Գլխավոր տեղեկություն
Номер
N 187
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (11.09.1998-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 1998.09.01/11(17)
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Дата принятия
19.06.1998
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата подписания
19.06.1998
Дата вступления в силу
11.09.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

19.06.1998 թ.
ք. Երևան

N 187

 

ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հունվարի 7-ի «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 3 որոշման պահանջներից`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Բրոքերային գործունեության օրինակելի կանոնակարգը» (կցվում է):

 

Նախարար

Է. Սանդոյան

 

Հաստատված է
(հայտատուի լրիվ անվանումը,
ստորագրությունը և/կամ կնիքը)
___ ______________199  թ.

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 1998 թ-ի
 _____ _________
թիվ _______ հրամանով

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է _____________________________________________

(ձեռնարկության (այդ թվում բաժնետիրական ընկերության) անվանումը,

______________________________________________________________

 անհատ ձեռներեցի Ա. Ա. Հ.)


կողմից (այսուհետև` բրոքեր) արժեթղթերի շուկայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված բրոքերային գործունեության իրականացման կանոնակարգը:

2. Բրոքերն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ օրենսդրության և սույն կանոնակարգի հիման վրա:

3. ՀՀ օրենսդրության և սույն կանոնակարգի խախտման համար բրոքերը պատասխանատվություն է կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԵՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Բրոքերի գործառնությունները իրականացվում են արժեթղթերի շուկայում` արժեթղթերով քաղաքացիաիրավական գործարքների կնքմանը և կատարմանը նպաստող գործունեություն ծավալելու նպատակով:

5. Բրոքերն իրականացնում է հետևյալ գործառնությունները`

ա) արժեթղթերի առուծախ այլ անձի (այսուհետև` հաճախորդ) անունից և հաշվին,

բ) արժեթղթերի առուծախ` իր անունից և հաճախորդի հաշվին:

6. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հաճախորդների այն դրամական միջոցների պահպանումը և օգտագործումը, որոնք պետք է նպատակաուղղվեն արժեթղթերում ներդրումներ կատարելու համար կամ գոյացել են արժեթղթերի վաճառքից, եթե դա նախատեսված է հաճախորդի հետ կնքված պայմանագրով:

Բրոքերը կարող է իրականացնել նաև գործող օրենսդրությանը համապատասխան այլ ֆինանսական գործառնություններ և գործարքներ կապված բրոքերային գործունեության հետ:

7. Սույն կանոնակարգի 4-րդ կետի գործառնությունները իրականացնելիս բրոքերը բացում և վարում է գործարքների, ինչպես նաև հաճախորդների հայտերի գրանցամատյաններ:

8. Գործարքների գրանցամատյանը ներառում է.

ա) գործարքի կնքման ամսաթիվը,

բ) գործարքի առարկա հանդիսացող արժեթղթերի քանակը, տեսակը, արժեքը,

գ) գործարքի ընդհանուր գումարը,

դ) գործարքի կատարման ամսաթիվը:

Գործարքների գրանցամատյանը կարվում և ստորագրվում է (կցվում է) բրոքերի կողմից:

9. Հաճախորդների հայտերի գրանցամատյանը ներառում է.

ա) հաճախորդի հետ կնքված պայմանագրի համարը, ամսաթիվը,

բ) հաճախորդի հայտերի քանակը` ժամանակագրային կարգով,

գ) հաճախորդի հայտերում նշված արժեթղթերի քանակը, տեսակը, արժեքը,

դ) հաճախորդի հայտերում նշված արժեթղթերի գինը,

ե) հաճախորդի հանձնարարականի կատարման ամսաթիվը:

10. Սույն կանոնակարգի 4-րդ կետում նշված գործունեությունն իրականացնելիս բրոքերն իրավունք ունի`

ա) օրենսդրական ակտերի պահանջներին համապատասխան կնքել արժեթղթերով քաղաքացիաիրավական պայմանագրեր,

բ) գործող օրենսդրությանը համաձայն իրականացնել բրոքերային գործունեությանը վերաբերող այլ ֆինանսական գործառնություններ:

 

III. ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

11. Սույն կարգի 4-րդ կետում նշված գործառնությունները, ինչպես նաև բրոքերի և հաճախորդի փոխհարաբերությունները կարգավորվում են (ՀՀ օրենսդրության և սույն կանոնակարգին համապատասխան բրոքերի և հաճախորդի միջև կնքված) կոմիսիայի կամ հանձնարարության պայմանագրերով (այսուհետև` պայմանագիր):

12. Հաճախորդի կողմից, պայմանագրի համաձայն բրոքերին տրվող հանձնարարականները ներառում են հետևյալ հրամանները*:

13. Պայմանագիրը ներառում է`

ա) պայմանագրի առարկան,

բ) կողմերի իրավունքները և պարտականությունները,

գ) վճարման կարգը,

դ) արժեթղթերի հաշվարկման և փոխանցման կարգը,

ե) վեճերի լուծման կարգը, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ այլ պայմաններ,

զ) կողմերի միջև կապի իրականացման կարգը,

է) պայմանագրի գործունեության ժամկետը,

ը) կողմերի վավերապայմանները,

թ) ՀՀ օրենսդրությամբ և կողմերի համաձայնությամբ այլ պայմաններ:

14. Հաճախորդի հետ կնքված պայմանագրի համաձայն` սահմանված ժամկետներում, բրոքերը հաճախորդին ներկայացնում է հաշվետվություն` պայմանագրի (հանձնարարականի) կատարման ընթացքի մասին, քաղվածք դրամական միջոցների և արժեթղթերի շարժի վերաբերյալ` ըստ հաճախորդի հաշվառման հաշիվների, ինչպես նաև այլ փաստաթղթեր` կապված հաճախորդի հանձնարարականի և նրա հետ կնքված պայմանագրի կատարման հետ:

15. Հաճախորդը, հաշվետվության առնչությամբ տարաձայնություններ ունենալու դեպքում, հայտնում է այդ մասին բրոքերին, որը, հաճախորդի հետ կնքված պայմանագրով սահմանված ժամկետներում, պարտավոր է ձեռնարկել միջոցներ ծագած տարաձայնությունները վերացնելու ուղղությամբ:

16. Հաճախորդի միջոցների օգտագործումից ստացված շահույթը բրոքերը, համաձայն պայմանագրի, պետք է փոխանցի հաճախորդին: Բրոքերը ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնակարգի համաձայն իրականացնում է հաճախորդի դրամական միջոցների հիմնավորված հաշվառում, որոնք պայմանագրի համաձայն նախատեսված են արժեթղթերում ներդրումներ կատարելու համար կամ այն դրամական միջոցների, որոնք գոյացել են արժեթղթերի վաճառքից:

17. Հաճախորդի հետ կնքված պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման ժամանակ, որը ընդգրկում է նաև առևտրային գաղտնիքի պահպանման պայմանը, բրոքերը ձեռնարկում է բոլոր միջոցառումները հաճախորդի անվանման, նրա վճարման ռեկվիզիտների, պայմանագրի պարտավորությունների կատարման հետ կապված այլ տեղեկատվության գաղտնիությունը ապահովելու համար, բացառությամբ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով լիազորված պետական մարմիններին ներկայացվող տեղեկատվության:

18. Բրոքերը հաճախորդին պետք է փոխհատուցի այն վնասները, որոնք առաջանում են.

ա) պայմանագրով սահմանված պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով,

բ) պայմանագրով սահմանված կարգով հաճախորդի պահանջով հաճախորդի դրամական միջոցների ոչ ժամանակին վերադարձնելու հետևանքով,

գ) բրոքերի և հաճախորդի միջև առաջացած տարաձայնությունների մասին հաճախորդին ոչ ժամանակին տեղյակ պահելու հետևանքով,

դ) առևտրային գաղտնիքի և հաճախորդի այլ իրավունքների և շահերի խախտումների դեպքերում:

 

IV. ԲՐՈՔԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

19. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պայմանագիրը կարող է նախատեսել բրոքերի հետևյալ իրավունքներն ու պարտավորությունները.

ա) պահպանել այն դրամական միջոցները, որոնք նախատեսված են արժեթղթերում ներդրումներ կատարելու համար,

բ) պահպանել դրամական միջոցները, որոնք գոյացել են արժեթղթերի վաճառքից,

գ) օրենսդրական և նորմատիվ ակտերի պահանջներին համաձայն կնքել արժեթղթերի առուծախի պայմանագրեր,

ե) իրականացնել գործող օրենսդրությանը համաձայն բրոքերային գործունեությանը վերաբերող այլ ֆինանսական գործառնություններ:

20. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով բրոքերն իր գործունեությունը կարող է համատեղել գործունեության այլ տեսակների հետ:

21. Բրոքերը պարտավոր է ապահովել`

ա) հաճախորդի համար անհրաժեշտ տեղեկատվական դաշտ, որը իր մեջ կընդգրկի տեղեկություններ առկա ռիսկի վերաբերյալ,

բ) իր կողմից արժեթղթերով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,

գ) տարաձայնությունների առկայության դեպքում հաճախորդներին դրանց մասին տեղեկացում և հաճախորդի օգտին այն լուծելու բոլոր անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկում,

դ) հաճախորդների հանձնարարականների կատարում` ըստ դրանց ստացման հաջորդականության,

ե) հաճախորդների արժեթղթերի պահպանում և առանձին հաշվառում,

զ) հաճախորդների արժեթղթերի և դրամական միջոցների անվտանգությունը, սեփական կապիտալի նվազագույն չափի նկատմամբ պահանջները,

է) լիազորված պետական կառավարման մարմնին հաշվետվությունների ներկայացում նրա կողմից սահմանված ձևերով և ժամկետներում:

22. Բրոքերային գործունեության հաշվապահական հաշվառումը և փաստաթղթաշրջանառությունը իրականացվում են ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան:

 

V. ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

 

23. Բրոքերը չի կարող գործարքներ կատարել արժեթղթերով, որոնց շրջանառությունը ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև թողարկողի կողմից սահմանված կարգով արգելված կամ սահմանափակված է:

24. ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև թողարկողի կողմից սահմանված կարգով արգելված կամ սահմանափակված արժեթղթերով գործարքներ բրոքերը կարող է իրականացնել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

25. Արժեթղթերի շուկայում գործունեության մի քանի տեսակներ համատեղելու դեպքում բրոքերային գործունեությամբ զբաղվող անձանց սեփական կապիտալի չափը որոշվում է նրանց կողմից կատարվող այն գործունեության պահանջի համաձայն, ըստ որի նախատեսված է սեփական կապիտալի առավելագույն սահմանը:

 

VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

25. Բրոքերային գործունեությամբ զբաղվող անձանց սեփական կապիտալի չափը պետք է համապատասխանի լիազորված պետական մարմնի կողմից սահմանված պահանջներին` նրանց կողմից համապատասխան գործունեության իրականացման ամբողջ ժամանակահատվածում:

__________

* Նշել բրոքերային գործունեության իրականացման ընթացքում հաճախորդի կողմից տրվող հրամանները

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
21.07.1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 209800153