , թվականը):

Օգտագործող (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

11) լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխություններ գրանցելու դեպքում՝

«Փոփոխություն (գրանց. N  , թվականը) (լից., ենթալից. կամ ֆրանչ. (գրանց. N  , թվականը) պայմանագրում:

Պայմանագրի գործողությունը երկարաձգված է մինչև  (թվականը):

Հիմքը՝ փոփոխությունների գրանցման մասին որոշում (գրանց. N  , թվականը), ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

12) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում՝

«(Լից., Ենթալից. կամ Ֆրանչ. (գրանց. N, թվականը) պայմանագիրը լուծվել է (թվականից):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը (կողմերի համատեղ ստորագրած փաստաթուղթը, դատարանի վճիռը և այլն):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ՝ պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

13) բաց լիցենզիայի մասին հայտարարություն հրապարակելու դեպքում՝

«Բաց լիցենզիա տալու (հետ կանչելու) հայտարարություն:

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

14) արտոնագրատիրոջ անվան, ազգանվան, հայրանվան (անվանման)  և(կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեի փոփոխության դեպքում՝

«Արտոնագրատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (անվանումը) և (կամ) բնակության  (գտնվելու վայրի) հասցեն փոփոխվել է՝

Արտոնագրատեր (նոր ազգանունը, անունը (անվանումը) կամ արտոնագրատիրոջ բնակության կամ գտնվելու վայրի նոր հասցեն):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

15) արտոնագրի կրկնակ տալու դեպքում՝

«Տրված է կրկնակ (թվականը):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը: 

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

16) ԽՍՀՄ հեղինակային վկայագրի գործողությունը դադարեցնելու և դրա փոխարեն ՀՀ արտոնագիր տալու դեպքում՝

«ԽՍՀՄ N հեղինակային վկայագրի գործողությունը դադարեցվել է (թվականից), մնացած ժամկետի համար փոխարենը տրվել է ՀՀ N արտոնագիրը:

Արտոնագրատեր (ազգանունը,  անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

17) հիմնական արտոնագիր տալու կապակցությամբ նախնական արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում՝

«Արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցված է N հիմնական արտոնագիր տալու կապակցությամբ (պաշտոնական  տեղեկությունների հրապարակման թվականը):

Հիմքը՝ գյուտի հիմնական արտոնագիր տալու մասին փորձաքննության որոշումը (թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N  , թվականը:»։

Գլուխ 3.

Օգտակար մոդելների գրանցամատյանի վարումը

19. Օգտակար մոդելի արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա, արտոնագիր տալու համար սահմանված տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, գրանցամատյանում օգտակար մոդելը գրանցելու համար իրականացվում են հետևյալ գործողությունները՝

1) որոշվում է արտոնագրի համարը.

2) գրանցվում (ներմուծվում) են օգտակար մոդելի մատենագիտական տվյալները.

3) որպես արտոնագրի հրապարակման թվական գրանցվում է (կատարվում է ծրագրով) այն պաշտոնական տեղեկագրի հրապարակման թվականը, որի մեջ զետեղված են տվյալ օգտակար մոդելի արտոնագրի մասին տեղեկությունները.

4) պատրաստվում (լրացվում) է արտոնագիրը և այն հանձնվում (առաքվում) է արտոնագրատիրոջը կամ նրա ներկայացուցչին.

5) լրացվում են արտոնագրի տրման (առաքման) մասին տեղեկությունները (թվականը և ստացողի կամ հասցեատիրոջ ազգանունը, անունը (անվանումը), առաքման տվյալները)։

20. Գրանցման ենթակա օգտակար մոդելների արտոնագրերի համարները որոշելու և դրանց մասին տեղեկությունները  գործակալության պաշտոնական տեղեկագրի հերթական համարում հրապարակելու նպատակով, գրանցման ենթակա օգտակար մոդելները  ծրագրով դասավորվում են ըստ միջազգային արտոնագրային դասակարգման և ստանում են հերթական համարներ՝ սկսած գրանցամատյանում վերջին գրանցված օգտակար մոդելին տրված արտոնագրի համարին հաջորդող համարից:

21. Ըստ արտոնագրերի հերթական համարների, ինչն ըստ էության օգտակար մոդելների պետական գրանցման համարներն են, օգտակար մոդելների մատենագիտական տվյալների նույնականացման միջազգային կոդերի ՄՍՀԿ ST.9  ստանդարտին համապատասխան, գործակալության՝ օգտակար մոդելների ընթացիկ հիմնապաշարից ծրագրով գրանցամատյան են տեղափոխվում հետևյալ մատենագիտական տվյալները՝

(11) արտոնագրի համարը.

(13) փաստաթղթի (արտոնագրի) տեսակի կոդը.

(21) հայտի գրանցման համարը.

(23) հայտի գրանցման (ներկայացման) թվականը.

(31) առաջնային հայտի համարը.

(32) առաջնային հայտի ներկայացման թվականը.

(34) առաջնային հայտի ներկայացման երկրի կոդը.

(44) արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակման թվականը.

(51) միջազգային արտոնագրային դասակարգման ցուցիչը.

(54) օգտակար մոդելի անվանումը.

(57) հավակնության սահմանումը.

(62) ավելի վաղ ներկայացված հայտի համարը և ներկայացման թվականը, որից զատվել է հայտը.

(65) հայտին վերաբերող ավելի վաղ հրապարակված արտոնագրային փաստաթղթի համարը.

(71) տեղեկություններ հայտատուի (ների) մասին (ազգանունը, անունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը).

(72) տեղեկություններ հեղինակի (ների) մասին (ազգանունը, անունը, հասցեն, երկրի կոդը).

(73) տեղեկություններ արտոնագրատիրոջ մասին (ազգանունը, անունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը).

(74) տեղեկություններ արտոնագրային հավատարմատարի մասին, եթե այն նշված է դիմումում.

(85) միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու թվականը.

(86) միջազգային հայտի համարն ու ներկայացման թվականը.

(87) միջազգային հայտի հրապարակման համարն ու թվականը.

(98) նամակագրության հասցեն:

22. Եթե հեղինակի (համահեղինակների) մասին տեղեկություններն օրենքի համաձայն պաշտոնական տեղեկագրում չեն հրապարակվում, ապա գրանցամատյանում համապատասխան ազգանունից (ներից) հետո կատարվում է «չի հրապարակվում» գրառումը։

23. Բաց լիցենզիա տալու մասին դիմում ստանալու, ինչպես նաև բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու վերաբերյալ դիմում ստանալու դեպքում, եթե դիմումին կցված է համապատասխան տուրքի վճարման անդորրագիրը, համապատասխան գրառում է կատարվում գրանցամատյանի տվյալ արտոնագրի էջում, և այդ մասին տեղեկություն է հրապարակվում գործակալության պաշտոնական տեղեկագրում, ինչի մասին ծանուցվում է արտոնագրատերը:

Եթե դիմումը ներկայացվել է առանց համապատասխան տուրքի վճարման անդորրագրի, կամ վճարված տուրքը չի համապատասխանում սահմանված չափին, ապա արտոնագրատիրոջը հարցում է ուղարկվում համապատասխան չափով տուրքի վճարման անդորրագիրը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ: Պահանջված անդորրագիրը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված:

24. Գրանցամատյանի վարման ընթացքում բաժինը մուտքագրում է հետևյալ տեղեկությունները՝

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու մասին.

2) գործակալության բողոքարկման խորհրդի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա արտոնագիրն ամբողջովին անվավեր ճանաչելու մասին.

3) գործակալության բողոքարկման խորհրդի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա արտոնագիրը մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.

4) արտոնագրատիրոջ դիմումի համաձայն արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին.

5) արտոնագրատիրոջ կողմից տարեկան տուրքերը վճարելու և արտոնագրի գործողությունը երկարաձգելու մասին.

6) արտոնագիրն ուժի մեջ պահելու համար տարեկան տուրքը սահմանված ժամկետում չվճարելու պատճառով արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին.

7) արտոնագրի գործողությունը վերականգնելու մասին.

8) արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի մասին.

9) գրանցված լիցենզային (ենթալիցենզային) պայմանագրի մասին.

10) գրանցված ֆրանչայզինգի պայմանագրի մասին.

11) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխությունների մասին.

12) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին.

13) բաց լիցենզիայի մասին հայտարարություն հրապարակելու մասին.

14) արտոնագրատիրոջ ազգանվան, անվան, հայրանվան (անվանման) և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեի փոփոխության մասին.

15) արտոնագրի կրկնակ տալու մասին.

16) այլ փոփոխությունների մասին:

25. Սույն կարգի 24-րդ կետին համապատասխան գրանցամատյանում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են գործակալության  պաշտոնական տեղեկագրում։

26. Ըստ սույն կարգի 24-րդ կետում նշված գործողությունների, գրանցամատյանում  գրառումները կատարվում են հետևյալ տեքստերով՝

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու դեպքում՝

«ՈՒղղված է ակնհայտ (տեխնիկական) սխալը (նշվում է ճիշտ գրառումը):

Հիմքը (նշվում է համապատասխան հիմքը և դրա ստացման թվականը): 

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N , թվականը:».

2) գործակալության բողոքարկման խորհրդի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա արտոնագիրն ամբողջովին անվավեր ճանաչվելու դեպքում՝

«Արտոնագիրն ամբողջովին անվավեր է ճանաչվել (թվականը):

Հիմքը՝ բողոքարկման խորհրդի որոշումը կամ դատարանի վճիռը (նշվում է ուժի մեջ մտնելու թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

3) գործակալության բողոքարկման խորհրդի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա արտոնագիրը մասնակիորեն անվավեր ճանաչվելու դեպքում՝

«Արտոնագիրը մասնակիորեն անվավեր է ճանաչվել (թվականը):

Հիմքը՝ բողոքարկման խորհրդի որոշումը կամ դատարանի վճիռը (նշվում է ուժի մեջ մտնելու թվականը):

Տրվել է արտոնագիր N  .....

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

4) արտոնագրատիրոջ դիմումի համաձայն արտոնագրի գործողությունը դադարեցնելու դեպքում՝

«Արտոնագրի գործողությունը դադարեցված է արտոնագրատիրոջ դիմումի համաձայն (թվականից):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

5) արտոնագրատիրոջ կողմից տարեկան տուրքերի վճարման դեպքում՝

«Արտոնագիրը գործում է մինչև (թվականը):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը (գրությունը): 

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N  , թվականը (արտոնագրի գործողությունը երկարաձգելու դեպքում):».

6) արտոնագիրն ուժի մեջ պահելու համար տարեկան տուրքը սահմանված ժամկետում չվճարելու պատճառով արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում՝

«Արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցված է (թվականից) տարեկան տուրքը չվճարելու պատճառով:

Հիմքը՝ բաժնի որոշումը (թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

7) արտոնագրի գործողությունը վերականգնելու դեպքում՝

«Արտոնագրի գործողությունը վերականգնվել է (թվականից):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

8) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման դեպքում՝

«Արտոնագրատերը (ազգանունը, անունը (անվանումը) և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն) արտոնագիրը զիջել է պայմանագրով (գրանց. N, թվականը):

Նոր արտոնագրատեր (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը՝ պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

9) լիցենզային (ենթալիցենզային)  պայմանագիր գրանցելու դեպքում՝

«Լից. (ենթալից.) պայմանագիր (գրանց. N, թվականը), գործում է մինչև (թվականը):

Լիցենզառու (ենթալից.)՝ (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը՝ պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

10) ֆրանչայզինգի պայմանագիր գրանցելու դեպքում՝

«Ֆրանչ. պայմանագիր (գրանց. N, թվական):

Օգտագործող (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը՝ պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

11) լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխություններ գրանցելու դեպքում՝

«Փոփոխություն (գրանց. N, թվականը), (լից., ենթալից. կամ ֆրանչ. (գրանց. N, թվականը) պայմանագրում:

Պայմանագրի գործողությունը երկարաձգված է մինչև (թվականը):

Հիմքը՝ փոփոխությունների գրանցման մասին որոշում (գրանց. N, թվականը),  ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

12) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում՝

«(Լից., Ենթալից. կամ Ֆրանչ. (գրանց. N, թվականը) պայմանագիրը լուծվել է (թվականից):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը (կողմերի համատեղ ստորագրած փաստաթուղթը, դատարանի վճիռը և այլն):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

13) բաց լիցենզիայի մասին հայտարարություն հրապարակելու դեպքում՝

«Բաց լիցենզիա տալու (հետ կանչելու) հայտարարություն:

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

14) արտոնագրատիրոջ անվան, ազգանվան, հայրանվան (անվանման)  և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեի փոփոխության դեպքում՝

«Արտոնագրատիրոջ անունը, ազգանունը (անվանումը) և (կամ) բնակության կամ գտնվելու վայրի հասցեն փոփոխվել է՝

Արտոնագրատեր (նոր անունը, ազգանունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի նոր հասցեն):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

15) արտոնագրի կրկնակ տալու դեպքում՝

«Տրված է կրկնակ (թվականը):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:»:

Գլուխ 4.

