Գլխավոր տեղեկություն
Номер
N 759-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.12.2004-25.03.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2004.12.15/27(175) Հոդ.374
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
20.07.2004
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
20.07.2004
Дата вступления в силу
25.12.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.03.2005

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

19 նոյեմբերի 2004 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10004314

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 հուլիսի 2004 թ.
ք. Երևան

N 759-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի N 396 որոշման 2-րդ կետի, բժշկական կազմակերպությունների կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման գործընթացն առավել լիարժեք ու արդյունավետ կազմակերպելու նպատակով,

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`

 

1. Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերի ամփոփային ռեեստրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

3. Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի:

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2001 թվականի մարտի 7-ի «Ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված հիվանդանոցային և դիսպանսերային բժշկական կազմակերպությունների կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերին և առանձին հիվանդություններով տառապող անձանց դեղերով ապահովման կարգը հաստատելու մասին» N 128 հրամանը:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

6. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին:

 

Նախարար`

Ն. Դավիդյան

 

 

Հավելված N 1
ՀՀ առողջապահության նախարարի
2004 թ. հուլիսի 20-ի N 759-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի N 396 որոշման համաձայն անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը:

2. Դեղերը տրամադրվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի «Անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 396 որոշմամբ սահմանված բնակչության առանձին (հատուկ) խմբերին:

3. Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող անձանց դեղերով ապահովումն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից իրականացվում է.

3.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» խմբի «Ամբուլատոր-պոլիկլինիկական/ առաջնային բուժօգնության» միջոցների շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տարվա կտրվածքով մեկ բնակչի համար նախատեսվող ֆինանսավորման ծավալում դեղերի համար սահմանված բաղադրամասի հաշվին.

3.2. մարդասիրական օգնության ճանապարհով ստացված դեղերի հաշվին.

3.3. պետության կողմից կենտրոնացված գնումներով ձեռք բերվող և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններին տրամադրվող դեղերի հաշվին.

3.4. կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերի սպառման դեպքում, հիվանդների բուժման շարունակականության և անընդհատության ապահովման նպատակով, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունները իրենց ֆինանսավորման ծավալում դեղերի համար սահմանված բաղադրամասի հաշվին պետք է անվճար ապահովեն կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի ցանկում ընդգրկված դեղերը:

4. Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող սոցիալական խմբերում ընդգրկված անձինք դեղեր ստանալու համար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն են ներկայացնում անձնագիր (երեխաների համար` ծննդյան վկայական) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական խմբին պատկանելությունը հաստատող փաստաթուղթ:

5. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններն անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող անձանց դեղերով ապահովելիս առաջնորդվում են սույն կարգին կից` «Ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում տրվող դեղերի ցանկով» (հավելված 1):

6. Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող անձանց դեղերի հատկացումն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից իրականացվում է բժշկական հիմնավորված ցուցումների դեպքում, ըստ դեղատոմսի, որը տալու իրավունք ունեն տեղամասային թերապևտը, տեղամասային մանկաբույժն ու ընտանեկան բժիշկը, ինչպես նաև տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության նեղ մասնագետները.

6.1 Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերը դուրս են գրվում ՀՀ կառավարության 14.08.2001 թ. «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասին» N 759 որոշմամբ հաստատված դեղատոմսային ձևաթղթի վրա.

6.2 Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղատոմս դուրս գրելու ժամանակ բժիշկը դեղատոմսի վրա համապատասխան նշում է կատարում դեղը անվճար կամ զեղչով դուրս գրելու վերաբերյալ (անվճար կամ 50%, 30% զեղչով), ինչպես նաև գրանցում է կատարում հիվանդի ամբուլատոր քարտում` պարտադիր նշելով դեղերի անվանումը, դեղաչափը, դեղատոմսի սերիան և համարը, փաստելով նաև դեղերի անվճար կամ զեղչով լինելը.

6.3 Դեղատոմսերը տրվում են բժշկի անձնական կնիքով ու ստորագրությամբ և ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կնիքով:

Մեկ դեղատոմսի ձևաթերթիկով թույլատրվում է դուրս գրել անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող միայն մեկ դեղ, ընդ որում բժիշկը պետք է նշի դեղի գեներիկ անվանումը:

7. Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների կողմից անվճար կամ զեղչով դուրս գրված դեղատոմսով դեղը բաց է թողնվում ներպոլիկլինիկական դեղատնից (ուղղակի գնմամբ և հատկացմամբ) կամ դեղատնային գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպության հետ համապատասխան պայմանագիր կնքած դեղատնից կամ դեղատնային կրպակից.

7.1 Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղատոմսերը ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից դուրս են գրվում, պահվում են 5 տարի (չհաշված ընթացիկ տարին) և ոչնչացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում դեղատոմսերի դուրս գրման և դեղերի բաց թողման կարգը հաստատելու մասին» N 100 հրամանի,

7.2 Դեղը ստանալիս հիվանդը դեղատոմսի հետևի մասում նշում է կատարում դեղի ստացման վերաբերյալ:

8. Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունը դեղատան (կամ դեղատնային կրպակի) ընտրությունը կատարում է իր սպասարկման տարածքում գործող դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներից:

9. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության ղեկավարը ուսումնասիրում է դեղորայքային շուկան և ապահովում է դեղատներից հնարավորինս ցածր գներով դեղորայքի ձեռք բերումը. բնակչի ցանկությամբ դուրս գրված գեներիկ անվանմամբ դեղի փոխարինումը նույն դեղաբանական խմբի համարժեք դեղով կատարվում է դեղատանը, ընդ որում դուրս գրված և դրան փոխարինած դեղի գնային տարբերությունը փոխհատուցում է բնակիչը:

10. Յուրաքանչյուր ամսվա վերջում դեղատան կողմից ամփոփվում է անվճար և զեղչով տրված դեղորայքի փաստացի ծախսը և ամփոփ տվյալները և դեղատոմսերի կրկնօրինակների հետ միասին ներկայացնում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությանը, որի հիման վրա համատեղ կազմվում է «Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրված դեղերի դեղատոմսերի ամփոփային ռեեստրը»` համաձայն սույն կարգին կից հավելված 2-ի:

Ռեեստրը կազմվում է երկու օրինակից, որոնցից մեկը պահվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում, երկրորդը` դեղատանը (կամ դեղատնային կրպակում):

11. Դեղատունը (կամ դեղատնային կրպակը) անվճար կամ արտոնյալ պայմաններով տրված դեղերի դեղատոմսերի վճարման ենթակա հաշիվը ներկայացնում է երեք օրինակից, համապատասխանաբար մեկ օրինակը պահվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում, երկրորդը` դեղատանը (կամ դեղատնային կրպակում), իսկ երրորդը ռեեստրի պատճենի հետ միասին ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից ներկայացվում է ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն` հիվանդներին բաց թողնված դեղերի դիմաց փոխհատուցումն իրականացնելու նպատակով:

12. Դեղատան (կամ դեղատնային կրպակի) կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով տրված դեղերի արժեքի փոխհատուցումն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունն իրականացնում է դեղատան հետ կնքված պայմանագրային գներով: Դեղերի գների փոփոխության դեպքում, դեղատունը ներկայացնում է տեղեկատվություն իրենց հետ պայմանագրեր կնքած բժշկական կազմակերպությունների հետ:

13. Հիվանդությունների որոշակի խմբերի համար պետության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերը հատկացվում են անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական կամ մասնագիտացված հիվանդանոցային և դիսպանսերային բժշկական հաստատություններին` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված բաշխացուցակի:

13.1 Շաքարային և ոչ շաքարային դիաբետով հիվանդներին.

- դեղերը հատկացվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների միջոցով, համաձայն գրանցված դիսպանսեր հիվանդների թվի:

- Մինչև 18 տարեկան երեխաներին հակադիաբետիկ դեղերը հատկացվում են, անկախ բնակավայրից, Երևանի N 2 համալսարանական հիվանդանոցի («Հայք» բժշկական կենտրոն) դիսպանսեր գործառույթներ իրականացնող մանկական էնդոկրինոլոգիական կենտրոնի (գործում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում) և «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կողմից:

13.2 Տուբերկուլյոզով հիվանդներին.

- Երևան քաղաքում` քաղաքային հակատուբերկուլյոզային դիսպանսերի միջոցով:

- Մարզերում` հակատուբերկուլյոզային դիսպանսերների կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կազմում գործող հակատուբերկուլյոզային կաբինետների կողմից` համաձայն նախօրոք կատարված կցումների:

13.3 Հոգեկան հիվանդությունների դեպքում հոգեմետ և հակացնցումային դեղերի բաշխումն իրականացվում է.

- Երևան քաղաքի մեծահասակ բնակչության համար` քաղաքային նյարդահոգեբուժական դիսպանսերի միջոցով (գործում է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմում) մինչև 18 տարեկան երեխաների համար` դիսպանսեր գործառույթներ իրականացնող մանկական նյարդահոգեբուժական կենտրոնի կողմից (գործում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմում):

- Մարզերում` նյարդահոգեբուժական դիսպանսերների կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կազմում գործող նյարդահոգեբուժական կաբինետների կողմից, համաձայն նախօրոք կատարված կցումների, ըստ դիսպանսեր հիվանդների թվի:

13.4 Էպիլեպսիայով հիվանդներին հակացնցումային դեղերը հատկացվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների նյարդաբանական կաբինետների միջոցով`

- մեծահասակ բնակչության համար` «Էրեբունի» բժշկական կենտրոնից,

- մինչև 18 տարեկան երեխաների համար` դիսպանսեր գործառույթներ իրականացնող մանկական նևրոլոգիական կենտրոնի (գործում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմում) և «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կողմից:

13.5 Չարորակ նորագոյացություններով հիվանդների անվճար հակաուռուցքային դեղերով ապահովումն իրականացվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի», «Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի», Գյումրիի և Վանաձորի հակաուռուցքային դիսպանսերների միջոցով:

13.6 Չարորակ նորագոյացություններով հիվանդներին (այդ թվում երեխաներ) անվճար թմրադեղերով ապահովումն իրականացվում է մեծահասակների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ուռուցքաբանների կողմից տրված և տնօրենի կնիքով հաստատված հատուկ դեղատոմսերով.

- Երևան քաղաքում` «Արֆարմացիա» ՓԲԸ թմրադեղերի մասնագիտացված դեղատան կամ թմրադեղեր վաճառելու իրավունք ունեցող մասնագիտացված այլ դեղատան միջոցով:

Մարզերում` թմրադեղերի մանրածախ վաճառքի լիցենզիա ունեցող դեղատներից, համաձայն մարզպետի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցված կցումների:

13.7 Մալարիայով հիվանդներին հակամալարիային դեղերի բաշխումն իրականացվում է տարածքային հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության կենտրոնների միջոցով կամ տեղամասային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից:

13.8 Պարբերական հիվանդությունով տառապող հիվանդներին ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների միջոցով`

- մեծահասակ բնակչության համար` «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից,

- մինչև 18 տարեկան երեխաների համար` «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կողմից:

 

 

Հավելված N 2
ՀՀ առողջապահության նախարարի
2004 թ. հուլիսի 20-ի N 759-Ն հրամանի

 

ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՏՐՎՈՂ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԱՄՓՈՓԱՅԻՆ

ՌԵԵՍՏՐ N ____________

 

2004 թ. _____________ համար

 

Դեղատան անվանումը

____________________

____________________

______________________________________

(ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն)

  1. Դեղատոմսերի քանակը ______________________
  2. Վճարման ենթակա
 

գումարը /մանրածախ գներով ____________________

  (թվերով)

________________________________

  (բառերով)

Տնօրեն` ____________________________________

Հաշվապահ` ____________________________________

Ռեեստրի առաջին օրինակը վճարման հաշվի հետ միասին ստացավ _____________

____________________________________________________________

(պաշտոնը, ազգանունը)

_______________________

(ստորագրություն, ամսաթիվ)

 

 

Հավելված N 3
ՀՀ առողջապահության նախարարի
2004 թ. հուլիսի 20-ի N 759-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ

 

1. Տեղային անզգայացնողներ
Լիդոկային
Lidocaine
տեղային կիրառման դեղաձևեր, 2-4% (հիդրոքլորիդ)
2. Ցավազրկող, տենդամարիչ, ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակահոդատապային դեղեր, ռևմատիկ բարդությունների ժամանակ կիրառվող ձևափոխիչներ
2.1. Ոչ ափիոնային ցավազրկող, տենդամարիչ, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր
Ացետիլսալիցիլաթթու
Acetylsalicylic acid
դեղահատ, 100մգ-500մգ, մոմիկ, 50մգ-150մգ
Դիկլոֆենակ
Diclofenac
դեղահատ, 25մգ (նատրիումական աղ)
Իբուպրոֆեն
Ibuprofen
դեղահատ, 200 մգ, 400 մգ
Պարացետամոլ
Paracetamol
դեղահատ, 100մգ-500մգ, մոմիկ, 100մգ, օշարակ, 125 մգ/5մլ
2.2. Հակահոդատապային դեղեր
Կոլխիցին
Colchicine
դեղահատ, 500մկգ
2.3. Ռևմատիկ բարդությունների ժամանակ կիրառվող ձևափոխիչներ
Ազաթիոպրին
Azathioprine
դեղահատ, 50մգ
Պենիցիլամին
Penicillamine
դեղապատիճ կամ դեղահատ, 250մգ
Սուլֆասալազին
Sulfasalazine
դեղահատ, 500մգ
3. Ալերգիայի, անաֆիլաքսիայի ժամանակ կիրառվող դեղեր
Դեքսամեթազոն
Dexamethazone
լուծույթ ներարկման, 4մգ/մլ (նատրիում ֆոսֆատ)
Դիֆենհիդրամին
Diphenhydramine
դեղահատ, 50մգ, 100մգ, լուծույթ ներարկման, 1%
Հիդրոկորտիզոն
Hydrocortisone
դեղափոշի ներարկման, 100մգ (նատրիում սուկցինատ)
Պրեդնիզոլոն
Prednisolone
դեղահատ, 5մգ, 25մգ
4. Հակացնցումային, հակաէպիլեպսային դեղեր
Դիազեպամ
Diazepam
լուծույթ ներարկման, 5մգ/մլ (ներարկային կամ ուղիղաղիքային)
Կարբամազեպին
Carbamazepine
դեղահատ, 100մգ, 200մգ
Մագնեզիումի սուլֆատ
Magnesium sulfate
լուծույթ ներարկման, 20%, 25%
Վալպրոյաթթու
Valproic Acid
դեղահատ թաղանթապատ, 300մգ, 500մգ
Ֆենոբարբիտալ
Phenobarbital
դեղահատ, 15մգ-100մգ
5. Հակավարակային դեղեր
5.1. Որդամուղ դեղեր
5.1.1 Աղիքային որդամուղներ
Լեվամիզոլ
Levamisole
դեղահատ, 50մգ, 150մգ (հիդրոքլորիդ)
Մեբենդազոլ
Mebendazole
դեղահատ, 100մգ, 500մգ
Պիրանտել
Pyrantel
դեղահատ, 250մգ (էմբոնատ),
դեղակախույթ ներքին ընդունման, 50մգ/մլ (էմբոնատ)
5.2. Հակամանրէային դեղեր
5.2.1. B-լակտամային
Ամպիցիլին
Ampicillin
դեղափոշի ներարկման լուծույթի, 500մգ, 1մգ (նատրիումական աղ)
Ամօքսիցիլին
Amoxicillin
