Գլխավոր տեղեկություն
Номер
N 229
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (30.10.2000-13.12.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2000.10.20/14(56)
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Дата принятия
11.09.2000
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата подписания
11.09.2000
Дата вступления в силу
30.10.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.12.2012

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

11.09.2000 թ.

N 229

ք. Երևան

ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԳՈՎԱԶԴԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1-ին կետի գ) ենթակետով սահմանված վիճակախաղի գովազդի հրապարակման և դրա բովանդակությունը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելը ապահովելու նպատակով`

Հրամայում եմ`

1. Սահմանել, որ.

ա) վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղի գովազդի բովանդակությունը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում երկու օրինակից` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած ձևով.

բ) վիճակախաղի կանոնակարգի` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված գովազդի բովանդակության վրա ազդող փոփոխությունների դեպքում կազմակերպիչը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատման նշված փոփոխությունները ներկայացնելու հետ միաժամանակ ներկայացնում է գովազդի համապատասխանաբար փոփոխված տեքստը:

2. Հաստատել վիճակախաղի կազմակերպչի կողմից վիճակախաղի գովազդի բովանդակությունը համաձայնեցմանը ներկայացման ձևը (կցվում է):

Նախարար

Լ. Բարխուդարյան

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի
2000 թ. սեպտեմբերի 11-ի
N 229 հրամանով

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության հետ
11.09.2000 թ.
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի տեղակալ`
_______________

Վիճակախաղի գովազդի բովանդակությունը ներկայացնողի`

անվանումը _________________________________________________

կազմակերպական-իրավական ձևը ___________________________________

վիճակախաղի անվանումը ________________________________________

վիճակախաղի տեսակը __________________________________________

իրավաբանական անձի գտնվելու վայրը ________________________________

հեռախոս __________________________________________________

Ստորև Ձեր համաձայնեցմանն ենք ներկայացնում

վիճակախաղի գովազդի բովանդակությունը`

________________________________________________________

___________________________________________________________

________________________

ստորագրությունը            

 _____  ____________ 2000 թ.

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
26 սեպտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 11800087