Արդյունաբերական նմուշների գրանցամատյանի վարումը

27. Արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա, արտոնագիր տալու համար սահմանված տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, գրանցամատյանում արդյունաբերական նմուշը գրանցելու համար իրականացվում են հետևյալ գործողությունները՝

1) որոշվում է արտոնագրի համարը.

2) գրանցվում (ներմուծվում) են արդյունաբերական նմուշի մատենագիտական տվյալները.

3) որպես արտոնագրի հրապարակման թվական գրանցվում  է (կատարվում է ծրագրով) այն պաշտոնական տեղեկագրի հրապարակման թվականը, որի մեջ զետեղված են տվյալ արդյունաբերական նմուշի արտոնագրի մասին  տեղեկությունները.

4) պատրաստվում (լրացվում) է արտոնագիրը և այն հանձնվում (առաքվում)  է արտոնագրատիրոջը կամ նրա ներկայացուցչին.

5) լրացվում են արտոնագրի տրման (առաքման) մասին տեղեկությունները (թվականը և ստացողի կամ հասցեատիրոջ ազգանունը, անունը (անվանումը), առաքման տվյալները).

28. Գրանցման ենթակա արդյունաբերական նմուշների արտոնագրերի համարները որոշելու և դրանց մասին տեղեկությունները  գործակալության պաշտոնական տեղեկագրի հերթական համարում հրապարակելու նպատակով, գրանցման ենթակա արդյունաբերական նմուշները ծրագրով դասավորվում են ըստ միջազգային դասակարգման և ստանում են հերթական համարներ՝ սկսած գրանցամատյանում վերջին գրանցված արդյունաբերական նմուշին տրված արտոնագրի համարին հաջորդող համարից:

29. Ըստ արդյունաբերական նմուշների հերթական համարների, որոնք ըստ էության արդյունաբերական նմուշների պետական գրանցման համարներն են, արդյունաբերական նմուշների մատենագիտական տվյալների նույնականացման միջազգային կոդերի ՄՍՀԿ ST.80  ստանդարտին համապատասխան, գործակալության՝ արդյունաբերական նմուշների ընթացիկ հիմնապաշարից ծրագրով գրանցամատյան են տեղափոխվում հետևյալ մատենագիտական տվյալները՝

(11) արտոնագրի համարը.

(13) փաստաթղթի (արտոնագրի) տեսակի կոդը.

(21) հայտի գրանցման համարը.

(22) հայտի գրանցման (ներկայացման) թվականը.

(31) առաջնային հայտի համարը.

(32) առաջնային հայտի ներկայացման թվականը.

(35) առաջնային հայտի ներկայացման երկրի կոդը.

(44) արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակման թվականը.

(51) միջազգային դասակարգման ցուցիչը.

(54) արդյունաբերական նմուշի անվանումը.

(55) արդյունաբերական նմուշի պատկերը.

(57) էական հատկանիշների համախմբությունը.

(71) տեղեկություններ հայտատուի (ների) մասին (ազգանունը, անունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը).

(72) տեղեկություններ հեղինակի (ների) մասին (ազգանունը, անունը, հասցեն, երկրի կոդը).

(73) տեղեկություններ արտոնագրատիրոջ մասին (ազգանունը, անունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը).

(74) տեղեկություններ արտոնագրային հավատարմատարի մասին, եթե այն նշված է դիմումում.

(98) նամակագրության հասցեն:

30. Եթե հեղինակի (համահեղինակների) մասին տեղեկություններն օրենքի համաձայն պաշտոնական տեղեկագրում չեն հրապարակվում, ապա գրանցամատյանում համապատասխան ազգանունից (ներից) հետո կատարվում է «չի հրապարակվում» գրառումը։

31. Բաց լիցենզիա տալու մասին դիմում ստանալու, ինչպես նաև բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու վերաբերյալ դիմում ստանալու դեպքում, եթե դիմումին կցված է համապատասխան տուրքի վճարման անդորրագիրը, համապատասխան գրառում է կատարվում գրանցամատյանի տվյալ արտոնագրի էջում և այդ մասին տեղեկություն է հրապարակվում գործակալության պաշտոնական տեղեկագրում, ինչի մասին ծանուցվում է արտոնագրատերը:

Եթե դիմումը ներկայացվել է առանց համապատասխան տուրքի վճարման անդորրագրի, կամ վճարված տուրքը չի համապատասխանում սահմանված չափին, ապա արտոնագրատիրոջը հարցում է ուղարկվում համապատասխան չափով տուրքի վճարման անդորրագիրը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ: Պահանջված անդորրագիրը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված:

32. Գրանցամատյանի վարման ընթացքում բաժինը մուտքագրում է հետևյալ տեղեկությունները՝

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու մասին.

2) գործակալության բողոքարկման խորհրդի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա արտոնագիրն ամբողջովին անվավեր ճանաչելու մասին.

3) գործակալության բողոքարկման խորհրդի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա արտոնագիրը մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.

4) արտոնագրատիրոջ դիմումի համաձայն արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին.

5) արտոնագրատիրոջ կողմից տարեկան տուրքերը վճարելու և արտոնագրի գործողությունը երկարաձգելու մասին.

6) արտոնագիրն ուժի մեջ պահելու համար տարեկան տուրքը սահմանված ժամկետում չվճարելու պատճառով արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին.

7) արտոնագրի գործողությունը վերականգնելու մասին.

8) արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի մասին.

9) գրանցված լիցենզային (ենթալիցենզային) պայմանագրի մասին.

10) գրանցված ֆրանչայզինգի պայմանագրի մասին.

11) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխությունների մասին.

12) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին.

13) բաց լիցենզիայի մասին հայտարարություն հրապարակելու մասին.

14) արտոնագրատիրոջ ազգանվան, անվան, հայրանվան (անվանման) և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեի փոփոխության մասին.

15) արտոնագրի կրկնակ տալու մասին.

16) այլ փոփոխությունների մասին:

33. Սույն կարգի 32-րդ կետին համապատասխան գրանցամատյանում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են գործակալության պաշտոնական տեղեկագրում։

34. Ըստ սույն կարգի 32-րդ կետում նշված գործողությունների, գրանցամատյանում  գրառումները կատարվում են հետևյալ տեքստերով՝

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու դեպքում՝

«ՈՒղղված է ակնհայտ (տեխնիկական) սխալը (նշվում է ճիշտ գրառումը):

Հիմքը (նշվում է համապատասխան հիմքը և դրա ստացման թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

2) գործակալության բողոքարկման խորհրդի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա արտոնագիրն ամբողջովին անվավեր ճանաչվելու դեպքում՝

«Արտոնագիրն ամբողջովին անվավեր է ճանաչվել (թվականը):

Հիմքը բողոքարկման խորհրդի որոշումը կամ դատարանի վճիռը (նշվում է ուժի մեջ մտնելու թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

3) գործակալության բողոքարկման խորհրդի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա արտոնագիրը մասնակիորեն անվավեր ճանաչվելու դեպքում՝

«Արտոնագիրը մասնակիորեն անվավեր է ճանաչվել (թվականը):

Հիմքը՝ բողոքարկման խորհրդի որոշումը կամ դատարանի վճիռը (նշվում է ուժի մեջ մտնելու թվականը):

Տրվել է արտոնագիր N  .....

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

4) արտոնագրատիրոջ դիմումի համաձայն արտոնագրի գործողությունը դադարեցնելու դեպքում՝

«Արտոնագրի գործողությունը դադարեցված է արտոնագրատիրոջ դիմումի համաձայն (թվականից):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

5) արտոնագրատիրոջ կողմից տարեկան տուրքերը վճարելու դեպքում՝

«Արտոնագիրը գործում է մինչև (թվականը):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը (գրությունը): 

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը (արտոնագրի գործողությունը երկարաձգելու դեպքում):».

6) արտոնագիրն ուժի մեջ պահելու համար տարեկան տուրքը սահմանված ժամկետում չվճարելու պատճառով արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում՝

«Արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցված է (թվականից) տարեկան տուրքը չվճարելու պատճառով:

Հիմքը՝ բաժնի որոշումը (թվական):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

7) արտոնագրի գործողությունը վերականգնելու դեպքում՝

«Արտոնագրի գործողությունը վերականգնվել է (թվականից):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

8) արտոնագրի զիջման մասին պայմանագիր գրանցելու դեպքում՝

«Արտոնագրատերը (ազգանունը, անունը (անվանումը) և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն) արտոնագիրը զիջել է պայմանագրով (գրանց. N, թվականը):

Նոր արտոնագրատեր (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը՝ պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

9) լիցենզային (ենթալիցենզային)  պայմանագիր գրանցելու դեպքում՝

«Լից. (ենթալից.) պայմանագիր (գրանց. N, թվականը), գործում է մինչև (թվականը):

Լիցենզառու (ենթալից.)՝ (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը՝ պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

10) ֆրանչայզինգի պայմանագիր գրանցելու դեպքում՝

«Ֆրանչ. պայմանագիր (գրանց. N, թվականը):

Օգտագործող (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը՝ պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

11) լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխություններ գրանցելու դեպքում՝

«Փոփոխություն (գրանց. N, թվականը), (լից., ենթալից. կամ ֆրանչ. (գրանց. N, թվականը) պայմանագրում:

Պայմանագրի գործողությունը երկարաձգված է մինչև (թվականը):

Հիմքը՝ փոփոխությունների գրանցման մասին որոշում (գրանց. N, թվականը),  ծանուցագիր N, (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

12) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում՝

«(Լից., Ենթալից. կամ Ֆրանչ. (գրանց. N  , թվականը) պայմանագիրը լուծվել է (թվականից):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը (կողմերի համատեղ ստորագրած փաստաթուղթը, դատարանի վճիռը և այլն):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

13) բաց լիցենզիայի մասին հայտարարություն հրապարակելու դեպքում՝

«Բաց լիցենզիա տալու (հետ կանչելու) հայտարարություն:

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

14) արտոնագրատիրոջ անվան, ազգանվան, հայրանվան (անվանման)  և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեի փոփոխության դեպքում՝

«Արտոնագրատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (անվանումը) և (կամ) բնակության  (գտնվելու վայրի) հասցեն փոփոխվել է՝

Արտոնագրատեր (նոր ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի նոր հասցեն):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

15) արտոնագրի կրկնակ տալու դեպքում՝

«Տրված է կրկնակ (թվականը):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:»։

Գլուխ 5.

Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագրերը լրացնելը

35. Արտոնագրի ձևաթուղթը (գյուտինը՝ հավելված 1, օգտակար մոդելինը՝ հավելված 2, արդյունաբերական նմուշինը՝ հավելված 3) լրացվում է բաժնի կողմից՝ համապատասխան  գրանցամատյանի տվյալների հիման վրա և ստորագրվում է գործակալության պետի կողմից: Գործակալության պետի ստորագրությունը հաստատվում է գործակալության կնիքով։

36. Արտոնագրի ձևաթուղթը լրացնելիս՝

1) արտոնագրի N-ից հետո դրվում է համապատասխան արտոնագրի համարը (11).

2) «Հայաստանի Հանրապետությունը օրենքի համաձայն տվեց» բառերից հետո նշվում է օբյեկտի լրիվ անվանումը (54).

3) «արտոնագրատեր» բառից հետո նշվում է արտոնագրատիրոջ ազգանունը, անունը (անվանումը) ուղղական հոլովով, մեկից ավելի արտոնագրատերերի դեպքում՝ այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ նշված է գրանցամատյանում.

4) «հեղինակ (համահեղինակներ)» բառից հետո նշվում է հեղինակի (համահեղինակների) ազգանունը և անունը ուղղական հոլովով, այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ նշված է գրանցամատյանում.

5) «հայտի» N-ից հետո նշվում է հայտի գրանցման համարը (21).

6) «հայտի ներկայացման թվականը» բառերից հետո նշվում է հայտի ներկայացման թվականը (22).

7) «առաջնությունը» բառերից հետո նշվում է խնդրարկված առաջնությունը (32)։ Եթե խնդրարկվում է մի քանի առաջնություն, ապա նշվում են բոլորը: Եթե առաջնություն չի խնդրարկվել, ապա լրացվում է հայտի ներկայացման թվականը (22).

8) «Գրանցված է ՀՀ Պետական գրանցամատյանում» բառերից հետո նշվում է գրանցամատյանում գրանցման թվականը (հրապարակման թվականը (44) կամ (45))։

37. Գյուտի (օգտակար մոդելի) արտոնագրի ձևաթղթին կցվում է դրա պաշտոնական հրատարակության նկարագրությունը և հավակնության սահմանումը, իսկ արդյունաբերական նմուշի արտոնագրին՝ արդյունաբերական նմուշի էական հատկանիշների համախմբությունը, և դրանք հանձնվում կամ առաքվում են արտոնագրատիրոջը։

38. Բաժինը արտոնագիրը հանձնելիս  արտոնագրատիրոջն իրազեկ է պահում արտոնագրի գործողության ժամկետի, հերթական տարեկան տուրքի վճարման ժամկետի և այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների մասին, որոնք անհրաժեշտ է իմանալ  արտոնագիրն ուժի մեջ պահելու համար։

39. Արտոնագրի կրկնակը տրվում է արտոնագրի կորստյան դեպքում՝ արտոնագրատիրոջ դիմումի համաձայն, որին պետք է կցված լինի սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը, կիրառելով սույն կարգի 15-րդ կետում նշված մոտեցումները:

Արտոնագրի կրկնակը լրացվում է սույն կարգի 36-րդ կետի համաձայն, ընդ որում, դրա մեջ ներառվում են նախկինում կատարված բոլոր այն գրառումները, որոնք կրկնակը տալու պահին գործում են կամ վավերական են: Արտոնագրի ձևաթղթի առաջին էջի վերևի աջ անկյունում կատարվում է (դրոշմվում է) «Կրկնակ» գրառումը:

Գլուխ 6.

Ապրանքային նշանների գրանցամատյանի վարումը

40. Ապրանքային նշանի գրանցման մասին որոշման հիման վրա, ապրանքային նշանի գրանցման համար սահմանված տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, ապրանքային նշանը գրանցամատյանում գրանցելու համար իրականացվում են հետևյալ գործողությունները՝

1) որոշվում է գրանցման համարը, որը գրանցամատյանի վերջին գրանցման համարին հաջորդող համարն է.

2) գրանցվում (ներմուծվում) են ապրանքային նշանի մատենագիտական տվյալները.

3) պատրաստվում (լրացվում) է ապրանքային նշանի վկայագիրը և այն հանձնվում (առաքվում) է դրա սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին.

4) լրացվում են վկայագրի տրման (առաքման) մասին տեղեկությունները (թվականը և ստացողի կամ հասցեատիրոջ ազգանունը, անունը (անվանումը), առաքման տվյալները)։

41. Ըստ վկայագրերի հերթական համարների, որոնք ըստ էության ապրանքային նշանների գրանցման համարներն են, ապրանքային նշանների մատենագիտական տվյալների նույնականացման միջազգային կոդերի ՄՍՀԿ ST.60 ստանդարտին համապատասխան, գործակալության՝ ապրանքային նշանների ընթացիկ հիմնապաշարից ծրագրով գրանցամատյան են տեղափոխվում հետևյալ մատենագիտական տվյալները՝

(111) գրանցման համարը.

(151) գրանցման թվականը.

(181) գրանցման գործողության ենթադրյալ ավարտը.

(210) հայտի համարը.

(220) հայտի ներկայացման թվականը.

(230) ցուցահանդեսային կամ այլ առաջնության թվականը.

(310) առաջնային հայտի համարը.

(320) կոնվենցիայով առաջնության թվականը.

(330) երկրի կոդը, որտեղ ներկայացվել է առաջնային հայտը.

(510) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը.

(511) դասերն ըստ Նշանների գրանցման համար ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ).

(526) չպահպանվող տարրերը.

(540) ապրանքային նշանի պատկերը.

(551) կոլեկտիվ նշան.

(554) ծավալային նշան.

(561) ապրանքային նշանի հայերեն գրադարձությունը.

(591) ապրանքային նշանի գույնը և գունային համակցությունը.

(646) իրավաբանորեն փոխկապակցված այլ գրանցման համարը և թվականը.

(730) նշանի սեփականատերը, հասցեն, երկրի կոդը.

(740) արտոնագրային հավատարմատար:

42. Գրանցամատյանի վարման ընթացքում բաժինը մուտքագրում է հետևյալ տեղեկությունները՝

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու մասին.

2) ապրանքային նշանին իրավական պահպանություն տալն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին, եթե այն տրվել է «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ սույն գլխում՝ օրենք) 11-րդ և 12-րդ հոդվածների պահանջների խախտմամբ.

3) ապրանքային նշանին իրավական պահպանություն տալն ամբողջովին անվավեր ճանաչելու մասին, եթե այն տրվել է օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների խախտմամբ.

4) ապրանքային նշանին իրավական պահպանություն տալն ամբողջովին անվավեր ճանաչելու մասին, եթե այն տրվել է Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ  պետությունում տվյալ նշանի սեփականատերը հանդիսացող անձի գործակալի կամ ներկայացուցչի անունով՝ առանց տվյալ անձի թույլտվության.

5) ապրանքային նշանը չօգտագործելու պատճառով դրա իրավական պահպանությունը  վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն.

6) ապրանքային նշանի իրավական պահպանությունը դադարեցնելու մասին այն դեպքում, երբ այն վերածվել է  որոշակի տեսակի ապրանք նշող նշանի.

7) ապրանքային նշանին իրավական պահպանություն տալն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին, եթե ապրանքային նշանի գրանցման հետ կապված՝ դրա սեփականատիրոջ գործողությունները տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել են անբարեխիղճ մրցակցության ակտ.

8) ապրանքային նշանի իրավական պահպանության դադարեցման մասին, եթե դրա գրանցման գործողության ժամկետը չի երկարաձգվել և ավարտվել է.

9) ապրանքային նշանի գրանցման գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ պայմանավորված դրա սեփականատիրոջ (իրավաբանական անձի) լուծարմամբ (կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ ձեռնարկատիրական գործունեության դադարեցմամբ) .

10) ապրանքային նշանը ՀՀ-ում հանրահայտ ճանաչելու մասին.

11) ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգելու մասին.

12) սեփականատիրոջ ազգանվան, անվան (անվանման) և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեի փոփոխության մասին.

13) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի կրճատման մասին.

14) ապրանքային նշանի գրանցման զատման մասին.

15) ապրանքային նշանի առանձին տարրերի փոփոխության մասին, որոնք չեն փոխում նշանի էությունը.

16) կոլեկտիվ նշանը ապրանքային նշանի և հակառակը փոխակերպելու մասին.

17) վկայագրի կրկնակ տալու մասին.

18) ապրանքային նշանի զիջման պայմանագիր գրանցելու մասին.

19) գրանցված լիցենզային (ենթալիցենզային) պայմանագրի մասին.

20) գրանցված ֆրանչայզինգի պայմանագրի մասին.

21) գրանցված լիցենզային (ենթալիցենզային) կամ ֆրանչայզինգի պայմանագրի փոփոխություններ գրանցելու մասին.

22) այլ փոփոխությունների մասին:

43. Սույն կարգի 42-րդ կետին համապատասխան գրանցամատյանում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են գործակալության  պաշտոնական տեղեկագրում։

44. Ըստ սույն կարգի 42-րդ կետում նշված գործողությունների, գրանցամատյանում  գրառումները կատարվում են հետևյալ տեքստերով՝

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու դեպքում՝

«ՈՒղղված է ակնհայտ (տեխնիկական) սխալը (նշվում է ճիշտ գրառումը):

Հիմքը (նշվում է համապատասխան հիմքը և դրա ստացման թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

2) ապրանքային նշանին իրավական պահպանություն տալն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու դեպքում` պայմանավորված օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածների պահանջների խախտմամբ՝

«Ապրանքային նշանին իրավական պահպանություն տալն անվավեր է ճանաչվել ամբողջովին (մասնակիորեն) (թվականից):

Հիմքը՝ բողոքարկման խորհրդի որոշումը կամ դատարանի վճիռը (նշվում է որոշումն ուժի մեջ մտնելու թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

3) ապրանքային նշանին իրավական պահպանություն տալն ամբողջովին անվավեր ճանաչելու դեպքում՝ պայմանավորված օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների խախտմամբ՝

«Ապրանքային նշանին իրավական  պահպանություն տալն անվավեր է ճանաչվել  ամբողջովին (թվականից):

Հիմքը՝ բողոքարկման խորհրդի որոշումը կամ դատարանի վճիռը (նշվում է որոշումն ուժի մեջ մտնելու թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N , թվականը:».

4) ապրանքային նշանին իրավական պահպանություն տալն ամբողջովին անվավեր ճանաչելու դեպքում՝ եթե այն տրվել է Փարիզյան կոնվենցիայի 6սեփթիս հոդվածի պահանջների խախտմամբ՝

«Ապրանքային նշանին իրավական  պահպանություն տալն անվավեր է ճանաչվել ամբողջովին (թվականից):

Հիմքը՝ բողոքարկման խորհրդի որոշումը կամ դատարանի վճիռը (նշվում է որոշումն ուժի մեջ մտնելու թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N , թվականը:».

5) ապրանքային նշանը չօգտագործելու պատճառով դրա իրավական պահպանությունը  վաղաժամկետ դադարեցնելու դեպքում՝

«Ապրանքային նշանի իրավական  պահպանությունը դադարեցվել է վաղաժամկետ (թվականից):

Հիմքը՝ բողոքարկման խորհրդի որոշումը կամ դատարանի վճիռը (նշվում է որոշումն ուժի մեջ մտնելու թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N , թվականը:».

6) ապրանքային նշանի իրավական պահպանությունը դադարեցնելու դեպքում՝  կապված այն որոշակի տեսակի ապրանք նշող նշանի վերածվելու հետ՝

«Ապրանքային նշանի իրավական  պահպանությունը դադարեցվել է վաղաժամկետ (թվականից):

Հիմքը՝ բողոքարկման խորհրդի որոշումը կամ դատարանի վճիռը (նշվում է որոշումն ուժի մեջ մտնելու թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը:».

