Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 629
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (26.09.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ հարկային տեսչություն
Дата принятия
09.09.1996
Дата подписания
09.09.1996
Дата вступления в силу
26.09.1996

Հաստատված է`
ՀՀ հարկային տեսչության
09.09.1996 թ.
թիվ 629 հրամանով

Համաձայնեցված է`
ՀՀ ֆինանսների նախարարության հետ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույն հրահանգը մշակված է համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածի և նպատակ ունի պարզաբանել շահութահարկի հաշվարկմանը և վճարմանը վերաբերվող առանձին հարցեր:

1. Եթե ներքին (կամերալ) ստուգմամբ պարզվում է, որ աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նորմավորվող մեծությանը գերազանցող գումարը ճիշտ չի հաշվարկվել, ապա բյուջե է գանձվում այդ գումարից հասանելիք շահութահարկի գումարը և տույժ ուշացումով մուտք եղած օրերի համար:

Այն դեպքում, երբ արտաքին ստուգմամբ կպարզվի, որ աշխատողների միջին ցուցակային թվի կամ հաշվարկված աշխատավարձի ոչ ճիշտ արտացոլման հետևանքով փոխվում է աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նորմավորվող մեծությանը գերազանցող գումարը, ապա բյուջե է գանձվում այդ գումարից հասանելիք շահութահարկի գումարը և տուգանք նույն գումարի չափով` հաշվարկելով նաև տույժ շահութահարկի ուշացումով մուտքերի համար:

2. Շահութահարկի արտոնությունից օգտվող ձեռնարկություններում հաշվապահական հաշվեկշիռների, հաշվետվությունների հիման վրա կատարված հաշվային ստուգմամբ վնասն անհիմն ձևով ավելի ցույց տալու փաստեր բացահայտելիս նույնպես չեն կիրառվում «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 32-րդ կետում նշված ֆինանսական պատժամիջոցները, բացառությամբ այն դեպքերի, երբ շահույթի փոխարեն հաշվետվությամբ ցույց է տրվել վնաս: Ընդ որում նման դեպքերում թաքնված շահույթ պետք է դիտել ստուգմամբ հայտնաբերված հարկման ենթակա շահույթի գումարը:

Բոլոր դեպքերում` և շահութահարկի արտոնությունից օգտվող, և փաստացի վնասով աշխատող ձեռնարկություններում նման փաստեր բացահայտելիս կիրառվում են հաշվառումը ճիշտ չվարելու և աղավաղված տվյալներ ներկայացնելու համար սահմանված պատժամիջոցները:

 

քաղ. Երևան
թիվ 629

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
26.09.1996թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ
43960052