Գլխավոր տեղեկություն
Номер
N 252-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.10.2004-25.09.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2004.10.01/22(170) Հոդ.291
Принят
Բնապահպանության նախարար
Дата принятия
25.08.2004
Подписан
Բնապահպանության նախարար
Дата подписания
25.08.2004
Дата вступления в силу
11.10.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.09.2016

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 սեպտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10504227

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 օգոստոսի 2004 թ.
ք. Երևան

N 252-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԻ, ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԱՀԱՎԵՏ ԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի դեկտեմբերի 30-ի «ՀՀ 2005 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N 684 -Ն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցի 12-րդ կետով նախատեսված միջոցառման կատարումն ապահովելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված (17.08. 2004 թ. N 4/4-Ե-2-1-10010 գրություն)`

1. «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրվող ծախսերի կազմի, նվազագույն շահավետ գնի հաշվարկման նորմատիվները համաձայն հավելված N 1-ի:

2. «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրվող ծախսերի կազմի, նվազագույն շահավետ գնի հաշվարկման նորմատիվները համաձայն հավելված N 2-ի:

 

Նախարար`

Վ. Այվազյան


 

 

Հավելված 1
ՀՀ բնապահպանության նախարարի
25 օգոստոսի 2004 թ.
N 252-Ն հրամանի


«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԻ, ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԱՀԱՎԵՏ ԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

 

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) հիմնական գործունեությունը, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, հանդիսանում է՝

- Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները, ընդերքօգտագործման թույլտվությունների, պայմանագրերի ու լեռնահատկացման ակտերի պատճենները, ինչպես նաև օգտակար հանածոների պաշարների հաշվետու հաշվեկշիռների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությունները գրանցելը և պահելը,

- օգտակար հանածոների հանքավայրերի ու հանքերևակումների և օգտակար հանածոների պաշարների գրանցելը և կադաստրի վարելը,

- երկրաբանական ուսումնասիրությունների, օգտակար հանածոների հանքավայրերի ու դրանց պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվական նյութեր հավաքելը, պահելը և տրամադրելը:

1. Կազմակերպության կանոնադրական գործունեության համար տրամադրվող սուբսիդիան պետք է ապահովի`

 Կազմակերպության բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը,

 հանրապետական երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկատվության պատշաճ որակով պահպանումը:

2. Կազմակերպությանը տրամադրվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերն են`

 աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները,

 պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները,

 ծառայողական ուղևորությունների և գործուղման ծախսերը,

 կոմունալ ծառայություններից (էլեկտրաէներգիայի, ջեռուցման, ջրմուղ-կոյուղու և այլ կոմունալ ծառայություններ) օգտվելու վարձի վճարման ծախսերը,

 կապի ծառայությունների վճարման ծախսերը,

 տրանսպորտային ծախսերը,

 գույքի, գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը,

3. Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են ելնելով`

 վերջին երեք տարիների աշխատողների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափերից,

 «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից աշխատավարձի նկատմամբ սահմանված համապատասխան հավելումներից,

Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված աշխատավարձի դրույքաչափերի բարձրացումից:

4. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկվում են «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

5. Կոմունալ, տրանսպորտային և կապի ծառայությունների վճարների, գույքի, գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարվա պետական բյուջեից հատկացվող սուբսիդիայի հաշվին ֆինանսավորող ծախսերի փաստացի բնեղեն ծավալային ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:

6. Կազմակերպությանը հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել հետևյալ դեպքերում`

 կազմակերպության գործունեության պայմանների էական փոփոխություններ/աշխատանքային ծավալների աճը, տարերային աղետներ և նմանատիպ այլ անկանխատեսելի դեպքեր, այլ շենք փոխադրվելը, տարածքների ընդլայնումը, վերակառուցումը, տեխնիկական վերազինումը և այլն/,

 օրենքով սահմանված կարգով պաշտոնային դրույքաչափերի փոփոխություններ:

7. Ծրագրվող տարվա կտրվածքով պետության կարիքների համար մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող սուբսիդիայի գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՍԾ = ՄՆՇԳ (ՖԾ1 x Ա1 + ՖԾ2 x Ա2 + ՖԾ3 x Ա3 + ՖԾ4 x Ա4 + ՖԾ5 x Ա5 + ՖԾ6 x Ա6 + ՖԾ7 x Ա7) - ԵԾՁ x Գ,

 

որտեղ`

ՍԾ - Ծրագրվող տարվա կտրվածքով պետության կարիքների համար մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող սուբսիդիայի ընդհանուր գումարն է
ՄՆՇԳ - Կազմակերպության կողմից պետության կարիքների համար մատուցվող ծառայությունների գծով ծախսի նվազագույն շահավետ գնի նորմատիվային չափն է (չափի միավորը` դրամ/մարդ.օր)
ԵԾՁ - Ծրագրվող տարվա կտրվածքով Կազմակերպության կողմից ձեռնարկատիրական ծառայությունների դիմաց ստացվելիք/ակնկալվող զուտ եկամտի (շահութահարկը հանած) ընդհանուր գումարն է
Գ - Կազմակերպության ձեռնարկատիրական ծառայությունների դիմաց ստացված զուտ եկամտից ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը նպատակաուղղվող մասնաբաժնի որոշման գործակիցն է, որը չի կարող փոքր լինել 0.5-ից
Ա1, Ա2, Ա3, Ա4, Ա5, Ա6,  և Ա7 - Կազմակերպության կողմից մատուցվող համապատասխան ծառայությունների տրամադրման միավոր ծավալի աշխատատարությունն է համաձայն 8-րդ կետի
ՖԾ1, ՖԾ2, ՖԾ3, ՖԾ4, ՖԾ5, ՖԾ6, և ՖԾ7  - Կազմակերպության կողմից պետության կարիքների համար ծրագրվող ժամանակահատվածի համար մատուցվող համապատասխան ծառայությունների ծավալն է համաձայն 8-րդ կետի

 

 8. Կազմակերպության կողմից պետության կարիքների համար մատուցվող ծառայությունների գծով ծախսի նվազագույն շահավետ գնի նորմատիվը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

 ՄՆՇԳ =

 Ծ
-----------------------------------------------------------------------------------------------

 Ֆփ11 +Ֆփ22+ Ֆփ33+ Ֆփ44+ Ֆփ55+ Ֆփ66+ Ֆփ77

 