7) ապրանքային նշանին իրավական պահպանություն տալն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու դեպքում՝ կապված ապրանքային նշանի գրանցմամբ պայմանավորված՝ դրա սեփականատիրոջ գործողությունները տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ անբարեխիղճ մրցակցության ակտ ճանաչելու հետ՝

«Ապրանքային նշանին իրավական  պահպանություն տալն անվավեր է ճանաչվել ամբողջովին (թվականից):

Հիմքը՝ տնտեսական մրցակցության հանձնաժողովի (թվականը) որոշումը (նշվում է որոշումն ուժի մեջ մտնելու թվականը) և դրա հետ կապված դիմումը (ստացման թվականը, դիմում ներկայացնող անձը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N , թվականը:».

8) ապրանքային նշանի իրավական պահպանությունը դադարեցնելու մասին՝ պայմանավորված գրանցման գործողության ժամկետի ավարտմամբ՝

«Ապրանքային նշանի իրավական  պահպանությունը դադարեցվել է (թվականից):

Հիմքը՝ բաժնի որոշումը, ծանուցագիր (համարը, առաքման թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N , թվականը:».

9) ապրանքային նշանի գրանցման գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում՝ կապված դրա սեփականատիրոջ (իրավաբանական անձի) լուծարման (կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու) կամ դրանից սեփականատիրոջ հրաժարվելու հետ՝

«Ապրանքային նշանի իրավական պահպանությունը դադարեցվել է վաղաժամկետ (թվականից):

Հիմքը՝ սեփականատիրոջ դիմումը կամ սեփականատիրոջ լուծարման (գործունեությունը դադարեցնելու) մասին փաստաթուղթը (համարը, ստացման թվականը), բաժնի որոշումը, թվականը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N , թվականը:».

10) ապրանքային նշանը ՀՀ-ում հանրահայտ ճանաչելու դեպքում՝

«Ապրանքային նշանը հանրահայտ է ճանաչվել ՀՀ-ում (թվականից), հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների համար (ապրանքների և ծառայությունների ցանկը):

Հիմքը՝ բողոքարկման խորհրդի (կամ դատարանի) (թվականը) որոշումը (նշվում է որոշումն ուժի մեջ մտնելու թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N , թվականը:».

11) ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգելու դեպքում՝

«Ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգված է մինչև (թվականը)»:

Հիմքը՝ սեփականատիրոջ դիմումը (ստացման թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N , թվականը:».

12) սեփականատիրոջ ազգանվան, անվան (անվանման) և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեի փոփոխության դեպքում՝

«Սեփականատիրոջ ազգանունը, անունը (անվանումը) և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեն փոփոխվել է՝

Սեփականատեր (նոր ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի նոր հասցեն):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

13) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի կրճատման դեպքում՝

«Ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկից հանվել են (ապրանքները և (կամ) ծառայություններն ըստ դասերի):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

14) ապրանքային նշանի գրանցման զատման դեպքում՝

«Զատվել է առանձին գրանցում (N , թվականը):

Հիմքը՝ սեփականատիրոջ (ստացման թվականը) դիմումը կամ նշանի մասնակի զիջման պայմանագիր (գրանցման N , թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

15) ապրանքային նշանի առանձին տարրերի փոփոխության դեպքում՝

«Փոփոխվել են (նշվում են փոփոխությունները և կատարվում է գրառում՝ նշանի փոփոխված պատկերը կցվում է (որը պետք է մուտքագրվի):

Հիմքը՝ սեփականատիրոջ (ստացման թվականը) դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:».

16) կոլեկտիվ նշանը ապրանքային նշանի և հակառակը փոխակերպելու դեպքում՝

«Ապրանքային նշանը փոխակերպվել է կոլեկտիվ նշանի (կամ հակառակը):

Սեփականատեր (ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Նոր սեփականատեր (ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Օգտագործման իրավունք ունեն (նշվում է յուրաքանչյուրի ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն), եթե ապրանքային նշանը փոխակերպվել է կոլեկտիվ նշանի:

Հիմքը (ստացման թվականը)՝ ծանուցագիրը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

17) վկայագրի կրկնակ տալու դեպքում՝

«Տրված է կրկնակ (թվական):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը: 

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

18) ապրանքային նշանի զիջման պայմանագիր գրանցելու դեպքում՝

«Ապրանքային նշանի սեփականատերը (ազգանունը,  անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի հասցեն) ապրանքային նշանը զիջել է պայմանագրով (գրանց. N, թվականը):

Նոր սեփականատեր (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը՝ պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

19) լիցենզային (ենթալիցենզային) պայմանագիր գրանցելու դեպքում՝

«Լից. (ենթալից.) պայմանագիր (գրանց. N  , թվականը), գործում է մինչև (թվականը):

Լիցենզառու (ենթալից.) (ազգանունը, անունը  կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը՝ պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

20) Ֆրանչայզինգի պայմանագիր գրանցելու դեպքում՝

«Ֆրանչ. պայմանագիր (գրանց. N  , թվականը):

Օգտագործող (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը՝ պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

21) Լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխություններ գրանցելու դեպքում՝

«Փոփոխություն (գրանց. N  , թվականը), (լից., ենթալից. կամ ֆրանչ. (գրանց. N  , թվականը) պայմանագրում:

Պայմանագրի գործողությունը երկարաձգված է մինչև (թվականը):

Հիմքը՝ փոփոխությունների գրանցման մասին որոշում (գրանց. N  , թվականը), ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

22) Գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում՝

«(Լից., Ենթալից. կամ Ֆրանչ. (գրանց. N  , թվականը) պայմանագիրը լուծվել է (թվականից):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը (կողմերի համատեղ ստորագրված փաստաթուղթը, դատարանի վճիռը և այլն):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:»։

Գլուխ 7.

Ապրանքային նշանի վկայագիրը լրացնելը

45. Վկայագրի ձևաթուղթը (հավելված 4) լրացվում է բաժնի կողմից՝ գրանցամատյանի տվյալների հիման վրա և ստորագրվում գործակալության պետի կողմից: Գործակալության պետի ստորագրությունը հաստատվում է գործակալության կնիքով։

46. Վկայագրի ձևաթուղթը լրացնելիս՝

1) վկայագիր N-ից հետո դրվում է համապատասխան գրանցման համարը (111).

2) «սեփականատեր» բառից հետո նշվում է սեփականատիրոջ ազգանունը, անունը (անվանումը) ուղղական հոլովով.

3) «ապրանքներ (ծառայություններ)» բառերից հետո նշվում են այն ապրանքները և (կամ) ծառայությունները, որոնց համար գրանցված է նշանը (510).

4) ապրանքներից և (կամ) ծառայություններից հետո նշվում է  նշանի գույնը և գունային համակցությունը (591), որից հետո՝ չպահպանվող տարրերը (526).

5) «հայտի» N-ից հետո նշվում է հայտի գրանցման համարը (210).

6) «ներկայացման թվականը» բառերից հետո նշվում է հայտի ներկայացման թվականը (220).

7) «նշանի առաջնությունը» բառերից հետո նշվում է խնդրարկված առաջնությունը (320)։ Եթե խնդրարկվում է մի քանի առաջնություն, ապա նշվում են բոլորը: Եթե առաջնություն չի խնդրարկվել, ապա լրացվում է հայտի ներկայացման թվականը (220).

8) «Գրանցված է ապրանքային նշանների պետական գրանցամատյանում» բառերից հետո նշվում է գրանցամատյանում փաստացի գրանցման թվականը.

9) «գործողության ժամկետը» բառերից հետո նշվում է գրանցման գործողության ենթադրյալ ավարտը (181), ինչը որոշվում է (220) կոդի թվականին 10 տարի ավելացնելով.

10) վկայագրի հակառակ երեսին փակցվում է ապրանքային նշանի պատկերը, ինչը ևս կնքվում է:

47. Բաժինը վկայագիրը հանձնելիս սեփականատիրոջն իրազեկ է պահում նշանի գրանցման գործողության ժամկետի, դրա հերթական երկարաձգման ժամկետի և այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների մասին, որոնք անհրաժեշտ է իմանալ գրանցման գործողությունն ուժի մեջ պահելու համար։

48. Վկայագրի կրկնակը տրվում է վկայագրի կորստյան դեպքում՝ նշանի սեփականատիրոջ դիմումի համաձայն, որին պետք է կցված լինի սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը, կիրառելով սույն կարգի 15-րդ կետում նշված մոտեցումները:

Վկայագրի կրկնակը լրացվում է սույն կարգի 46-րդ կետի համաձայն, ընդ որում, դրա մեջ ներառվում են նախկինում կատարված բոլոր այն գրառումները, որոնք կրկնակը տալու պահին գործում են կամ վավերական են: Վկայագրի ձևաթղթի առաջին էջի վերևի աջ անկյունում կատարվում է (դրոշմվում է) «Կրկնակ» գրառումը:

Գլուխ 8.

Ապրանքային նշանների գրանցամատյանում փոփոխությունների կատարումը

49. «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ սույն գլխում՝ օրենք) 17-րդ հոդվածի համաձայն ապրանքային նշանի սեփականատիրոջ անվանման կամ ազգանվան, անվան փոփոխության, այն ապրանքների անվանացանկի կրճատման, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, առանց ապրանքային նշանի էությունը փոփոխելու նրա առանձին տարրերի փոփոխության և ապրանքային նշանի գրանցմանը վերաբերող այլ փոփոխությունների և օրենքի 21 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կոլեկտիվ նշանի կանոնադրության մեջ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները բաժինը գրանցամատյան է մտցնում ապրանքային նշանի սեփականատիրոջ դիմումի համաձայն, իսկ օրենքի 25-27-րդ հոդվածների համաձայն իրավունքի զիջման կամ լիցենզային պայմանագրի գրանցման մասին տեղեկությունները՝ գործակալության որոշման հիման վրա։
Կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են գործակալության պաշտոնական տեղեկագրում։

50.Գրանցամատյանում փոփոխություններ կատարելու մասին դիմումը (այսուհետ սույն գլխում՝ դիմում) ներկայացվում է սույն կարգի հավելված 5-ում տրված ձևով։

Դիմումին կցվում են՝

ա) սահմանված տուրքի վճարման անդորրագիրը.