դեղապատիճ կամ դեղահատ 250մգ, 500մգ (ջրազրկված), դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի, 125մգ/5մլ(ջրազրկված)
Ամօքսիցիլին+քլավուլանաթթու
Amօxicillin+Clavulanic Acid
դեղահատ, 500մգ+125մգ
Բենզիլպենիցիլին
Benzylpenicillin
դեղափոշի ներարկման լուծույթի, 600մգ(=1մլն ՄՄ), 3գ (=5մլն ՄՄ) (նատրիումական կամ կալիումական աղ)
Պրոկային բենզիլպենիցիլին
Procaine Benzylpenicillin
դեղափոշի ներարկման լուծույթի, 1գ (=1մլն ՄՄ), 3գ (=3մլն ՄՄ)
Ցեֆազոլին
Cefazolin
դեղափոշի ներարկման լուծույթի, 0.25մգ, 0.5մգ, 1գ, 2գ  
Ցեֆտազիդիմ
Ceftazidime
դեղափոշի ներարկման լուծույթի, 500մգ, 1գ (պենտահիդրադ)
Ցեֆտրիաքսոն
Ceftriaxone
դեղափոշի ներարկման լուծույթի, 250մգ (նատրիումական աղ)
Ֆենօքսիմեթիլ-պենիցիլին
Phenoxymethylpenicillin
դեղահատ, 250մգ (կալիումական աղ), օշարակ 750000 ՄՄ/5մլ (կալիումական աղ)
5.2.2. Այլ հակամանրէային դեղեր
Դօքսիցիկլին
Doxycycline
դեղապատիճ կամ կամ դեղահատ, 100մգ (հիդրոքլորիդ)
Էրիթրոմիցին
Erythromycin
դեղապատիճ կամ դեղահատ, 250մգ (ստեարատ կամ էթիլ սուկցինատ), գրանուլներ ներքին ընդունման դեղակախույթի 125մգ/5մլ
Մետրոնիդազոլ
Metronidazole
դեղահատ, 200մգ-500մգ,
լուծույթ ներարկման, 0.5%,
մոմիկ, 500մգ, 1գ
Սուլֆամեթօքսազոլ+տրիմեթոպրիմ
Sulfamethoxazol+trimethoprim
դեղահատ, 100մգ+20մգ, 400մգ+80մգ,
դեղակախույթ ներքին ընդունման, 200մգ+40մգ/5մլ  
Տետրացիկլին
Tetracycline
դեղապատիճ կամ դեղահատ, 250մգ (հիդրոքլորիդ)
Ցիպրոֆլօքսացին
Ciprofloxacin
դեղահատ, 250մգ (հիդրոքլորիդ)
Քլորամֆենիկոլ
Chloramphenicol
դեղապատիճ կամ դեղահատ, 250մգ (հիդրոքլորիդ)
5.2.3. Հակապալարախտային դեղեր
Էթամբուտոլ
Etambutol
դեղահատ, 100մգ-400մգ (հիդրոքլորիդ)
Իզոնիազիդ
Isoniazid
դեղահատ, 100մգ-300մգ
Պիրազինամիդ
Pyrazinamide
դեղահատ, 500մգ
Ռիֆամպիցին
Rifampicin
դեղապատիճ կամ դեղահատ, 150մգ, 300մգ
Ստրեպտոմիցին
Streptomycin
դեղափոշի ներարկման լուծույթի, 1գ (սուլֆատ)
Իզոնիազիդ+ռիֆամպիցին
Isoniazid+Rifampicin
դեղահատ, 300մգ+450մգ, 112.5մգ+225մգ
Իզոնիազիդ+ռիֆամպիցին+ պիրազինամիդ
Isoniazid+Rifampicin+ Pyrazinamide
դեղահատ, 300մգ+450մգ+750մգ
Իզոնիազիդ+ռիֆամպիցին+ պիրազինամիդ+էթամբուտոլ
Isoniazid+Rifampicin+ Pyrazinamide+Ethambutol
դեղահատ, 300մգ+450մգ+750մգ+800մգ
Բազմադեղակայուն պալարախտի դեպքում կիրառվող երկրորդական ընտրության դեղեր
Ամիկացին
Amikacin
դեղափոշի ներարկման լուծույթի, 250մգ, 1000մգ,
լուծույթ ներարկման, 250մգ/մլ
Պ-ամինոսալիցիլաթթու
P-aminosalicylic acid
դեղահատ, 500մգ
Կապրեոմիցին
Capreomycin
դեղափոշի ներարկման լուծույթի, 1000մգ
Ցիպրոֆլօքսացին
Ciprofloxacin
դեղահատ, 250մգ, 500մգ
Ցիկլոսերին
Cycloserine
դեղահատ կամ դեղապատիճ, 250մգ
Էթիոնամիդ
Ethionamide
դեղահատ, 125մգ, 250մգ
Կանամիցին
Kanamycin
դեղափոշի ներարկման լուծույթի, 1000մգ
Լևոֆլօքսացին
Levofloxacin
դեղահատ, 250մգ, 500մգ
Օֆլօքսացին
Ofloxacin
դեղահատ, 200մգ, 400մգ
5.3. Հակասնկային դեղեր
Գրիզեոֆուլվին
Griseofulvin
դեղապատիճ կամ դեղահատ, 125մգ, 250մգ
Նիստատին
Nystatin
դեղահատ, 10000 ՄՄ, 50000 ՄՄ,
հեշտոցամոմ, 100000 ՄՄ,
քսուք, 100000 ՄՄ/1գ
Ֆլյուկոնազոլ
Fluconazole
դեղապատիճ, 50մգ; լուծույթ ներարկման, 2մգ/մլ
5.4. Մակաբուծասպան դեղեր
5.4.1. Հակաամեոբային դեղեր
Մետրոնիդազոլ
Metronidazole

