Գլխավոր տեղեկություն
Номер
N 255
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (24.11.1997-21.07.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1997.11.19/4
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата принятия
29.07.1997
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата подписания
29.07.1997
Дата вступления в силу
24.11.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.1998

118.20970052 24.09.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

29 հուլիսի 1997 թ. թիվ 255

 

ԲԱՆԿԵՐԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատում եմ «Բանկերի դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 1997 թ. N 91

 

ԲԱՆԿԵՐԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 18-ի «Բանկերի շահութահարկի վճարման համար եկամուտների և ծախսերի կազմը հաստատելու մասին» թիվ 347 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 319 որոշմամբ կատարված փոփոխություններով և լրացումներով հանդերձ) հավելվածի 57-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Բանկերի դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման» համատեղ կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմին` եռօրյա ժամկետում նշված կարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաստատմանը:

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
_______ Բ. Ասատրյան
19 մարտի 1997 թ.

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի
նախարար
_______ Ա. Դարբինյան
26 հուլիսի 1997 թ.

 

Կ Ա Ր Գ

 

ԲԱՆԿԵՐԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ

 

Սույն կարգը սահմանվում է ի կատարումն ՀՀ կառավարության 1995 թվականի հունիսի 18-ի «Բանկերի շահութահարկի վճարման համար եկամուտների և ծախսերի կազմը հաստատելու մասին» թիվ 347 որոշմամբ հաստատված հավելվածի (ՀՀ կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 319 որոշմամբ կատարված փոփոխություններով և լրացումներով հանդերձ) 57-րդ կետի «բ» ենթակետի:

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում առաջացած դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դրանց դուրսգրման կարգը:

2. Դեբիտորական պարտքը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ չունեցող, ինչպես նաև ֆիզիկական անձանց (դեբիտորների) կողմից բանկին վճարման ենթակա այն պարտքի գումարն է, որն առաջացել է բանկի հետ նրանց ֆինանսատնտեսական փոխհարաբերությունների արդյունքում:

3. Դեբիտորական պարտքերի մեջ չեն ներառվում վարկերի (այդ թվում` միջբանկային վարկերի, դեպոզիտների), արժեթղթերի գծով, ինչպես նաև ֆակտորինգային գործառնությունների իրականացման արդյունքում առաջացած վարկային պահանջների գծով պարտքերը:

4. Սույն կարգում սահմանված ժամկետներն առնչություն չունեն հայցային վաղեմության ժամկետների հետ:

5. Դեբիտորական պարտքը համարվում է ժամկետանց, եթե պայմանագրում նշված ժամկետում այն չի մարվել և, կողմերի համաձայնությամբ, մինչև մարման ժամկետի լրանալը պայմանագրային կարգով չի երկարաձգվել:

Ընդ որում, եթե երկարաձգումների ընդհանուր տևողությունը երկու և ավելի անգամ գերազանցում է պայմանագրով նախատեսված մարման ժամկետը, ապա պարտքը համարվում է ժամկետանց:

Այն դեպքում, երբ կողմերը պայմանագրային կարգով չեն սահմանել պարտքի մարման ժամկետը, պարտքի մարման ժամկետ է համարվում գործառնության (գործարքի, փաստի) կատարման պահին հաջորդող 60-րդ օրը:

Այլ բանկերում բացված թղթակցային հաշիվների մնացորդները համարվում են ժամկետանց դեբիտորական պարտք` հաշվետիրոջ կողմից ներկայացված առաջին պահանջը չբավարարելու պահից հաշված 30-րդ օրը:

Բանկի կողմից տրված երաշխավորագրերի դիմաց նրանից գանձված գումարների գծով առաջացած պարտքը համարվում է ժամկետանց դեբիտորական պարտք` գանձման պահից հաշված 60-րդ օրը, եթե կողմերի միջև կնքված պայմանագրով այլ ժամկետ սահմանված չէ, իսկ բանկի կողմից տրված երաշխավորագիրը չի վերաձևակերպվել որպես վարկ:

6. Դեբիտորական պարտքը ժամկետանց դառնալու 366-րդ օրվանից համարվում է անհուսալի:

Բանկի կողմից տրված երաշխավորագրերի դիմաց նրանից գանձված գումարների գծով առաջացած ժամկետանց դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի` ժամկետանց դառնալու պահից 120-րդ օրը:

Դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի (անկախ ժամկետանց օրերի թվից) նաև այն դեպքում, երբ պարտապանն օրենսդրությամբ սահմանված կարգով սնանկ է ճանաչվել կամ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացվել է պարտքի մարման անհնարինությունը:

7. Սույն կարգի 6-րդ կետի համաձայն անհուսալի դեբիտորական պարտքերը հաշվեկշռից ենթակա են դուրսգրման բանկի ֆինանսական արդյունքներով, ընդ որում`

ա) մինչև 1997 թվականի մայիսի 1-ը ժամկետանց դարձած դեբիտորական պարտքերն անհուսալի դառնալու դեպքում համամասնորեն դուրս են գրվում ամեն ամիս` մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը.

բ) 1997 թվականի մայիսի 1-ից հետո առաջացած դեբիտորական պարտքերը ենթակա են դուրսգրման բանկի հաշվեկշռից` անհուսալի դառնալու օրվանից մինչև տվյալ ամսվա վերջին օրը:

8. Հաշվեկշռից դուրս գրված դեբիտորական պարտքերը բանկը հաշվառում է հետհաշվեկշռի 9-րդ բաժնում նոր բացվող «Հաշվեկշռից դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքեր» 9965 հաշվում:

9. Պարտապանի անվճարունակության հետևանքով հաշվեկշռից անհուսալի պարտքի դուրսգրումը չի համարվում պարտքի անվավեր ճանաչում:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության կողմից
24.09.1997թ.
Պետական գրանցման թիվ 20970052