բ) նշանի սեփականատիրոջ կողմից արտոնագրային հավատարմատարին տրված լիազորագիրը, եթե դիմումը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով։

Դիմումին կարող է կցվել նաև ապրանքային նշանի վկայագիրը՝ գրանցամատյանում կատարված փոփոխությունների մասին համապատասխան գրառումներ կատարելու համար:

Նշանի սեփականատիրոջ (կամ նշանի օգտագործման իրավունք ունեցող սուբյեկտի) անվանափոխմանը վերաբերող դիմումին պետք է կցվի այդ փոփոխությունը հավաստող փաստաթուղթ։

Կոլեկտիվ նշանի կանոնադրության փոփոխությանը վերաբերող դիմումին պետք է կցվեն կոլեկտիվ նշանի փոփոխված կանոնադրությունը կամ դրա մեջ կատարված լրացումները։

Գրանցված ապրանքային նշանի առանձին տարրերին վերաբերող դիմումին պետք է կցվի նշանի փոփոխված պատկերը (5 օրինակ), որը պետք է բավարարի «Ապրանքային և սպասարկման նշանների հայտերի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնների» 25-րդ կետով սահմանված պահանջներին։

51. Դիմումի քննարկումը, ինչպես նաև գրանցամատյանում և ապրանքային նշանի վկայագրում փոփոխությունները բաժինը կատարում է  գործակալության կողմից այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում։

52. Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված նյութերը համապատասխանում են սահմանված պահանջներին, կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները մտցվում են գրանցամատյան, համապատասխան գրառումներ են կատարվում ապրանքային նշանի վկայագրում և այն վերադարձվում է ապրանքային նշանի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին։

53. Ներկայացված նյութերը սույն կարգի 50-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում, նշանի սեփականատիրոջն ուղարկվում է հարցում՝ ճշգրտված կամ բացակայող նյութերը կամ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում պակաս վճարված տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելու առաջարկությամբ։
Այս դեպքում սույն կարգի 51-րդ կետում նշված երկամսյա ժամկետի սկիզբը որոշվում է պահանջված նյութերից վերջինի ստացման թվականով։

54. Հարցման համաձայն պահանջված նյութերը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում, դիմումի մեջ նշված փոփոխությունները գրանցամատյան չեն մտցվում, իսկ ներկայացված նյութերը, բացի դիմումից, վերադարձվում են հայտատուին կամ նրա ներկայացուցչին։

55. Գրանցամատյանում գրանցվում է նաև ապրանքային նշանի գործողության վաղաժամկետ դադարեցման փաստը, կապված սեփականատիրոջ պահանջի կամ նրա լուծարման (գործունեության դադարեցման) հետ։

56. Ապրանքային նշանի գրանցման գործողության վաղաժամկետ դադարեցման մասին դիմումը ներկայացվում է գործակալություն նշանի սեփականատիրոջ կողմից, իսկ նրա լուծարման (գործունեության դադարեցման)  դեպքում՝ այլ շահագրգիռ անձի կողմից։

57. Դիմումը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի, որին պետք է կցվի նշանի սեփականատիրոջ լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարեցնելու)  մասին ՀՀ պետական ռեգիստրի կողմից պատշաճ հաստատված փաստաթուղթը և ստորագրվի դիմողի կողմից։

Եթե դիմողը իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպություն է, ապա դիմումն ստորագրում է կազմակեպության ղեկավարը, որի ստորագրությունը հաստատվում է կնիքով։

58. Եթե դիմումը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով, ապա դիմումին կցվում է նաև ապրանքային նշանի սեփականատիրոջ կամ դիմումը ներկայացնող այլ շահագրգիռ անձի կողմից նրան տրված լիազորագիրը։

59. Ապրանքային նշանի գրանցման գործողության դադարեցման մասին գրառումը Գրանցամատյանում կատարվում է այդ մասին գործակալության որոշման հիման վրա, մեկամսյա ժամկետում։

60. Ապրանքային նշանի գրանցման գործողության վաղաժամկետ դադարեցման օր համարվում է այդ մասին տեղեկությունները պետական գրանցամատյանում գրանցելու օրը։

61. Ապրանքային նշանի գրանցման զատման հետ կապված փոփոխությունները գրանցամատյանում կատարվում են այն դեպքերում, երբ՝

1) օրենքի 25-րդ հոդվածի համաձայն ապրանքային նշանը պայմանագրով զիջվել է այլ անձի  այն ապրանքների մի մասի նկատմամբ, որոնց համար գրանցված է նշանը.

2) օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն ապրանքային նշանի սեփականատիրոջ դիմումի համաձայն:

62. Սույն կարգի 61-րդ կետի համար գրանցումը զատվում է և նոր գրանցում կատարվում է միայն այն դեպքում, երբ սկզբնական գրանցումը կատարված է մեկից ավելի ապրանքների և (կամ) ծառայությունների համար, իսկ նշանի մասնակի զիջումը կամ գրանցման զատման մասին նշանի սեփականատիրոջ դիմումը վերաբերում է դրանցից այնպիսի ապրանքների և (կամ) ծառայությունների, որոնք նույնատիպ  չեն սկզբնական գրանցման մեջ մնացող ապրանքներին և (կամ) ծառայություններին:

63. Սույն կարգի 61-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում գրանցման զատման համար հիմք է ծառայում ապրանքային նշանի մասնակի զիջման պայմանագրի՝ սահմանված կարգով գրանցման մասին գործակալության որոշումը:

64. Սույն կարգի 61-րդ կետի 1-ին ենթակետում  նշված դեպքում գրանցման զատման համար հիմք է ծառայում սեփականատիրոջ դիմումը (հավելված 6), որի նկատմամբ կիրառվում են սույն կարգի 50-րդ կետի 1-3-րդ պարբերություններով և 51-54-րդ կետերով սահմանված պահանջները:

65. Ապրանքային նշանի գրանցումը զատելու դեպքում գրանցամատյանում գրառում է կատարվում այդ մասին, զատված գրանցման համար տրվում է նոր վկայագիր և եթե ներկայացվել է սկզբնական գրանցման վկայագիրը, դրա մեջ կատարվում է համապատասխան գրառում և հանձնվում (առաքվում) է սեփականատիրոջը (նրա ներկայացուցչին):

Գլուխ 9.

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգումը

66. «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի համաձայն ապրանքային նշանի գրանցումը գործում է մինչև հայտը գործակալություն ներկայացնելու թվականից 10 տարին լրանալը։
Ապրանքային նշանի սեփականատիրոջ դիմումի համաձայն ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է երկարաձգվել ամեն անգամ 10 տարով։

67. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու մասին դիմումը գործակալություն է ներկայացնում ապրանքային նշանի սեփականատերը, ապրանքային նշանի գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում։

Դիմումը կարող է ներկայացվել նաև ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի ավարտից հետո 6 ամսվա ընթացքում՝ լրացուցիչ տուրք վճարելու դեպքում։

68. Դիմումը ներկայացվում է սույն կարգի հավելված 7-ում տրված ձևով։

Դիմումին կցվում են՝

ա) սահմանված տուրքի վճարման անդորրագիրը.

բ) նշանի սեփականատիրոջ կողմից արտոնագրային հավատարմատարին տրված լիազորագիրը, եթե դիմումը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով։

Դիմումին կարող է կցվել նաև ապրանքային նշանի վկայագիրը՝ նշանի գրանցման գործողության երկարաձգման մասին համապատասխան գրառումներ կատարելու համար:

69. Դիմումը քննարկում և դրա արդյունքում գրանցամատյանում ու ապրանքային նշանի վկայագրում գրառումներ կատարում է բաժինը՝ գործակալության կողմից դիմումն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում։

70. Դիմումի քննարկման ընթացքում ստուգվում է ներկայացված նյութերի համապատասխանությունը գրանցամատյանի տվյալներին, մասնավորապես՝ վճարված տուրքի  համապատասխանությունն ապրանքների և (կամ) ծառայությունների դասերին, ներկայացված վկայագրի վավերականությունը և այլն:

71. Եթե քննարկման արդյունքում պարզվի, որ ներկայացված նյութերը համապատասխանում են սույն կարգի 68-րդ և 70-րդ կետերով սահմանված պահանջներին, ապա ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգվում է 10 տարով, ինչի մասին համապատասխան գրառում է կատարվում գրանցամատյանում և ապրանքային նշանի վկայագրում և այն վերադարձվում է նշանի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին։

Եթե դիմումը վերաբերում է ապրանքային նշանի վկայագրում և գրանցամատյանում նշված ոչ բոլոր ապրանքների համար ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգմանը, ապա գրանցամատյանում նշված ապրանքների ցանկից հանվում են բոլոր այն ապրանքները, որոնք նշված են դիմումում, միաժամանակ գրառում է կատարվում սույն կարգի 44-րդ կետի 13-րդ ենթակետի համաձայն՝ հստակ նշելով ապրանքների ցանկից կրճատված ապրանքները:

Եթե ապրանքային նշանի վկայագիրը դիմումին կից չի ներկայացվել, ապա նշանի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին հանձնվում կամ առաքվում է գրանցամատյանից համապատասխան քաղվածք:

72. Ներկայացված նյութերը սույն կարգի 68-րդ և 70-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում նշանի սեփականատիրոջն ուղարկվում է հարցում՝ ճշգրտված նյութերը կամ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պակաս վճարված տուրքի վճարման անդորրագիրը հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ։ Ընդ որում, եթե պարզվի, որ ներկայացված վկայագիրը կամ վկայագրի կրկնակը վավերական չէ, ապա այդ մասին ևս կծանուցվի  նշանի սեփականատերը, իսկ երկարաձգումը կկատարվի առանց վկայագրի մեջ համապատասխան գրառման, եթե դրա հետ կապված վերջինից այլ դիմում չի ստացվել:

Այս դեպքում վերը նշված եռամսյա ժամկետի սկիզբը որոշվում է պահանջված նյութերից վերջինի ստացման օրով։

73.Հարցման համաձայն պահանջված նյութերը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը չի երկարաձգվում, իսկ ներկայացված նյութերը, բացի դիմումից, վերադարձվում են հայտատուին կամ նրա ներկայացուցչին։

74. Ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին տեղեկությունները հրապարակվում են պաշտոնական տեղեկագրում։

Գլուխ 10.

Ապրանքների ծագման տեղանունների գրանցամատյանի վարումը

75. Ապրանքի ծագման տեղանվան գրանցման կամ գրանցման և օգտագործման իրավունք տալու մասին գործակալության որոշման հիման վրա, ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիր տալու համար տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ապրանքի ծագման տեղանունը գրանցամատյանում գրանցելու համար  իրականացվում են հետևյալ գործողությունները՝

1) որոշվում է գրանցման համարը.

2) գրանցվում (ներմուծվում) են ապրանքի ծագման տեղանվան մատենագիտական տվյալները.

3) պատրաստվում (լրացվում) է ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիրը (այսուհետ մինչև սույն գլխի ավարտը՝ նաև վկայագիր) և այն հանձնվում (առաքվում) է դրա սեփականատիրրոջը կամ նրա ներկայացուցչին.

4) լրացվում են վկայագրի տրման (առաքման) մասին տեղեկությունները (թվականը և ստացողի կամ հասցեատիրոջ ազգանունը, անունը (անվանումը), առաքման տվյալները).

76. Եթե գործակալության որոշումը վերաբերում է միայն տեղանվան գրանցմանը կամ տեղանվան գրանցմանը և դրա օգտագործման իրավունք տալուն, ապա  տեղանվան գրանցմանը տրվում է գրանցամատյանի վերջին գրանցմանը հաջորդող համարը:

77. Եթե գործակալության որոշումը վերաբերում է տեղանվան գրանցմանը և դրա օգտագործման իրավունք տալուն կամ միայն արդեն գրանցված տեղանվան օգտագործման իրավունք տալուն, ապա վկայագրին տրվում է տվյալ տեղանվան գրանցման համարին փոխկապակցված հերթական համար՝ տեղանվան գրանցման հերթական համարից կետով բաժանված, տվյալ տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի հերթական համարը:

78. Ըստ տեղանունների հերթական համարների և համապատասխանաբար վկայագրերի հերթական համարների, ապրանքային նշանների մատենագիտական տվյալների նույնականացման միջազգային կոդերի ՄՍՀԿ ST.60  ստանդարտին համապատասխան, գործակալության՝ ապրանքի ծագման տեղանունների ընթացիկ հիմնապաշարից  ծրագրով գրանցամատյան են տեղափոխվում հետևյալ մատենագիտական տվյալները՝

(111) տեղանվան գրանցման համարը.

(210) հայտի համարը.

(210) հայտի ներկայացման թվականը.

(151) տեղանվան գրանցման թվականը.

(540) տեղանունը.

(561) տեղանվան հայերեն գրադարձությունը.

(510) ապրանքի տեսակը.

(511) ԱԾՄԴ.

(539) ապրանքի առանձնահատկությունները.

(390) ծագման երկիրը.

(646) վկայագրի համարը.

(181) վկայագրի գործողության ժամկետը.

(730) վկայագրի սեփականատերը (իրավատերը), հասցեն.

(190) երկրի կոդը.

(740) արտոնագրային հավատարմատար.

(750) նամակագրության հասցեն.

արտադրության վայրը:

79. Գրանցամատյանի վարման ընթացքում բաժինը կատարում է հետևյալ տեղեկությունների մուտքագրումը՝

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու մասին.

2) տեղանվան գրանցումը և տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու մասին.