որտեղ`

ՄՆՇԳ - Կազմակերպության կողմից պետության կարիքների համար մատուցվող ծառայությունների գծով ծախսի նվազագույն շահավետ գնի նորմատիվային չափն է (չափի միավորը` դրամ/ մարդ.օր)
Ծ - 4-6- րդ կետերում նշված կարգով հաշվարկված 2-րդ կետում նշված ծախսերի հանրագումարն է
Ֆփ1 - Կազմակերպության կողմից ՀՀ տարածքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների գրանցման և պահպանման ծառայությունների տրամադրման ծավալն* է (չափի միավորը` աշխատանք)
Ա1 - Կազմակերպության կողմից ՀՀ տարածքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների գրանցման և պահպանման ծառայությունների տրամադրման միավոր ծավալի աշխատատարությունն** է (չափի միավորը` մարդ.օր/աշխատանք)
Ֆփ2 - Կազմակերպության կողմից բնօգտագործման թույլտվությունների ու պայմանագրերի, լեռնահատկացման ակտերի պատճենների գրանցման և պահպանման ծառայությունների տրամադրման ծավալն* է (չափի միավորը` հատ)
Ա2 - Կազմակերպության կողմից բնօգտագործման թույլտվությունների ու պայմանագրերի, լեռնահատկացման ակտերի պատճենների գրանցման և պահպանման ծառայությունների տրամադրման միավոր ծավալի աշխատատարությունն** է (չափի միավորը` մարդ.օր/հատ)
Ֆփ3 - Կազմակերպության կողմից օգտակար հանածոների պաշարների հաշվետու հաշվեկշիռների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությունների գրանցման և պահպանման ծառայությունների տրամադրման ծավալն* է (չափի միավորը` հատ)
Ա3 - Կազմակերպության կողմից օգտակար հանածոների պաշարների հաշվետու հաշվեկշիռների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությունների գրանցման և պահպանման ծառայությունների տրամադրման միավոր ծավալի աշխատատարությունն** է (չափի միավորը` մարդ.օր/հատ)
Ֆփ4 - Կազմակերպության կողմից օգտակար հանածոների հանքավայրերի ու հանքերևակումների կադաստրի վարման ծառայությունների տրամադրման ծավալն* է (չափի միավորը` հատ)
Ա4 - Կազմակերպության կողմից օգտակար հանածոների հանքավայրերի ու հանքերևակումների կադաստրի վարման ծառայությունների տրամադրման միավոր ծավալի աշխատատարությունն** է (չափի միավորը` մարդ.օր/հատ)
Ֆփ5 - Կազմակերպության կողմից օգտակար հանածոների պաշարների հաշվեկշռի վարման ծառայությունների տրամադրման ծավալն* է (չափի միավորը` հաշվեկշիռ)
Ա5 - Կազմակերպության կողմից օգտակար հանածոների պաշարների հաշվեկշռի վարման ծառայությունների տրամադրման միավոր ծավալի աշխատատարությունն** է (չափի միավորը` մարդ.օր/հաշվեկշիռ)
Ֆփ6 - Կազմակերպության կողմից սահմանված կարգով երկրաբանական ուսումնասիրությունների, օգտակար հանածոների հանքավայրերի ու դրանց պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվական նյութերի հավաքագրման, պահպանման և տրամադրման ծառայությունների մատուցման ծավալն* է (չափի միավորը` հատ)
Ա6 - Կազմակերպության կողմից սահմանված կարգով երկրաբանական ուսումնասիրությունների, օգտակար հանածոների հանքավայրերի ու դրանց պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվական նյութերի հավաքագրման, պահպանման և տրամադրման ծառայությունների մատուցման միավոր ծավալի աշխատատարությունն** է (չափի միավորը` մարդ.օր/հատ)
Ֆփ7 - Կազմակերպության կողմից պետության կարիքների համար այլ ծառայությունների մատուցման ծավալն* է (չափի միավորը` հատ)
Ա7 - Կազմակերպության կողմից պետության կարիքների համար այլ ծառայությունների մատուցման միավոր ծավալի աշխատատարությունն է (չափի միավորը` մարդ.օր/հատ)

 

——————————————————————————————————————————————————

*/ Ֆփ1, Ֆփ2, Ֆփ3, Ֆփ4, Ֆփ5, Ֆփ6 և Ֆփ7 հաշվարկվում են տարեկան կտրվածքով` ելնելով վերջին երեք տարիների միջին ծավալային համապատասխան ցուցանիշներից

**/ Ա1, Ա2, Ա3, Ա4, Ա5, Ա6 և Ա7 հաշվարկվում են` վերջին երեք տարիների կտրվածքով միջին ցուցանիշների հիման վրա:

 

 

Հավելված 2
ՀՀ բնապահպանության նախարարի
25 օգոստոսի 2004 թ.
N 252-Ն հրամանի


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԻ, ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԱՀԱՎԵՏ ԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

 

«Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) հիմնական գործունեությունը հանդիսանում է անբարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմաններից բնակչությանը և տնտեսությանը պաշտպանելու, մարդկանց կյանքին և սեփականությանը սպառնացող վտանգի և հնարավոր վնասի նվազեցման, շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններին, ազգաբնակչությանը, տնտեսության տարբեր ճյուղերին հիդրոօդերևութաբանական փաստացի պայմանների և դրանց սպասվող փոփոխությունների, կլիմայի ներկա և ապագա վիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ ապահովումը:

Կազմակերպության գործունեությունն ուղղված է հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների դիտարկումների պետական ցանցում իրականացվող մոնիտորինգի արդյունքում ստացվող տեղեկատվությամբ հասարակության, պետական իշխանության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը:

Կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ ծախսերը որոշվում են հիմք ընդունելով Կազմակերպության սահմանված կարգով հաստատված պետական նշանակության աշխատանքների ծրագրերը:

1. Կազմակերպության կանոնադրական գործունեության համար տրամադրվող սուբսիդիան պետք է ապահովի` Կազմակերպության բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

2. Կազմակերպությանը տրամադրվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերն են`

 աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները,

 պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները,

 ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարները,

 գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը,

 գույքի և սարքավորումների ձեռքբերման ծախսերը,

 փափուկ գույքի և հանդերձանքի ձեռքբերման ծախսերը,

 դեղորայքի և վիրակապային նյութերի ձեռքբերման ծախսերը,

 ծառայողական ուղևորությունների և գործուղման ծախսերը,

 տրանսպորտային ծառայությունների վճարման ծախսերը,

 կապի ծառայությունների վճարները,

 կոմունալ ծառայություններից (էլեկտրաէներգիայի, վառելիքի, ջեռուցման, ջրմուղ-կոյուղու և այլ կոմունալ ծառայություններ) օգտվելու վարձի վճարման ծախսերը,

 Կազմակերպության հիմնական գործունեության հետ կապված այլ ծառայությունների ձեռքբերման ծախսերը:

3. Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են ելնելով`

 վերջին երեք տարիների աշխատողների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափերից,

 «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից աշխատավարձի նկատմամբ սահմանված համապատասխան հավելումներից,

 Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված աշխատավարձի դրույքաչափերի բարձրացումից:

4. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկվում են «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

5. Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարների գծով ծախսերը հաշվարկվում են ելնելով բարձր լեռնային դժվարամատչելի կայանների անվճար մթերաբաժնով ապահովման ենթակա հաստիքների ցանկից՝ յուրաքանչյուր աշխատողի համար անվճար մթերաբաժնի դիմաց տրվող դրամական փոխհատուցման չափից:

6. Գրասենյակային ապրանքների և նյութերի, գույքի և սարքավորումների, փափուկ գույքի և հանդերձանքի, դեղորայքի և վիրակապային նյութերի ձեռքբերման ծախսերը որոշվում են նախորդ տարվա պետական բյուջեից հատկացվող սուբսիդիայի հաշվին ֆինանսավորվող ծախսերի փաստացի բնեղեն ծավալային ցուցանիշների, գործող գների և սակագների համաձայն:

7. Ծառայողական ուղևորությունների և գործուղման ծախսերը որոշվում են նախորդ տարվա պետական բյուջեից հատկացվող սուբսիդիայի հաշվին ֆինանսավորվող ծախսերի փաստացի բնեղեն ծավալային ցուցանիշների, գործող դրույքաչափերի/վճարաչափերի համաձայն:

8. Կապի ծառայությունների վճարների գծով ծախսերը որոշվում են կապի միջոցների շահագործման և կապի այլ ծառայությունների (հիդրոօդերևութաբանական հեռագրեր և այլն) ծախսերի նախորդ տարվա պետական բյուջեից հատկացվող սուբսիդիայի հաշվին ֆինանսավորվող ծախսերի փաստացի ծավալային ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:

9. Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսերը որոշվում են առկա էլեկտրասարքավորումների քանակից, դրանց հզորություններից և աշխատանքային ժամերի տևողությունից, ինչպես նաև էլեկտրաջեռուցիչների և վառարանների քանակից` հիմք ընդունելով գործող սակագները և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գները:

10. Տրանսպորտային ծառայությունների վճարների գծով ծախսերը որոշվում են ելնելով առկա տրանսպորտային միջոցների քանակից, վառելանյութի ծախսի նորմաներից, տրանսպորտի պահպանման և շահագործման հետ կապված այլ ծառայությունների նախորդ տարվա պետական բյուջեից հատկացվող սուբսիդիայի հաշվին ֆինանսավորվող ծախսերի փաստացի ծավալային ցուցանիշներից` գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:

11. Կոմունալ այլ ծառայությունների ծախսերը որոշվում են նախորդ տարվա պետական բյուջեից հատկացվող սուբսիդիայի հաշվին ֆինանսավորվող ծախսերի փաստացի բնեղեն ծավալային ցուցանիշների, գործող սակագնե-րի և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:

12. Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսերը որոշվում են ելնելով`

 աերոլոգիական դիտարկումների ժամանակ օգտագործվող նյութերի քանակից և գներից,

 շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման աշխատանքների բնեղեն ծավալներից և դրանց կատարման գներից/սակագներից,

 ներկայացուցչական և այլ չնախատեսված ծախսերի փաստացի ծավալներից:

13. Կազմակերպությանը հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել հետևյալ դեպքերում`

 կազմակերպության գործունեության պայմանների էական փոփոխություններ (աշխատանքային ծավալների աճը, տարերային աղետներ և նմանատիպ այլ անկանխատեսելի դեպքեր, այլ շենք փոխադրվելը, տարածքների ընդլայնումը, վերակառուցումը, տեխնիկական վերազինումը և այլն),

 օրենքով սահմանված կարգով պաշտոնային դրույքաչափերի փոփոխություններ:

14. Ծրագրվող տարվա կտրվածքով պետության կարիքների համար մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող սուբսիդիայի գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՍԾՇԳՆ-Օդ X ԱԾօդ+ ՄՇԳՆ-հիդ x ԱԾհիդ+ ՄՇԳՆ-աերո x ԱԾաերո + ՄՇԳՆ-հելիո x ԱԾհելիո +ՄՇԳՆ-ռադիո x ԱԾռադիո + ՄՇԳՆ-ագրո x ԱԾագրո + ՄՇԳՆ-այլ x ԱԾայլ- ԵԾՁ x Գ

 

որտեղ`

ՍԾ

-Ծրագրվող տարվա կտրվածքով պետության կարիքների համար մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող սուբսիդիայի ընդհանուր գումարն է

ՄՇԳՆ-Օդ, ՄՇԳՆ-հիդ,

ՄՇԳՆ-աերո , ՄՇԳՆ-հելիո, ՄՇԳՆ-ռադիո,

ՄՇԳՆ-ագրո, ՄՇԳՆ-այլ

- համապատասխանաբար օդերևութաբանական, հիդրոլոգիական, աերոլոգիական, հելիոերկրաֆիզիկական, ռադիոլոգիական, ագրոօդերևութաբանական և այլ հիդրոօդերևութաբանական ծառայությունների նվազագույն շահավետ գնի նորմատիվն է (չափի միավորը` դրամ/ ծառայության ծավալի բնեղեն չափի միավոր)

ԱԾօդ, ԱԾհիդ, ԱԾաերո,

ԱԾհելիո, ԱԾռադիո,

ԱԾագրո, ԱԾայլ

- համապատասխանաբար օդերևութաբանական, հիդրոլոգիական, աերոլոգիական, հելիոերկրաֆիզիկական, ռադիոլոգիական, ագրոօդերևութաբանական և այլ հիդրոօդերևութաբանական ծառայությունների ծավալն է ծրագրավորվող ժամանակահատվածի համար (չափի միավորը` ծառայության ծավալի բնեղեն չափի համապատասխան միավոր)

ԵԾՁ

- Ծրագրվող տարվա կտրվածքով Կազմակերպության կողմից ձեռնարկատիրական ծառայությունների դիմաց ստացվելիք/ակնկալվող զուտ եկամտի (շահութահարկը հանած) ընդհանուր գումարն է