դեղահատ, 200մգ-500մգ,
լուծույթ ներարկման, 5մգ/մլ,
դեղակախույթ ներքին ընդունման, 200 մգ/մլ (բենզոատ)

5.4.2. Հակալեյշմանիոզային դեղեր
Մեգլումին անտիմոնիատ
Meglumine antimoniate
լուծույթ ներարկման, 30% (հավասարազոր է մոտ 8,5% անտիմոնին)
5.4.3. Հակամալարիային դեղեր
Քինին
Quinine
դեղահատ, 300մգ, լուծույթ ներարկման, 300մգ/մլ
Քլորոքվին
Chloroquine
դեղահատ, 250մգ (ֆոսֆատ կամ սուլֆատ),
լուծույթ ներարկման, 50մգ/մլ (հիդրոքլորիդ, ֆոսֆատ կամ սուլֆատ)
Պրիմաքվին
Primaquine
դեղահատ, 7.5մգ, 15մգ (դիֆոսֆատ)
Կանխարգելման համար
Դօքսիցիկլին
Doxycyline
դեղապատիճ կամ դեղահատ, 100մգ
Մեֆլոքվին
Mefloquine
դեղահատ, 250մգ
Պրոքվանիլ
Proquanil
դեղահատ, 100մգ (հիդրոքլորիդ), (միայն քլորոքվինի համակցությամբ)
Քլորոքվին
Chloroquine
դեղահատ, 250մգ (ֆոսֆատ կամ սուլֆատ)
5.5. Հակավիրուսային դեղեր
5.5.1. Հակահերպեսային դեղեր
Ացիկլովիր
Acyclovir
դեղահատ, 200մգ
5.6. Միջատասպան միջոցներ
Դիէթիլտոլուամիդ
Diethyltoluamide
լուծույթ տեղային օգտագործման, 50%, 75%
6. Հակամիգրենային դեղեր
6.1. Սուր նոպայի բուժման համար կիրառվող դեղեր
Էրգոտամին
Ergotamine
դեղահատ, 1մգ (տարտրատ)
Պարացետամոլ
Paracetamol
դեղահատ, 300մգ-500մգ
6.2. Կանխարգելման համար կիրառվող դեղեր
Պրոպրանոլոլ
Propranolol
դեղահատ, 10մգ-40մգ (հիդրոքլորիդ)
7. Հակապարկինսոնային դեղեր
Լեվոդոպա+կարբիդոպա
Levodopa+Carbidօpa
դեղահատ, 250մգ+25մգ
Տրիհեքսիֆենիդիլ
Trihexyphenidyl
դեղահատ, 2մգ (հիդրոքլորիդ)
8. Արյան վրա ազդող դեղեր
8.1. Հակասակավարյունային դեղեր
Երկաթի աղեր
Ferrous salt
դեղահատ, 100մգ,
լուծույթ ներքին ընդունման, 10մգ/մլ (սուլֆատ)
Ֆոլաթթու
Folic Acid
դեղահատ, 1մգ, 5մգ, լուծույթ ներարկման, 1մգ/մլ (նատրիումական աղ)
Ցիանոկոբալամին
Cyanocobalamin
լուծույթ ներարկման, 200մկգ/մլ, 500մկգ/մլ
8.2. Մակարդելիության վրա ազդող դեղեր
Հեպարին նատրիում
Heparin sodium
լուծույթ ներարկման, 1000 ՄՄ/մլ, 5000 ՄՄ/մլ, 20000 ՄՄ/մլ
Ֆիտոմենադոին
Phytomenadione
լուծույթ ներարկման, 10մգ/մլ
Պրոտամինի սուլֆատ
Protamine sulfate
լուծույթ ներարկման, 10մգ/մլ
9. Սիրտանոթային դեղեր
9.1. Հեղձուկամարիչներ
Ատենոլոլ
Atenolol
դեղահատ, 50մգ, 100մգ
Գլիցերիլ տրինիտրատ
Glyceryl Trinitrate
դեղահատ, 0.5մգ (ենթալեզվային)
Իզոսորբիդի դինիտրատ
Isosorbide Dinitrate
դեղահատ, 5մգ, 10մգ, 20մգ (ենթալեզվային)
Վերապամիլ
Verapamil
դեղահատ, 40մգ, 80մգ (հիդրոքլորիդ)
9.2. Ռիթմակարգավորիչներ
Ատենոլոլ
Atenolol
դեղահատ, 50մգ, 100մգ
Դիգօքսին
Digoxin
դեղահատ, 62.5մկգ, 250մկգ,
լուծույթ ներքին ընդունման, 50մկգ/մլ,
լուծույթ ներարկման, 250մկգ/մլ
Էպինեֆրին
Epinephrine
լուծույթ ներարկման, 1մկգ/մլ (հիդրոքլորիդ)
Լիդոկային
Lidocaine
լուծույթ ներարկման, 20մգ/մլ (հիդրոքլորիդ)
Վերապամիլ
Verapamil
դեղահատ, 40մգ, 80մգ (հիդրոքլորիդ),
լուծույթ ներարկման, 2.5մգ/մլ (հիդրոքլորիդ)
Պրոկայինամիդ
Procainamide
դեղահատ, 250մգ, 500մգ (հիդրոքլորիդ),
լուծույթ ներարկման, 100մգ/մլ (հիդրոքլորիդ)
9.3. Հակագերճնշումային դեղեր
Ատենոլոլ
Atenolol
դեղահատ, 50մգ, 100մգ
Էնալապրիլ
Enalapril
դեղահատ, 2.5մգ
Հիդրոքլորոթիազիդ
Hydrochlorothiazide
25մգ դեղահատ
Մեթիլդոպա
Methyldopa
դեղահատ, 250մգ (միայն հղիների գերճնշումը կարգավորելու համար)
Նիֆեդիպին
Nifedipine
դեղապատիճ կամ դեղահատ, դանդաղ ձերբազատվող, 10մգ
9.4. Սրտային անբավարարության ժամանակ կիրառվող դեղեր
Դիգօքսին
Digoxin
դեղահատ, 62.5մկգ, 250մկգ,
լուծույթ ներքին ընդունման, 50մկգ/մլ,
լուծույթ ներարկման, 250մկգ/մլ
Էնալապրիլ
Enalapril
դեղահատ, 2.5մգ
Հիդրոքլորոթիազիդ
Hydrochlorothiazide
դեղահատ, 25մգ
9.5. Հակաթրոմբային դեղեր
10. Մաշկային հիվանդությունների դեպքում կիրառվող դեղեր (տեղային)
10.1. Հակասնկային դեղեր
Բենզոյաթթու+սալիցիլաթթու
Benzoic Acid+Salicylic Acid
քսուք կամ նրբաքսուք, 6%+3%
Միկոնազոլ
Miconazole
քսուք կամ նրբաքսուք, 2% (նիտրատ)
Նիստատին
Nystatin
քսուք, 100000 ՄՄ/գ
10.2. Հակավարակային դեղեր
Ադամանդյա կանաչ
Brilliant green
լուծույթ սպիրտային, 1%, 2%
Նեոմիցին+բացիտրացին
Neomycin+Bacitracin
քսուք, 5մգ նեոմիցին սուլֆատ+500 ՄՄ բացիտրացին ցինկ/գ
Կալիումի պերմանգանատ
Potassium permanganate
լուծույթ ջրային, 1:10000
Արծաթի սուլֆադիազին
Silver Sulfadiazine
նրբաքսուք, 1%
10.3. Հակաբորբոքային դեղեր, քորամարիչներ
Բետամեթազոն
Betamethasone
քսուք կամ նրբաքսուք, 0.1% (վալերատ)
Հիդրոկորտիզոն
Hydrocortisone
քսուք կամ նրբաքսուք, 1% (ացետատ)
10.4. Տտպող դեղեր
Ալյումինիումի ացետատ
Aluminium Acetate
լուծույթ նոսրացման համար, 13%
10.5. Մաշկաբջիջների տարբերակման, բազմացման վրա ազդող դեղեր
Բենզոիլ պերօքսիդ
Benzoyl peroxide
լոսյոն կամ նրբաքսուք, 5%
Դիթրանոլ
Dithranol
քսուք, 0.1%-2%
Սալիցիլաթթու
Salicylic acid
լուծույթ, 1%, 2%, 5%
10.6. Հակաքոսային ու հակաոջլային դեղեր
Բենզիլ բենզոատ
Benzyl Benzoate
լոսյոն, 25%,
կիթ (էմուլսիա), 20%
Պերմեթրին
Permethrin
նրբաքսուք 1%, 5%,
լոսյոն 1%
11. Միզամուղներ
Ֆուրոսեմիդ
Furosemide
դեղահատ, 40մգ, լուծույթ ներարկման, 10մգ/մլ
Հիդրոքլորոթիազիդ
Hydrochlorothiazide
դեղահատ, 25մգ, 50մգ
Մանիտոլ
Mannitol
լուծույթ ներարկման, 10%, 20%
Սպիրոնոլակտոն
Spironolactone
դեղահատ, 25մգ
12. Ստամոքսաղիքային դեղեր
12.1. Թթվամարիչներ, այլ հակախոցային դեղեր

Ալյումինիումի հիդրօքսիդ+
մագնեզիումի հիդրօքսիդ
Aluminium Hydrօxide+
Magnesium Hydroxide

դեղահատ, 400մգ+400մգ,
դեղակախույթ ներքին ընդունման, (436մգ+150մգ)/10մլ
Ռանիտիդին
Ranitidine
դեղահատ, 150մգ
Ֆամոտիդին
Famotidine
դեղահատ, 20մգ, 40մգ
Օմեպրազոլ
Omeprazole
դեղահատ, 20մգ
12.2. Հակափսխեցուցիչ դեղեր
Մետոկլոպրամիդ
Metoclopramide
դեղահատ, 10մգ (հիդրոքլորիդ),
լուծույթ ներարկման, 5մգ/մլ (հիդրոքլորիդ)  
Պրոմեթազին
Promethazine
դեղահատ, 10մգ, 25մգ (հիդրոքլորիդ),
բուժահեղուկ կամ օշարակ, 5մգ/5մլ  (հիդրոքլորիդ),
լուծույթ ներարկման, 25մգ/մլ (հիդրոքլորիդ)
12.3. Հակաթութքային դեղեր
Տեղային անզգայացնողներ, տտպող, հակաբորբոքային դեղեր
Local anaesthetic, astringent and antiinflammatory drug
քսուք կամ մոմիկներ
12.4. Հակաբորբոքային դեղեր
Հիդրոկորտիզոն
Hydrocortisone
մոմիկ, 25մգ (ացետատ)
Սուլֆասալազին
Sulfasalazine
դեղահատ, 500մգ
12.5. Հակաջղակծկումային դեղեր
Դրոտավերին
Drotaverine
դեղահատեր, 40մգ,
լուծույթ ներարկման, 2%
12.6. Լուծողական դեղեր
Աճալ
Senna
դեղահատ, 13.5մգ
(կամ ավանդական դեղաձև)
12.7. Փորլուծության ժամանակ օգտագործվող դեղեր
12.7.1. Ներքին ընդունման ջրավերականգնիչ միջոցներ
Ներքին ընդունման ջրավերականգնիչ աղեր
Oral Rehydration Salts
դեղափոշի
12.7.2. Հակափորլուծային դեղեր
Լոպերամիդ
Loperamide
դեղահատ, 2մգ
13. Հորմոններ, այլ ներզատային դեղեր, հակաբեղմնավորիչներ
13.1. Մակերիկամի կեղևային շերտի հորմոններ, դրանց սինթետիկ համակերպեր (տես գլուխ 3)
13.2. Հակաբեղմնավորիչներ
13.2.1. Հորմոնային հակաբեղմնավորիչներ
Էթինիլէստրադիոլ+ լեվոնորգեստրել
Ethinylestradiօl+ Levonorgestrel
դեղահատ, 30մկգ+150մկգ
Էթինիլէստրադիոլ+նորէթիստերոն
Ethinylestradiօl+ Norethisterone
դեղահատ, 35մկգ+1մգ
Լեվոնորգեստրել
Levonorgestrel
դեղահատ, 750մկգ
Նորեթիստերոն Էնանտատ
Norethisterone Enantate
լուծույթ ներարկման յուղային, 200մգ/մլ
Մեդրօքսիպրոգեստերոնի ացետատ
Medroxyprogesterone acetate
լուծույթ ներարկման տևական ազդեցության, 150մգ/մլ
13.3. Առնածիններ
Տեստոստերոն
Testosterone
լուծույթ ներարկման, 200մգ (էնանտատ)
12.4. Էստրոգեններ
Էթինիլէստրադիոլ
Ethinylestradiol
դեղահատ, 50մկգ
12.5. Պրոգեստոգեններ
Նորէթիստերոն
Norethisterone
դեղահատ, 5մգ
12.6. Ինսուլիններ, այլ հակաշաքարախտային միջոցներ
Գլիբենկլամիդ
Glibenclamide
դեղահատ, 5մգ
Ներարկման ինսուլին (լուծվող)
Insuline injection (soluble)
լուծույթ ներարկման, 40 ՄՄ/մլ, 100 ՄՄ/մլ
Ազդեցության միջին տևողությամբ ինսուլին
Intermediate-acting insueine
լուծույթ ներարկման, 40 ՄՄ/մլ, 100 ՄՄ/մլ (ինսուլին ցինկի դեղակախույթ կամ իզոֆան ինսուլին)
Մետֆորմին
Metformin
դեղահատ, 500մգ (հիդրոքլորիդ)
12.7. Վահանագեղձի հորմոններ, հակաթիրոիդային դեղեր
Լեվոթիրօքսին
Levothyroxine
դեղահատ, 50մկգ, 100մկգ (նատրիումական աղ)
Կալիումի յոդիդ
Potassium iodide
դեղահատ, 100մգ
Թիամազոլ
Thiamazole
դեղահատ, 5մգ
13. Ակնաբուժական դեղեր
13.1. Հակավարակային դեղեր
Գենտամիցին
Gentamicin
լուծույթ (ակնակաթիլներ), 0.3%
Քլորամֆենիկոլ
Chloramphenicol
լուծույթ (ակնակաթիլներ), 0.25%
Իդօքսուրիդին
Idoxuridine
լուծույթ (ակնակաթիլներ), 0.1%
Տետրացիկլին
Tetracycline
ակնաքսուք, 1% (հիդրոքլորիդ)
13.2. Հակաբորբոքային դեղեր
Դեքսամեթազոն
Dexamethazone
լուծույթ (ակնակաթիլներ), 0.1%
13.3. Տեղային անզգայացնողներ
Տետրակային
Tetracaine
լուծույթ (ակնակաթիլներ), 0.5% (հիդրոքլորիդ)
13.4. Բբասեղմիչ, հակագլաուկոմային դեղեր
Ացետազոլամիդ
Acetazolamide
դեղահատ, 250մգ
Պիլոկարպին
Pilocarpine
լուծույթ (ակնակաթիլներ), 1%, 2%, 4% (հիդրոքլորիդ կամ նիտրատ)
Թիմոլոլ
Timolol
լուծույթ (ակնակաթիլներ), 0.25%, 0.5% (մալեատ)
13.5. Բբալայնիչներ
Ատրոպին
Atropine
լուծույթ (ակնակաթիլներ), 0.1%, 0.5%, 1% (սուլֆատ)
14. Հոգեմետ դեղեր
Ամիտրիպտիլին
Amitriptyline
դեղահատ, 25մգ (հիդրոքլորիդ)
Դիազեպամ
Diazepam
դեղահատ, 2մգ, 5մգ
Կարբամազեպին
Carbamazepine
դեղահատ, 100մգ, 200մգ
Հալոպերիդոլ
Haloperidol
լուծույթ ներարկման, 5մգ/մլ
դեղահատ, 2մգ, 5մգ
Վալպրոաթթու
Valproic acid
դեղահատ, 300մգ, 500մգ (նատրիումական աղ)
Քլոմիպրամին
Clomipramine
դեղապատիճ, 10մգ, 25մգ (հիդրոքլորիդ)
Քլորպրոմազին
Chlorpromazine
դեղահատ, 50մգ, 100մգ (հիդրոքլորիդ)
Ֆլյուֆենազին
Fluphenazine
լուծույթ ներարկման, 25 մգ/մլ (դեկանոատ կամ էնանտատ)
15. Շնչառական համակարգի վրա ազդող դեղեր
Հակաասթմային, թոքերի քրոնիկ խցանիչ հիվանդությունների դեպքում կիրառվող դեղեր
Բեկլոմետազոն
Beclometasone
շնչառման միջոց (ցողացիր), 50մկգ, 250մկգ/ դեղաչափ (դիպրոպիոնատ)
Էպինեֆրին
Epinephrine
լուծույթ ներարկման, 1մգ/մլ (հիդրոքլորիդ կամ հիդրոգեն տարտրատ)
Իպրատրոպիումի բրոմիդ
Ipratropium bromide
շնչառման միջոց (ցողացիր), 20մկգ/դեղաչափ
Սալբուտամոլ
Salbutamol
դեղահատ, 2մգ, 4մգ (սուլֆատ),
շնչառման միջոց (ցողացիր), 100մկգ/դեղաչափ (սուլֆատ),
օշարակ, 2մգ/5մլ (սուլֆատ), լուծույթ ներարկման, 50մկգ/մլ (սուլֆատ)
շնչառման լուծույթ հեղուկացրով, 5մգ/մլ (սուլֆատ)
Թեոֆիլին
Theophylline
դեղահատ, 100մգ, 200մգ, 300մգ
Ամինոֆիլին
Aminophylline
լուծույթ ներարկման, 2.4%, 24%
Կրոմոգլիկաթթու
Cromoglicic Acid
շնչառման միջոց, 20մգ/դեղաչափ (նատրիումական աղ)
16. Ջրաաղային, թթվահիմնային հավասարակշռությունը կարգավորող լուծույթներ
16.1. Ներքին ընդունման դեղեր
Ներքին ընդունման ջրավերականգնիչ աղեր
Oral Rehydration Salts
դեղափոշի կամ գրանուլներ խմելու լուծույթի
Կալիումի քլորիդ
Potassium Chloride
դեղափոշի խմելու լուծույթի
17. Վիտամիններ, հանքանյութեր
Ասկորբինաթթու
Ascorbic Acid
դեղահատ, 50մգ
Էրգոկալցիֆերոլ
Ergocalciferol
դեղապատիճ կմ դեղահատ, 1.25մգ (50000 ՄՄ), լուծույթ ներքին ընդունման, 250մկգ/մլ(10000 ՄՄ/մլ), 5մգ/մլ (200000 ՄՄ/մլ)
Յոդ
Iodine
յուղ յոդացված, 1մլ (480մգ յոդ), 0.5մլ (240մգ յոդ) (ներքին ընդունման կամ ներարկման), դեղապատիճ, 200մգ
Նիկոտինաթթու
Nicotinic acid
դեղահատ, 50մգ
Պիրիդօքսին
Pyridoxine
դեղահատ, 10մգ, 25մգ (հիդրոքլորիդ)
Ռետինոլ
Retinol
դեղահատ, 10000 ՄՄ (պալմիտատ) (5.5մգ),
դեղապատիճ, 2500 ՄՄ, 33000 ՄՄ, 50000 ՄՄ, 200000 ՄՄ (պալմիտատ),
լուծույթ յուղային ներքին ընդունման, 100000 ՄՄ/մլ (պալմիտատ),
խառնուրդ ներարկման ջրային, 100000 ՄՄ(պալմիտատ) (55մգ)
Ռիբոֆլավին
Riboflavin
դեղահատ կամ դեղապատիճ, 5մգ
Նատրիումի ֆլյուորիդ
Sodium Fluoride
դեղահատ, 20մգ, 40մգ
Թիամին
Thiamine
դեղահատ, 50մգ (հիդրոքլորիդ)
Կալցիումի գլյուկոնատ
Calcium Gluconate
դեղահատ, 0.5գ,
լուծույթ ներարկման, 10%
18. Հակաթույներ և թունավորումների ժամանակ օգտագործվող դեղեր
18.1. Ոչ հատկորոշիչ
Ակտիվացված ածուխ
Charcoal, Activated
դեղափոշի կամ դեղահատ
19. Հակաուռուցքային և իմունաճնշիչ դեղեր
19.1. Իմունաճնշիչ դեղեր
Ազաթիոպրին
Azathioprine
դեղահատ, 50մգ,
դեղափոշի ներարկման լուծույթի, 100մգ (նատրիումական աղ)
Ցիկլոսպորին
Ciclosporin
դեղապատիճ, 25մգ,
խտանյութ ներարկման, 50մգ/մլ
19.2. Բջջաթունային դեղեր
Ասպարագինազ
Asparaginase
դեղափոշի ներարկման լուծույթի, 10000 ՄՄ
Բլեոմիցին
Bleomycin
դեղափոշի ներարկման լուծույթի, 15մգ (սուլֆատ)
Դակարբազին
Dacarbazine
դեղափոշի ներարկման, 100մգ
Դակտինոմիցին
Dactinomycin
դեղափոշի ներարկման լուծույթի, 500մկգ
Դաունոռուբիցին
Daunorubicin
դեղափոշի ներարկման լուծույթի, 50մգ
Դոքսոռուբիցին
Doxorubicin
դեղափոշի ներարկման լուծույթի, 10մգ, 50մգ (հիդրոքլորիդ)
Էտոպոզիդ
Etoposide
դեղապատիճ, 100մգ,
լուծույթ ներարկման, 20մգ/մլ
Լևամիզոլ
Levamisole
դեղահատ, 50մգ
Կալցիումի ֆոլինատ
Calcium folinate
դեղահատ կամ դեղապատիճ, 15մգ,
լուծույթ ներարկման, 3մգ/մլ
Մերկապտոպուրին
Mercaptopurine
դեղահատ, 50մգ
Մեթոտրեքսատ
Methotrexate
դեղահատ, 2.5մգ (նատրիումական աղ),
լուծույթ ներարկման, 10մգ/մլ, 25մգ/մլ (նատրիումական աղ)
Պրոկարբազին
Procarbazine
դեղապատիճ, 50մգ
Վինբլաստին
Vinblastine
դեղափոշի ներարկման լուծույթի, 5մգ, 10մգ (սուլֆատ)
Վինկրիստին
Vincristine
դեղափոշի ներարկման, 1մգ, 5մգ
Ցիկլոֆոսֆամիդ
Cyclophosphamide

դեղահատ, 25մգ,
դեղափոշի ներարկման լուծույթի, 500մգ

Ցիսպլատին
Cisplatin
դեղափոշի ներարկման լուծույթի, 10մգ, 50մգ
Ցիտարաբին
Cytarabine
դեղափոշի ներարկման լուծույթի, 100մգ, 500մգ
Քլորմեթին
Chlormethine
դեղափոշի ներարկման լուծույթի, 10մգ (հիդրոքլորիդ)
Քլորամբուցիլ
Chlorambucil
դեղահատ, 2մգ
Ֆլյուորոուրացիլ
Fluorouracil
լուծույթ ներարկման, 50մգ/մլ
19.3. Հորմոններ և հակահորմոններ
Դեքսամեթազոն
Dexamethasone
լուծույթ ներարկման, 4մգ/մլ (նատրիում ֆոսֆատ)
Հիդրոկորտիզոն
Hydrocortisone
դեղափոշի ներարկման, 100մգ (նատրիում սուկցինատ)
Պրեդնիզոլոն
Prednisolone
դեղահատեր, 5մգ, 25մգ
Տամօքսիֆեն
Tamoxifen
դեղահատ, 10մգ, 20մգ (ցիտրատ)