3) վկայագրի գործողությունը դադարեցնելու մասին՝ պայմանավորված ապրանքը՝ գրանցամատյանում գրանցված առանձնահատկութունները կորցնելու հետ.

4) վկայագրի գործողությունը դադարեցնելու մասին՝ կապված տեղանվան իրավական պահպանությունը դադարեցնելու հետ.

5) վկայագրի գործողությունը դադարեցնելու մասին՝ կապված դրանից սեփականատիրոջ հրաժարման կամ վկայագրի սեփականատիրոջ լուծարման հետ.

6) վկայագրի գործողության երկարաձգման մասին.

7) վկայագրի սեփականատիրոջ ազգանվան, անվան (անվանման) և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեի փոփոխության մասին.

8) վկայագրի կրկնակ տալու մասին.

9) այլ փոփոխությունների մասին:

80. Սույն կարգի 79-րդ կետին համապատասխան գրանցամատյանում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են գործակալության  պաշտոնական տեղեկագրում։

81. Ըստ սույն կարգի 80-րդ կետում նշված գործողությունների, գրանցամատյանում  գրառումները կատարվում են հետևյալ տեքստերով՝

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու դեպքում՝

«ՈՒղղված է ակնհայտ (տեխնիկական) սխալը (նշվում է ճիշտ գրառումը):

Հիմքը (նշվում է համապատասխան հիմքը և դրա ստացման թվականը): 

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

2) տեղանվան գրանցումը և տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու դեպքում՝

«Ապրանքի ծագման տեղանվան գրանցումը N (օգտագործման իրավունքի վկայագիրը N) ճանաչվել է անվավեր (թվականից):

Հիմքը՝ բողոքարկման խորհրդի որոշումը կամ դատարանի վճիռը  (նշվում է ուժի մեջ մտնելու թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

3) վկայագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, երբ ապրանքը կորցրել է  գրանցամատյանում գրանցված առանձնահատկութունները՝

«Ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի N վկայագրի գործողությունը դադարեցվել է (թվականից), քանի որ ապրանքը կորցրել է գրանցամատյանում գրանցված առանձնահատկությունները:

Հիմքը՝ բողոքարկման խորհրդի որոշումը կամ դատարանի վճիռը (նշվում է ուժի մեջ մտնելու թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

4) վկայագրի գործողությունը դադարեցնելու դեպքում՝ կապված տեղանվան իրավական պահպանությունը դադարեցնելու հետ.

«Ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի N վկայագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվել է (թվականից)՝ ապրանքի ծագման տեղանվան իրավական պահպանությունը դադարեցնելու կապակցությամբ:

Հիմքը՝ բողոքարկման խորհրդի որոշումը կամ դատարանի վճիռը  (նշվում է ուժի մեջ մտնելու թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

5) վկայագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում՝ կապված՝ դրանից  սեփականատիրոջ հրաժարման կամ վկայագրի սեփականատիրոջ լուծարման (գործունեության դադարեցման) հետ.

«Ապրանքի ծագման տեղանվան վկայագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվել է (թվականից):

Հիմքը՝  սեփականատիրոջ դիմումը կամ  սեփականատիրոջ լուծարման (գործունեության դադարեցման) մասին փաստաթուղթը (համարը, ստացման թվականը), բաժնի որոշումը, թվականը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N , թվականը:».

6) վկայագրի գործողության երկարաձգման դեպքում՝

«Ապրանքի ծագման տեղանվան վկայագրի գործողությունը երկարաձգված է մինչև (թվականը)»:

Հիմքը՝ սեփականատիրոջ դիմումը (ստացման թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N , թվականը:».

7) վկայագրի սեփականատիրոջ ազգանվան, անվան (անվանման) և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեի փոփոխության դեպքում՝

«Սեփականատիրոջ ազգանունը, անունը (անվանումը) և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեն փոփոխվել է՝

Սեփականատեր (նոր ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի նոր հասցեն):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

8) վկայագրի կրկնակ տալու դեպքում՝

«Տրված է կրկնակ (թվականը):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

Գլուխ 11.

Ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիրը լրացնելը

82. Վկայագրի ձևաթուղթը (հավելված 8) լրացվում է բաժնի կողմից՝ գրանցամատյանի տվյալների հիման վրա և ստորագրվում է գործակալության պետի կողմից: Գործակալության պետի ստորագրությունը հաստատվում է գործակալության կնիքով։

83. Վկայագրի ձևաթուղթը լրացնելիս՝

1) վկայագրի N-ից հետո դրվում է համապատասխան գրանցման համարը (646).

2) «վկայագրի սեփականատեր» բառից հետո նշվում է դրա սեփականատիրոջ ազգանունը, անունը (անվանումը) ուղղական հոլովով (730).

3) «ապրանքի ծագման տեղանունը» բառերից հետո նշվում է գրանցված տեղանունը (540).

4) «ապրանքի տեսակը» բառերից հետո նշվում է այն ապրանքի տեսակը, որի համար գրանցված է տեղանունը (510).

5) «աշխարհագրական օբյեկտի սահմանները» բառերից հետո նշվում է ապրանքի արտադրման վայրը, որի համար տրվում է վկայագիրը.

6) «հայտի» N-ից հետո նշվում է հայտի գրանցման համարը (210).

7) «ներկայացման թվականը» բառերից հետո նշվում է հայտի ներկայացման թվականը (220).

8) «Գրանցված է ապրանքների ծագման տեղանունների պետական գրանցամատյանում» բառերից հետո նշվում է գրանցամատյանում փաստացի գրանցման թվականը.

9) «գործողության ժամկետը» բառերից հետո նշվում է գրանցման գործողության ենթադրյալ ավարտը (181), ինչը որոշվում է (220) կոդի թվականին 10 տարի ավելացնելով.

84. Բաժինը վկայագիրը հանձնելիս սեփականատիրոջն իրազեկ է պահում դրա գործողության, հերթական երկարաձգման ժամկետների և այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների մասին, որոնք անհրաժեշտ է իմանալ վկայագիրը գործողության մեջ պահելու համար։

85. Ապրանքի ծագման տեղանվան վկայագրի կրկնակը տրվում է վկայագրի կորստյան դեպքում՝ դրա սեփականատիրոջ դիմումի համաձայն, որին պետք է կցված լինի սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը, կիրառելով սույն կարգի 15-րդ կետում նշված մոտեցումները:

Վկայագրի կրկնակը լրացվում է սույն կարգի 83-րդ կետի համաձայն, ընդ որում, դրա մեջ ներառվում են նախկինում կատարված բոլոր այն գրառումները, որոնք կրկնակը տալու պահին վավերական են: Վկայագրի ձևաթղթի առաջին էջի վերևի աջ անկյունում կատարվում է (դրոշմվում է) «Կրկնակ» գրառումը:

Գլուխ 12.

Ապրանքների ծագման տեղանունների գրանցամատյանում փոփոխությունների կատարումը

86. «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի համաձայն վկայագրի սեփականատիրոջ անվանման կամ ազգանվան, անվան և հայրանվան փոփոխության, ինչպես նաև տեղանվան գրանցման և օգտագործման իրավունքի վերաբերյալ փոփոխությունները ապրանքների ծագման տեղանունների գրանցամատյանում կատարվում են ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի սեփականատիրոջ դիմումի հիման վրա։

87. Գրանցամատյանում փոփոխություններ կատարելու մասին դիմումը (այսուհետ սույն գլխում՝ դիմում) ներկայացվում է սույն կարգի հավելված 9-ում տրված ձևով։

Դիմումին կցվում են՝

ա) սահմանված տուրքի վճարման անդորրագիրը.

բ) վկայագրի սեփականատիրոջ կողմից արտոնագրային հավատարմատարին տրված լիազորագիրը, եթե դիմումը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով։

Դիմումին կարող է կցվել նաև վկայագիրը՝ գրանցամատյանում կատարված փոփոխությունների մասին համապատասխան գրառումներ կատարելու համար:

Վկայագրի սեփականատիրոջ անվանափոխմանը վերաբերող դիմումին պետք է կցվի այդ փոփոխությունը հավաստող փաստաթուղթ։

88. Դիմումի քննարկումը, ինչպես նաև գրանցամատյանում և վկայագրում փոփոխությունները բաժինը կատարում է  գործակալության կողմից այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում։

89. Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված նյութերը համապատասխանում են սահմանված պահանջներին, կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները մտցվում են գրանցամատյան, համապատասխան գրառումներ են կատարվում վկայագրում, և այն վերադարձվում է դրա սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին։

Կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են գործակալության պաշտոնական տեղեկագրում։

90. Ներկայացված նյութերը սույն կարգի 87-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում, վկայագրի սեփականատիրոջն ուղարկվում է հարցում՝ ճշգրտված կամ բացակայող նյութերը կամ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պակաս վճարված տուրքի վճարման անդորրագիրը հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ։

Այս դեպքում սույն կարգի 88-րդ կետում նշված երկամսյա ժամկետի սկիզբը որոշվում է պահանջված նյութերից վերջինի ստացման թվականով։

91. Հարցման համաձայն պահանջված նյութերը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում, դիմումի մեջ նշված փոփոխությունները գրանցամատյան չեն մտցվում, իսկ ներկայացված նյութերը, բացի դիմումից, վերադարձվում են վկայագրի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին։

92. Գրանցամատյանում գրանցվում է նաև վկայագրի գործողության վաղաժամկետ դադարեցման փաստը, կապված սեփականատիրոջ պահանջի կամ նրա լուծարման (գործունեության դադարեցման) հետ։

93. Վկայագրի սեփականատիրոջ լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում վկայագրի  գործողության վաղաժամկետ դադարեցման մասին դիմումը գործակալություն ներկայացվում է շահագրգիռ անձի կողմից։

94. Դիմումը պետք է վերաբերի մեկ վկայագրի, որին պետք է կցվի վկայագրի սեփականատիրոջ լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարեցնելու) մասին ՀՀ պետական ռեգիստրի կողմից պատշաճ հաստատված փաստաթուղթը և ստորագրվի դիմողի կողմից։

Եթե դիմողը իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպություն է, ապա դիմումն ստորագրում է կազմակեպության ղեկավարը, որի ստորագրությունը հաստատվում է կնիքով։

95. Եթե դիմումը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով, ապա դիմումին կցվում է նաև վկայագրի սեփականատիրոջ կամ դիմումը ներկայացնող այլ շահագրգիռ անձի կողմից նրան տրված լիազորագիրը:

96. Դիմումը քննարկվում է այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, և եթե ներկայացված նյութերը համապատասխանում են սույն կարգի 94-րդ կետի պահանջներին, ապա գրանցամատյանում գրառում է կատարվում վկայագրի գործողության վաղաժամկետ դադարեցման մասին, ինչի մասին ծանուցվում է դիմում ներկայացնող անձը:

97. Ներկայացված նյութերը սույն կարգի 94-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում, դիմում ներկայացնողին ուղարկվում է հարցում՝ ճշգրտված կամ բացակայող նյութերը հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ։

Այս դեպքում սույն կարգի 96-րդ կետում նշված երկամսյա ժամկետի սկիզբը որոշվում է պահանջված նյութերից վերջինի ստացման թվականով։

98. Հարցման համաձայն պահանջված նյութերը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում, գրանցամատյանում գրառումներ չեն կատարվում, իսկ ներկայացված նյութերը, բացի դիմումից, վերադարձվում են դիմում ներկայացնողին։

99. Վկայագրի գործողության վաղաժամկետ դադարեցման օր համարվում է այդ մասին տեղեկությունները պետական գրանցամատյանում գրանցելու օրը։

100. Վկայագրի գործողության վաղաժամկետ դադարեցման մասին տեղեկությունները հրապարակվում են գործակալության պաշտոնական տեղեկագրում:

Գլուխ 13.