Գ

- Կազմակերպության ձեռնարկատիրական ծառայությունների դիմաց ստացված զուտ եկամտից ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը նպատակաուղղվող մասնաբաժնի որոշման գործակիցն է:

   

15. Կազմակերպության կողմից մատուցվող պետական ծառայությունների նվազագույն շահավետ գնի նորմատիվը հաշվարկվում է Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների տեսակների համար, այդ թվում`

ՄՇԳՆ-Օդ = (Ծօդ x Վ)/Աօդ 

ՄՇԳՆ-հիդ = (Ծհիդ x Վ)/Ահիդ

ՄՇԳՆ-աերո = (Ծաերո x Վ)/Աաերո

ՄՇԳՆ-հելիո = (Ծհելիո x Վ)/Ահելիո

ՄՇԳՆ-ռադիո = (Ծռադիո x Վ)/Առադիո

ՄՇԳՆ-ագրո = (Ծագրո x Վ)/Աագրո

ՄՇԳՆ-այլ = (Ծայլx Վ)/Աայլ

 

որտեղ`

ՄՇԳՆ-Օդ , ՄՇԳՆ-հիդ,

ՄՇԳՆ-աերո, ՄՇԳՆ-հելիո,

ՄՇԳՆ-ռադիո,

ՄՇԳՆ-ագրո, ՄՇԳՆ-այլ

- համապատասխանաբար օդերևութաբանական, հիդրոլոգիական, աերոլոգիական, հելիոերկրաֆիզիկական, ռադիոլոգիական, ագրոօդերևութաբանական և այլ հիդրոօդերևութաբանական ծառայությունների նվազագույն շահավետ գնի նորմատիվն է (չափի միավորը` դրամ/ ծառայության ծավալի բնեղեն չափի միավոր)

Ծօդ, Ծհիդ, Ծաէրո ,

Ծհելիո, Ծռադիո,

Ծագրո, Ծայլ

- համապատասխանաբար օդերևութաբանական, հիդրոլոգիական, աերոլոգիական, հելիոերկրաֆիզիկական, ռադիոլոգիական, ագրոօդերևութաբանական և այլ հիդրոօդերևութաբանական ծառայություններ մատուցող ստորաբաժանումների գծով 3-13-րդ կետերում նշված կարգով հաշվարկված 2-րդ կետում նշված ծախսերի հանրագումարն է (չափի միավորը` դրամ)

Աօդ, Ահիդ, Աաերո, Ահելիո,

Առադիո, Աագրո, Աայլ

հաշվարկվում են տարեկան կտրվածքով` ելնելով վերջին երեք տարիների միջին ծավալային համապատասխան ցուցանիշներից:

Վ

- վարչական և այլ (սպասարկման, անուղղակի և այլն) ծախսերը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Աօդ, Ահիդ, Աաերո, Ահելիո,

Առադիո, Աագրո, Աայլ

- համապատասխանաբար օդերևութաբանական, հիդրոլոգիական, աերոլոգիական, հելիոերկրաֆիզիկական, ռադիոլոգիական, ագրոօդերևութաբանական և այլ հիդրոօդերևութաբանական ծառայությունների ծավալն է (չափի միավորը` ծառայության ծավալի բնեղեն չափի համապատասխան միավոր)

 

 Վ* = 1 +  Ծվս
-------
 ԾԸ

 

որտեղ`

ԾԸ - 3-13 - րդ կետերում նշված կարգով հաշվարկված 2-րդ կետում նշված ծախսերի հանրագումարն է

Ծվս - 3-13 - րդ կետերում նշված կարգով հաշվարկված 2-րդ կետում նշված ծախսերի հանրագումարն է վարչական ապարատի և սպասարկող ստորաբաժանումների մասով

* Վ - վարչական և այլ (սպասարկման, անուղղակի և այլն) ծախսերը հաշվի առնող գործակիցը հաշվարկվում է վերը նշված բանաձևով` վերջին երեք տարվա միջին տարեկան ցուցանիշների հիման վրա: