Գլխավոր տեղեկություն
Номер
N 635-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.11.2003-25.03.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2003.11.03/25(143) Հոդ.400
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
25.07.2003
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
25.07.2003
Дата вступления в силу
13.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.03.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 հոկտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 10003334

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 հուլիսի 2003 թ.
Երևան
N 635-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ, ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշման.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, ստոմատոլոգիական կաբինետների գործունեության համար անհրաժեշտ անհետաձգելի բժշկական օգնության դեղամիջոցների և նյութերի ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Նախարար՝

Ն. Դավիդյան

 

 

Հավելված N 1
ՀՀ առողջապահության նախարարի
2003 թվականի հուլիսի 25-ի N 635 հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, ստոմատոլոգիական կաբինետների գործունեության համար անհրաժեշտ անհետաձգելի բժշկական օգնության դեղամիջոցների և նյութերի

1. բերանբացիչ-1 հատ

2. լեզվաբռնիչ-1 հատ

3. ադրենալին 1 % , 1,0 միլիլիտրանոց-10 սրվակ

4. կորդիամին 25 % 2,0 միլիլիտրանոց-10 սրվակ

5. դիմեդրոլ 1 % 1,0 միլիլիտրանոց-10 սրվակ

6. անալգին 50 % 1,0 միլիլիտրանոց-10 սրվակ

7. պրեդնիզոլոն 30 միլիգրամանոց, 1,0 միլիլիտրանոց-10 սրվակ

8. անուշադրի սպիրտ-1 ֆլակոն

9. էուֆիլին 2,4% 5,0 միլիլիտրանոց-10 սրվակ

10. դիբազոլ 1% 1,0 միլիլիտրանոց-10 սրվակ

11. ստրոֆանտին-Կ 0,0025% 1,0 միլիլիտրանոց-10 սրվակ

12. ֆիզ. լուծույթ 0,9 % 500,0 միլիլիտրանոց-2 ֆլակոն

13. գլյուկոզա 0,5 % 500,0 միլիլիտրանոց-2 ֆլակոն

14. ինսուլին-2 սրվակ

15. նիտրոգլիցերին 0, 001 N 40-1 տուփ

16. էթիլային սպիրտ 96 %-1000 միլիլիտրանոց-1 ֆլակոն

17. ներարկիչներ-10 և 20 միլիլիտրանոց-50 հատ

18. ձգալարան-1 հատ

19. յոդի լուծույթ 5 %-1000 միլիլիտրանոց-1 ֆլակոն

20. վալիդոլ 0,006 N 10-2 տուփ

21. մկրատ-1 հատ

22. վիրադանակ-1 հատ