Ապրանքի ծագման տեղանվան վկայագրի գործողության ժամկետի երկարաձգումը

101. «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի համաձայն վկայագիրը գործում է մինչև գործակալություն հայտը ներկայացնելու թվականից 10 տարին լրանալը։

Վկայագրի սեփականատիրոջ դիմումի համաձայն վկայագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել ամեն անգամ 10 տարով։

102. Վկայագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին դիմումը գործակալություն ներկայացնում է դրա սեփականատերը, վկայագրի գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում։

Դիմումը կարող է ներկայացվել նաև վկայագրի գործողության ժամկետի ավարտից հետո 6 ամսվա ընթացքում՝ լրացուցիչ տուրք վճարելու դեպքում։

103. Դիմումը ներկայացվում է սույն կարգի հավելված 10-ում տրված ձևով։

Դիմումին կցվում են՝

ա) սահմանված տուրքի վճարման անդորրագիրը.

բ) վկայագրի սեփականատիրոջ կողմից արտոնագրային հավատարմատարին տրված լիազորագիրը, եթե դիմումը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով։

Դիմումին կարող է կցվել նաև վկայագիրը՝ դրա գործողության երկարաձգման մասին գրառումներ կատարելու համար:

104. Դիմումը քննարկում, ինչպես նաև գրանցամատյանում և վկայագրում գրառումներ կատարում է բաժինը՝ գործակալության կողմից այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում։

105. Եթե քննարկման արդյունքում պարզվում է, որ ներկայացված նյութերը համապատասխանում են սույն կարգի 103-րդ կետով սահմանված պահանջներին, ապա վկայագրի գործողության ժամկետը երկարաձգվում է 10 տարով, ինչի մասին համապատասխան գրառում է կատարվում գրանցամատյանում և վկայագրում, որը վերադարձվում է վկայագրի սեփականատիրոջը (եթե այն ներկայացվել է)։

106. Եթե դիմումին կից վկայագիրը չի ներկայացվել, դրա սեփականատիրոջը տրվում (առաքվում) է գրանցամատյանից քաղվածք:

107. Վկայագրի գործողության ժամկետի երկարաձգման մասին տեղեկությունները հրապարակվում են պաշտոնական տեղեկագրում։

108. Ներկայացված նյութերը սույն կարգի 103-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում վկայագրի սեփականատիրոջն ուղարկվում է հարցում՝ ճշգրտված նյութերը կամ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պակաս վճարված տուրքի վճարման անդորրագիրը հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ։

Այս դեպքում սույն կարգի 104-րդ կետում նշված երկամսյա ժամկետի սկիզբը որոշվում է պահանջված նյութերից վերջինի ստացման օրով։

109. Հարցման համաձայն պահանջված նյութերը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում վկայագրի գործողության ժամկետը չի երկարաձգվում, իսկ ներկայացված նյութերը, բացի դիմումից, վերադարձվում են հայտատուին։

Գլուխ 14.

Ֆիրմային անվանումների գրանցամատյանների վարումը

110. «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն ֆիրմային անվանումը գրանցվում է գրանցամատյանում, այդ մասին գործակալության որոշման հիման վրա, մեկօրյա ժամկետում։

111. Ֆիրմային անվանման գրանցամատյանում գրանցումը ներառում է հետևյալ տեղեկությունների մուտքագրումը՝

(111) գրանցման համարը.

(151) գրանցման թվականը.

(210) հայտի համարը.

(220) հայտի ներկայացման թվականը.

(730) ֆիրմային անվանման սեփականատերը, հասցեն, երկրի կոդը.        

գործունեության ոլորտը (եթե այն նշված է հայտում).

740) արտոնագրային հավատարմատար:

112. Ֆիրմային անվանման վկայագրի տպագրումը և հանձնումը կատարվում է գրանցամատյանում գրանցման օրվանից հետո, դրա սեփականատիրոջ դիմումի հիման վրա, դիմումն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում:

113. Ֆիրմային անվանումների գրանցամատյանի վարման ընթացքում մուտքագրվում են հետևյալ տեղեկությունները՝

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու մասին.

2) ֆիրմային անվանման գրանցման գործողության դադարեցման մասին, եթե դատարանի վճռով սեփականատերը զրկվել է դրա օգտագործման բացառիկ իրավունքից.

3) դատարանի վճռով  ֆիրմային անվանման գրանցումն անվավեր ճանաչելու մասին.

4) սեփականատիրոջ կողմից ֆիրմային անվանումը փոխելու մասին.

5) իրավաբանական անձի լուծարման մասին.

6) վկայագրի կրկնակ տալու մասին.

7) ֆրանչայզինգի պայմանագիր գրանցելու մասին.

8) ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխություններ գրանցելու մասին.

9) այլ փոփոխությունների մասին:

114. Սույն կարգի 112-րդ կետին համապատասխան գրանցամատյանում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են գործակալության առաջիկա պաշտոնական տեղեկագրում։

115. Ըստ սույն կարգի 113-րդ կետում նշված գործողությունների, գրանցամատյանում  գրառումները կատարվում են հետևյալ տեքստերով՝

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու դեպքում՝

«ՈՒղղված է ակնհայտ (տեխնիկական) սխալը (նշվում է ճիշտ գրառումը):

Հիմքը (նշվում է համապատասխան հիմքը և դրա ստացման թվականը): 

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

2) Ֆիրմային անվանման գրանցման գործողությունը դադարեցնելու դեպքում՝

«Ֆիրմային անվանման գրանցման գործողությունը դադարեցվել է (թվականից):

Հիմքը՝ դատարանի  վճիռը (նշվում է ուժի մեջ մտնելու թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

3) ֆիրմային անվանման գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում՝

Ֆիրմային անվանման գրանցումը ճանաչվել է անվավեր (թվականից):

Հիմքը՝  դատարանի վճիռը (նշվում է ուժի մեջ մտնելու թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N   , թվականը:».

4) սեփականատիրոջ կողմից ֆիրմային անվանումը փոխելու դեպքում՝

«Ֆիրմային անվանման գրանցման գործողությունը դադարեցվել է (թվականը):

Հիմքը՝  սեփականատիրոջ (թվականը) հայտի (նշվում է ներկայացման թվականը) հիման վրա կատարված անվանափոխությունը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N   , թվականը:».

5) իրավաբանական անձի լուծարման դեպքում՝

«Ֆիրմային անվանման գրանցման գործողությունը դադարեցվել է (թվականը):

Հիմքը՝ իրավաբանական անձի լուծարման մասին փաստաթուղթը (համարը, ստացման թվականը), բաժնի որոշումը, թվականը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N , թվականը:».

6) վկայագրի կրկնակ տալու դեպքում՝

«Տրված է կրկնակ (թվականը):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը: 

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

7) Ֆրանչայզինգի պայմանագիր գրանցելու դեպքում՝

«Ֆրանչ. պայմանագիր (գրանց. N  , թվական):

Օգտագործող (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը՝ պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N, (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

8) ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխություններ գրանցելու դեպքում՝

«Փոփոխություն (գրանց. N  , թվականը), (լից., ենթալից. կամ ֆրանչ. (գրանց. N  , թվականը) պայմանագրում:

Պայմանագրի գործողությունը երկարաձգված է մինչև (թվականը):

Հիմքը՝ փոփոխությունների գրանցման մասին որոշում (գրանց. N  , թվականը),  ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:»:

Գլուխ 15.

Ֆիրմային անվանման վկայագիրը լրացնելը

116. Ֆիրմային անվանման վկայագրի ձևաթուղթը (հավելված 11) լրացվում է բաժնի կողմից՝ գրանցամատյանի տվյալների հիման վրա և ստորագրվում է գործակալության պետի կողմից: Գործակալության պետի ստորագրությունը հաստատվում է գործակալության կնիքով։

117. Վկայագրի ձևաթուղթը լրացնելիս՝

1) վկայագրի N-ից հետո դրվում է համապատասխան գրանցման համարը (111).

2) «Իրավաբանական անձի ֆիրմային անվանումը» բառից հետո նշվում է դրա սեփականատիրոջ անվանումը ուղղական հոլովով (730).

3) «գործունեության ոլորտը» բառերից հետո նշվում է հայտում նշված այն ոլորտը, որին վերաբերում է տվյալ իրավաբանական անձի գործունեությունը.

4) «հայտի» N-ից հետո նշվում է հայտի գրանցման համարը (210).

5) «ներկայացման թվականը» բառերից հետո նշվում է հայտի ներկայացման թվականը (220).

6) «Գրանցման թվականը» բառերից հետո նշվում է գրանցման թվականը (151), ինչը որոշվում է ներկայացման թվականով (220):

118. Վկայագրի կրկնակը տրվում է վկայագրի կորստյան դեպքում՝ դրա սեփականատիրոջ դիմումի համաձայն, որին պետք է կցված լինի սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը, կիրառելով սույն կարգի 15-րդ կետում նշված մոտեցումները:

Վկայագրի կրկնակը լրացվում է սույն կարգի 117-րդ կետի համաձայն, ընդ որում դրա մեջ ներառվում են նախկինում կատարված բոլոր այն գրառումները, որոնք կրկնակը տալու պահին վավերական են: Վկայագրի ձևաթղթի առաջին էջի վերևի աջ անկյունում կատարվում է (դրոշմվում է) «Կրկնակ» գրառումը:

Գլուխ 16.

Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների գրանցամատյանի վարումը

119. «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիան (այսուհետ՝ ԻՄՏ) գրանցամատյանում գրանցելու համար իրականացվում են հետևյալ գործողությունները՝

1) որոշվում է գրանցման համարը.

2) գրանցվում (ներմուծվում) են ԻՄՏ-ի մատենագիտական տվյալները.

3) պատրաստվում (լրացվում) է ԻՄՏ-ի վկայագիրը (այսուհետ մինչև սույն գլխի ավարտը՝ նաև վկայագիր) և այն հանձնվում (առաքվում)  է դրա սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին.

4) լրացվում են վկայագրի տրման (առաքման) մասին տեղեկությունները (թվականը և ստացողի կամ հասցեատիրոջ ազգանունը, անունը (անվանումը), առաքման տվյալները):

120. Գրանցման համարը գրանցամատյանի վերջին գրանցման համարին հաջորդող համարն է:

121. ԻՄՏ-ի գրանցամատյանում գրանցումը ներառում է հետևյալ տեղեկությունների մուտքագրումը՝

(11) վկայագրի համարը.

(21) հայտի համարը.

(22) հայտի ներկայացման թվականը.

(24) ԻՄՏ-ի առաջին օգտագործման թվականը (բացառիկ իրավունքի գործողության ժամկետի սկիզբը).

(54) ԻՄՏ-ի անվանումը.

(73) ԻՄՏ-ի իրավատիրոջ ազգանունը, անունը (անվանումը), հասցեն, երկրի կոդը.

(72) տեղեկություններ հեղինակի(ների) մասին (ազգանունը, անունը, հասցեն, երկրի կոդը).

(74) տեղեկություններ արտոնագրային հավատարմատարի մասին, եթե այն նշված է դիմումում.

(11) ԻՄՏ-ի գրանցման թվականը.

(44) հրապարակման թվականը:

122. ԻՄՏ-ի վկայագրի տպագրումը և հանձնումը կատարվում է գրանցամատյանում գրանցման օրվանից հետո, 5-օրյա ժամկետում:

123. Սույն կարգի 121-րդ կետում նշված տվյալները հրապարակվում են պաշտոնական տեղեկագրում:

124. ԻՄՏ-ի գրանցամատյանի վարման ընթացքում մուտքագրվում են հետևյալ տեղեկությունները՝

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու մասին.

2) իրավատիրոջ ազգանվան, անվան (անվանման) և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեի փոփոխության մասին.

3) բացառիկ իրավունքների զիջման մասին գրանցված պայմանագրի մասին.

4) գրանցված լիցենզային (ենթալիցենզային) պայմանագրի մասին.

5) գրանցված ֆրանչայզինգի պայմանագրի մասին.

6) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխությունների մասին.

7) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին.

8) վկայագրի կրկնակ տալու մասին.

9) այլ փոփոխությունների մասին:

125. Եթե օրենքով սահմանված կարգով հեղինակի (համահեղինակների) մասին պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ չեն հրապարակվում, ապա գրանցամատյանում համապատասխան ազգանունից (ներից) հետո կատարվում է «չի հրապարակվում» գրառումը:

126. Ըստ սույն կարգի 124-րդ կետում նշված գործողությունների, գրանցամատյանում  գրառումները կատարվում են հետևյալ տեքստերով՝

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու դեպքում՝

«ՈՒղղված է ակնհայտ (տեխնիկական) սխալը (նշվում է ճիշտ գրառումը):

Հիմքը (նշվում է համապատասխան հիմքը և դրա ստացման թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

2) իրավատիրոջ ազգանվան, անվան (անվանման) և (կամ) բնակության (գտնվելու վայրի) հասցեի փոփոխության դեպքում՝

«Իրավատիրոջ ազգանունը, անունը (անվանումը) և (կամ) բնակության կամ գտնվելու վայրի հասցեն փոփոխվել է:

Իրավատեր (նոր ազգանունը, անունը (անվանումը), բնակության կամ գտնվելու վայրի նոր հասցեն):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

3) բացառիկ իրավունքների զիջման մասին պայմանագիր գրանցելու դեպքում՝ 

«ԻՄՏ-ի օգտագործման բացառիկ իրավունքները զիջվել են:

Նոր իրավատեր (ազգանունը, անունը կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը՝ պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

4) լիցենզային (ենթալիցենզային) պայմանագիր գրանցելու դեպքում՝

«Լից. (ենթալից.) պայմանագիր (գրանց. N  , թվականը), գործում է մինչև (թվականը):

Լիցենզառու (ենթալից.)՝ (ազգանունը, անունը  կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը՝ պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

5) ֆրանչայզինգի պայմանագիր գրանցելու դեպքում՝

«Ֆրանչ. պայմանագիր (գրանց. N  , թվականը):

Օգտագործող (ազգանունը, անունը  կամ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն):

Հիմքը՝ պայմանագիրը գրանցելու մասին որոշում, ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

6) լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագրում կատարված փոփոխություններ գրանցելու դեպքում՝

«Փոփոխություն (գրանց. N  , թվականը), (լից., ենթալից. կամ ֆրանչ. (գրանց. N  , թվականը) պայմանագրում:

Պայմանագրի գործողությունը երկարաձգված է մինչև (թվականը):

Հիմքը՝ փոփոխությունների գրանցման մասին որոշում (գրանց. N  , թվականը), ծանուցագիր N (առաքման կամ հանձնելու թվականը, ստացողի տվյալները):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

7) գրանցված լիցենզային կամ ֆրանչայզինգի պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում՝

«(Լից., Ենթալից. կամ Ֆրանչ. (գրանց. N  , թվականը) պայմանագիրը լուծվել է (թվականից):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը (կողմերի համատեղ ստորագրված փաստաթուղթը, դատարանի վճիռը և այլն):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

8) վկայագրի կրկնակ տալու դեպքում՝

«Տրված է կրկնակ (թվականը):

Հիմքը (ստացման թվականը)՝ դիմումը:

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:»:

Գլուխ 17.

Ինտեգրալ միկրոսխեմայի վկայագիրը լրացնելը

127. Ինտեգրալ միկրոսխեմայի (ԻՄՏ) վկայագրի ձևաթուղթը (հավելված 12) լրացվում է բաժնի կողմից՝ գրանցամատյանի տվյալների հիման վրա և ստորագրվում է գործակալության պետի կողմից: Գործակալության պետի ստորագրությունը հաստատվում է գործակալության կնիքով։

128. Վկայագրի ձևաթուղթը լրացնելիս՝

1) «օրենքի համաձայն տվեց» բառերից հետո լրացվում է ԻՄՏ-ի անվանումը (54)

2) վկայագրի N-ից հետո դրվում է համապատասխան գրանցման համարը (11).

3) «Իրավատեր» բառից հետո նշվում է դրա իրավատիրոջ ազգանունը, անունը (անվանումը) ուղղական հոլովով (73).

4) «հայտի» N-ից հետո նշվում է հայտի գրանցման համարը (21).

5) «ներկայացման թվականը» բառերից հետո նշվում է հայտի ներկայացման թվականը (22).

6) «առաջին օգտագործման թվականը» բառերից հետո նշվում է առաջին օգտագործման թվականը (24).

7) «Գրանցված է պետական գրանցամատյանում» բառերից հետո նշվում է փաստացի գրանցման  թվականը:

129. Վկայագրի կրկնակը տրվում է վկայագրի կորստյան դեպքում՝ իրավատիրոջ դիմումի համաձայն, որին պետք է կցված լինի սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը, կիրառելով սույն կարգի 15-րդ կետում նշված մոտեցումները:

Վկայագրի կրկնակը լրացվում է սույն կարգի 128-րդ կետի համաձայն, ընդ որում, դրա մեջ ներառվում են նախկինում կատարված բոլոր այն գրառումները, որոնք կրկնակը տալու պահին գործում են կամ վավերական են: Վկայագրի ձևաթղթի առաջին էջի վերևի աջ անկյունում կատարվում է (դրոշմվում է) «Կրկնակ» գրառումը:

Գլուխ 18.

Արտոնագրային հավատարմատարների գրանցամատյանի վարումը

130. «Արտոնագրային հավատարմատարների որակավորման և գրանցման կարգի» 6-րդ կետի համաձայն, արտոնագրային հավատարմատարի գրանցման համար տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում արտոնագրային հավատարմատարին  գրանցամատյանում գրանցելու համար իրականացվում են հետևյալ գործողությունները՝

1) որոշվում է գրանցման համարը.

2) գրանցվում (ներմուծվում) են  հավատարմատարին վերաբերող տվյալները.

3) պատրաստվում (լրացվում) է հավատարմատարի գրանցման վկայականը և այն հանձնվում (առաքվում) է հավատարմատարին.

4) լրացվում են վկայականի տրման (առաքման) մասին տեղեկությունները (թվականը և ստացողի կամ հասցեատիրոջ ազգանունը, անունը (անվանումը), առաքման տվյալները):

131. Գրանցման համարը գրանցամատյանի վերջին գրանցման համարին հաջորդող համարն է:

132. Հավատարմատարին գրանցամատյանում գրանցումը ներառում է հետևյալ տեղեկությունների մուտքագրումը՝

հավատարմատարի ազգանունը, անունը, հայրանունը (եթե նշված է դիմումի մեջ).

գրանցման համարը.

գրանցման թվականը.

մասնագիտական գործունեության սահմանափակումները:

Սույն կետի տվյալները հրապարակվում են պաշտոնական տեղեկագրում:

133. Գրանցամատյանի վարման ընթացքում մուտքագրվում են  հետևյալ տեղեկությունները՝

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու մասին.

2) հավատարմատարի անվան, հայրանվան, ազգանվան, հասցեի փոփոխությունների մասին.

3) մասնագիտական սահմանափակումների փոփոխությունների մասին.

4) մասնագիտական գործունեությունը դադարեցնելու մասին:

134. Հավատարմատարի անվան, հայրանվան, ազգանվան, հասցեի փոփոխությունները կատարվում են հավատարմատարի դիմումի համաձայն, որին կից պետք է ներկայացվեն տվյալ փոփոխությունը հավաստող, իրավասու մարմնի կողմից տված փաստաթուղթը և համապատասխան տուրքի վճարման անդորրագիրը:

135. Դիմումը քննարկվում է այն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում: Եթե ներկայացված նյութերը համապատասխանում են սահմանված պահանջներին, ապա տվյալ փոփոխության մասին անհրաժեշտ գրառում է կատարվում գրանցամատյանում:

Եթե ներկայացված նյութերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին, ապա հավատարմատարին հարցում է ուղարկվում՝ ճշգրտված կամ բացակայող փաստաթղթերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ: Այդ ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում, ստացված նյութերը, բացի դիմումից, վերադարձվում են հավատարմատարին:

136. Մասնագիտական սահմանափակումների փոփոխությունները կատարվում են գործակալության որակավորման հանձնաժողովի որոշման հիման վրա, երբ որակավորման համապատասխան քննության հիման վրա հավատարմատարին թույլատրվում է ընդարձակել մասնագիտական գործունեությունը կամ նրան արգելվում է զբաղվել որոշակի օբյեկտների իրավական պահպանության հետ կապված հարցերով:

Մասնագիտական սահմանափակումների փոփոխությունները կարող են կատարվել նաև հավատարմատարի դիմումի համաձայն, երբ նա չի ցանկանում մասնագիտական գործունեություն իրականացնի որևէ օբյեկտով(ներով):

137. Հավատարմատարի մասնագիտական գործունեությունը դադարեցնելու մասին գրառումները կատարվում են հետևյալ դեպքերում՝

1) որակավորման հանձնաժողովի որոշմամբ հավատարմատարին արգելվել է իրականացնել մասնագիտական գործունեություն՝ պայմանավորված որոշակի հանգամանքների փոփոխությամբ.

2) դատարանի որոշմամբ արտոնագրային հավատարմատարը զրկվել է մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից կամ դատապարտվել է տվյալ գործունեությունը շարունակելու հնարավորությունը բացառող պատժի.

3) հավատարմատարը դիմում է ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին.

4) հավատարմատարի մահանալու դեպքում:

138. Ըստ սույն կարգի 129-րդ կետի, գրանցամատյանում գրառումները կատարվում են հետևյալ տեքստերով՝

1) գրանցամատյանում տեղ գտած ակնհայտ և տեխնիկական սխալներն ուղղելու դեպքում՝

«ՈՒղղված է ակնհայտ (տեխնիկական) սխալը (նշվում է ճիշտ գրառումը):

Հիմքը (նշվում է համապատասխան հիմքը և դրա ստացման թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

2) հավատարմատարի անվան, հայրանվան, ազգանվան, հասցեի փոփոխությունների դեպքում՝

«Փոփոխվել է հավատարմատարի ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն:

Հավատարմատար (նշվում է փոփոխված անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն):

Հիմքը՝ հավատարմատարի  (ստացման թվականը) դիմումը: 

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

3) մասնագիտական սահմանափակումների փոփոխությունների դեպքում՝

«Մասնագիտական սահմանափակումները փոփոխվել են   (թվականից):

Նոր մասնագիտական սահմանափակումներն են (նշվում են նոր սահմանափակումները):

Հիմքը՝ գործակալության որակավորման հանձնաժողովի (թվականի) որոշումը (կամ հավատարմատարի (թվականի) դիմումը՝ որոշակի գործունեությունից հրաժարվելու մասին):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝ պաշտ. տեղեկագիր N  , թվականը:».

4) մասնագիտական գործունեությունը դադարեցնելու դեպքում՝

«Հավատարմատարի գործունեությունը դադարեցված է (թվականից):

Հիմքը (նշվում է համապատասխան հիմքը, թվականը):

Գրառումը կատարող անձի անունը և ազգանունը, գրառման թվականը:

Հրապ.՝  պաշտ. տեղեկագիր N  , թվականը:»:

139. Արտոնագրային հավատարմատարների գրանցման և գրանցամատյանում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են պաշտոնական տեղեկագրում:

140. Սույն կարգի 132-րդ կետի համաձայն գրանցամատյան մտցված տվյալների հիման վրա լրացվում և հավատարմատարին է տրվում գրանցման վկայական (հավելված 13):

141. Հավատարմատարի դիմումի հիման վրա տրվում է վկայականի կրկնակ, որի առաջին էջի վերևի աջ անկյունում կատարվում է (դրոշմվում է) «Կրկնակ» գրառումը: