Գլխավոր տեղեկություն
Номер
N 66-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (26.05.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.05.16/17(291) Հոդ.143
Принят
Գյուղատնտեսության նախարար
Дата принятия
14.04.2005
Подписан
Գյուղատնտեսության նախարար
Дата подписания
14.04.2005
Дата вступления в силу
26.05.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մայիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10605173

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 ապրիլի 2005 թ.
ք. Երևան

N 66-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 198-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 8-ի «Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 12 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի 2005 թվականի մարտի 30-ի նիստում ընդունված եզրակացությունը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2003 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» N 198-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը» շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Բուսաբուծության վարչության պետ՝ Գ. Պետրոսյանին՝ տասնօրյա ժամկետում համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ս. Գալստյանին:
 
Նախարար՝ Դ. Լոքյան

                                                   


Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2005 թ. ապրիլի 14-ի
N 66-Ն հրամանի
էջ 1,  2,  3,  4,  5


Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